Լրահոս
12:26
27.07.22
151

Հրազդանում անցկացվելիք միջոցառումների ցանկը՝ Տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ

Img default alt hy

Հրազդանի համայնքապետարանը ներկայացրել է ՀՀ 2022թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը:

Հուլիսի 30-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու բացման հանդիսավոր միջոցառումը:

Ժամը 14:00-ին օրը կմեկնարկի համայնքապետարանի դիմացից դեպի Մաքրավան թաղամասում գտնվող`անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր քայլերթով:

Ժամը 16:00-ին Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ենք հրավիրում ստեղծագործող բոլոր երիտասարդներին ` ցուցադրելու նկարչության, քանդակագործության, դեկորատիվ կիրառական արվեստի իրենց աշխատանքները:

Ժամը 17:00-ին Հրազդանի դրամատիկական թատոնում տեղի կունենա բացման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում Հրազդանին պաշտոնապես կհանձնվի երիտասարդական մայրաքաղաքի բանալին: