Լրահոս
Քաղաքական
17:44
27.07.22
168

Մոսկվայում կհետևեն Միքայել Բադալյանի ճակատագրին. ՌԴ ԱԳՆ

Img default alt hy

Հայաստանի բոլոր ներքաղաքական հարցերը պետք է լուծվեն իրավական և սահմանադրական դաշտում:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Նա այդպես է մեկնաբանել հասարակական գործիչների, այդ թվում ՝ Արմեն Գրիգորյանի և Միքայել Բադալյանի նկատմամբ դատական գործընթացները:

Նեչաևն ընդգծել է, որ Բադալյանի ճակատագրին Մոսկվայում կհետևեն: Նրանք նաև շփումներ կունենան բարեկամ քաղաքական ուժերի հետ:

«Մեծ նշանակություն ենք տալիս դաշնակցային հարաբերությունների խորացմանը։ Եվ պատրաստ ենք Երևանի խնդրանքով աջակցել, մասնավորապես, պետական կառավարման համակարգի բարեփոխմանը», - ընդգծել է նա: