Լրահոս
Իրավական
13:10
27.07.22
132

Վիճաբանություն՝ Կապանում. երիտասարդը շենքի բակում նռնակ է պայթեցրել

Img default alt hy

Հուլիսի 27-ին՝ ժամը 00։50-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բնակիչներից մեկը բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն էր արել հարևան շենքի 37-ամյա բնակչին, ինչից վիճաբանություն էր սկսվել, որի ընթացքում էլ 37-ամյա երիտասարդը իր բնակարանի խորդանոցից վերցնելով «ՌԳԴ» տեսակի նռնակը՝ իջել էր բակ և վախեցնելու նպատակով պայթեցրել, ինչից հետո դիտողություն արած տղամարդը ծեծի էր ենթարկել նրան:

Կապանի ոստիկանները երկուսին էլ ներկայացրել են նախաքննական մարմնին:

37-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: