Լրահոս
Շոու բիզնես
17:30
25.07.22
129

Պիկեն կարող է տեղափոխվել ԱՄՆ Շակիրային և երեխաներին ավելի մոտ լինելու համար

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր վերջին մրցաշրջանը կարող է անցկացնել կատալոնական ակումբի կազմում: Արդեն հաջորդ տարի նա կարող է տեղափոխվել ԱՄՆ։ Նշվում է, որ այդ տեղափոխությունը պայմանավորված է նրա ընտանեկան խնդիրներով. նա ուզում է ավելի մոտ լինել իր երեխաներին, որոնց նրա նախկին ընկերուհին՝ Շակիրան, իր հետ տարել է ԱՄՆ։

Ավելին, Պիկեն հուսով է, որ կարող է վերադարձնել իր ընտանեկան երջանկությունը, եթե նա կարողանա ապացուցել Շակիրային, որ գնահատում է իրենց հարաբերությունները: