Լրահոս
13:03
27.07.22
122

Այրվածքներ ստացած զինծառայող Պալյան Պողոսյանը մահացել է

Հուլիսի 17-ին դիրքում՝ վագոն-տնակում, այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը մահացել է, հայտնում է պաշտպանության նախարարությունը՝ ցավակցելով զինծառայողի հարազատներին: Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, նա երկրորդ աստիճանի այրվածք էր ստացել: Պաշտպանության նախարարությունը դեպքի մասին հայտնել էր միայն 8 օր անց: