Լրահոս
Հասարակական
16:44
27.07.22
208

«Պալյանը հիվանդանոցից կարողանում էր խոսել ընտանիքի հետ, վերջին օրերին էր վիճակը վատացել»․ մանրամասնում է համայնքապետը

Img default alt hy

Մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը, որի հետևանքով նախօրեին՝ 27-ին, Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել էր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը, առաջացել էր վառարանից պայթած ածուխի բեկորների հետևանքով։ Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասաց Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը։

«Իրենք քնապարկերում քնած են եղել և ու արթնացել են։ Հրդեհից Պալյանի դեմքն է շատ այտուցված եղել։ Իր հետ էլի տղաներ են եղել, բայց թեթև վնասվածքներ են ստացել․ մեկի ոտքն էր այրվել, մյուսի՝ ձեռքը։ Պալյանն այդ ժամանակ իր գիտակցությունը կորցրած չի եղել, կարողացել է գնալ հոսպիտալ, բայց ընթացքում ինչու է վիճակն այդ աստիճանի վատացել՝ չգիտենք։ Նույնիսկ հիվանդանոցից հեռախոսով կարողացել է խոսել ընտանիքի անդամների հետ, վերջին օրերին է վիճակը վատացել»,- պատմեց Իկիլիկյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ Պալյան Պողոսյանի ընտանիքն Ազատանում շատ բարի համբավ ունի։

«Շատ լավ ծնողներ, տատիկ ու պապիկ ուներ, ինքն էլ, քույրերն էլ լավ դաստիարակված երեխաներ էին։ Հայրը հողագործությամբ էր զբաղվում, մինչև որդու բանակ մեկնելն էլ երբեմն արտագնա աշխատանքի էր մեկնում»,- նշեց Իկիլիկյանը։