Լրահոս

2022-07-27
  • Img default alt hy
    Առողջապահական
    ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տալիս զանգվածային պատվաստումներ կատարել կապիկի ծաղիկի դեմ
    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս երկրներին այս փուլում կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստումներ իրականացնել։ Այս մասին հուլիսի 27-ին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նպատակաուղղված պատվաստում նրանց, ովքեր շփվել են կապիկի ծաղիկով վարակված անձի հետ, ինչպես նաև նրանց , ովքեր վարակվելու բարձր ռիսկի տակ են՝ ներառյալ բուժաշխատողներին, որոշ լաբորատորիաներին և նրանց, ովքեր սեռական հարաբերություններ ունեն տարբեր անձանց հետ: Այս պահին խորհուրդ չենք տալիս զանգվածային պատվաստում կատարել կապիկի ծաղիկի դեմ»,- ճեպազրույցում ասել է նա։
    20:27
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նոր Արեշ փողոցում չշահագործվող շինության տանիք է հրդեհվել
    Հուլիսի 27-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 7-րդ փողոցում գտնվող չշահագործվող շինության տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին։
    20:20
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    29-ամյա վարորդը Նիվայով գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում
    Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Ք-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։   Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Կամազ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը Նիվայի վարորդի համար։ Այդ տեղեկությունները պարեկային ծառայությունում պարզվում են։ Նիվայի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։  
    20:16
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զորացրման հանդիսավոր արարողություն` զորամասերից մեկում
    N զորամիավորման զորամասերից մեկում կազմակերպվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն: Հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, հանձնել խրախուսական պարգևներ և մաղթել հաջողություն քաղաքացիական կյանքում։
    20:12
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամիավորման հրաձգարաներից մեկում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ
    Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու և հաստիքային հրազենի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամիավորման հրաձգարաներից մեկում հուլիսի 27-ին անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
    20:05
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսուլում հրթիռակոծվել է թուրքական հյուպատոսարանը
    Հրթիռակոծվել է Իրաքի Մոսուլ քաղաքում տեղակայված Թուրքիայի Հյուպատոսարանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Կատարվածի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը և սպառնացել հրթիռակոծությունն իրականացրած կողմին, որոնց որակել է որպես ահաբեկիչներ։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ' հյուպատոսարանի շենքի վրա արձակվել է 4 հրթիռ, սակայն կատարվածի արդյունքում սպանվածներ և վիրավորներ չկան։
    19:58
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են սահմանափակել ռուսական նավթի գները
    «Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը Ռուսաստանից արտահանվող նավթի գների սահմանափակման մեխանիզմ սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հաղորդել է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, որն էլ իր հերթին վկայակոչում է յոթնյակի անանուն ներկայացուցչի հաղորդած տեղեկությունը: Բացի այդ, ըստ աղբյուրի՝ G7-ի երկրները ուզում են ռուսական նավթի գների այնպիսի շեմ սահմանել, որպեսզի ռուսական նավթի գինը ինքնարժեքից բարձր լինի, բայց անհամեմատ ցածր լինի շուկայական գներից:
    19:51
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվել են Քանաքեռցու փողոցում 21-ամյա երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, շարունակվում են ձեռնարկվել քննչական և վարութային գործողություններ՝ Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցում կատարված սպանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 01:05-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 21-ամյա երկու և Երևան քաղաքի՝ 20 և 19-ամյա բնակիչներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդները հիշյալ վնասվածքները ստացել էին Երևանի Քանաքեռցու փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Դեպքի հաջորդ օրը՝ 2022թ. հուլիսի 14-ին, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից գրություն էր ստացվել այն այն մասին, որ Գյումրի քաղաքի 21-ամյա բնակիչներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից կատարված մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի, ինչպես նաև՝ հիվանդանոցում մահացած երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք հասցրած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 20-ամյա բնակիչ է: Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիվանդանոցում մահացած 21-ամյա երիտասարդը, դեպքից օրեր առաջ տեղեկանալով համակուրսեցու՝ ԱՄՆ-ում գտնվող ծանոթի կողմից իր մասին վարկաբեկող տեղեկություններ հայտնելու մասին, հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հետ, որի ընթացքում երիտասարդները վիճաբանել և փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց: Նշված հարցը պարզաբանելու համար ԱՄՆ-ում գտնվող հիշյալ անձը դիմել է Երևանում բնակվող իր 20-ամյա ընկերոջը, ով նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել իր ընկերների հետ միասին Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցում գտնվող այգում 21-ամյա երիտասարդի հետ հանդիպելու վերաբերյալ, վերջինիս էլ հանդիպման մասին տեղյակ է պահել իր ընկերներին: Հանդիպումը նախաձեռնած երիտասարդի առաջարկով խոսակցությունը տեղափոխվել է Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցի շենքերից մեկի մոտ, որտեղ էլ՝ զրուցարանում, վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում հիշյալ 20-ամյա երիտասարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեռևս չպարզված կտրող-ծակող առարկայով, հարվածել է 21-ամյա երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսին, ինչի արդյունքում վերջինս մահացել է: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել քրեական վարույթը հսկող դատախազին՝ 20-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու մասին: Որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքով նրան ձերբակալելու մասին, և ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի ծառայողների կողմից վերջինս ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող կտրող-ծակող գործիքը հայտնաբերելու, միջադեպին մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, տուժած մյուս երիտասարդների՝ վնասվածքներ ստանալու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
    19:45
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ
    նձնակազմի կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու և հաստիքային հրազենի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամիավորման հրաձգարաներից մեկում հուլիսի 27-ին անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ:
    19:30
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանը և Բոլիվիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
    Հայաստանը և Բոլիվիան տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետության և Բոլիվիայի Բազմազգ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հուլիսի 27-ին: Հարավային Ամերիկայում տեղակայված այս երկիրը՝ Բոլիվիան, որն անկախացել է դեռևս 1825 թվականին, աշխարհում հայտնի է իր եզակի և յուրահատուկ տեսարժան վայրերով: Մասնավորապես՝ այս երկրում է աշխարհի ամենաբարձրադիր մայրաքաղաքը՝ Լա Պասը, որը ծովի մակերևույթից 3869 մետր բարձրության վրա է, այստեղ են գտնվում նաև աշխարհի ամենահայտնի աղի լիճը՝ Ույունին, և աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը: Բացի այդ, Բոլիվիան կիսում է Պերուի հետ աշխարհի ամենաշատ քաղցրահամ ջրերի պաշար ունեցող լեռնային լիճը՝ հանրահայտ Տիտիկական: Սակայն լատինաամերիկյան հեռավոր այս երկրի հետ Հայաստանի հարաբերությունները շատ զարգացած չեն: Բոլիվիայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունն իրականացվում է Բրազիլիայում ՀՀ դեսպանության միջոցով: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տեղեկատվական բազայի՝ 2021 թ. հուլիսից Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրվում է նաև Բոլիվիայի Բազմազգ Պետությունում (նստավայրը՝ ք. Բրազիլիա): 2022 թ. փետրվարից Բոլիվիայում գործում է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Երկկողմ այցերի պատմությունը հարուստ չէ: 2018 թ. հուլիսին աշխատանքային այցով Բոլիվիա է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
    19:15
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել
    Հուլիսի 27-ին ժամը 12:55-ին Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 12:56-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկմեկնել է կանչի վայր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 13:20-ին, մարվել`ժամը 14:16-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա չոր խոտատարածք և թփեր: Հուլիսի 27-ին ժամը 14:26-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 46 հասցեի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել և այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:27-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է կանչի վայր: Հրդեհը մարվել է ժամը 14:45-ին: Նախնական տվյալներով այրվել է մոտ 15×20 մ չոր խոտատարածք և թփեր: Արձանագրված դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Возможно, это изображение 2 человека, люди стоят, дерево и на открытом воздухе Нет описания фото.
    19:00
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ռուս հայտնի բլոգերը մահացել է կռունկի ընկնելու հետևանքով
    Տյումենում բեռնման աշխատանքների ժամանակ ուժեղ քամու պատճառով շրջվել է վերամբարձ կռունկը, ինչի հետևանքով մահացել է Էլվիրա անունով հայտնի TikTok բլոգերը։ Այս մասին հայտնում է Известия-ն։ Նշվում է, որ խցիկը 32-ամյա կնոջ հետ միասին փլուզվել է 12 մետր բարձրությունից։ Քննիչները քրեական գործ են հարուցել «Շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելիս անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մահացածը հայտնի է դարձել TikTok-ի իր՝ որպես կռունկավար աշխատելու տեսանյութերի շնորհիվ։ Նա ուներ երկու երեխա։
    18:45
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հերոս Գևորգ Արշակյանի մայրը ամենամեծ իրավունքն ունի՝ լինելու մեր երկրում արդարության պահանջատեր․ Մելիքյան
    Կեցցե՛ն այն դատավորները, որոնց քվեով դատավոր Նաիրա Հովսեփյանն ընտրվել է ԲԴԽ անդամ։ Հերոս Գևորգ Արշակյանի մայրը, մեր սիրելի դասախոս Գևորգ Հովսեփյանի դուստրը ամենամեծ իրավունքն ունի՝ լինելու մեր երկրում արդարության պահանջատեր։ ՀԳ. Մինչև էսօր ջղայնանում էի, թե ինչպես քպ-ական դեպուտանտները 0 քվե տվեցին տիկին Հովսեփյանին որպես Վճռաբեկի դատավորի թեկնածու՝ նախընտրելով իրենցից մի ուսապարկի։
    18:30
    27.07.22
    Ավելին
  • Աշխարհ
    Կրակի մեջ է ֆրանսիական Ժինյակի նահանգը
    Շոգ եղանակի պատճառով կրակի մեջ է նաև Ֆրանսիայի Ժինյակի նահանգը: Ավելի քան 700 հրշեջ է մասնակցել Օքսիտանիայի շրջանում բռնկված հրդեհը մարելու աշխատանքներին: Բնակիչներին չեն տարհանել, քանի որ նահանգի ներկայացուցիչը վստահեցրել է՝ հրշեջները կարողանում են պաշտպանել գյուղը։
    18:28
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ժոռա Ռուբենյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք.Երևան, Վարդանանց 15/3): Պարզվել է, որ այստեղ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը․ մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն եղել, աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ նախատեսված չեն եղել, արտադրամասը ապահովված չի եղել կենցաղային տարածքներով, ինչպես նաև հոսող տաք ջրով, կախիչներով, անձնակազմի համար հանդերձարանով: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ անհատ ձեռնարկատեր Ժոռա Ռուբենյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ:
    18:25
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արտակարգ դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է ազգությամբ թուրք տղամարդու դի
    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան 62/23 հասցեում գործող «Ուրբան լոջիսթիք սերվիսիս» ընկերության բակում տղամարդու դի կա։   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։  Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում Iveco մակնիշի թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։   Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնաբերվել։   Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ազգությամբ թուրք է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։  
    18:24
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունն ուզում է վերականգնել «Բանվորի արձան» անունով հայտնի «Փառք աշխատանքին»՝ քանդակը
    Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, Ֆինանսների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նկարիչների միության, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանատուները ներկայացրել են հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին դասվող և առավելապես «Բանվորի արձան» անվանումով հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակներն ու հարակից այլ հարցեր:
    18:15
    27.07.22
    Ավելին
  • Աշխարհ
    Կալիֆոռնիայում 3000 մարդ լքել է տները՝ տարածվող հրդեհի պատճառով
    Կալիֆոռնիայում արագ տարածվող հրդեհի պատճառով 3 հազար մարդ լքել է տները, տեղավորվել ժամանակավոր կացարաններում: Մարիպոսայում մոտ 7 հազար հազար հեկտար տարածք է կուլ տվել կրակը, մեքենաներ ու տներ են մոխրացել: 40 տուն ոչնչացել է:
    18:07
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր Նորքի քրեական հետախույզները բացահայտել են կողոպուտը
    Նոր Նորքի քրեական հետախույզներն բացահայտել են կողոպուտը
    18:00
    27.07.22
    Ավելին