Լրահոս
Քաղաքական
17:10
27.07.22
186

ԲԴԽ անդամ է ընտրվել Նաիրա Հովսեփյանը

Img default alt hy

«ArmLur.am»-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԲԴԽ անդամ է ընտրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը:

Նա նշել էր, թե ինչու է ցանկանում ստանձնել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնը՝ մանրամասնելով․

«Ինչու՞ եմ դիմել, որովհետև ուզում եմ, որ մեր երկիրն ազատվի կոռուպցիայից։ Կոռուպցիան հրեշ է, ախտ է։ Բառը լատիներեն նշանակում է փչացած, այլասերված։ Պատերազմի, պարտության պատճառը կոռուպցիան է։ Իմ կյանքի իմաստը ես տեսնում եմ այն հայրենիքի ստեղծման, զարգացման մեջ, որը երազել էր իմ որդին, որի համար կյանքն է տվել․ որդիս և նրա ընկերները։ Դրա համար ես դիմել եմ, որպեսզի դառնամ այդ դատարանի դատավոր»,- ասել է նա։