Լրահոս
Հասարակական
12:43
27.07.22
225

Վրաերթ՝ Երևանում․ Nissan-ը ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։