Լրահոս
Սպորտ
12:00
27.07.22
115

«Բարսելոնա»-ն և «Յուվենտուս»-ը ոչ-ոքի են ավարտել հանդիպումը

Img default alt hy

Ֆուտբոլի եվրոպական առաջնությունների մեկնարկից առաջ համաշխարհային սպորտի գրանդ ակումբներն այս օրերին ընկերական հանդիպումներ են անցկացնում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տեխաս նահանգի Դալաս քաղաքում կայացած խաղում միմյանց դեմ մրցել են կատալոնական «Բարսելոնա»-ն և Թուրինի «Յուվենտուս»-ը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Կատալոնական թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ուսման Դեմբելեն, իսկ «Յուվենտուս»-ից գոլերը խփել է Մոյզե Քինը:

Ավելի վաղ Իսպանական երկու գրանդ ակումբները` Մադրիդի «Ռեալ»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընկերական հանդիպում էին անցկացրել: «Էլ Կլասիկո»-ում հաղթել էր «Բարսելոնա»-ն` նվազագույն առավելության հասնելով մրցակցի նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը խաղի 27-րդ րոպեին խփել էր Ռաֆինյան: