Լրահոս
Սպորտ
17:45
25.07.22
108

Անդրանիկ Սեդրակյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը երկու վստահ հաղթանակից հետո պարտություն կրեց և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ:

1/4 եզրափակիչ գոտեմարտում նա 4-10 հաշվով պարտվեց իրանցի Ահուրա Մոհամադ Բուվեիրին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Սեդրակյանը իրավունք կստանա պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար: