Լրահոս
Առողջապահական
12:50
27.07.22
102

«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին և մի շարք այլ երկրների կապիկի ծաղիկն ախտորոշելու համար թեստային համակարգեր է տրամադրել

Img default alt hy

«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին ու Թուրքմենստանին թեստային համակարգեր է տրամադրել կապիկի ծաղիկն ախտորոշելու համար։ Հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։

««Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները բարեկամ երկրների գործընկերների համար նաև կազմակերպում են հատուկ սեմինարներ, որոնք նվիրված են կապիկի ծաղկի լաբորատոր ախտորոշման մեթոդներին: Հուլիսի վերջին «Ռոսպոտրեբնադզորի» SSC VB Vector-ի կողմից արտադրված թեստային համակարգերը կտեղափոխվեն Եգիպտոս, Ուգանդա, Եթովպիա և Կոնգոյի Հանրապետություն»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: