Լրահոս
Առողջապահական
18:55
25.07.22
134

«Կապիկի ծաղիկի» հետ կապված ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակ է հայտարարում

«Կապիկի ծաղիկի բռնկման պատճառով հանրային առողջության ոլորտում հայտարարվել է արտակարգ իրավիճակ», հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Թեդրոս Հեբրեյեսուսը նկատել է, որ այդ հիվանդությունն առավել վտանգավոր է Եվրոպայում, որտեղ վարակն ամենաշատն է տարածված։ Ամբողջ աշխարհում մինչ օրս գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 16 հազար դեպք: