Լրահոս
2022-07-27
-
ՏարածաշրջանԹուրքիայում տարեսկզբից 50 ռուս զբոսաշրջիկ է մահացելՏարեսկզբից տարբեր պատճառներով Թուրքիայում 50 ռուս զբոսաշրջիկ է մահացել, ասել է ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։ «Հիմնական պատճառները քրոնիկական հիվանդությունների սրումն են, առաջին հերթին՝ սիրտ-անոթային հիվանդությունները, ջրահեղձ լինելը, ճանապարհային երթևեկությունը և այլ պատահարներ»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ միայն վերջին երկու ամսում տեղի է ունեցել տասը լուրջ վթար, որոնց հետևանքով տուժել է Ռուսաստանի Դաշնության մոտ 50 քաղաքացի: «Եվ վերջին մեկ ամսում կար թվացյալ մոռացված միտում՝ COVID-19-ի դեպքերի բացահայտում մեր հանգստացողների շրջանում: Այժմ հարավային մարզերում 20 մարդ կա»,- հավելել է նա։Ավելին17:5227.07.22 -
ՔաղաքականՀուլիսի 28-ին կկայանա Արարատ Միրզոյանի և Աբդուլա Շահիդի հանդիպումըՀուլիսի 26-28-ը աշխատանքային այցով Երևանում է գտնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը: Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի հանդիպումը:Ավելին17:4927.07.22 -
ԻրավականԵրեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից․ պաշտպանԵրեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից․ պաշտպանԱվելին17:4727.07.22 -
ԵրևանԿենտրոն վարչական շրջանում կիրականացվեն սրսկման աշխատանքներԵրևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է, որ վաղը՝ հուլիսի 28-ին՝ ժամը 05:00- 07:00-ը, Կենտրոն վարչական շրջանի Գր. Լուսավորիչ, Իտալիայի եւ Բեյրութի փողոցներում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,-ասվում է հայտարարության մեջ:Ավելին17:4527.07.22 -
ՔաղաքականՄոսկվայում կհետևեն Միքայել Բադալյանի ճակատագրին. ՌԴ ԱԳՆՀայաստանի բոլոր ներքաղաքական հարցերը պետք է լուծվեն իրավական եւ սահմանադրական դաշտում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն: Նա այդպես է մեկնաբանել հասարակական գործիչների, այդ թվում ՝ Արմեն Գրիգորյանի և Միքայել Բադալյանի նկատմամբ դատական գործընթացները: Նեչաեւն ընդգծել է, որ Բադալյանի ճակատագրին Մոսկվայում կհետեւեն: Նրանք նաեւ շփումներ կունենան բարեկամ քաղաքական ուժերի հետ: «Մեծ նշանակություն ենք տալիս դաշնակցային հարաբերությունների խորացմանը։ Եվ պատրաստ ենք Երևանի խնդրանքով աջակցել, մասնավորապես, պետական կառավարման համակարգի բարեփոխմանը», - ընդգծել է նա:Ավելին17:4427.07.22 -
ԵրևանԵրևանում երեկ ծնվել է 73 երեխա26.07.2022թ. Երևան քաղաքում ծնվել է 73 երեխա` 34 տղա և 39 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին17:4027.07.22 -
ՀայաստանՆորմալ է թիթեղյա տարաների նորովի օգտագործումը, արտադրանքն էլ` տեղական է. ինչ են ասում ընկերությունն ու ՍԱՏՄ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀամացանցում տեսանյութեր են տարածվում, որում քաղաքացիները պոկում են տեղական հյութի թիթեղյա տարրաների պիտակները և բացահայտում, որ պիտակի տակ այլ արտադրանքի մակնշում է: Аuroranews.am-ը կապ հաստատեց «Յան» հյութերն արտադրող ընկերության ղեկավարության հետ: Ընկերությունից մեզ հետ զրույցումն նշեցին, որ տարրաներում բացառապես տեղական արտադրանք է, իսկ ինչ վերաբերում է թիթեղյա տարրային, նշեց, որ միջազգային բիզնեսում նորմալ է գնել ու օգտագործել ոչ միայն նոր, այլ նաև պատրաստի տարրաներ: Կապ հաստատեցինք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այստեղ առկա է մակնշման խախտում: ՍԱՏՄ-ն արդեն հայտնաբերել, տուգանվել է տնտեսավարողին։ Ինչ վերաբերում է պարունակությանը` այն նորմալ է, անվտանգ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ Auroranews.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիր կլիներ, եթե սննդամթերքի, արտադրանքի պիտակը ու մակնշումը մոլորեցներ սպառողին: Օրինակ վնասված լիներ և երևար երկու տարբեր պիտակներ: «Բիզնեսում կարող են լինել դեպքեր, որ, տեխնիկական հանգամանքներով պայմանավորված, ընկերությունը գտնի, ներկրի մատչելի խմբաքանակ, տվյալ դեպքում տարրաներ, պիտակավորի ու իրացնի: Այստեղ գործ ունի անելու արդեն ՍԱՏՄ տեսչական մարմինը»,- մասնավորապես նշեց Պարսյանը: Ամփոփելով, ստացվում է, որ թիթեղյա տարաների պարունակությունը անվտանգ է, հյութը` տեղական, տեսչական մարմինը հայտնաբերել է խնդիրն ու տուգանել արտադրողին: Մասնագետներն էլ նշում են, որ միջազգային բիզնեսում սա նորմալ պրակտիկա է:Ավելին17:3727.07.22 -
ՀայաստանԱվանցիներն ընդվզում են. Ավանում պղնձաձուլարանի ստեղծման լսումներ են նշանակվածԱվանում՝ բուսաբանական այգու քթի տակ, բնակելի շենքերի արանքում պղնձաձուլարան կկառուցվի: Կառավարությունում, ասում են, «դաբրոն» ստացվել է: Դեռ անցած տարվանից սկիզբ առած Ավանի բնակիչների ընդզվումների դեմ գործարարը ներքին կարգով լուծումներ է գտել: Ըստ աղբյուրի` վաղը՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ին Ավանի թաղապետարանի լսումներին անհայտ գործարարը գալու է նոր ու իր դիրքերը բարելավված թղթերի տրցակով: Հիմա ամենաուշագրավը՝ այդ փաստաթղթերում, ասում են, ամենածանրակշիռ փաստարկը 100 բնակիչների ստորագրությամբ գրավոր համաձայնությունն է լինելու՝ բիզնեսի ստեղծման համար: Դրանցով գործարարն ապացուցելու է, որ իբր մարդիկ դեմ չեն Ավանի օդն աղտոտելու իր բիզնես-պլանին: Ռիսկեր չկան, դեռ մի բան էլ՝ գոհ ու շնորհակալ են, որ աշխատատեղեր են ստեղծվելու: Թե ինչ ճանապարհով է գործարարը այդ գրավոր համաձայնությունները կորզել՝ մնում է տրամաբանել: Պղնձաձուլարանի մասին առաջինը Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչներն աղմուկ հանեցին, գործարարի գաղտնի մտադրությունների մասի տեղեկացել ու ընդվզել էին՝ Ավանի թաղապետարանում ծածուկ կազմակերպած ֆորմալ լսումների ժամանակ: Իսկ այս ընթացքում՝ 1 տարի անց ինֆորմացիոն սովի պայմաններում 100 տարեց բնակչի գտնել-համոզելը կամ անգործ ավանցիներին հետագայում նույն ձուլարանում աշխատանքի տեղավորելու հավանական գործարքը բնավ էլ բարդ չէր լինի՝ միջին վիճակագրական «շուստրի գործարարի համար»: Հիշեցնենք և ընդգծենք՝ առկա է Երևանի քաղաքապետարանի 2021 թ անանը տրված բացասական եզրակացությունը ՝ Ավանում պղնձաձուլանարն հիմնելու նախագծի վերաբերյալ և շատ հիմնավոր կերպով այն տապալվեց Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք: Բայց նրա հեռանալուց հետո գործարարն ինչպես երևում է ձեռքերը ծալած չի նստել: Նա կարողացել է ժամանակ շահել ու Կառավարությունում Հայկ Մարությանի հրաժարականից հետո ձեռքեր սեղմել, որպեսզի Ավանում իր ուզած տեղը պղնձաձուլարանն այդուհանդերձ հիմնի: Վաղը հերթական լսումն են նշանակված, Ավանի բնակիչները մտադիր են վաղվանից արշավներ սկսել՝ գործարարի դեմ: Yerevan.Today-ին հայտնեցին մի քանի նախաձեռնությունների մասին՝ այդ թվում այսօր Ծարավ Աղբյուր թաղամասում բաց քննարկումների, ակցիաների և այլ միջոցառումների ֆորմատով: Հիշեցնենք, որ նույն «Քոփփեռ» ՍՊԸ-ն վերջին մեկ-երկու տարում Ավանում երկաթ, պղինձ, ալյումին և մետաղյա այլ ջարդոնների ընդունման կետ էր բացել, հիմա էլ նախատեսվում է դրանց ձուլարանն ստեղծել: Ընտրված վայրը՝ Ավան,Աճառյան 2 հասցե, հայտ ներկայացրած ընկեության անվանումը «Քոփփեռ» ՍՊԸ: Գործարարի անձը գաղտնի է պահվում, քաղաքապետարանից կցկտուր ակնարկներ են անում, թե պրոիշխանական մեկն է, բայց անունը չեն հայտնում: Փաստացի Ավանի օդն աղտոտելու մտադրության տերը պետռեգիստրում որպես կազմակերպություն՝ գրանցվել է 2018 հեղափոխությունից հետո, ու հիմա սույն «Քոփփեռ» անկենսագիր ընկերության համար հենց Երևանի սրտում մետաղ ձուլելու հնարաավորություն և Ավանի օդն արտանետումներով հարամելու իրավունքներ կտրվեն, քանի որ հետևողական չեղան ավանցիները, իսկ Երևանի քաղաքային իշխանության ու կառավարության առճակատումն ավարտվեց Հայկ Մարությանի հրաժարականով:Ավելին17:3327.07.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը նորից կրճատում է դեպի Եվրոպա հոսող գազի ծավալը«Գազպրոմ»-ը հայտարարել է, որ է ՛լ ավելի կկրճատի գազի հոսքը դեպի Եվրոպա: «Հյուսիսային հոսք 1»-ով ընդամենը հզորության 20 տոկոսով գազ կմատակարարվի եվրոպական երկրներ: Ընկերությունը հայտնել է, որ անջատում է տուրբինը վերանորոգման նպատակով: Մինչդեռ Եվրոպայում համոզված են, որ ռուսական գազի մատակարարումների նվազեցման պատճառը ոչ թե տեխնիկական է, այլ քաղաքական:Ավելին17:2827.07.22 -
Ուժի կիրառումը չի կարող հիմք ստեղծել խաղաղության համար. Հայաստանի ԱԳ նախարարը՝ ՉեխիայումՈւժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել խաղաղության համար, Չեխիայում հայտարարել է աշխատանքային այցով այդ երկրում գտնվող Արարատ Միրզոյանը: Հայաստանի արտգործնախարարը Չեխիայի Սենատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը: Նա նշել է, որ Ադրբեջանը ապօրինաբար պահում է հայ ռազմագերիներին:Ավելին17:2227.07.22 -
Արտաքին քաղաքականությունՍտամբուլում տեղի է ունեցել հացահատիկային միջանցքների կառավարման կենտրոնի բացման արարողությունըՍտամբուլում հուլիսի 27-ին տեղի է ունեցել ուկրաինական հացահատիկի փոխադրման համակարգման նպատակով ստեղծված համատեղ կենտրոնի բացման արարողությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Կենտրոնը ստեղծվել է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ փոխադրման համար փոխըմբռնման նախաձեռնության դրույթների իրականացման շրջանակներում: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Կենտրոնը գործելու է Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի տարածքում։ Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ այստեղ աշխատելու են ՄԱԿ-ի դիվանագետներ։ Կենտրոնի միջոցով նախատեսվում է, անհրաժեշտության դեպքում, ստուգել Սեւ ծովի Ուկրաինայի երեք նավահանգիստներից (Օդեսա, Չեռնոմորսկ, Յուժնի.-խմբ) հացահատիկի արտահանմամբ զբաղվող նավերը: Դիմելով Կենտրոնի մասնակիցներին՝ Հուլուսի Աքարն ընդգծել է, որ 25 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկի մատակարարման կապահովվի այն երկրների համար, որոնք գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերելու կարիք ունեն։ Նրա խոսքով, հացահատիկի անխափան մատակարարումների կազմակերպումը կնվազեցնի պարենային ապրանքների գներն աշխարհում և կվերացնի պարենային ճգնաժամը։ «Հացահատիկային միջանցքի համաձայնագրով ծովային գոտիները ականներից մաքրելու կարիք չկա։ Ուկրաինայի նավահանգիստներում հացահատիկի մատակարարման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են»,- ասել է թուրք նախարարը։ Աքարը նշել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ։Ավելին17:1627.07.22 -
ԱշխարհՏղան ընկերուհու հետ 13-րդ հարկի պատուհանից դուրս է նետվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՏղան ընկերուհու հետ 13-րդ հարկի պատուհանից դուրս է նետվել Կրասնոդարում 20-ամյա տղան 15-ամյա ընկերուհու հետ 13-րդ հարկի պատուհանից դուրս է նետվել։ Զույգը մինչ ինքնասպան լինելը գրառում է կատարել սոցցանցում՝ նշելով, որ ինչքան սիրում, այդքան էլ ատում են իրենց հետևորդներին։ 20-ամյա տղան անմիջապես մահացել է, իսկ նրա 15-ամյա ընկերուհին ողջ է մնացել և բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։Ավելին17:1427.07.22 -
ՔաղաքականԲԴԽ անդամ է ընտրվել Նաիրա ՀովսեփյանըArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԲԴԽ անդամ է ընտրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը: Նշենք, որ նրա որդին զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ:Ավելին17:1027.07.22 -
ՔաղաքականԱյս իշխանությունները որևէ բանի առաջ չեն կանգնի իրենց առաջ կզելուց հրաժարվող մարդկանցից ազատվելու հարցում. ՎանեցյանԱրդեն համոզված կարող եմ ասել, որ այս իշխանությունները որևէ բանի առաջ չեն կանգնի իրենց քաղաքական հակարակորդներին, իսկ իրականում պարզապես հայրենասեր և իրենց առաջ կզելուց հրաժարվող մարդկանցից ազատվելու հարցում: Բայց վստահ եմ, որ բոլորս միասին ունենալու ենք ազատ, անկախ և հզոր Հայաստան: Առողջություն եմ մաղթում Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար Մամիկոն Ասլանյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:Ավելին17:0627.07.22 -
ԻրավականԴատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ անդամի ընտրությունն էԱյն բանից հետո, երբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորություները դադարեցվեցին, իսկ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը հայտնի ձայնագրությունից հետո հրաժարական տվեց, ԲԴԽ-ն նախագահի պարտականությունները ավագի իրավունքով ժամանակավոր կատարում է Սերգեյ Չիչոյանը: Ժողովից առաջ լրագրողները հետաքրքրվել են առաջին ատյանի դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանից, թե ինչ է փոխվել Ջհանգիրյանի հեռանալուց հետո: Դատավորն ասել է, թե պարզապես քվորում չեն կարողանում ապահովել՝ նախագահ ընտրելու համար:Ավելին17:0227.07.22 -
ՄիջազգայինՀայտնի է, թե ինչ են քննարկելու Էրդողանն ու Պուտինը ՍոչիումՌուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե ինչ են քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում օգոստոսի 5-ին տեղի ունենալիք հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դմիտրի Պեսկովի խոսքով՝ երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես գտնվում է օրակարգում և քննարկվում պետությունների ղեկավարների՝ վերջին բոլոր հանդիպումների ժամանակ։ Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Սոչիի հանդիպմանը մեկ այլ թեմա ևս կլինի: Կքննարկվի Ուկրաինայից հացահատիկի արտահանման համակարգող կենտրոնի աշխատանքը։ Նա ընդգծել է, որ Պուտինն ու Էրդողանը մտադիր են քննարկել գործարքի նպատակների և դրա իրականացման մեթոդների համապատասխանությունը։Ավելին16:5627.07.22 -
ԻրավականՏեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն և «փակել տնտեսությունը»․ Դավիթ Դավթյան «Davtyan Farms» ընկերության համասեփականատեր Դավիթ Դավթյանը գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ մեր ընտանիքի, մասնավորապես մեր ընկերության` «Դավթյան Ֆարմսի»- ի նկատմամբ իրականացվող անօրինության մասին: Հուլիսի 21-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն, «փակել տնտեսությունը», կանգնեցրել տնտեսության աշխատանքները, տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ և տեխնիկայի կիրառմամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքներ: Դեպքի առիթով անմիջապես դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Էկոնոմիկայի նախարարություն, ինչպես նաև մարզպետարան: Մինչ այսօր չունենք հստակ պատասխաններ, ընկերությունը գտնվում է «գրավված» վիճակում, ընկերության բոլոր աշխատանքները կասեցված են: Հաստատում և հայտարարում եմ ևս մեկ անգամ. Մենք պատրաստ ենք փակել տնտեսությունը, ամբողջ 39.9 հա հողը ետ վերադարձնել համայնքին բացառապես օրենքով սահմանված կարգով: Պահանջում ենք կառավարությունից ստեղծել աշխատանքային խումբ` խնդիրը ուսումնասիրելու և համապատասխան լուծում տալու համար: Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շուտով հանդես կգամ մամուլի ասուլիսով` ավելի մանրամասն ներկայացնելու իրավիճակը: Այդ մասին նախապես կհայտարարեմ: Շնորհակալություն»։ Ավելին16:5327.07.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիան պայման է դրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վավերացման համարԹուրքիայի կառավարությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին փաստաթուղթ չի ուղարկի խորհրդարան, եթե չտեսնի Մադրիդյան հուշագրի իրականացումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան ստորագրեցին անվտանգության հուշագիր, որով տրվեց Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ բանակցությունների մեկնարկը: «Նախքան խորհրդարան ուղարկելը պետք է տեսնենք ստորագրված Մադրիդյան հուշագրի կատարումը, թող խորհրդարանը ինձ ճիշտ հասկանա, ես ինքս պատգամավոր եմ եղել, բայց փաստաթուղթը խորհրդարան ուղարկելուց առաջ պետք է տեսնենք, թե ինչ է կատարվում. մեզ տրված խոստումները, եթե դա տեղի չունենա, ուրեմն անհրաժեշտություն չկա, կա վետոյի իրավունք»,- ասել է Չավուշօղլուն։Ավելին16:5027.07.22 -
ԻրավականԻրականացվելու է սրտի զոնդավորում. պաշտպանը՝ Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակի մասինՀնարավոր է միջնորդություն ներկայացնենք Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը վերանայելու պահանջովԱվելին16:4627.07.22 -
Հասարակական«Պալյանը հիվանդանոցից կարողանում էր խոսել ընտանիքի հետ, վերջին օրերին էր վիճակը վատացել»․ մանրամասնում է համայնքապետըՄարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը, որի հետեւանքով նախօրեին՝ 27-ին, Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել էր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը, առաջացել էր վառարանից պայթած ածուխի բեկորների հետեւանքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը։ «Իրենք քնապարկերում քնած են եղել եւ ու արթնացել են։ Հրդեհից Պալյանի դեմքն է շատ այտուցված եղել։ Իր հետ էլի տղաներ են եղել, բայց թեթեւ վնասվածքներ են ստացել․ մեկի ոտքն էր այրվել, մյուսի՝ ձեռքը։ Պալյանն այդ ժամանակ իր գիտակցությունը կորցրած չի եղել, կարողացել է գնալ հոսպիտալ, բայց ընթացքում ինչու է վիճակն այդ աստիճանի վատացել՝ չգիտենք։ Նույնիսկ հիվանդանոցից հեռախոսով կարողացել է խոսել ընտանիքի անդամների հետ, վերջին օրերին է վիճակը վատացել»,- պատմեց Իկիլիկյանը։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ Պալյան Պողոսյանի ընտանիքն Ազատանում շատ բարի համբավ ունի։ «Շատ լավ ծնողներ, տատիկ ու պապիկ ուներ, ինքն էլ, քույրերն էլ լավ դաստիարակված երեխաներ էին։ Հայրը հողագործությամբ էր զբաղվում, մինչեւ որդու բանակ մեկնելն էլ երբեմն արտագնա աշխատանքի էր մեկնում»,- նշեց Իկիլիկյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ զինծառայողը հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով տեղափոխվել էր Զանգեզուրի կայազորային հոսպիտալ: Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր: Նախօրեին Պալյան Պողոսյանը մահացել էր։Ավելին16:4427.07.22