Լրահոս
Տարածաշրջան
17:52
27.07.22
141

Թուրքիայում տարեսկզբից 50 ռուս զբոսաշրջիկ է մահացել

Img default alt hy

Տարեսկզբից տարբեր պատճառներով Թուրքիայում 50 ռուս զբոսաշրջիկ է մահացել, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։

«Հիմնական պատճառները քրոնիկական հիվանդությունների սրումն են, առաջին հերթին՝ սիրտ-անոթային հիվանդությունները, ջրահեղձ լինելը, ճանապարհային երթևեկությունը և այլ պատահարներ»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ միայն վերջին երկու ամսում տեղի է ունեցել տասը լուրջ վթար, որոնց հետևանքով տուժել է Ռուսաստանի Դաշնության մոտ 50 քաղաքացի:

«Եվ վերջին մեկ ամսում կար թվացյալ մոռացված միտում՝ COVID-19-ի դեպքերի բացահայտում մեր հանգստացողների շրջանում: Այժմ հարավային մարզերում 20 մարդ կա»,- հավելել է նա։