Լրահոս
2022-07-27
-
ՄշակույթԱվարտվել է Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի առաջին փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է ամենամյա Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ: Այն անցկացվում է «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով և նվիրված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին ու այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգությանը: Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել են ՀՀ մարզերի, Արցախի, Սփյուռքի (ԱՄՆ-ի, Ավստրիայի, Արգենտինայի, Բելգիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Լիբանանի, Հորդանանի, Շվեդիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Վրաստանի, Ֆրանսիայի) 217 կրթօջախների 3113 երեխաներ: Մասնակից երեխաների համար կազմակերպիչներն անցկացրել են առցանց 5 դաս: Դասերի տեսագրությունները տեղադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի (ԳԱԿ) յութուբյան ալիքում՝ https://bit.ly/3PSIknj: Հաջորդ փուլում, որն ավարտվելու է սեպտեմբերի 15-ին, մասնակիցները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն իրենց աշխատանքների լուսանկարները: Այնուհետև մասնագիտական հանձնաժողովն ընտրելու է լավագույն աշխատանքները, որոնց բնօրինակները կցուցադրվեն Գեղագիտության ազգային կենտրոնում: Ցուցադրությունից հետո կհայտարարվեն նաև հաղթողների անունները, և կհանձնվեն մասնակցության վկայականներ: Նշենք, որ մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկներն ու պատանիները՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կրթօջախների սաները, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաներ: Հիշեցնենք, որ միջոցառումն անցկացվում է 2009 թվականից:Ավելին13:1727.07.22 -
ԻրավականՎիճաբանություն՝ Կապանում. երիտասարդը շենքի բակում նռնակ է պայթեցրելՀուլիսի 27-ին, ժամը 00.50-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բնակիչներից մեկը բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն էր արել հարևան շենքի 37-ամյա բնակչին, ինչից վիճաբանություն էր սկսվել, որի ընթացքում էլ 37-ամյա երիտասարդը իր բնակարանի խորդանոցից վերցնելով «ՌԳԴ» տեսակի նռնակը՝ իջել էր բակ և վախեցնելու նպատակով պայթեցրել, ինչից հետո դիտողություն արած տղամարդը ծեծի էր ենթարկել նրան: Կապանի ոստիկանները երկուսին էլ ներկայացրել են նախաքննական մարմնին: 37-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին13:1027.07.22 -
Այրվածքներ ստացած զինծառայող Պալյան Պողոսյանը մահացել էՀուլիսի 17-ին դիրքում՝ վագոն-տնակում, այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը մահացել է, հայտնում է պաշտպանության նախարարությունը՝ ցավակցելով զինծառայողի հարազատներին: Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, նա երկրորդ աստիճանի այրվածք էր ստացել: Պաշտպանության նախարարությունը դեպքի մասին հայտնել էր միայն 8 օր անց:Ավելին13:0327.07.22 -
ԻրավականՄամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց․ ԲաբայանՔիչ առաջ ստացա տեղեկություն, որ Վանաձորի ընտրված համայնքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց, տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է», - գրել է Բաբայանը։Ավելին12:5727.07.22 -
Հայաստան«Փողոցային մուլտֆիլմերի փառատոն»՝ պատանի անիմատորների համարՀայաստանի պատանի անիմատորները հրավիրվում են մասնակցելու «Փողոցային մուլտֆիլմերի փառատոնին», որը մուլտիպլիկացիայի բնագավառում նոր տաղանդների հայտնաբերման մրցույթ է: Տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Մասնակիցների աշխատանքները գնահատում է հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված են «Սոյուզմուլտֆիլմի» ռեժիսորներ ու նկարիչներ, ԿՊՀԻ (ВГИК) մուլտիմեդիայի և անիմացիայի ֆակուլտետի դասախոսներ: Նախագծի նպատակն է ցույց տալ, որ սմարթֆոնը նաև ստեղծագործելու և մուլտիպլիկացիայի պատմությունը կերտելու միջոց է: Մրցույթին կարող են մասնակցել 4-18 տարեկան երեխաներ և երիտասարդներ: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի օգոստոսի 31-ն է: Փառատոնի մանրամասներին կարելի է ծանոթանալ հավելվածի և/կամ cartoonfest.mobi կայքի միջոցով:Ավելին12:5727.07.22 -
Առողջապահական«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին և մի շարք այլ երկրների կապիկի ծաղիկն ախտորոշելու համար թեստային համակարգեր է տրամադրել«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին ու Թուրքմենստանին թեստային համակարգեր է տրամադրել կապիկի ծաղիկն ախտորոշելու համար։ Հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։ ««Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները բարեկամ երկրների գործընկերների համար նաև կազմակերպում են հատուկ սեմինարներ, որոնք նվիրված են կապիկի ծաղկի լաբորատոր ախտորոշման մեթոդներին: Հուլիսի վերջին «Ռոսպոտրեբնադզորի» SSC VB Vector-ի կողմից արտադրված թեստային համակարգերը կտեղափոխվեն Եգիպտոս, Ուգանդա, Եթովպիա և Կոնգոյի Հանրապետություն»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:Ավելին12:5027.07.22 -
ՄիջազգայինԲորիս Ջոնսոնը կարող է ստանձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնըՄեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող ղեկավար Բորիս Ջոնսոնը կարող է ստանձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, այն բանից հետո, երբ դաշինքի ներկայիս ղեկավար Ենս Ստոլտենբերգը լքի իր պաշտոնը հաջորդ սեպտեմբերին։ Այս մասին գրում է The Daily Telegraph-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավագ թորիները պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը՝ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Մինչ Ջոնսոնի թեկնածությունը այդ պաշտոնում դիտարկում էին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, ինչպես նաև Միացյալ Թագավորության նախկին վարչապետներ Թերեզա Մեյին և Դեյվիդ Քեմերոնին: Հրատարակությունն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում բրիտանացի ներկայացուցիչը վաղուց է առաջարկվել՝ եվրոպացի քաղաքական գործիչների նկատմամբ ԱՄՆ-ի անվստահության պատճառով, որոնք բազմիցս հայտարարել են ԵՄ նոր բանակ ստեղծելու իրենց ծրագրերի մասին։Ավելին12:4927.07.22 -
ԻրավականԱվետիք Չալաբյանի կալանքի ժամկետը լրանում է, դատավորը՝ շտապում. ի՞նչ կլինի այսօրվա նիստումԴատավոր Մնացական Մարտիրոսյանը Ավետիք Չալաբյանի գործով հայտնվել է փաստի առաջ: Պարզվում է, որ հուլիսի 27-ին ժամը 21:00-ին լրանում է քաղաքական, հանրային գործիչ Չալաբյանի կալանքի ժամկետը, իսկ դատավորը փորձում է ամեն կերպ դա թույլ չտալ: Մեզ հետ զրույցում Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ ամեն ինչ պարզ կլինի այսօրվա դատական նիստի ժամանակ: Նշենք, որ այսօր ժամը 16:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է դատական նիստը: Առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հուլիսի 26-ին, որի ժամանակ պաշտպանական կողմը պատշաճ կարգով և ողջամիտ ժամկետներում ծանուցված չլինելով վարույթի նյութերին, նշեց, որ նման պայմաններում չի կարող պատշաճ պաշտպանություն իրականացնել և հեռացավ դահլիճից։ Մեկ ժամ ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց առանց պաշտպանների, Չալաբյանն ասաց, որ առանց պաշտպանների չի ցանկանում նիստին մասնակցել և այն հետաձգվեց: «Պաշտպանությունն ինքնանպատակ չի, պաշտպանվելիս պետք է իմանաս ինչի դեմ ես պաշտպանվում, իսկ եթե քեզ չեն տալիս այն բովանդակությունը, ինչի դեմ որ պետք է պաշտպանվես, ստացվում է, որ պաշտպանությունը ֆորմալ բնույթ է կրում: Մենք որոշեցինք այդ տարբերությունը վերացնել, որպեսզի ոչ ֆորմալ առումով լինի պաշտպան, ոչ էլ դե ֆակտո: Դատավորը կարծում էր, որ մենք ձեռքներս ծալած պետք է նստեինք, ինքն էլ շարունակեր իր ապօրինությունները»,-ասաց Վարազդատ Հարությունյանը: Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ չի բացառվում նաև, որ այսօր ևս Մնացական Մարտիրոսյանը կփորձի արագ-արագ բոլոր հարցերի վրայով անցնել, որպեսզի Ավետիք Չալաբյանը ազատ չարձակվի: Այսինքն նորից երկարաձգի կալանքի ժամկետը: Հնարավոր այլ սցենարների մասով պաշտպանը փակագծեր չբացեց, միայն արձանագրեց, որ դատավորը դժվար կացության մեջ է հայտնվել: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ավետիք Չալաբյանի նկատմամաբ ուղիղ հրահանգով հետապնդում է իրկանացվում, իսկ մենք դա թույլ չենք տալու»,-եզրափակեց նա:Ավելին12:4627.07.22 -
ՀասարակականՎրաերթ՝ Երևանում․ Nissan-ը ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնինԱյսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։Ավելին12:4327.07.22 -
ԱռողջապահականՌուսաստանում հայտնի բլոգերը վարակվել է կապիկի ծաղիկովՌուսաստանում հայտնի ուկրաինացի բլոգեր Ալեքսանդր Դմիտրիենկոն, ով ավելի շատ հայտնի է Շուրա Սթոուն և «Բույրերի գող» կեղծանուններով, վարակվել է կապիկի ծաղիկով։ Այս մասին նա հայտնել է Instagram սոցիալական ցանցի իր էջում (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում, պատկանում է Meta կորպորացիային, որը ճանաչված է որպես ծայրահեղական Ռուսաստանի Դաշնությունում և արգելված)։ Բլոգերը մի շարք նկարներ է հրապարակել, որոնցում երևում են նրա դեմքի ցաները՝ կապիկի ջրծաղիկի հիմնական ախտանիշներից մեկը։ «Երբեք մի հիվանդացեք», – գրել է Սթոունը: Գրառման մեկնաբանություններում օգտատերերը բլոգերին մաղթել են շուտափույթ ապաքինում։ Ավելի վաղ իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը թվարկել էր հիվանդության բնորոշ ախտանիշները։ Նկարագրելով՝ մասնագետը նշել է բարձր ջերմությունը, ծանրության զգացողությունն և ցանը, որն անցնում է մի շարք փուլերով, այդ թվում՝ փուչիկների փուլով։ Ալեքսանդր Դմիտրիենկոն հայտնի ուկրաինացի YouTube-յան բլոգեր է, որը բնակվում է Մեծ Բրիտանիայում: Նրա յութուբյան ալիքին բաժանորդագրվել է 214 հազար օգտատեր։ Նա կարմիր գորգի վրա նկարահանում է հայտնիների հանդերձանքներ, ինչպես նաև հումորային էսքիզներ: Հաճախ իր տեսանյութերում Դմիտրիենկոն հանդես է գալիս որպես կին։Ավելին12:4227.07.22 -
Ջերմուկ քաղաքի մի շարք հասցեների և Արարատի մարզի Վանաշեն գյուղի գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 6, 9, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23ա, 23բ, 25, 28, 39, 40, 42, 43 բազմաբնակարան շենքերի, Կեչուտ թաղամասի գազասպառողների, «Մարգմուշ», «Արսեն Սահակյան», «Ջերմուկի Ստեփանյաներ» ՍՊԸ-ների, ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն` Արարատի մարզի Վանաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունն ու խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:Ավելին12:3627.07.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը մահացել է | 27.07.2022Ավելին12:3027.07.22 -
Հրազդանում անցկացվելիք միջոցառումների ցանկը՝ Տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբՀրազդանի համայնքապետարանը ներկայացրել է ՀՀ 2022թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը: Հուլիսի 30-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու բացման հանդիսավոր միջոցառումը: Ժամը 14:00-ին օրը կմեկնարկի համայնքապետարանի դիմացից դեպի Մաքրավան թաղամասում գտնվող`անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր քայլերթով: Ժամը 16:00-ին Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ենք հրավիրում ստեղծագործող բոլոր երիտասարդներին ` ցուցադրելու նկարչության, քանդակագործության, դեկորատիվ կիրառական արվեստի իրենց աշխատանքները: Ժամը 17:00-ին Հրազդանի դրամատիկական թատոնում տեղի կունենա բացման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում Հրազդանին պաշտոնապես կհանձնվի երիտասարդական մայրաքաղաքի բանալին:Ավելին12:2627.07.22 -
ՀայաստանԿմատուցվի հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Լիզբոն 5-ի սուրբ նահատակներինԱյսօր Լիզբոն 5-ի հիշատակի օրն է: 1983 թվականի հուլիսի 27-ին Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ` Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, մտել են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն, այսպիսով իրենց պահանջատիրությունն արտահայտելով աշխարհին: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից հայտնում են, որ այսօր ժամը 13։00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում կմատուցվի հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Լիզբոն 5-ի սուրբ նահատակներին։ 1983 թվականի հուլիսի 27-ին հայ հինգ երիտասարդները ժամանում են Պորտուգալիայում թուրքական դեսպանատան մոտ՝ երկու ամբողջովին պայթուցիկներով լցված մեքենաներով։ Երիտասարդները նախօրոք ծրագրել էին գրավել դեսպանատան շենքը, գերեվարել թուրք դեսպանին՝ այդ քայլով կարողանալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից այդ փաստի ժխտման վրա։ Սակայն հայ վրիժառուներին չի հաջողվում մտնել դեսպանատան շենք։ Շենք ներխուժելու փորձի ժամանակ սկսված փոխհրաձգության ժամանակ սպանվում է Սիմոն Յահնիյանը։ Ողջ մնացած 4 հայ երիտասարդները շտապում են դեսպանության շենքին հարակից դեսպանի նստավայր, ներխուժում շենք և գերեվարում շենքում գտնվող գործերի հավատարմատարի կնոջը և տղային։ Այն սենյակը, որտեղ պահվում էին գերիները, գրոհայինները շրջապատում են պայթուցիկներով։ Նրանք սպառնում էին պայթեցնել շենքը, եթե ոստիկանությունը փորձի գրոհել այն։ Շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շենքը։ Պորտուգալիայի կառավարությունը վարչապետ Մարիո Սուարեսի գլխավորությամբ գումարում է արտակարգ նիստ, որի ընթացքում որոշվում է առաջին անգամ օգտագործել նոր կազմավորված ոստիկանական էլիտար ջոկատը։ Նախքան հատուկ ջոկատայինների գրոհը սկսելը շենքում հրդեհ է բռնկվում։ Ապա լսվում են պայթյունի ձայներ։ Հայ վրիժառուները գերիներին բաց թողնելուց հետո պայթեցնում են իրենց։ Կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնեց Հայ Հեղափոխական Բանակը (ՀՀԲ)։ ՀՀԲ-ի կողմից ստորագրված ԶԼՄ-ներին ուղարկված տպագիր հաղորդագրության մեջ ասվում էր. «Իմացեք` մենք ինչ ենք անում։ Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ փլատակների տակ։ Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին։ Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ։ Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները։ Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»[7]։ Տղաների մարմինները ամփոփվել են Բեյրութի հայկական գերեզմանատանը։Ավելին12:2227.07.22 -
Սպորտ«Դյուդելանժի» դեմ «Փյունիկի» տարած հաղթանակի տպավորիչ պահերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը շարունակվում է կիսվել «Դյուդելանժի» դեմ տարած հաղթանակի տպավորիչ պահերով: Այս մասին ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակումներ է անում: Դրանցից մեկում նշել է. Յուրիչիչի դուբլը, Օտուբանջոյի գոլ+փոխանցումն ու «Փյունիկի» բենեֆիսը. Եվս մեկ անգամ վայելեք մեր թիմի տպավորիչ և պատմական հաղթանակը.Ավելին12:2027.07.22 -
ՀայաստանՓրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀուլիսի 25-27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Էջմիածին և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։Ավելին12:1427.07.22 -
ՔաղաքականՑանկացած հասարակություն, որը չի գնահատում սերունդներ կրթողին ու սահման պահողին, կործանվելու է. Վահե ԳրիգորյանՍահմանադրագետ Վահե Գրիգորյանը գրում է. Այս կառավարության տրամադրությունը կրթության և գիտության զարգացման ոլորտում հետևյալն է. Ինչու սովորել 4 տարի և դառնալ մանկավարժ և ուսուցիչ և ստանալ 30-90 հազար դրամ աշխատավարձ, ինչու վտանգել կյանքը, պաշտպանել սահմանը` դառնալով այմանագրային զինծառայող և ստանալ միջինում 200 հազար դրամ աշխատավարձ, եթե կարելի է առանց կրթության դառնալ ոստիկան/պարեկ և ստանալ 300-350 հազար դրամ աշխատավարձ: Եվ քանի որ այս հասարակությունը ընտրել և շարունակում է հանդուրժել այս կառավարությանը ու առհասարակ միշտ էլ մեղմ է վերաբերվել ուսուցչի, մանկավարժի ու զինվորի չգնահատված լինելուն, այն կործանվելու է: Ցանկացած հասարակություն, որը չի գնահատում սերունդներ կրթողին ու սահման պահողին, կործանվելու է: ՑտեսությունԱվելին12:1427.07.22 -
ԻրավականԴանակահարություն՝ Արարատի մարզում. համագյուղացին հասցրել է դանակի 6 հարվածՀայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 24-ին Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացված ահազանգի փաստով։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 21։40-ի սահմաններում նշված ԲԿ-ից ոստիկանություն հաղորդել են, որ «ձախ ազդրի թվով 2 ծակած-կտրած վերքեր, կրծքավանդակի հետին պատի թվով 4 ծակած-կտրած վերքեր, աջակողմյան հեմոպնեվնաթորքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ Ժամանել է նաև Վեդիի քննչական բաժնի խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 49-ամյա Նշան Ս-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահմաններում վիրավորի բնակության վայրում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և համագյուղացի՝ 54-ամյա Վահան Խ-ի միջև, որի ժամանակ վերջինս կտրող ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է Նշան Ս-ին։ Ըստ բժշկի հայտարարության՝ վիրավորի վրա եղել է դանակի 6 հարված։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Վահան Խ-ին և հանցագործության գործիք դանակ հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին12:0727.07.22 -
ԱռողջապահականՌուսաստանը Հայաստանին կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է տրամադրելՌուսաստանը կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է փոխանցել ԱՊՀ մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանին, այս մասին տեղեկացնում է «Роспотребнадзор»-ը: «Ռուսական թեստերը «Роспотребнадзор»-ի կողմից փոխանցվել են Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին: Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստեր այս հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար:Ավելին12:0127.07.22 -
Սպորտ«Բարսելոնա»-ն և «Յուվենտուս»-ը ոչ-ոքի են ավարտել հանդիպումըՖուտբոլի եվրոպական առաջնությունների մեկնարկից առաջ համաշխարհային սպորտի գրանդ ակումբներն այս օրերին ընկերական հանդիպումներ են անցկացնում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տեխաս նահանգի Դալաս քաղաքում կայացած խաղում միմյանց դեմ մրցել են կատալոնական «Բարսելոնա»-ն և Թուրինի «Յուվենտուս»-ը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Կատալոնական թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ուսման Դեմբելեն, իսկ «Յուվենտուս»-ից գոլերը խփել է Մոյզե Քինը: Ավելի վաղ Իսպանական երկու գրանդ ակումբները` Մադրիդի «Ռեալ»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընկերական հանդիպում էին անցկացրել: «Էլ Կլասիկո»-ում հաղթել էր «Բարսելոնա»-ն` նվազագույն առավելության հասնելով մրցակցի նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը խաղի 27-րդ րոպեին խփել էր Ռաֆինյան:Ավելին12:0027.07.22