Լրահոս
2022-07-27
-
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին և Ռուսաստանին մեղադրել է ահաբեկչության դեմ պայքարում անկեղծ չլինելու մեջԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TV100-ի ուղիղ եթերում պատասխանելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերին՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին մեղադրել է այդ պայքարում անկեղծ չլինելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն: «PKK-ն (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն, որը պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական է հռչակված) և այլ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են իրենց սադրանքները: Մենք միշտ ասում ենք, որ ահաբեկչական կազմակերպությունները սպառնալիք են և՛ Իրաքի, և՛ մեզ համար: Իրաքի կառավարությունը չի կարող հաջողությամբ պայքարել ահաբեկչության դեմ: Եթե տեղական ռեժիմը չկարողանա պայքարել ահաբեկիչների դեմ, մենք դա կանենք: »,- ասել է նա։ Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է տեր կանգնեն Սիրիայի հետ կապված իրենց խոսքին: Նրանք պետք է ահաբեկիչներին դուրս բերեին տարածքից, սակայն դա չեն արել: Նա ասել է, որ ԱՄՆ-ը դեռ շարունակում է սպառազինությամբ աջակցել ահաբեկիչներին և պետք է բացատրություն տա այս կապակցությամբ: «PKK և YPG-ն (պաշտոնական անկարան համարում է PKK-ի սիրիական թևը) օգտագործում են երկուսիդ էլ (նկատի ունի ՌԴ-ին և ԱՄՆ-ին.-խմբ)»,-ասել է նա: «Մենք տեսանք, թե ինչպես են նրանք պայքարում Իսլամական պետության դեմ: Մենք գիտենք, թե ինչպես են նրանց ինքնաթիռով հասցրել Աֆղանստան։ Դա անկեղծ չլինելու նշան է։ Ահաբեկիչը ահաբեկիչ է: PYD-ի և PKK-ի միջև տարբերություն չկա: ԱՄՆ-ը դա բոլորից լավ գիտի։ Նրանց արածն անընդունելի է»,-շարունակելով մեղադրել ԱՄՆ-ին՝ եզրափակել է նա:Ավելին14:5727.07.22 -
ՔաղաքականՔաղաքական հակասությունները չպետք է պատճառ դառնան պետության ձեռքբերումների ուրացմանը․ ՀովհաննիսյանԱյլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Մի քանի օրից սկսվելու է շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Մենք ունենք լավ թիմեր՝ կանանց և տղամարդկանց, որոնց ողջ սրտով, իհարկե, երկրպագելու ենք։ Բայց կար ժամանակ, երբ մենք ֆավորիտն էինք. երկար տարիներ մեր թիմը համարվում էր հաղթողի ամենահավանական թեկնածուն։ Մեզնից վախենում, ոմանք՝ չէին սիրում։ Բայց մենք ուժեղ էինք, ու մեզ բոլորը հարգում էին։ Մենք ունեինք «էլիտ կլասի» գրոսմայստերներ, էլիտ կլասի թիմ ու այլ մթնոլորտ։ Շախմատային օլիմպիադան և այլ՝ խաղաղ մրցակցության հարթակները վաղուց զուտ մարզական միջոցառումներ չեն։ Դրանք պետությունների և հասարակությունների «կլասի»՝ համաշխարհային դասակարգման սանդղակում որոշակի մակարդակի ցուցանիշներ են։ Կար ժամանակ, երբ մենք ամենաբարձրակարգների փոքր խմբում էինք։ Հիմա Լ. Արոնյանը խաղալու է ԱՄՆ-ի թիմում, և հենց այդ թիմն է համարվում ֆավորիտը։ Գուցե խաղա մեր դեմ, գուցե չխաղա։ Դա չէ էականը։ Էականը մեր մեծ, չօգտագործվող պոտենցիալն է և պետության այսօրվա «որակազրկված» վիճակը։ Երեկ կարդում էին աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի ծավալուն ու շատ հետաքրքիր հարցազրույցը։ Ի թիվս այլ թեմաների՝ Կարպովն ասում է, որ իր և նահանգապետի ջանքերով սեպտեմբերից Տյումենի նահանգում կարող է շախմատը բոլոր դպրոցներում դասավանդման առարկա դառնալ և շեշտում. «Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ շախմատը պարտադիր դասավանդվում է դպրոցներում»։ Իհարկե, եթե դու տեր չես կանգնում քո ձեռքբերումներին, ուրիշն էլ այդպես կասի։ Հիմա բոլոր ոլորտներում գողանում են նորարական մտքեր, նոր գաղափարներ, տեխնոլոգիաներ... ամեն առաջադեմը։ Այդպիսին է աշխարհը։ Շատ կարևոր է սեփական ձեռքբերման պահպանումը, հաջողության հիշողությունը, այդ հիշողության վրա՝ հաջողության զարգացումը։ Քաղաքական հակասությունները, վայրիվերումները, իշխանության փոփոխությունը, նույնիսկ՝ սուր հակամարտությունը չպետք է պատճառ դառնան պետության և ժողովրդի՝ տարբեր ժամանակներում ձեռքբերումների ուրացմանը։ Ո´ր պետությունը գնացել է այդ ճանապարհով, աղետների է առերեսվել։Ավելին14:5427.07.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիան վերահաստատել է Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու հավանականությունըԹուրքիայի նախագահականի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հարցազրույց է տվել ամերիկյան հայտնի «Bloomberg» պարբերականին և անդրադարձել օրակարգային մի շարք թեմաների։ Սիրիայի հյուսիսում նախատեսվելիք ռազմական օպերացիայի վերաբերյալ Քալընը ասել է, որ դա սկսելու համար իրենք չեն պատրաստվում որևէ մեկից թույլտվություն հարցնել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա շեշտել է, որ հեռանկարը Սիրիայում իրենք առաջնահերթ տեսնում են ՄԱԿ-ի 2254 բանաձևի համատեքստում բանակցային գործընթացի շարունակության և սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների իրականացման մեջ։ «Ցավոք,- նշել է Էրդողանի խոսնակը,- զարգացումները սկսեցին հակառակ ուղղությամբ ընթանալ։ Իդլիբի շրջանում մենք ապահովում ենք շուրջ 4մլն մարդու անվտանգությունը՝ շարունակելով պայքարը ահաբեկչական սպառնալիքի դեմ։ Դրա համար է մեր նախագահն ասել, որ ցանկացած պահի կարող է նոր ռազմական գործողություն լինել։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկից թույլտվություն խնդրել դրա համար»։ Իբրահիմ Քալընը հստակ հայտարարել է, որ ցանկացած բան, որը վտանգում է Թուրքիայի անվտանգությունը, իրենց համարդ դառում է հստակ և օրինական թիրախ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Իրանը բացահայտորեն դեմ են արտահայտվել Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու Անկարայի ծրագրերին։Ավելին14:5027.07.22 -
Սպորտ«Ռեալն» ու մեքսիկական «Ամերիկան» ոչ-ոքի են խաղացելՄադրիդի «Ռեալն» ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել մեքսիկական «Ամերիկայի» հետ։ Հանդիպումն անցկացվել է Սան Ֆրանցիսկոյի «Օրաքլ Պարկ» մարզադաշտում և ավարտվել 2։2 հաշվով։ Մադրիդցիների կազմում գոլի հեղինակ են դարձել Կարիմ Բենզեման և Էդեն Ազարը:Ավելին14:4427.07.22 -
ՀայաստանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Երևան քաղաքում՝ Հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ին, օգոստոսի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 27-ին, 30-31-ին, օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:Ավելին14:3727.07.22 -
Սպորտ«Ցրվենա Զվեզդան» հայատառ գրառումով ողջունել է «Փյունիկին»Սերբական «Ցրվենա Զվեզդան» արդեն պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ Երևանի «Փյունիկի» հետ դիմակայությանը։ Ակումբի թվիթերյան պաշտոնական էջը հայերեն գրառմամբ է արձագանքել Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» նկատմամբ ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի արտագնա պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնի 4։1 հաշվով հաղթանակին։ «Կհանդիպենք շուտով»,- այսպիսի գրառում է հայտնվել էջում։Ավելին14:3027.07.22 -
ԻրավականԳնացքը բախվել է խոշոր եղջերավոր անասուններին, որոնք տեղում սատկել են«Shamshyan».com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերը նախապատրաստվել և ուղարկվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ վարույթ է նախաձեռնվել։ Այդ օրը՝ ժամը 15։45-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ահազանգել են ոստիկանության Վարդենիսի բաժին և հայտնել, որ Վարդենիս-Շորժա 159 կմ պիկետ 4-րդ գծահատվածում գնացքը հարվածել է 2 կովի և անցել։ Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակարտար Արա Այվազյանի գխավորությամբ, պարզել են, որ խոշոր եղջրավոր անասուններին բախվելու հետևանքով վնասվել է շարժակազմի 2-րդ ինքնակցորդիչի անջատման մեխանիզմը, կոտրվել է թափքին միացնող ուղղահայաց պահպանակը, անջատման մեխանիզմը ինքնակցորդիչի բարձրացնող վալիկին միացնող շղթան, ինչպես նաև թափքի վերջութային ծորակի խողովակը, ինչի հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղուն» պատճառվել է գույքային վնաս։ Վարդենիսի ոստիկանները պարզել են նաև, որ «Զազո» և «Զոզո» խոշոր եղջրավոր անասունները պատկանել են 43-ամյա Սամվել Մ․-ին, ում նույնպես պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։Ավելին14:2327.07.22 -
ԻրավականԲացահայտվել է 17-ամյա ռուս աղջկա և նրա սպանության մեջ կասկածվողի հարաբերությունների մանրամասներըՆովոսիբիրսկում սպանված 17-ամյա աղջիկը երկար ժամանակ հանդիպել է հանցագործության մեջ կասկածվող 27-ամյա երիտասարդի հետ։ Նրանք վիճաբանություններ են ունեցել, և երիտասարդը պարբերաբար ձեռք է բարձրացրել սիրելիի վրա, պատմել է զույգի ընկեր Կոնստանտինը։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում մանրամասներ է բացահայտել իրենց հարաբերությունների մասին։ 17-ամյա աղջիկն ու 27-ամյա տղամարդը երկար ժամանակ հանդիպել են, բայց բաժանվել են մոտ մեկուկես ամիս առաջ։ Կոնստանտինի խոսքով՝ երիտասարդը չի ցանկացել համակերպվել դրա հետ և փորձել է վերադարձնել սիրելիին։ Աղջիկը կտրականապես հրաժարվել է շարունակել հարաբերությունները։ Դրանից հետո սպանության մեջ կասկածվողը սկսել է թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունենալ, հայտնում է Lenta.ru-ի զրուցակիցը։ Ո՞րն է եղել բաժանման պատճառը, Կոնստանտինը հստակ չգիտի, սակայն, ըստ նրա, տղամարդը բազմիցս ծեծել է իր սիրելիին։ Նա տուժողին նկարագրում է որպես ուշագրավ աղջիկ՝ առանց վատ սովորությունների։ Միաժամանակ աղջիկը բողոքել է, որ երիտասարդը «ծեծել է իրեն ու խեղդամահ արել կա՛մ կրքի, կա՛մ խանդի դրդապատճառով»։ Ընկերը 27-ամյա կալանավորին ագրեսիվ չի անվանել։ Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Նովոսիբիրսկում խանդից դրդված վիճաբանություն է տեղի ունեցել զույգի մեջ, որից հետո 17-ամյա աղջիկը փորձել փախչել, սակայն 27-ամյա Ռոման հարվածել է նրան, գցել գետնին և դանակի13 հարված հասցրել, ինչից հետո էլ աղջիկը մահացել է։Ավելին14:1627.07.22 -
Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նա նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։Ավելին14:1127.07.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանն «Իսլամական ութնյակ» մտնելու հայտ է ներկայացրել․ ՉավուշօղլուԱդրբեջանը «Իսլամական ութնյակ» մտնելու հայտ է ներկայացրել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ կազմակերպությունն ամրապնդման և հզորացման կարիք ունի։ «Իսլամական ութնյակ» ստեղծման որոշումը կայացվել է 1996 թվականի նոյեմբերին Ստամբուլում, առաջին գագաթնաժողովը կայացել է 1997 թվականի հունիսի 15-ին։ Կազմակերպությունը ներառում է ութ երկիր՝ Թուրքիա, Իրան, Պակիստան, Բանգլադեշ, Մալայզիա, Ինդոնեզիա, Եգիպտոս և Նիգերիա։Ավելին14:1027.07.22 -
ՏեսանյութերՅակուտիայում հարյուրից ավելի եղջերու է սատկել անհայտ հիվանդությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱնհանգստացնող լուրեր են ստացվել Յակուտիայի Ալդան շրջանի հյուսիսային եղջերուների ֆերմաներից: Ilken-ի լրագրողին հայտնել են, որ հարյուրից ավելի ընտանի եղջերու է սատկել անհայտ հիվանդությունից։ Մասնագետները կասկածում են, որ էնցեֆալիտիկ տիզը կարող է լինել հիվանդության կրողը։ Արդեն կատարված հետազոտության արդյունքները հայտնի կդառնան մեկ շաբաթվա ընթացքում։Ավելին14:0227.07.22 -
ՏեսանյութերՌԴ-ում տղան խանդից դրդված դաժանաբար սպանել է 17-ամյա ընկերուհուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹՆովոսիբիրսկում 27-ամյա Ռոման Խամրաևին բերման են ենթարկել։ Նա կասկածվում է 17-ամյա իր ընկերուհուն սպանելու մեջ։ Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, որ պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Ըստ հրապարակումերի՝ խանդից դրդված վիճաբանություն է տեղի ունեցել զույգի մեջ, որից հետո 17-ամյա աղջիկը փորձել փախչել, սակայն 27-ամյա Ռոման հարվածել է նրան, գցել գետնին և դանակի13 հարված հասցրել, ինչից հետո էլ աղջիկը մահացել է։ Պատահարը ֆիքսել է տաքսու վարորդներից մեկը, ով չի համարձակվել մոտենալ և օգնություն ցուցաբերել, քանի որ տեսել է տղամարդուն զինված։ Ճանապարհային ոստիկանության տեսուչները բերման են ենթարկել 27-ամյա Ռոման Խամրաեւին։ Նա գտնվել է սպանության վայրից 28 կիլոմետր հեռավորության վրա։ Հայտնի է, որ կասկածյալը նախկինում դատվածություն է ունեցել։Ավելին13:5627.07.22 -
ՏեսանյութերԶելենսկին կնոջ հետ նկարահանվել է Vogue-ի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ՝ Ելենայի հետ լուսանկարվել է Vogue ամսագրի ամերիկյան տարբերակի համար։ Այս մասին հաղորդվում է հրատարակության կայքում։ Ամերիկացի լուսանկարիչ Էննի Լեյբովիցը լուսանկարել է նախագահին և նրա կնոջը։ Ֆոտոշարքից հրապարակված կադրերում Վլադիմիր և Ելենա Զելենսկիները պատրաստվում են նկարահանումների։ Որպես ֆոն ընտրվել են Ուկրաինայի նախագահի գրասենյակը և Գոստոմելի Անտոնով օդանավակայանը, որտեղ Ելենա Զելենսկայան նկարահանվել է ուկրաինացի զինվորների հետ։ Ավելի վաղ Ելենա Զելենսկայան ասել էր, որ հատուկ ռազմական գործողությունն ամրապնդել է իրենց ամուսնությունը։ Նրա խոսքով՝ ինքն ու ամուսինն ավելի են սկսել հետաքրքրվել միմյանցով. Ուկրաինայի նախագահի կինը նույնպես հույս է հայտնել, որ ռազմական հակամարտությունը կմիավորի նրանց հարաբերությունները։Ավելին13:5027.07.22 -
ԵրևանՋրանջատումներ՝ Երևանի չորս վարչական շրջաններում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 27-ին -ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 21, 23, 25-27, 29, 31 կենտ համարների, Մոլդովական 50/1, 50/2-50/4, 50/5-50/6, 56, 58, 60 զույգ համարների շենքերի ջրամատակարարումը, -ժամը 10:30-13:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան 1, 3, Հակոբյան 3 շենքերի ջրամատակարարումը, -ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 23 շենքի ջրամատակարարումը, -ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1 զանգվածի 15-17/5, Սեբաստիա 18 շենքերի ջրամատակարարումը:Ավելին13:4427.07.22 -
Քաղաքական«Պողպատե մանդատի» փոշիացումը․ Անդրանիկ ԹևանյանՆիկոլական իշխանությունը 3 խոստում է տվել ու «Ապագա կա ապագան» կառուցել հետևյալ սյուների վրա՝ 1․ Խաղաղություն, որի գինը չպետք է լիներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում խոսվում էր Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման ու Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին)։ Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորում (սահմանի բացում, միջպետական հարաբերությունների հաստատում)՝ առանց նախապայմանների։ 3․ Մուրճով պայքար թալանի ու թալանչիների դեմ (նկատի ունեին նախկին պաշտոնյաներին, մականունավոր օլիգարխներին)։ Այս երեք կետերով էլ սրանք խաբել են ու հիմա հակառակն են անում։ 1․ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար քարոզում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու օգտին ու համոզում, որ եթե զիջումների չգնանք, ապա պատերազմ կլինի։ Ընդ որում՝ ասում է զիջումները երաշխիք չեն խաղաղության, բայց ամեն դեպքում պետք է զիջենք։ Այսինքն՝ փաստացի հայտարարում է, որ Հայաստանը խաղաղ ապագա չունի։ 2․ Որքան էլ հայտարարում են, թե, իբր, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների է լինելու, այնքան ավելի շատ նախապայմաններ է առաջ քաշում Թուրքիան։ Էրդողանը երեկ կրկնեց դրանք։ Ի պատասխան Թուրքիայից հնչած տեսակետների՝ ՔՊ–ում գլուխները մտցրեցին ավազի մեջ ու քամակները տնկած ջայլամային դիրք ընդունեցին՝ նույնը խորհուրդ տալով անել հայ ժողովրդին։ Այսինքն՝ չնկատելու տալ Թուրքիայից արվող հայտարարությունները։ 3․ Թալանի թեման ամենահետաքրքիրն է։ Սրանք շատ արագ հարստանում են ու կապիտալի նախնական կուտակման փուլն անցնում կայծակնային արագությամբ։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե թալանի դեմ պայքարի, այլ այդ թալանն իր ու իր շրջապատի օգտին վերաբաշխելու և վերասեփականաշնորհելու համար էր մուրճը ձեռքը վերցրել։ Ուշագրավն այն է, որ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների հետ սրանք շատ լավ լեզու են գտել։ Ապօրինի գույքի դեմ պայքարի շրջանակներում դրանց ունեցվածքի մի մասը հրապարակային առգրավում են (պողոսներին ցույց տալու, բայց նրանց գրոշ անգամ չտալու տարբերակով), մյուս մասի մի մասն իրենցով են անում, երրորդ մասը՝ թողնում են թալանչիներին։ Ահա այսպիսի պատկեր։Ավելին13:4227.07.22 -
Արտաքին քաղաքականությունԷրդողանը հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է համագործակցել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության հետԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության հետ: Տեղեկանում ենք РИА Новости-ից։ Էրդողանը նաև ասել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում իր տարածքում թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցել։Ավելին13:3727.07.22 -
Սպորտ4 հայ ըմբիշ այսօր կպայքարի մեդալների համար, նրանցից 2-ը ներկայացնում է ՀայաստանըՀռոմում այսօր կավարրտվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը: Այսօր մեդալներ կխաղարկվեն 5 քաշային կարգերում, որոնցից 4-ում կան հայազգի ըմբիշներ: 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը դուրս է եկել եզրափակիչ և կգոտեմարտի ոսկե մեդալի համար: 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը փոքր եզրափակիչում կփորձի նվաճել բրոնզե մեդալ: Եվս 2 հայ ըմբիշներ այլ երկրների դրոշի ներքո կպայքարեն մեդալների համար: Վրաստանը ներկայացնող 92 կգ քաշային Գոռ Այվազյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար, իսկ Բուլղարիան ներկայացնող 60 կգ քաշային Գրիշա Նազարյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:Ավելին13:3027.07.22 -
ԻրավականԸնտանիքում կատարված հանցագործություններից 4-ը կատարվել են մոր կողմից. ՔԿ2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003թ.) համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 391 քրեական գործ, որից` 8-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 6-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 20-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 183-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 11-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 3-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 1-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 51-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 1-ը՝ 139-րդհոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 3-ը՝ 141-րդհոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 1-ը՝ 142-րդհոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 2-ը՝ 144-րդհոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 2-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 31-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը` 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 2-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ 171-րդ հոդվածով նախատեսված երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 9-ը՝ 173-րդհոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 3-ը` 185-րդ հոդվածով նախատեսված գույքը դիտավարությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 21-ը` 353.1-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, իսկ 22-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: «391 քրեական գործից 53-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 56 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 123 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 39-ը` արդարացնող, իսկ 84-ը` ոչ արդարացնող հիմքով, 8 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 4-ը` հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 4-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 7 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 55-ը միացվել է, 145 քրեական գործ փոխանցվել է 2022թ. հուլիս ամիս: Վերը նշված քրեական գործերով 128 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 2-ը եղել են 14-18 տարեկան, 55-ը՝ 18-35 տարեկան, 71-ը՝ 35 տարեկանից բարձր: 7 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված: Ընտանիքում կատարված հանցագործություններից 4-ը կատարվել են մոր կողմից, որից 3-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 7-ը՝ հոր կողմից, որից 6-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 2-ը` խորթ մոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 4-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 3-ը` պապի/տատի կողմից, 9-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 4-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 85-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 4-ը՝ թոռան կողմից, 4-ը՝ ամուսնու ծնողների կողմից: Նշված 391 քրեական գործով 296 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 32-ը՝ մինչև 12 տարեկան, 6-ը՝ 12-14 տարեկան, 3-ը՝ 14-16 տարեկան, 17-ը՝ 16-18 տարեկան, 122-ը` 18-35 տարեկան, 116-ը` 35-ից բարձր»,-նշվում է ՔԿ հաղորդագրությունում:Ավելին13:2327.07.22 -
ՔաղաքականԱվետիք Չալաբյանին կալանքի տակ պահելը քաղաքական վրեժխնդրության հստակ դրսևորում է․ ԹովմասյանՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրել է․ «Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելը քաղաքական վրեժխնդրության հստակ դրսևորում է, որը տարբեր փաստարկներով հիմնավորում է փաստաբանական կողմը Օրերս ինձ է դիմել Ավետիք Չալաբյանի փաստաբանը՝ հայտնելով, որ վարույթն իրականացնող մարմինների ապօրինությունների արդյունքում խախտվում է Ավետիք Չալաբյանի հիմնարար՝ արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքը, և նրա նկատմամբ կալանքը կիրառվում է որպես պատիժ` հավելելով, որ հայաստանյան ներպետական պաշտպանության մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են քաղաքական զգայուն գործերով, ուստի գտնում է, որ վերոնշյալ ապօրինությունները եզակի բնույթ չեն կրում ու դարձել են օրինաչափություն։ Անհրաժեշտություն եմ համարում այս թեմային հանրային հնչեղություն հաղորդելը, քանի որ իրավական դաշտում տարվող աշխատանքը անպտուղ է: Այսպես․ փաստաբանի հաղորդմամբ՝ Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Աիլjանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Նույնիսկ Թոռնիկ Աիլյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար, իսկ մեղադրանքի հիմքում դրված հանցակազմը (երկու և ավելի անձանց նկատմամբ) ընդամենն ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։ Փաստաբանը նշել է նաև, որ ՀՀ դատախազությանը ներկայացվել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ինչպես նաև «Արար» հիմնադրամի երաշխավորությունները՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատախազը, խախտելով միջնորդությունների քննարկման ժամկետը, մոտ 10 օր ուշացմամբ ուղարկել է մերժման որոշում։ Դատախազի նշված որոշումը նույնպես բողոքարկվել է դատական կարգով և գտնվում է քննության փուլում։ Նախաքննության ամբողջ ընթացքում հանդես են եկել մի շարք միջնորդություններով՝ ուղղված դատախազությանը և քննիչին, որոնք կամ մերժվել են կամ հետաձգվել ու այդպես էլ լուծում չեն ստացել։ Նշել է, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել Դատարան Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին, որը Դատարանի համապատասխան որոշմամբ բավարարվել է մասնակի՝ կալանավորման ժամկետը երկարացվել է 15 (տասնհինգ) օր ժամկետով այն պատճառաբանությամբ, որ ․․․ դեռևս առկա են չհարցաքննված, սակայն դեպքի վերաբերյալ էական տեղեկություններ տիրապետող հնարավոր անձինք, որպիսի պայմաններում մեղադրյալը կարող է ազդել վկաների վրա… Ըստ փաստաբանի՝ Դատարանն իր որոշման մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և նշված կեղծ տեղեկությունների հիման վրա երկարացրել է Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը: Նույնիսկ դատական քննության ընթացքում դատարանի հարցադրմանը, թե ի՞նչ գործողություններ են նախատեսվում կատարել Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու համար, քննիչը հայտնել է, որ նախաքննությունը փաստացի ավարտվել է, և անհրաժեշտ է միայն մեղադրական եզրակացությունը ուղարկել դատախազի հաստատմանը: Այսինքն, տվյալ պարագայում քննիչը «արդարադատություն իրականացնելու պարտականություն ունեցող դատավոր»-ին հայտնել էր, որ չկա այլ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, և միայն մեղադրական եզրակացությունը պետք է ուղարկվի դատախազին, սակայն դատավորը Ավետիք Չալաբյանին պահում է կալանքի տակ՝ գոյություն չունեցող և չկատարվող քննչական գործողությունների կատարման համար: Վերոնշյալ և այլ քրեադատավարական կանոնների խախտման առկայության պայմաններում փաստաբանը գտնում է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ունի շատ հստակ քաղաքական երանգներ, որոնք այլ հանգամանքների համադրմամբ թույլ են տալիս Ավետիք Չալաբյանի կալանավորումը դիտարկել ԵԽԽՎ 2012 թվականի թիվ 1900 բանաձևի շրջանակներում և պնդել, որ Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է։ Նախ, փաստաբանի համոզմամբ՝ չկա Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած, երկրորդ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու դրա շրջանակներում կալանավորումը կրում են խտրական բնույթ, երրորդ՝ Ավետիք Չալաբյանին ազատությունից զրկելն ուղեկցվել է քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝ սկսած բերման ենթարկելու պրոցեսից, վերջացրած կալանավորման վերաբերյալ միջնորդության քննարկման համար Դատարանի կողմից քննչական մարմնի զանգով նիստը հետաձգելով, կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունով, Արուսյակ Ալեքսանյանի ապօրինի դատական ակտով, քննիչի և դատախազի կողմից դատավարական ժամկետների և կարգի դիտավորյալ խախտումով, չորրորդ՝ քաղաքական դրդապատճառներով։ Փաստորեն, հերթական անգամ ականատեսն ենք գործող իշխանության կամայական կալանավորումների արատավոր երևույթին, ինչի վառ ապացույցն է նաև Նիկոլ Փաշինյանի «մահաբեր կորտեժի» զոհ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկածի՝ առ այսօր ազատության մեջ գտնվելու հանգամանքը»։Ավելին13:2327.07.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժումը հայտնել է հերթական հանրահավաքի օրըՀուլիսի 29-ին, 19։30-ին հանրահավաք կկայանա Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Դիմադրություն» շարժումը: «Դիմադրություն շարժումը շարունակվում է։ Այս պահին կատարվում են աշխատանքներ, պլանավորվում են առաջիկա անելիքներն ու գործողությունները։ Այս ուրբաթ՝ հուլիսի 29-ին, 19։30-ին կներկայացնենք ընթացիկ աշխատանքների մասին զեկույց, կխոսենք նաև առաջիկա անելիքների մասին։ Պայքարը շարունակվում է, հոգնել չկա, նահանջել չկա, Նիկոլը պետք է հեռանա»,- նշված է Դիմադրության շարժման հաղորդագրությունում։Ավելին13:1927.07.22