Լրահոս
Առողջապահական
12:01
27.07.22
163

Ռուսաստանը Հայաստանին կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է տրամադրել

Ռուսաստանը կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է փոխանցել ԱՊՀ մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանին, այս մասին տեղեկացնում է «Роспотребнадзор»-ը:

«Ռուսական թեստերը «Роспотребнадзор»-ի կողմից փոխանցվել են Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին:

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստեր այս հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար: