Լրահոս
2022-07-27
-
ԻրավականՄեկ օրում բացահայտվել է 34 հանցագործության դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 34 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման ՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու և խուլիգանության՝ 2-ական, բնակարանային գողության, խարդախության, կաշառակերության և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողությանդեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 2 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին11:5227.07.22 -
Աշխարհ7,0 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ֆիլիպիններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀուլիսի 27-ին 7,0 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ֆիլիպինների Լուսոն կղզում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ հաղորդվել Էր 7,3 մագնիտուդով ցնցման մասին: Ըստ ճշգրտված տեղեկատվության՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Տայումի մունցիպալիետից (բնակչությունն ավելի քան 14,8 հազար, Աբրայի նահանգ) 3 կիլիոմետր դեպի հյուսիս-արեւելք: Տուժածների եւ ավերածությունների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա:Ավելին11:4427.07.22 -
ՀայաստանՓրկարարները բացել են 22 փակ դուռՀուլիսի 25-27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին11:3727.07.22 -
ՍպորտՇախմատի ընտրանիները սկսում են պայքարը Համաշխարհային օլիմպիադայումՀնդկաստանի Չեննայ քաղաքում մեկնարկում են տղամարդկանց և կանանց Համաշխարհային օլիմպիադաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները և գլխավոր մարզիչներն արդեն իսկ մրցավայրում են: Օլիմպիադաների անդրանիկ տուրերը կմեկնարկեն հուլիսի 29-ին: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի կանցկացվի Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:Ավելին11:3027.07.22 -
ՄիջազգայինԲայդենի և Սի Ծինպինի հեռախոսազրույցը կարող Է տեղի ունենալ հուլիսի 28-ինՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի միջեւ հեռախոսազրույցն, ինչպես սպասվում Է, տեղի կունենա հինագշաբթի օրը՝ հուլիսի 28-ին: Հուլիսի 26-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունըԱվելին11:2327.07.22 -
ՀասարակականՎթար` Երևանում. «ՎԱԶ-2102»-ի վարորդը մահացել էՀուլիսի 26-ին, ժամը 01.15-ին, Երևանի Խանջյան փողոցը Հերացու փողոցին միացնող հատվածում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102»-ի 61-ամյա վարորդ Էդուարդ Ավետիսյանը մահացել է, իսկ «Օպելի» վարորդը, երեք ուղևորները և «ՎԱԶ-2102»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:Ավելին11:2327.07.22 -
Շոու բիզնեսՍոբչակը խալաթով պարել է տեսախցիկի առջև և տարաձայնություններ առաջացրել հետևորդների շրջանումՀեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը անկեղծորեն կիսվել է տեսանյութով և հետևորդների շրջանում տարաձայնություններ առաջացչել։ Տեսանյութը նա հրապարակել է Instagram-ի իր էջում (սոցցանցն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում, այն պատկանում է Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված և նաև արգելված Meta կորպորացիային)։ 40-ամյա հայտնին տեսախցիկի առջև պարել է գունագեղ բիկինիով և Lea բրենդի մանուշակագույն պուտավոր լողափնյա խալաթով։ Հաղորդավարուհին իրեն հայելու մեջ նկարել է երգչուհի Ամարնի Բեյոնսեի երգի տակ՝ արևային ակնոցներով և սպիտակ շիֆերներով։ «Ես փոխարինում եմ Բեյոնսեին կամ Բրիթնի Սփիրսին նվազագույն աշխատավարձով»,-տեսանյութին կից գրել է նա: Այն հավաքել է 36 հազար դիտում։ Սոբչակի տեսանյութին համացանցի օգտատերերը ոչ միանշանակ են արձագանքել: Մեկնաբանություններում ոմանք քննադատել են աստղի պահվածքը։ «Ինչի՞ մասին է խոսքը», «Իսկ այս մարդն առաջադրվել է նախագահի պաշտոնում», «Քսենիա, սա ի՞նչ է», «Պառավն այրվում է», «Տարօրինակ պահվածք», – գրել են նրանք։ Միաժամանակ այլ օգտատերեր գովել են լրագրողի հումորը։ «Զգույշ, Սոբչա՛կ», «Ես քեզ սիրում եմ», «Քսենիա՛, կրակ, ինչպես միշտ», «Դու անկրկնելի ես», «Քսենիայի վերջին տեսահոլովակներնը ինչ-որ բան արժեն», «Մեր թագուհին», «Դու գեղեցիկ ես», «Ինչպես եմ ես ծիծաղում Ձեր հումորից»,- մեկնաբանել են երկրպագուները։Ավելին11:1627.07.22 -
ՏարածաշրջանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին11:1027.07.22 -
ՔաղաքականՄինչև ազերիները գոհ չլինեն և չստանան Հայաստանից իրենց ուզածը, հարցը չի լուծվի. Արտակ ԶաքարյանՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկու արդարացում, երկուսն էլ՝ լկտի սուտ։ Կապիտուլյանտները հիմար թութակի պես շարունակ կրկնում են «…Թուրքիայի հետ հարաբերություններում նախապայմաններ չկա´ն»: Սրանք, քանի որ հանդես են գալիս թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից, հետևաբար, իրավունք ունեն նման էշություն դուրս տալու: Թուրքական պաշտոնյաները մեռան ասելով, որ մինչև Հայաստանը չլուծի հարցերը Ադրբեջանի հետ, հայ-թուրքական հարաբերությունները առաջ չեն շարժվի: Այլ կերպ ասած՝ մինչև ազերիները գոհ չլինեն և չստանան Հայաստանից իրենց ուզածը, հարցը չի լուծվի: Հիմա, եթե թուրքերի ասածը նախապայմաններ չեն, բա ի՞նչ են: Իսկ գուցե հենց դա՞ է հայկական ազգանուն կրող նիկոլապատկան թուրքերի երազանք: Կապիտուլյանտների հաջորդ կեղծ արդարացումն այն է, որ իբրև թե ժողովուրդն իրենց մանդատ է տվել ադրբեջանցիների ու թուրքերի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Տո ստի …… ……., թե այդպիսի ձևակերպում ունի ձեր մանդատը: Մի հատ էն մուրճ ճոճողին հարցրեք, տեսեք նա քարոզարշավի ժամանակ երբև ասե՞լ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու է Հայաստանի ստորացման ու երկրորդ կապիտուլյացիայի հաշվին: Ժողովուրդը ձեզ ստորացման ու պետականության կորստի մանդատ չի տվել: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկու արդարացում, երկուսն էլ՝ լկտի սուտ։ Կապիտուլյանտները հիմար թութակի պես շարունակ կրկնում են «…Թուրքիայի հետ հարաբերություններում նախապայմաններ չկա´ն»: Սրանք, քանի որ հանդես են գալիս թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից, հետևաբար, իրավունք ունեն նման էշություն դուրս տալու: Թուրքական պաշտոնյաները մեռան ասելով, որ մինչև Հայաստանը չլուծի հարցերը Ադրբեջանի հետ, հայ-թուրքական հարաբերությունները առաջ չեն շարժվի: Այլ կերպ ասած՝ մինչև ազերիները գոհ չլինեն և չստանան Հայաստանից իրենց ուզածը, հարցը չի լուծվի: Հիմա, եթե թուրքերի ասածը նախապայմաններ չեն, բա ի՞նչ են: Իսկ գուցե հենց դա՞ է հայկական ազգանուն կրող նիկոլապատկան թուրքերի երազանք: Կապիտուլյանտների հաջորդ կեղծ արդարացումն այն է, որ իբրև թե ժողովուրդն իրենց մանդատ է տվել ադրբեջանցիների ու թուրքերի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Տո ստի …… ……., թե այդպիսի ձևակերպում ունի ձեր մանդատը: Մի հատ էն մուրճ ճոճողին հարցրեք, տեսեք նա քարոզարշավի ժամանակ երբև ասե՞լ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու է Հայաստանի ստորացման ու երկրորդ կապիտուլյացիայի հաշվին: Ժողովուրդը ձեզ ստորացման ու պետականության կորստի մանդատ չի տվել: Կապիտուլյանտները հեշտ սովորել են անմեղ ժողովրդին չհասկացող զանգվածի տեղ դնել ու իրենց դավաճանական էշն առաջ քշելը: Դավաճանի համար սրբություններ չեն լինում, դա հայտնի փաստ է: Բայց մեր երկրում միլիոնավոր նորմալ, գիտակից մարդիկ կան, ու չհամարձակվե´ք ձեր հերթական ստոր դավաճանությունը ժողովրդի անունից իրագործել ու քողարկվել: Այնպես, ինչպես ստոր դավաճանությամբ հանձնված Արցախը փորձում եք բանակի սպայակազմի ու ազատամարտի տղերքի անուններով մաքրել»։ Կապիտուլյանտները հեշտ սովորել են անմեղ ժողովրդին չհասկացող զանգվածի տեղ դնել ու իրենց դավաճանական էշն առաջ քշելը: Դավաճանի համար սրբություններ չեն լինում, դա հայտնի փաստ է: Բայց մեր երկրում միլիոնավոր նորմալ, գիտակից մարդիկ կան, ու չհամարձակվե´ք ձեր հերթական ստոր դավաճանությունը ժողովրդի անունից իրագործել ու քողարկվել: Այնպես, ինչպես ստոր դավաճանությամբ հանձնված Արցախը փորձում եք բանակի սպայակազմի ու ազատամարտի տղերքի անուններով մաքրել»։Ավելին11:0227.07.22 -
ՍպորտԵրիտասարդ բռնցքամարտիկները հաջող մասնակցություն են ունեցել Վրաստանի միջազգային մրցաշարումՀայաստանի ներկայացնող երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են հանդես եկել Վրաստանի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալային հարուստ ավարով է վերադարձել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան 11-րդ միջազգային մրցաշարից։ Վազգեն Բադալյանի ու Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած 13 մարզիկներից 12-ը հայրենիք են վերադարձել մեդալով, որից 5-ը՝ ոսկե. իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 67 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը: 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը, 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, 92 կգ Իշխան Հովսեփյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 71 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:Ավելին10:5527.07.22 -
ՀայաստանՀամակարգային խնդիրներ են արձանագրվել. ՄԻՊ-ը շարունակում է մշտադիտարկման այցերը ՏավուշումՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երկրորդ օրը մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ և Չորաթան գյուղերում: Մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են վարչական շրջաններում բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, երեխաների կրթության իրավունքի իրացման կարիքները և պայմանները և բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Այս նպատակով առանձնազրույցներ են իրականացվել բնակիչների հետ։ Այցերի ընթացքում արձանագրվել են խնդիրներ կապված հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի, առողջության պահպանման իրավունքի, ուսումնական հաստատություններում մասնագետների վերապատրաստումների ոչ բավարար լինելու, կոնկրետ դեպքերում համայնքահեն ծառայությունների սղության կամ բացակայության հետ։ Համակարգային խնդիրներ են արձանագրվել կապված խմելու և ոռոգման ջրի մատակարարման, զբաղվածության, բնակչության անվտանգության ապահովման հետ։ Արձանագրված խնդիրները քննարկվել են նաև համայնքապետարանների, ուսումնական հաստատությունների և վարչական շրջաններում բուժօգնություն և բուժսպասարակում իրականացնող անձնակազմերի ներկայացուցիչների հետ։Ավելին10:4927.07.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են Nissan Versa-ն ու Nissan Teana-ն․ կա վիրավորԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16․5 կմ հատվածում, Զվարթնոց վարչական տարծքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած Nissan Teana մակնիշի և 31-ամյա Դավիթ Շիրվանյանի վարած Nissan Versa մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan Teana-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և, մոտ 20 մետր առաջ ընթանալով, հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհում։Ավելին10:4227.07.22 -
Սպորտ«Փյունիկ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում էՀայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը պատմական արդյունք է գրանցել` դուրս գալով ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ տուրի պատասխան խաղում «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ին և դուրս եկավ ՉԼ որակավորման երրորդ փուլ: Երևանյան թիմի կազմում աչքի ընկան Ժունինյոն, Լուկա Յուրիչիչը (դուբլ) և Յուսուֆ Օտուբանջոն: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկ»-ի մրցակիցը Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա»-ն է:Ավելին10:3627.07.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ցանկանում է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին երկարաժամկետ խաղաղություն գտնելու հարցում. պետդեպԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաև ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բոլոր մակարդակներում շարունակում են աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ շարունակելով առաջարկել ամերիկյան կողմի աջակցությունը՝ հանուն երկարաժամկետ ու համապարփակ խաղաղության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը: Լրագրողը նրան հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վերահաստատելով կողմերի միջև առկա գործընթացին աջակցելու պատրաստակամությունը: Նա հետաքրքրվել է, թե արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ պետքարտուղարության կողմից արված նախկին նման առաջարկները մերժվել էին, ինչին ի պատասխան Փրայսը պատասխանել է. «Ոչ, դա այդպես չէ: Դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել որոշակի առաջընթացի, և մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շարունակական շփումների ու դիվանագիտական բանակցությունների միջոցով, կարծում ենք, որ կարող ենք շարունակել այս ընթացքը: Միանշանակ, պետքարտուղարը տարբեր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների հետ, սակայն այս կառույցում կան մեծ թվով մարդիկ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց գործընկերների հետ տարբեր մակարդակներում շփումների մեջ են եղել՝ շարունակելու պրոցեսն ու վերահաստատելով մեր օգնության առաջարկը, քանի որ մենք ցանկանում ենք երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»: Լրագրողի դիտարկմանը, որ ի տարբերություն պետդեպի, որն իր հայտարարությունների մեջ շարունակաբար հիշատակում է խնդրի կարգավորման գործընթացում միջնորդ մարմնի՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին, Ադրբեջանի նախագահն ամեն օր վատաբանում է այն, Փրայսը պատասխանել է. «Մենք մեր հայտարարությունների մեջ հստակ ասել ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այս երկու երկրներին ու համախոհ գործընկերներին ցանկացած տարբերակով կամ ձևաչափով, որն արդյունավետ կլինի: Մենք 1994 թվականից Մինսկի խմբի համանախագահ ենք, բայց ինչպես արդեն ցույց ենք տվել, մենք նաև ցանկանում ենք երկրների հետ ներգրավվել երկկողմ ձևաչափով՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»:Ավելին10:3027.07.22 -
ՀասարակականՀամակարգված թալանում են զբոսաշրջիկներին«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը վերամբարձ հայտարարություններ է անում զբոսաշրջությանը զարկ տալու մասին, «Իրավունքը» բազմաթիվ ահազանգեր է ստանում այս օրերին Հայաստան այցելած զբոսաշրջիկներից ու սփյուռքահայերից, որ բառի բուն իմաստով իրենց թալանում են: Իհարկե, առաջին հերթին բողոքները տաքսիստ-զբոսաշրջիկ անվերջանալի «պատերազմի» մասին է, որտեղ վարորդներն ուղղակի թիվ են «կրակում»: Սա թերեւս զբոսաշրջիկներից վրա թողնում է կիրառված «բայրաքթարի» ազդեցություն, որից օդը ոչ մի կերպ պաշտպանված չէ: Սակայն, խնդիրը միայն սա չէ, պարզվում է` որոշ բանկեր ու տարադրամի փոխանակման կետեր կոնկրետ փող են կորզում նրանցից: Օրինակ, եթե մինչեւ այսօր մարդիկ կարծում էին, որ մի փոքր վնասված, պատռված կամ ուղղակի ճմրթված գումարը կարելի է փոխել բանկերում, հիմա այն հստակ գումար արժե: Զբոսաշրջիկները ամեն մի փոքր ինչ վնասված եվրոյի կամ դոլարի դիմաց պարտավոր են վճարել ո՛չ ավել, ո՛չ պակաս 500դրամ»:Ավելին10:2227.07.22 -
ՏնտեսականՏնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է, գյուղատնտեսությունը՝ անկում ապրել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.8 տոկոսով. սա այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է լուրջ անկում արձանագրվել, այն էլ՝ 5.5 տոկոսի չափով: Ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության, անասնաբուծության ոլորտներում: Բայց, արի ու տես, երկրի գյուղատնտեսության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փորձել է մեղմել այս իրավիճակը՝ հայտարարելով, որ գյուղատնտեսության վիճակագրական տվյալները թվային չեն, եւ դրանք սովորաբար գնահատականների վրա են հիմնված: Նա իր այս միտքն արդարացրել է՝ նշելով, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներն են զգալի աճել: Հուսանք՝ Վիճակագրական կոմիտեն առաջիկայում գյուղատնտեսության ոլորտում թվանկարչությամբ չի զբաղվի նախարարի խոսքերն արդարացնելու համար: Չնայած սրան՝ նշենք, որ Վիճակագրական կոմիտեն արձանագրել է մսամթերքի եւ կաթնամթերքի արտադրության ծավալների անկում:Ավելին10:1627.07.22 -
ԻրավականԳեղարքունիքի մարզպետին կզրկե՞ն վարորդական իրավունքից«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցած կիրակի՝ Վարդավառի օրը, ոչ սթափ վիճակում երկու անգամ վթարի պատճառ է դարձել, նախ՝ Դիլիջանում, ապա Սեւանի ճանապարհին, սակայն նա մինչեւ այժմ շարունակում է պաշտոնավարել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե ոստիկանությունն ինչ իրավախախտում է արձանագրել մարզպետի գործողություններում, եւ ինչ է արվել: Ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ անձի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մարզպետի գործողությունների մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել, այսինքն՝ մարզպետին քրեական պատասխանատվության չեն ենթարկի, փոխարենը, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշել են Կարեն Սարգսյանի մասով վարչական իրավախախտման գործընթաց սկսել՝ նրան զրկելով վարորդական իրավունքից: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ մարզպետ Կարեն Սարգսյանից պաշտոնապես պարզել, թե արդյոք նրան զրկում են վարորդական իրավունքից, թե ոչ, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց ո՛չ մեր զանգերին, ո՛չ հաղորդագրություններին։ Նկատենք՝ եթե նրան վարորդական իրավունքից զրկելու գործընթաց է սկսվում, նշանակում է՝ հաստատվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել ղեկին, իսկ այս դեպքում նա առնվազն պետք է հրաժարական տա խմած մեքենա վարելու, վթարի պատճառ դառնալու համար։ Սա թերեւս կլիներ նախկինում, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կպահանջեր Կարեն Սարգսյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ, հեղափոխությունից շատ չանցած, վարչապետի ընտանիքն ու իշխանությունը դեռ շոու էին անում, թե պահում են օրենքները. 2020 թվականին Աննա Հակոբյանը տուգանվել էր իր անչափահաս դստերը ամառանոցի տարածքում մեքենայի ղեկը վստահելու համար: Երկու տարի անց իրավիճակ է փոխվել, եւ այժմ մարզպետ Կարեն Սարգսյանին կարող են պատժել՝ միայն վարորդական իրավունքից զրկելով, սակայն նա կշարունակի պահել իր պաշտոնը, վարորդականն էլ հետ կտան թերեւս կարճ ժամանակ անց:Ավելին10:1027.07.22 -
ՔաղաքականԳնումների համակարգը չի բարեփոխվել. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք ուզում ենք, որ պետական գնումների համակարգը բարեփոխվի, լինի ճկուն եւ մոբիլ եւ միեւնույն ժամանակ պահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն սխեմաներից»: Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2019 թվականի հուլիսի 17-ին: Այստեղ առաջին հերթին խոսքը մեկ անձից կատարվող գնումների մասին է, որի դեպքում արդար մրցակցության մասին խոսք լինել չի կարող, եւ ի հայտ կարող են գալ նաեւ կոռուպցիոն ռիսկեր: Սակայն ի՞նչ ունենք երեք տարի անց: Կառավարության հուլիսի 21-ի նիստում Հայաստանի 4 մարզում կառավարությունը 3 միլիարդ 107 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանության պարեկային ծառայության համար «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ից 175 մեքենա գնելու նպատակով, գնման ընթացակարգը մեկ անձից է, առանց մրցույթի։ Ավելի ուշ Փաշինյանը նշել է. «Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաեւ ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար»: Իհարկե, պատճառաբանություններ միշտ կգտնվեն, սակայն սա միակ դեպքը չէ, երբ պետական համակարգում գնումներ են կատարվում մեկ անձից, եւ ամեն անգամ ֆորսմաժորային իրավիճակին հղում անելն իրականում հարցի լուճում չէ: Ստացվում է՝ արդար մրցակցության եւ կոռուպցիայից զերծ մնալու մասին հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին: Նա անում է այն, ինչ նախկինները, սակայն՝ առավել վատ սոուսով»:Ավելին10:0327.07.22 -
ՀայաստանԵրևանի մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքըԱյսօր առավոտյան՝ ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չէր գործում, քանի որ մեքենավարները հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի: Վերջիններս պահանջում են աշխատավարձի բարձրացում: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է: «Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - նշվում է հաղորդագրությունում:Ավելին09:5827.07.22 -
ՀայաստանՄետրոպոլիտենի մեքենայավարները 06:00-ից գործադուլ են սկսելԿարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Այս մասին հայտարարություն է տարածել մետրոպոլիտենը: «Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-ասված է հայտարարությունում:Ավելին09:5327.07.22