Լրահոս
2022-07-25
-
ԻրավականՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված համալիր և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/5 հասցեում գործող «Վերնիսաժ» տոնավաճառի վարձակալ հանդիսացող սահմանափակ պատասխանատվության ընկերության ղեկավարն ու պատասխանատու այլ անձինք, նախնական համաձայնության գալով, 2019-2022 թվականների ընթացքում տոնավաճառի տարածքում առկա տաղավարները մեկ գծամետրը օրական 1000 ՀՀ դրամով փաստացի ենթավարձակալության հատկացնելով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, նրանց մի մասին ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրել, իսկ մյուս մասից կանխիկ ստանալով 1000 ՀՀ դրամ վարձավճար՝ տրամադրել են 500 ՀՀ դրամ վարձավճար ստանալու վերաբերյալ կտրոններ՝ այդ կերպ թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը և օրենսդրությամբ նախատեսված, ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու, հարկման օբյեկտները թաքցնելու և խաբեության այլ դրսևորումներով չեն վճարել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուրը 233,5 միլիոն ՀՀ դրամի չափով հարկերը: Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի քննչական ենթակայության հարցը որոշելու համար ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ հակաօրինական արարքներ թույլ տալուց:Ավելին17:1025.07.22 -
Միջազգային«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Միացյալ ԹագավորությունումԵվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Եվրատեսիլի պաշտոնական կայքից: 2022 թվականին մրցույթում հաղթող երկիրը՝ Ուկրաինան, ավտոմատ կերպով կմասնակցի եզրափակչին: Այս որոշումը հիմնավորվել է նրանով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաջորդ տարի մրցույթը չի կարող անցկացվել 2022-ին մրցույթի հաղթող երկրում՝ Ուկրաինայում: Նշվում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունն ուսումնասիրել է մի շարք տարբերակներ հաղթող երկրի հեռարձակողի հետ: Միացյալ Թագավորությունը 2022-ին մրցույթում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է, որ BBC-ն կստանձնի հյուրընկալության պարտականությունները 2023 թվականին Միացյալ Թագավորությունում կայանալիք մրցույթում: Ուկրաինայի հանրային հեռարձակման ազգային ընկերության կառավարման խորհրդի ղեկավար Միկոլա Չեռնոտիցկին շնորհակալություն է հայտնել BBC-ի գործընկերներին՝ համերաշխություն ցուցաբերելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ միասին կկարողանան ավելացնել ուկրաինական ոգին այս իրադարձությանը: «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը տեղի չի ունենա Ուկրաինայում, բայց տեղի կունենա՝ ի աջակցություն Ուկրաինայի»,-նշել է նա:Ավելին17:0725.07.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը թուրքական «Բայրաքթարներ» է ոչնչացրել Ուկրաինայի երկնքումՌուսաստանը թուրքական «Բայրաքթարներ» է ոչնչացրել, որոնք գտնվում էին Ուկրաինայի զինուժի կազմում: Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտական հերթապահության ընթացքում «Էս-300Բ» զենիթահրթիռային համակարգերը, գրագետ գործողությունների արդյունքում հայտնաբերել, ուղեկցել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի կազմում գործող «Բայրաքթար ՏԲ-2» տեսակի անօդաչու թռչող սարքեր: Թե քանիսն են եղել թուրքական ԱԹՍ-ները, հայտնի չէ:Ավելին17:0725.07.22 -
ԱռողջապահականԻսպանիայում կապիկի ծաղիկի բռնկում է գրանցվել, հավանաբար, դաջվածքի սրահի պատճառովԻսպանացի բժիշկները երկրի հարավում գտնվող Անդալուսիա ինքնավար համայնքում հայտնաբերել են կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 10 դեպք: Ենթադրվում է, որ հիվանդացության բռնկումը կապված է տեղի դաջվածքի սրահի գործունեության հետ: Իսպանիայի առողջապահության մարմինների ներկայացուցիչներն ընդգծել են, որ կապիկի ծաղիկի դեպքերի հետ կապված դաջվածքի սրահը փակվել է: Ներկայումս տեղական իշխանությունները համաճարակաբանական հետաքննություն են անցկացնում՝ պարզելու բռնկման պատճառները: Հիշեցնենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղիկից: Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:Ավելին17:0025.07.22 -
ՔաղաքականԼենա Նազարյանն անշարժ գույք է գնել․ որքան ունեցվածք ունեն պատգամավոր ամուսիններըArmLur.am-ը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Կոտայքի մարզի Առինջ համայնքում անշարժ գույք է գնել: Պատգամավորն այն ձեռք է բերել 2017 թվականին՝ 27 մլն 200 հազար դրամով: Ի դեպ, 2017-ին նրա դրամական միջոցը կազմել է 1 մլն դրամ: Այդ տարում նրա դրամական միջոցը կազմել է 1 մլն դրամ, ստացել է 24 մլն 480 հազար դրամի չափով փոխառություն, վարկ: ArmLur.am-ը ըեղեկացավ, որ 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Նազարյանի ամսական աշխատավարձն այդ տարում կազմել է 544 հազար դրամ: Իսկ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Նազարյանը Երեւանի Նորք Մարաշում շինություն ունի, որը նա որպես ժառանգություն ստացել է 2009 թվականին: Դրամական միջոցներն ավելացել են՝ 1 մլն դրամից դառնալով 3 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում բարձրացել է նաեւ նրա աշխատավարձը՝ ամսական կազմելով 1 մլն 36 հազար դրամ: Ի դեպ, Նազարյանը 2019-ին ԱԺ փոխնախագահն էր: 2020 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2 մլն դրամ: Ավտոմեքենա չունի: Իսկ ամսական աշխատավարձը կազմել է 830 հազար դրամ, բացի այս, կառավարությունից ստացել է միանվագ վճար՝ 300 հազար դրամի չափով: Ըստ նախորդ տարվա հայտարարագրի՝ Լենա Նազարյանն ամսական ստացել է 787 հազար դրամ աշխատավարձ: Բացի այս, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատգամավորի ունեցած վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 21 մլն 520 հազար դրամ: Նազարյանի պատգամավոր ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, նախորդ տարի 5 մլն դրամով ավտոմեքենա է գնել՝ Toyota մակնիշի: Նրա բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 959 հազար դրամ, իսկ ամսական աշխատավարևձը՝ 787 հազար դրամ: Տեղեկացնենք, որ Նարեկ Բաբայանը մինչ պատգամավոր ընտրվելը, զբաղեցնում էր ՀՀ անշարժ գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնը»:Ավելին16:5625.07.22 -
ԻրավականՏանտիրոջ 18-ամյա ծանոթը բացել էր դուռը և ննջասենյակից գողացել 1900 դոլարՀուլիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հուլիսի 20-22-ն ընկած ժամանակահատվածում Վանատուր թաղամասի մի տնից գողացել են 1900 դոլար: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանտիրոջ 18-ամյա ծանոթը, տեղյակ լինելով, թե որտեղ է պահվում բանալին, բացել էր դուռը, ննջասենյակից գողացել 1900 դոլար, ապա բանալին դրել էր տեղն ու հեռացել: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացել է բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին16:5325.07.22 -
ՍպորտԱյսօր մրցագորգ դուրս կգա 3 հայ ըմբիշ. ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱՀռոմում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը: Այսօր կսկսվի մեդալների խաղարկությունը 5 քաշային կարգերում: Հայ ըմբիշներից մրցագորգ դուրս կգան 48 կգ քաշային Տիգրան Գալստյանը, 65 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը և 65 կգ քաշային Անրանիկ Սեդրակյանը: Մյուս երկու քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչներ չունի:Ավելին16:4525.07.22 -
ՏարածաշրջանԱնտառային ուժեղ հրդեհ՝ Թուրքիայի արևմուտքումԹուրքիայի արևմտյան Քյութահյա նահանգի Էմեթ շրջանում ուժգին պայքար է տարվում անտառային հրդեհների դեմ։ Հրդեհաշիջման աշխատանքներում վաղ առավոտից ներգրավված են 26 ուղղաթիռ, 9 ինքնաթիռ, 78 հրշեջ մեքենա, 8 բուլդոզեր և շուրջ 600 հոգանոց անձնակազմ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Քյուրեջի և Սամրիկ գյուղերի միջև ընկած անտառապատ գոտում նախօրեին բռնկված հրդեհը ողջ գիշեր չի հաջողվել մարել թե՛ ցամաքային և թե՛ օդային միջամտությամբ։ Անտառային ուժեղ հրդեհ Թուրքիայի արևմուտքում Քյութահայի նահանգապետ Ալի Չելիքը տեղեկացրել է, որ հրդեհը շարունակվում է 200հա անտառապատ տարածքում։ Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հրշեջներին աջակցելու համար գործի է դրվել նաև անօդաչու թռչող սարք։Ավելին16:3725.07.22 -
ԻրավականԴատարանում վատացել է Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունըԱյսօր դատարանի դահլիճում վատացել է Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը, նիստը որոշ ժամանակով ընդհատվել է: Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Վերմիշյանի քրեական գործը քննվում է այն նույն դատարանում, որտեղ 10 օր առաջ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Դատավորն էլ Մնացական Մարտիրոսյանն է:Ավելին16:3625.07.22 -
ԻրավականՎիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. 18-ամյա պատանին կալանավորվել էՀուլիսի 21-ին` ժամը 23։00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի երկկողմանի վնասվածք, ներքին արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդը դանակահարվել էր Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի հարակից պուրակում: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 21-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, նշված պուրակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Վանաձորի Վարդանանց փողոցի 18-ամյա բնակիչը: Նա կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին16:3025.07.22 -
Շիրակի մարզում նախորդ շաբաթ ծնվել է 55 երեխաՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ հուլիսի 18-24-ը, ծնվել է 55 երեխա։ Լույս աշխարհ է եկել 31 տղա, 24 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։Ավելին16:2325.07.22 -
ԻրավականՄարմնական վնասվածք պատճառելու և այլ մեղադրանքներով հետախուզվողները հայտնաբերվել ենՈստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել 31-ամյա Շալիկո Խ.-ն, որը մարտի 29-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով: Նա Նաիրիի բաժնի ոստիկանների կողմից ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին Դիլիջանի Շահումյան փողոցում հայտնաբերվել, բաժին է տեղափոխվել և ձերբակալվել 48-ամյա Գևորգ Ղ.-ն, որը 2018 թ. հունիսի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 24-ին Դավիթ Բեկի փողոցից Էրեբունու բաժին են բերել 45-ամյա Գագիկ Ս.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 24-ին Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 34-ամյա Բրար Ս.-ն, որը 2021 թ. փետրվարի 12-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշատանքի շնորհիվ հուլիսի 24-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 65-ամյա Անահիտ Ս.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (01.07.2022 թ.-ից՝ 457-րդ հոդվածի) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:Ավելին16:1525.07.22 -
ԻրավականՎարդավառի օրը 76 անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 18-ից 25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4143 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ «Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 123-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 8 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Առանձնահատուկ ընդգծենք, որ խախտումների գերակշիռ մասը հայտնաբերվել է հուլիսի 24-ին՝ Վարդավառի կապակցությամբ իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում, որին մասնակցել են նաև ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։ Մասնավորապես, հուլիսի 24-ին հայտնաբերվել է 911 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 55 մեքենա։ Չնայած ՃՈ պարբերական կոչերին՝ 76 անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուղևորների փոխադրման կանոնների խախտումներին։ Հայտնաբերվել է նման 42 դեպք։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են», - նշվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում:Ավելին16:1325.07.22 -
ԻրավականՄուշի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտելՀուլիսի 20-ին ոստիկանության Մուշի բաժնում գողության վերաբերյալ երկու հաղորդում ստացվեց: Սավոյան փողոցի բնակիչը հայտնում էր, որ տան բակից հեծանիվ են գողացել, իսկ Վազգեն Սարգսյան փողոցի բնակչուհու հաղորդմամբ՝ գիշերը կոտրել էին ննջասենյակի պատուհանը և պահարանից գողացել 80 000 դրամ: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սավոյան փողոցի տնակներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 38-ամյա տղամարդու: Նրա բնակարանի խուզարկությամբ՝ փողը, իսկ բակում՝ հեծանիվը հայտնաբերվել և առգրավվել են: 38-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:0725.07.22 -
ԵրևանԵրևանյան կանգառասրահներն արդիականացվում ենԵրևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրով կտեղադրվի 10 նոր կանգառասրահ. աշխատանքներն ավարտական փուլում են:Ավելին16:0425.07.22 -
ՍպորտԱրթուր Գալոյանի զավեշտալի գոլը՝ «Ռոդինայի» դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Ալանիայի» ֆուտբոլիստները Առաջին լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղում հաղթել են «Ռոդինային»։ Մոսկվայում կայացած հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ Վլադիկավկազի թիմի։ «Ալանիայի» կազմում գոլերից մեկի հեղինակը Արթուր Գալոյանն է։ 77-րդ րոպեին մոսկվացիների դարպասապահ Դավիդ Սանգարեն փորձել է հեռացնել գնդակը տուգանային հրապարակից, սակայն հարվածել է Արթուր Գալոյանի դեմքին, որից հետո գնդակը հայտնվել է դարպասում: «Ալանիան» երկու տուրից հետո ունի 4 միավոր։ Հաջորդ տուրում թիմը կհյուրընկալվի «Ենիսեյին»:Ավելին16:0025.07.22 -
Հասարակական20 տոննա ալյումինով բարձված Renault-ն կողաշրջվել էԱյսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Renault մակնիշի բեռնատարը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/25/1218596/Ավելին15:5225.07.22 -
ՏեսանյութերՍոչիում` ծովում, առաջացել է երկու հսկայական պտտահողմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՍոչիում`ծովում, առաջացել է երկու հսկայական պտտահողմ Իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ և արգելել են այցելել լողափ:Ավելին15:4525.07.22 -
ԱշխարհԿալիֆոռնիայում մեգաերաշտ է. աննախադեպ տապ՝ վերջին հազարամյակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԿալիֆոռնիայում կրակը մոխրացրել է ավելի քան 5000 հեկտար անտառային տարածք: Մարիպոսա նահանգում տարհանվել է մոտ 6000 բնակիչ: Օդերևութաբանները Կալիֆոռնիայում արձանագրել են մեգաերաշտ: Նրանց պնդմամբ՝ չնայած ամերիկյան այս շրջանը սովոր է բնակլիմայական չոր պայմաններին, բայց այս տարվա տապն աննախադեպ է:Ավելին15:3725.07.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Ռուսաստանը թուրքական «Բայրաքթարներ» է ոչնչացրել | 25.07.2022Ավելին15:3025.07.22