Լրահոս
Քաղաքական
12:14
27.07.22
271

Ցանկացած հասարակություն, որը չի գնահատում սերունդներ կրթողին ու սահման պահողին, կործանվելու է. Վահե Գրիգորյան

Img default alt hy

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը գրում է.

«Այս կառավարության տրամադրությունը կրթության և գիտության զարգացման ոլորտում հետևյալն է.

Ինչու սովորել 4 տարի և դառնալ մանկավարժ և ուսուցիչ և ստանալ 30-90 հազար դրամ աշխատավարձ, ինչու վտանգել կյանքը, պաշտպանել սահմանը` դառնալով այմանագրային զինծառայող և ստանալ միջինում 200 հազար դրամ աշխատավարձ, եթե կարելի է առանց կրթության դառնալ ոստիկան/պարեկ և ստանալ 300-350 հազար դրամ աշխատավարձ:

Եվ քանի որ այս հասարակությունը ընտրել և շարունակում է հանդուրժել այս կառավարությանը ու առհասարակ միշտ էլ մեղմ է վերաբերվել ուսուցչի, մանկավարժի ու զինվորի չգնահատված լինելուն, այն կործանվելու է:

Ցանկացած հասարակություն, որը չի գնահատում սերունդներ կրթողին ու սահման պահողին, կործանվելու է:

Ցտեսություն»։