Լրահոս
Հայաստան
17:37
27.07.22
165

Նորմալ է թիթեղյա տարաների նորովի օգտագործումը, արտադրանքն էլ` տեղական է. ինչ են ասում ընկերությունն ու ՍԱՏՄ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Համացանցում տեսանյութեր են տարածվում, որում քաղաքացիները պոկում են տեղական հյութի թիթեղյա տարրաների պիտակները և բացահայտում, որ պիտակի տակ այլ արտադրանքի մակնշում է: 

«Аuroranews.am»-ը կապ է հաստատել «Յան» հյութերն արտադրող ընկերության ղեկավարության հետ: Ընկերությունից նշել են, որ տարրաներում բացառապես տեղական արտադրանք է, իսկ ինչ վերաբերում է թիթեղյա տարրային, նշել է, որ միջազգային բիզնեսում նորմալ է գնել ու օգտագործել ոչ միայն նոր, այլ նաև պատրաստի տարրաներ: 

Լրատվամիջոցը կապ է հաստատել նաև սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ:

Վերջինս նշել է, որ այստեղ առկա է մակնշման խախտում: ՍԱՏՄ-ն արդեն հայտնաբերել, տուգանվել է տնտեսավարողին։ Ինչ վերաբերում է պարունակությանը` այն նորմալ է, անվտանգ:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ ասել է, որ խնդիր կլիներ, եթե սննդամթերքի, արտադրանքի պիտակը ու մակնշումը մոլորեցներ սպառողին: Օրինակ վնասված լիներ և երևար երկու տարբեր պիտակներ: 

«Բիզնեսում կարող են լինել դեպքեր, որ, տեխնիկական հանգամանքներով պայմանավորված, ընկերությունը գտնի, ներկրի մատչելի խմբաքանակ, տվյալ դեպքում տարրաներ, պիտակավորի ու իրացնի: Այստեղ գործ ունի անելու արդեն ՍԱՏՄ տեսչական մարմինը»,- մասնավորապես նշել է Պարսյանը:

Ամփոփելով, ստացվում է, որ թիթեղյա տարաների պարունակությունը անվտանգ է, հյութը` տեղական, տեսչական մարմինը հայտնաբերել է խնդիրն ու տուգանել արտադրողին: Մասնագետներն էլ նշում են, որ միջազգային բիզնեսում սա նորմալ պրակտիկա է: