Լրահոս

2022-07-27
  • Img default alt hy
    Հայաստան
    Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում հրշեջ հենակետեր են ծավալվել
    Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով` ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության: Անտառային հրդեհներին արագ արձագանքելու նպատակով Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Սարավանի վարչական տարածքի անտառամերձ հատվածի «Փոքր լիճ» կոչվող տարածքում ծավալվել է հրշեջ ժամանակավոր հենակետ և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն: Արագածոտնի ՄՓՎ Աշտարակի ՀՓՋ-ի կողմից հրշեջ ժամանակավոր հենակետ է ծավալվել նաև Բյուրականի անտառտնտեսությունում։ Հենակետերը հագեցած են անհրաժեշտ գործիքներով, բեռնատարներով․ անձնակազմը պատրաստ է արձագանքել ցանկացած պահի:
    16:43
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոռնիձորի հատվածում Ադրբեջանի հետ նոր ճանապարհի վերակառուցումը չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից
    «Փաստինֆո»-ն գրում է. «Հայկական կողմը մեր հատվածում սկսել է Բերձորը շրջանցող ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները: Այս մասին ի պատասխան «Փաստինֆո»-ի գրավոր հարցման՝ հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Ընդ որում, ընդգծենք, խոսքը ոչ թե ճանապարհի վերակառուցումն սկսելու մասին է, այլ միայն նախագծման աշխատանքների։ Ընդ որում՝ ՀՀ կառավարությունը նշված որոշումը կայացրել է բոլորովին վերջերս՝ հունիսի 30-ին։ «Տեղեկացնում ենք, որ (Մ-12) -Կոռնիձոր ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման նպատակով իրականացվում են նախագծման աշխատանքներ։ ՀՀ կառավարության 30.06.22 թ. թիվ 1005-Ն որոշմամբ նշված ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եւ դրանց փորձաքննության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել են միջոցներ», - նշվում է նախարարության տեղակալ Ք.Ղալեչանի ստորագրությամբ ուղարկված պատասխանում։ Իսկ թե բուն ճանապարհի վերակառուցման աշխատանքները երբ են նախատեսվում սկսել, հետեւապես նաեւ ավարտել՝ Նախարարությունը ձեռնպահ է մնացել ժամկետներ նշելուց։ Դեռեւս հուլիսի 1-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ պարզելու, թե Ադրբեջանի կողմից կառուցվող Բերձորը շրջանցող ճանապարհի երթուղին արդյո՞ք համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ, համաձայնություն տրվե՞լ է, որ նոր ճանապարհը կառուցվի հենց այդ երթուղով, թե ոչ։ Հետաքրքրվել էինք նաեւ քանի այլընտրանքային երթուղի է քննարկվել, որոնցից ընտրվել է հենց այդ մեկը։ Բացի այդ՝ խնդրել էինք պարզաբանել, թե նոր երթուղուն համաձայնությունը տալիս արդյոք հաշվի առնվել է, որ այն շրջանցում է Բերձորը, որտեղով անցնում են Արցախը սնուցող հիմնական ենթակառուցվածքները։ Եւ վերջապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում ուղղակի նշված չէ, որ նոր ճանապարհի շահագործման հանձնվելու դեպքում Բերձոր, Աղավնո եւ Սուսի համայնքները պետք է հանձնվեն Ադրբեջանին ու խնդրել էինք փոխվարչապետին՝ տեղեկացնել, թե ինչ հիմնավորմամբ է այդ գործընթացն իրականացվելու։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խուսանավել է պատասխանել այս հարցերին։ Նախ գրասենյակից պարզաբանել էին, թե հարցերին կպատասխանեն ԱԳՆ-ի հետ քննարկումներից հետո, սակայն հետագայում այն վերահասցեավորել են ՏԿԵ նախարարություն, թեեւ ակնհայտ էր, որ մեր բարձրացրած հարցերն այս նախարարության իրավասության ներքո չէին, այլ հենց Մհեր Գրիգորյանի, որը նաեւ հանդիսանում է համապատասխան հանձնաժողովների նախագահ։ ՏԿԵ նախարարությունն էլ նախ մեկ ամիս ժամանակ էր ուզել՝ հարցերին պատասխանելու նպատակով ուսումնասիրություն կատարելու համար, բայց, ի վերջո, ուղարկել գրություն՝ անդրադառնալով միայն իրենց իրավասության ներքո գտնվող՝ ճանապարհների շինարարության վերաբերյալ հարցին։ Բերձորի հետ առնչվող վերը թվարկված հարցերին արձագանքելով սույն նախարարության տեղակալը նշել էր, որ դրանց «պատասխանները ենթադրում են հղում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը՝ մասնավորապես 6-րդ կետին»»։
    16:36
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Թուրքական թերթը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է «Թուրանի ճանապարհ»
    Թուրքական իշխանամերձ «Sabah» թերթի կայքը հրապարակել է «Թուրանի ճանապարհն է գալիս. Թյուրքական պետությունները իրար է միացնելու» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ այն անվանելով «Թուրանի ճանապարհ», փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ղարաբաղի հաղթանակով Թուրքիայի և Ասիայի միջև նոր միջանցք է բացվել, որը իրար կկապի 1.1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին: Ընդգծվել է, որ Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 4.5 մլրդ դոլար, և նպատակ կա այն հասցնել մինչև 15 մլրդ դոլարի: Նշվել է, որ միջանցքի բացումով վերջ կդրվեն Վրաստանի և Իրանի տարածքով տարանցման վրա կիրառվող սահմանափակումներին: Ըստ կայքի պնդման՝ նախատեսվում է, որ այդ ուղին բացվելու է այս տարի, իսկ դրա շահագործումից հետո Հարավային Կովկասում հնարավոր կլինի հիմք դնել տնտեսական համագործակցության: Կրկին ընդգծվել է, որ «Զանգեզուրի միջանցքը» չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տեսանկյունից մեծ կարևորություն ունի: Ըստ այդմ՝ երբ «միջանցքը» հանձնվի շահագործման, Ադրբեջանի դիրքը, որը գտնվում է Թուրքիայի և Չինաստանի միջև, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տեսանկյունից կամրապնդվի, իսկ Զանգեզուրը կարևոր այլընտրանքային ուղի կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համար, որի նշանակությունը ռուս-ուկրաինական պատերազմից հետո մեծացել է:
    16:30
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծեծկռտուք՝ Շիրակի պետհամալսարանում. ի՞նչ կապ ունի պրոռեկտորը
    Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ մի քանի օր առաջ հերթական խայտառակությունն է տեղի ունեցել համալսարանում: Համալսարանի աշխատակիցներից մեկը ծեծել է ԲՈՒՀ-ի պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար Գագիկ Նիկողոսյանին: Պատճառը եղել է ներբուհական աշխատանքային հարաբերությունները երկու պաշտոնյաների միջև: Գագիկ Նիկողոսյանին համալսարանում բնութագրում են, մեղմ ասած, ոչ դրական որակումներով: Համալսարանում գրեթե բոլորը գիտեն, որ հենց նա է կանգնած որոշ մասնագիտությունների փակման հետևում: Մասնավորապես, ըստ լրատվամիջոցին հասած տեղեկությունների, քաղաքագիտության բաժինը հենց նրա գործուն մասնակցությամբ է փակվել, ռուսաց լեզվի ամբիոնն օտար լեզուների ամբիոնին միացնելը նույնպես նրա նախաձեռնությունն է: Իսկ նրան, որ ՇՊՀ-ում կառուցվածքային փոփոխությունների անվան տակ բաժիններ են փակվում, և ԲՈՒՀ-ում հաստատվում է, այսպես կոչված, սորոսականների տիրապետություն, 168.am-ն անդրադարձել էր դեռևս շուրջ 1.5 ամիս առաջ: ՇՊՀ լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Նիկողոսյանը, աշխատանքային լուրջ կենսագրություն չունենալով, միանգամից նշանակվել է պրոռեկտոր: Ըստ լուրերի՝ վերջինս այդ պաշտոնին նշանակվել է նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի միջնորդությամբ, ու սա առաջին ու միակ դեպքը չէ, որ նա խնդիրներ է ունենում ԲՈՒՀ-ի աշխատակիցների հետ: ՇՊՀ-ից նաև հայտնում են, որ Գագիկ Նիկողոսյանը շատ արտոնյալ է զգում իրեն, կարող է օրերով աշխատանքի չներկայանալ, աշխատանքային ժամերին հիմնականում համալսարանում չէ, անհասկանալի են նրա աշխատանքային գործառույթները, որևէ փաստաթուղթ չի ստորագրում, բայց անգործության համար ստանում է վիթխարի աշխատավարձ: Ռեկտոր Սերոբյանի նման ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, բայց իրենց մասնագիտության կրթական ծրագիրը տարիներ շարունակ ուսանողներ չունի, ինչը չի խանգարում, որ ռեկտորի հետ միասին օգտվեն նաև ներբուհական դրամաշնորհներից: «Գագիկ Նիկողոսյանն իրեն համարում է ընդդիմադիր, ինչն իրականությանը չի համապատասխանում, պարզապես մտածում է՝ իշխանափոխության պարագայում դառնա ռեկտոր, որպեսզի ռեկտոր Երվանդ Սերոբյանին պաշտպանի հետագայի քրեական գործերից: Այս տուրուդմփոցը ևս մեկ ապացույց է, որ ռեկտոր Երվանդ Սերոբյանը չի վերահսկում համալսարանի բարոյահոգեբանական մթնոլորտը, նրա թիմակիցները հաշվի չեն նստում իր հետ, նույն թիմակիցներից շատերը պատերի տակ վատաբանում են Սերոբյանին: Ընդհանրապես բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարում է հենց նույն ռեկտորը՝ համալսարանը բաժանելով յուրայինների ու թշնամիների», - ասել է ԲՈՒՀ-ի՝ լրատվամիջոցի աղբյուրը:
    16:23
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Mercedes դիատարը Սարի Թաղում բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել
    Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Mercedes մակնիշի դիատարը Սարի Թաղի 28 փողոցի 1-ին նրբանցքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ճանապարհն էլ ամբողջովին փակվել է։  Վթարի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։  Դեպքի վայրում հավավքվածներն ասում էին, որ ավտոմեքենան օգտագործվում է որպես դիատար, բարեբախտաբար՝ մեջը դի չի եղել։ 
    16:16
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Էրդողանը առանց ինձ ոչինչ էր. Դավութօղլու
    Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն իրեն ուղղված։ Թուրքական TV5 հեռուստաընկերության եթերում Դավութօղլուն անդրադարձել է իրեն դավաճան ասելու Էրդողանի հայտարարությանը։ Դավութօղլուն պնդել է, թե Էրդողանը առանց իրեն ոչինչ է եղել։ Դավութօղլուի խոսքով, դավաճան բառը լուրջ վիրավորանք է, եւ ինքը պատրաստվում է դրա համար դատի տալ Էրդողանին։ Նշենք որ, օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, թե Դավութօղլուն իրենից բան չի ներկայացրել, պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է նախկինում նշանակվել վարչապետ։
    16:10
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի դպրոցներում կդասավանդվի «Ընդհանուր թյուրքական պատմություն» նոր առարկան
    Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլլաևը, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է դպրոցներում թյուրքական պատմության և թյուրքական աշխարհագրության առարկաների դասավանդումը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նրա խոսքով՝ այս ուսումնական տարվանից ադրբեջանական դպրոցներում կդասավանդվի ընդհանուր թյուրքական պատմություն։ «Ընդհանուր թյուրքական աշխարհագրություն» դասագիրքը պատրաստման փուլում է։ Դասագրքի պատրաստ լինելուց հետո կսկսվի նաև այս առարկայի դասավանդումը»,- նշել է Ամրուլլաևը։
    16:03
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել. Ալեքսանդր Կոչուբաև
    Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է. Նոր զարգացումներ Վահագն Վերմիշյանի առողջական վիճակի վերաբերյալ Հենց նոր խոսեցի Վահագն Վերմիշյանի հետ և տեղեկացա, որ Վ. Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում: Արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվի առողջական վիճակի սրացումները: ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ եմ անում անիմաստ տեքստեր հրապարակելու փոխարեն ապահովել Վ. Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց, ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել: Հ.գ. Քանի որ մեր ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը ինձ բլոկել է՝ խնդրում են թեգեք թող տեսնի:
    15:57
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իրանը մտադիր է ինքնաթիռների մասեր մատակարարել Ռուսաստանին
    Իրանը կսկսի Ռուսաստան մատակարարել ինքնաթիռների սարքավորումներ և պահեստամասեր, իսկ ռուսական ավիաընկերությունները կկարողանան սպասարկել և վերանորոգել իրանական սպասարկման կենտրոններում։ Ռուսաստանը և Իրանը կհանեն երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումների սահմանափակումները։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը և Իրանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, ըստ որի` երկու երկրների միջև ուղևորափոխադրումների թիվը կավելանա շաբաթական մինչև 35-ի։
    15:50
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Օգոստոսից Վրաստանում բենզինի գները կնվազեն
    Վրաստանում նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլին հայտնել է, որ հաջորդ ամսվանից Վրաստանում վառելիքի գները կնվազեն, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ նրա՝ գնի նվազման պատճառը մի կողմից լարիի փոխարժեքի ամրապնդումն է, մյուս կողմից՝ միջազգային շուկայում նավթի գնի նվազումը։ «Հաշվի առնելով, որ լարիի փոխարժեքն ամրապնդվում է, իսկ միջազգային շուկայում նավթի գները նվազում են, իմ տեղեկություններով վառելիքի գները միանշանակ կսկսեն նվազել օգոստոսի սկզբից։ Միջազգային շուկայում վառելիքի գնի անկումը սկսվել է հունիսին, թեև վերջին 2 շաբաթվա ընթացքում անկումն ավելի ինտենսիվ է եղել, ըստ այդմ, վառելիքի գնի նվազումը շուտով կարտացոլվի վրացական շուկայում»,- ասել է Վանո Մվրալաշվիլին։ Նշենք, որ եթե հունիսի սկզբին «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելի գինը 116 դոլար էր, ապա այսօր այս գինը նվազել է՝ հասնելով 105 դոլարի։ Ինչ վերաբերում է լարիի փոխարժեքին, ապա լարին արդեն երրորդ շաբաթն անընդմեջ ամրապնդվում է։ Տարեսկզբից դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն ամրապնդվել է 9,67 տոկոսով, իսկ այս ամսվա ընթացքում ամրապնդման տեմպը գերազանցել է 3,01 տոկոսը։
    15:44
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արցախում կատարվել է համակարգչային հերթական հանցագործության դեպքը
    Հուլիսի 25-ին Մարտունու շրջանի բնակիչ Ռ. Գ.-ն (ծնված 1995թ.) ոստիկանություն է դիմել այն մասին, որ հուլիսի 14-ին իրեն պատկանող բանկային քարտից առանց իր իմացության ընդհանուր 161.000 ՀՀ դրամ է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։ Արդյունքում իրեն պատճառվել է զգալի չափի նյութական վնաս: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
    15:37
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մահացել է Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը
    58 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը։ Այս մասին տեղեկացնում է Կապանի համայնքապետարանը:
    15:29
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Երիտասարդ մասնագետների համար կգործի հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց
    Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոց» դրամաշնորհի շրջանակում օգոստոսի 15-25-ն իրականացնում է հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ նվիրված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության խնդիրներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից: Դասընթացները կվարեն բնագավառի փորձառու մասնագետները՝ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր թանգարաններից ու գիտահետազոտական կենտրոններից։ Ամառային դպրոցի շրջանակում կքննարկվեն և կներկայացվեն՝ պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության հայաստանյան ու միջազգային փորձը, գիտակարգի ձևավորման պատմությունը և խնդիրները, վերականգնող-կոնսերվատոր մասնագիտությունը, հուշարձանների ուսումնասիրության, հետազոտությունների, գրանցման, ամրակայման, վերականգնման և պահպանության հիմնական փուլերը, սկզբունքները և պահանջները, տարբեր հուշարձանների և նյութերի՝ ճարտարապետական կառույցների, քարի, որմնանկարների, գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների, թղթի, կաշվի, փայտի, գործվածքի, խեցեղեն և մետաղյա առարկաների մաքրման, ամրակայման և վերականգնման մեթոդները, դրանց առանձնահատկությունները, հնագիտական արշավախմբերի գործունեությունն ու հնագիտական հուշարձանների հայտնաբերումը, թանգարաններում, ֆոնդապահոցներում և ցուցասրահներում դրանց պահպանության համար անհրաժեշտ պայմանները, կկատարվեն գործնական աշխատանքներ և վարժություններ՝ հնագիտական առարկաների մաքրման, ամրակայման, վերականգնման և պահպանության վերաբերյալ ստացած տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով: Դասընթացներին կարող են մասնակցել երիտասարդ վերականգնողները, պատմության, ճարտարապետության, կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի, քիմիայի, երկրաբանության բնագավառներում մասնագիտացող, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության պահպանությամբ հետաքրքրվող ուսանողները: Դպրոցի առավել աչքի ընկած երկու մասնակցի հնարավորություն կտրվի եռամսյա վճարվող փորձաշրջան անցնել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում։ Դասընթացները տեղի կունենան Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Թաիրով» մասնաշենքում (հասցե՝ ք. Երևան, Թաիրովի 9): Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 522-618 (Պատմամշակութային ժառանգության ԳՀԿ) կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
    15:28
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուտը, անբարոյականությունն ու տգիտությունը կերան մեզ ներսից. Լիլիթ Գալստյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. ՃԵՂՔԵԼ, ՃԵՂՔԵԼ, ՃԵՂՔԵԼ ԻՆՔՆՈւԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏԸ Ճգնաժամերը մենակ չեն գալիս։ Քաղաքական լրջագույն ճգնաժամի, ես կասեի՝ համակողմանի գոյաբանական ճգնաժամի մեջ հայտնված մեր հասարակությունն ինքնության ծանր ճգնաժամ է ապրում։ Սա ակնհայտ է, սպառնալի, ոչ մի տեղ չտանող․․․ Ըստ էության, դժվար է համոզված պնդել․ ինքնության ճգնաժամը նախորդում է քաղաքականին, թե՝ հակառակը։ Թեև հակված եմ հաստատելու, որ այն, ինչ կատարվում է մեր հասարակության հետ՝ շարունակ խորացող արժեքային և բարոյական դեգրադացիան, քայքայումը, ազգային կազմաքանդումը, անսպասելի էր կամ՝ հանկարծահաս․․․ Ինքնությունն, իհարկե, ո՜չ քարացած երևույթ/ֆենոմեն/ է, և ոչ էլ՝ կենսաբանական։ Ժամանակը, ցանցային աշխարհի ալգոռիթմերը, աշխարհաքաղաքական միջավայրը, ազդեցության գործակալական ցանցերը, ազգի բարոյահոգեբանական ստատուսը թողնում են իրենց անխուսափելի ազդեցությունը։ Մենք կաթիլ-կաթիլ հայտնվեցինք այս սողացող պատերազմի տակ, թույլ և խոցելի էին մեր ինստիտուցիոնալ համակարգերը․․․երբ ինչ-որ խառնամբող հարձակվեց Վեհափառի վրա՝ կուլ տվեցինք, երբ դպրոցից հոգևորականին դուրս դրեցին՝ լռեցինք, երբ արցախցի-հայաստանցի դիսկուրս բացվեց՝ հանդուրժեցինք, երբ հայոց լեզուն ամեն վայրկյան ոտնատակ արվեց՝ անտարբեր անցանք, երբ ուսուցչին նվաստացրին, ծաղրի առարկա դարձրին՝ թաքուն հրճվեցինք, երբ կրթական համակարգը քաղաքականացրին՝ մատների արանքով նայեցինք, երբ ազգային միտքը պիտակավորվեց, չարախնդացինք, երբ մեր պատմական ցավն ու հիշողությունը փորձեցին ուրանալ, մենք ազգովի չընդվզեցինք, երբ հաղթանակած բանակը ոտնակոխ արեցին՝ կամք չունեցանք թացն ու չորը զատել, երբ Հայրենիքի մի կտորին ամայի ու անպետք հողատարածք անվանեցին՝ հանդուրժեցինք, պետությունից վերցնելը, ստանալը, նաև գողանալն ավելի տարածական մտածողություն է, քան տալը / բացառիկներին, ազնիվներին ու նվիրյալներին խոնարհում, կան՝ բայց քիչ/․․․ Օվերտոնը բացվել էր․․․ ու մենք ոչ ներքին, որ էլ արտաքինին թշնամուն դիմադրելու որ կամք, ոչ կորով, ոչ էլ՝ համոզում ու ցանկություն ունեինք։ Սուտը, անբարոյականությունն ու տգիտությունը կերան մեզ ներսից։ Այս խորացող քաոսացումը ձեռնտու է բոլորին, բացի մեզանից՝ հայ ժողովրդից։ /Պատմությունը դաս չի դառնում մեզ համար, ու, ցավոք, այն կրկնվելու հատկություն ունի/։ Ու հիմա, հավաքական հայությունն իր անցյալն ավելի է ատում /առանց մեղքի և պատասխանատվության զգացողության/, քան գնահատում է ներկան ու արժևորում ապագան՝ չտեսնելով իր մեղքի ու պատասխանատվության բաժինը։ Մեզ նման փոքր ազգերի համար հավաքական ինքնության հենարանային, բազային արժեքները թթվածնի գինն ունեն։ Չի կարող հաղթել, առաջ գնալ, զարգանալ և մրցակցային լինել այն ազգը, որն ուրանում է իր անցյալը, ռացիոնալ դատողության դաշտին գերադասում է կույր և ոչնչացնող ատելությունը, նաև պատասխանատվություն չի զգում ապագայի հանդեպ։ /Նորից կրկնեմ՝ այս իրականությունը մեկ օրում չունեցանք․ պատճառների մասին շատ ենք խոսել/։ Ես ավտորիտար ռեժիմների կողմնակից չեմ։ Ոչ էլ կարծում եմ, թե Բութանի պես կարող ենք երկիրը փակել, երջանկության նախարարություն հիմնել ու տապակվել մեր յուղի մեջ։ Բայց համոզված եմ անվերապահորեն, որ մեր ազգային պետական շահը պահանջում է սահմանել մեր հավաքական ինքնության /single identity/ կարմիր գծերը․ անգամ, եթե դրանք դոգմատիկ կամ ավտորիտար կարող ենք հնչել, բայց համոզված եմ, որ այսպես է հնարավոր ամրացնել մեր ողնաշարն ու դիմադրել, կայանալ, չտարալուծվել, չվերջանալ․․․ Եվ, այնուամենայնիվ, սա դատավճիռ չէ․․․ ԿՐԹՈւԹՅՈւՆ և ՄՇԱԿՈւՅԹ․ սրանք են այն միակ գործիքները, որոնցով հնարավոր է հաղթել ինքնության/մեր գոյության/ հավաքական ճգնաժամը։ Եվ սա պահանջում է իշխանություն, որը գիտակցում է կրթության և մշակույթի քաղաքական, ազգակերտ դերակատությունը։ Իսկ ավելի ճիշտ՝ մեր ինքնության ճգնաժամը հաղթահարելու և ազգային պետություն կառուցելու հանձնառություն ունի։ Հ․Գ․ Օրերս ժամանակակից արվեստի մի հրաշալի հավաքածու տեսա՝ Հ․ Իգիթյանի հիմնած թանգարանի ֆոնդերից, որ ցուցադրվում է ԱԳՆ նախկին տարածքներում։ Բարձր արվեստի այդ հրավառությունից շունչս կտրվում էր, ու ողջ ընթացքում մի միտք չէր լքում ինձ՝ ուր էինք, ուր հասանք․․․ Եվ, այնուամենայնիվ, անգամ այդ հավաքածուն ինձ ուժ է տալիս, մենք անսպառ ներուժ ունենք, տաղանդավոր ենք, արարող․․․ կարող ենք ճեղքել անելի այս պատը․․․ճեղքել․․․ճեղքել․․․ճեղքել․․
    15:27
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քիչ առաջ ձերբակալվել է օրենքով գող Արսեն Երևանսկին
    ArmLur.am-ի տեղեկություններով քիչ առաջ ձերբակալվել է օրենքով գող Արսեն Երևանսկին՝ Արսեն Մկրտչյանը: Մեր տեղեկություններով այս պահին նրա կալանքի հարցն է քննվում Աջափնյակի դատարանում: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
    15:25
    27.07.22
    Ավելին
  • Հայաստանի հետ սահմանի թուրքական տարածքում ականազերծումն իրականացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո. ՀՀ ԱԱԾ
    Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանին հարակից թուրքական տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում ՄԱԿ-ի հովանու ներքո: Ըստ ԱԱԾ-ի՝ ականազերծում իրականացվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի սահմանակից հատվածում: Հուլիսի կեսերին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ իսրայելական ընկերությունն է զբաղվում հայ-թուրքական սահմանի ականազերծմամբ և դա արվում է երրորդ երկրների այն քաղաքացիների համար, որոնք կարող են հատել հայ-թուրքական սահմանը:
    15:22
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Գյուղոլորտով զբաղվում են մարդիկ, ովքեր ոլորտից հեռու են այնքան, որքան խոզը՝ տուռնիկից. Հրաչ Բերբերյան
    Վիճակագրական վարչությունը մեզ համար հեղինակություն չէ, և հետո մեր ուսումնասիրությամբ այդ տոկոսն ավելի բարձր է՝ խոսքը գնում է 20 տոկոսի մասին: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով վիճակագրության ծառայության տվյալներին՝ համապատասխան որի գյուղատնտեսության ոլորտում 5.5 տոկոսի չափով անկում է արձանագրվել: «Հատկապես անասնապահությունն է շատ տուժել, տեսեք, թե շուկայում մսի արժեքն ինչ է դարձել: Համենայնդեպս դա հետևանքն է նրա, որ կառավարությունում մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն, այն մարդիկ են զբաղվում գյուղատնտեսությամբ, որոնք շատ հեռու են գյուղատնտեսությունից, այնքան, որքան խոզը՝ տուռնիկից»: Գյուղատնտեսի խոսքով՝ այս վիճակը հետևանք է նաև գյուղատնտեսական վարկային սխալ քաղաքականության և այն ծրագրերի, որոնք անում է կառավարությունը. «Ծիծաղելին նաև այն է, որ էկոնոմիկայի նախարարը մինչև հիմա չի կարողանում բացատրել, որ երբ պարարտանյութը պետք է սուբսիդավորվեր պետության կողմից, ներկրող կազմակերպություններին որտեղից է գտել և ինչ գործ ուներ դրանց հետ, որ պետք է ցուցակ կազմեր՝ ո՞վ կարող է ներկրել, ով՝ ոչ: Այսինքն էստեղ նախարարի մոտ կոմերիտական ազնվությունն է, որ պետք է մենք ընտրենք, թե ով լինի: Բայց շուկան ազատ է, և բոլորն էլ կարող էին ներկրել, և արդյունքում ունեցանք այն, որ այդ սուբսիդավարված պարարտանյութն ավելի թանկ նստեց պետության վրա, քան, որ թողնեին ազատ ներկրում անել»: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ են վիճակագրական ծառայության թվերն այդքան մեղմ, երբ իարկանում անկում ավելի մեծ է, Հրաչ Բերբերյանն ասաց. «Գյուղերում թվերը հավաքում են գյուղապետերը, որոնք էլ լսում են մարզպետարաններին, որ մի քիչ ավել ցույց տուր, թե չէ մարզպետը կնեղանա: Մարզպետն էլ ասում է տարածքային կառավրման նախարարը կնեղանա, որ անկում եղավ: Նա էլ ասում է՝ վարչապետը կնեղանա, ու նման թվեր են նկարում, որն իրականությանը չի համապատասխանում: Այսինքն այն արտադրողը, որին պետք է հաշվետու լինեին, անտեսված է: Այ, մեր դժբախտությունը դրանում է, որ մենք արտադրողին հաշվի չենք առնում, ինչ-որ չինովնիկի ենք հաշվի առնում, որը գյուղատնտեսությունից հեռու մարդ է»:
    15:16
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ունենք պահանջարկով քաշվող տնտեսական աճ. դա վտանգավոր է. Վարդան Արամյան
    Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արժույթի Միջազգային Հիմնադրամը երեկ հրապարակեց Գլոբալ Տնտեսության Հեռանկարների հուլիսյան կանխատեսումները։ "Մռայլ և ավելի անորոշ - Gloomy and More Uncertain", ահա այսպես է կոչել նոր տնտեսական իրավիճակը, որի ներքո տնտեսական աճի իր կանխատեսումները վատացրել է՝ ապրիլյան կանխատեսումների համեմատ։ Ընդ որում ԱՄՀ-ն կարծում է, որ 2023թ-ը ավելի թույլ տարի է լինելու՝ հիմանակնում պայմանավորված ներկայիս գործոնների լագային էֆֆեկտով (Չինաստանում կովիդ-ի համավարակ, անշարժ գույքի շուկայի խնդիրներ և տնտեսության թուլություններ, տրասպորտային խնդիրներ, էներգակիրների դեֆիցինտ և գների աճ, բարձր գնաճ և այլն) և հատկապես աշխարհի ԿԲ-ների տոկոսադրույքների ագրեսիվ աճերի արդյունքում։ Այսպես՝ աշխարհի տնտեսական աճը 2022 և 2023թթ-ին վատացրել է -0,4 և -0,7 տոկոսային կետերով, սահմանելով 3,2% և 2,9%: ԱՄՆ, Եվրոպա և Չինաստանի տնտեսություններում կանխատեսումների պատկերը հետևյալն է՝ ԱՄՆ - 2022-ին 2,3%, 2023-ին 1,0%, վատթարացումները համապատասխանաբար -1,4 և -1,3 տոկոսային կետ ԵՄ - 2022-ին 2,6%, 2023-ին 1,2%, վատթարացումները համապատասխանաբար -0,2 և -1,1 տոկոսային կետ Չինաստան - 2022-ին 3,3%, 2023-ին 4,6%, վատթարացումները համապատասխանաբար -1,1 և -0,5 տոկոսային կետ Հետաքրքրական է, որ ՌԴ-ի տնտեսական աճի կանխատեսումները 2022թ-ի համար բարելավել է, սակայն վատացրել 2023թ-ի համար ՌԴ - 2022-ին -6,0%, 2023-ին -3,5%, բարելավումը համապատասխանաբար 2,5 տոկոսային կետ և վատթարացումը -1,2 տոկոսային կետ։ Փաստացի ՌԴ տնտեսության համար կուտակային երկու տարիների համար աճը բարելավել է և սա հերթական փաստարկն է լինելու Եվրոատլանտիկ բլոկի կողմից կիրառվող սանկցիաների ջատագովների օպոնենտների համար, որ սանկցիաները ցանկալի արդյունք չեն տալիս․ փաստացի ավելի շատ վնասում են Եվրոատլանտիկ բլոկի տնտեսություններին քան ՌԴ-ին։ Ինքս կարծում եմ որ կարճաժամկետում թերևս կարելի է դա ասել (թեև ամեն դեպքում ՌԴ-ում անկում է կանխատեսում ԱՄՀ-ն), սակայն երկարաժամկետում ՌԴ տնտեսությունը տեխնոլոգիական լուրջ հետնահանջ է ունենալու և կորցնելու է տնտեսական պոտենցիալ։ Ինչ վերաբաբերում է Հայաստանին, ապա գլոբալ զարգացումները և այս կանխատեսումներն ամրացնում են իմ այն փաստարկները, որ ներկայիս տնտեսական ակտիվության 11,8% աճն իր մեջ ունի էական ռիսկեր. Այն հիմնականում արտածին գործոնների՝ այցելուների աճի և ֆինանսական ներհոսքի արդյունք է, և երբ դրանք թուլանան կամ կանգ առնեն, մեր տնտեսությունը բախվելու է էական դժվարությունների հետ։ Ե՞րբ է դա լինելու դժվար է ասել (6 ամիս, 1 կամ 1,5 տարի հետո), քանի որ այն ուղղակի առնչվում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ, բայց որ ունենք պահանջարկով քաշվող տնտեսական աճ դա փաստ է, որը վտանգավոր է»։
    15:10
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արցախի Մարտակերտի Մշակույթի և երիտասարդության կենտրոնին պատկանող տարածքից քարե սալիկներ են գողացել
    Հուլիսի 26-ին ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել` Մարտակերտ քաղաքի Մշակույթի և երիտասարդության կենտրոնին պատկանող տարածքից թվով 5 հատ քարե սալիկներ գողանալու մասին: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նշված գողությունը ս.թ. հուլիսի 24-ին ժամը 13:00-ի սահմաններում, կատարել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Դ.Մ.-ն (ծնված 1976թ.) ։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, վերջինս նշված քարե սալիկներն օգտագործել է իր հայրական տան բակի սալիկապատման աշխատանքներում: Դ.Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին: Գողոնը հայտնաբերվել է:
    15:03
    27.07.22
    Ավելին