Լրահոս

2022-07-27
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանում Հայաստանի դեսպանն այնքան էլ դեսպան չէ. Պուտինը չի ստացել նրա հավատարմագրերը
    Ռուսաստանում 6 ամիս առաջ Հայաստանի դեսպան նշանակված Վաղարշակ Հարությունյանը մինչև հիմա հավատարմագրերը չի հանձնել Վլադիմիր Պուտինին: Հարությունյանը հունվարին փոխարինեց Վարդան Տողանյանին: Փորձագետների կարծիքով՝ հենց հապշտապ փոփոխությունն է պատճառը, որ մինչև հիմա դաշնակից երկրում մեր դեսպանը չի համարվում Հայաստանի ներկայացուցիչ, նա իրավունք չունի դրոշակիր մեքենա նստել:
    22:35
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Կետը դուրս է թռել ջրից և վայրէջք կատարել մոտորանավակի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Պլիմութ քաղաքում կետը դուրս է ցատկել ջրից և վայրէջք կատարել մոտորանավակի վրա։ The New York Post-ն ուշադրություն է հրավիրել միջադեպի տեսանյութի վրա։ Ականատես Ռայդեր Փարքհերսթը պատմել է, որ ծովային կաթնասունը երեք մետր դուրս է թռել ջրից, հարվածել նավակին ու գլորվել մյուս կողմ։ Դրա հետևանքով նավը որոշակի վնասվել է։ «Տղան սխալ պահին սխալ տեղում էր, այսքանը»,- ասաց տղամարդը՝ նկատի ունենալով նավակի տիրոջը:
    22:27
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ինչպես են ադրբեջանցիները Քարվաճառում որսում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Արցախի Քարվաճառի շրջանում ադրբեջանցի օկուպանտները որսացել են անհետացող բեզոարյան այծին։ Բեզոարյան այծերը գրանցված են Կարմիր գրքում: Մինչ օրս դրանք քիչ քանակությամբ պահպանվել են Հայաստանում, Նախիջեւանում եւ Արցախում։ Հիմա բարբարոսների հսկողության տակ կործանման եզրին էին կանգնած ոչ միայն հայկական հուշարձանները, այլեւ տարածաշրջանի եզակի բուսական ու կենդանական աշխարհը։
    22:25
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հ2-ը դատարանում հաղթել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին
    Հ2-ՀՌՀ վեճը՝ այս փուլում հանգուցալուծված. դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը վճռել է․ «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը: ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հօգուտ «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար». հայտնում է «Առավոտը»։ Հիմք ընդունելով վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճիռը` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 25-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ: Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանն ասել է, որ Հայկական 2-րդ հեռուստաալիքը նպատակահարմար չի գտնում այս պահին մեկնաբանություն անել առանձին դատական ակտի վերաբերյալ: Ժամանակը կգա, եւ հեռուստաընկերությունը ընդհանուր, համապարփակ ու փաստարկված հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ Գուցե ասուլիս լինի. ձեւաչափը կորոշեն եւ ամեն ինչ փաստարով, մանրամասներով կներկայացնեն հասարակությանը: Հիշեցնենք՝ Հայկական 2-րդ հեռուստաալիքը 2021թ հունվարին եթերազրկվել էր․ հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չէր հաղթել, հունիսին էլ չէր հաղթել մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթում: Հ2-ը դիմել էր դատարան` ՀՌՀ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Վարչական եւ վարչական վերաքննիչ դատարաններում հեռուստաընկերության հայցը բավարարվել էր։ ՀՌՀ-ն եւս դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչ ատյանի վճիռը, սակայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
    22:21
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արարատ Վարդերեսյանը՝ ըմբշամարտի Մ17 Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
    Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը նվաճեց բրոնզե մեդալ: Փոքր եզրափակիչ գոտեմարտում, նա ժամանակից շուտ 12-1 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Մաքսիմ Ռադիկին: Սա հայ ըմբիշների երկրորդ մեդալն է Աշխարհի առաջնությունում: Քիչ առաջ, ինչպես տեղեկացրել էինք, Աշխարհի չեմպիոն էր հռչակվել 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը:
    22:15
    27.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Այրվածքներից մահացած զինվորի գյուղում վարկածներ են պտտվում. ՊՆ-ի լռությունը՝ բանակում մահերից հետո
    Այրվածքներ ստացած զինծառայողի մահվան մասին «Հայլուր»-ին մանրամասներ են հայտնի: Նրա ընկերները մեր գործընկերոջը պատմել են, որ Պալյանը քնած է եղել, երբ կայծը ընկել է քնապարկի վրա: Սինթետիկ կտորը միանգամից բռնկվել է ու կպել զինծառայողի մարմնին: Պաշտպանության նախարարությունը դեպքի մասին հայտնել է 8 օր անց: Ռազմական փորձագետներն ասում են՝ եթե շարքային Պողոսյանի առողջական վիճակը չվատանար, դեպքի մասին երևի չիմանայինք:
    22:05
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    27-ամյա կինը հարևանի տնից 2 ամսում 1.660.000 դրամ է գողացել. ի՞նչ է արել այդ գումարով
    Այգեձոր գյուղի 27–ամյա բնակչուհին 2 ամսում հարևանի տանից 1.660.000 դրամ գումար է գողացել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հուլիսի 25-ին Այգեձոր գյուղի բնակիչներից մեկը ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 15-ից հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում իր առանձնատան մուտքի դուռը բացել ու մտել են տուն և ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից խոշոր գումար հափշտակել։ Հաղորդումից մոտ երկու ժամ անց գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժածի 27-ամյա հարևանուհին: Նա ընդունել է մեղքը և պատմել, որ դեռ հուլիսի սկզբներին, լինելով հարևանի տանը, ներքնակի տակից գողացել էր 200 հազար դրամ: Այնուհետև, արդեն հուլիսի կեսերին, իմանալով, որ տանը մարդ չկա, դուռը բացել է ու նույն ներքնակի տակից տարել ևս 200 հազար դրամ: Դրանից հետո, օգտվելով տանտերերի անուշադրությունից, ևս հինգ անգամ տարել է տարբեր չափի գումար: Կինը 620 հազար դրամ փոխանցել էր իր բանկային քարտի հաշվին, 47 հազարը ձերբակալման պահին եղել է նրա մոտ, 100 հազարը պահել է տանը, իսկ մնացած գումարով մարել է գյուղի տարբեր խանութ-կրպակներում կուտակած պարտքերը: Կինը ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    21:55
    27.07.22
    Ավելին
  • Միջազգային
    Մարդիկ հաց չունեն, երկիրը՝ փող. Լիբանանում օրերով սոված են մնում
    Լիբանանում սոցիալ-տնտեսական ճգնաժամ է: Մարդիկ հաց չունեն ուտելու: Խանութների մոտ երկար հերթերում կանգնած մարդկանց մի մասը առանց հաց է տուն գնում: Երկրում ալյուրի դեֆիցիտ է: ՄԱԿ-ի տվյալով՝ Լիբանանում պարենային ապրանքների պատմական գնաճ է:
    21:50
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է
    Վարազդատ Հարությունյանը գրում է. «Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է: Թող բոլոր ազատությունից անհիմն զրկվածներն ազատ արձակվեն: Աստծով»:
    21:46
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գասպար Տերտերյանը՝ Աշխարհի չեմպիոն
    Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը նվաճեց ոսկե մեդալ: Եզրափակչում նա ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Լուկաս Կեվին Գրասսոյին և հռչակվեց Աշխարհի չեմպիոն: Սա Հայաստանի առաջին մեդալն էր Աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ Գասպարը կիսաեզրափակիչ գոտեմարտում 5-1 հաշվով հաղթել էր իրանցի Աբոլֆազի Հոսսեին Միրշեքարին: 1/4 եզրափակչում նա բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով հաղթել էր թուրք Յուսուֆ Քիլչանին: Մինչ այդ նա առավելության էր հասել ղազախ Յուսուֆ Աշրապովի նկատմամբ, իսկ որակավորման փուլի գոտեմարտում Գասպարը ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ը ներկայացնող Զան Ռոբերտ Ֆուգիտտին:
    21:45
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Տյումենում մահացել է կռունկավար Tiktoker Էլվիրա Դեմիդովան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Տյումենում մահացել է կռունկավար Tiktoker Էլվիրա Դեմիդովան։ Էլվիրան տեսանյութեր է նկարահանել իր ամենօրյա աշխատանքի մասին և հավաքել մոտ 40 հազար բաժանորդ, սակայն երեկ կռունկը, որի վրա նա աշխատում էր, փոթորիկը քշել է։ Կինն ընկել է խցիկից և տեղում մահացել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Նա երկու երեխաների մայր էր, որոնց մեծացնում էր միայնակ։
    21:43
    27.07.22
    Ավելին
  • Տնտեսական
    Ավստրիան առաջին անգամ արտակարգ իրավիճակների համար գազի պետական ​​պաշար կստեղծի
    Ավստրիան առաջին անգամ կստեղծի գազի պետական պաշար, որը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կբավականացնի մոտ երեք ամսով: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը: Չորեքշաբթի տեղի է ունեցել Ավստրիայի նախարարների կաբինետի ամառային նիստը։ «Հենց անհանգիստ ժամանակներում է, որ քաղաքականության խնդիրն է ապահովել անվտանգությունը։ Այդ պատճառով դաշնային կառավարությունը առաջին անգամ կստեղծի գազի ռազմավարական պաշարներ»,- նիստի ավարտին հայտարարել է Նեհամերը: Ինչպես ասված է կանցլերի գերատեսչության մամուլի տեղեկագրում, այդ պաշարները երկրի համար հասանելի կլինեն «ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»: Նշվում է, որ այդ ռեզերվի կարևոր մասը օգոստոսի 1-ից կուտակվելու է Հայդաղի գազապահեստարանում, որն ավելի վաղ պատկանում էր «Գազպրոմին»: Համերը նշել է նաև, որ ներկայումս երկրի գազապահեստարանները լցված են 51 տոկոսով, և այդ մակարդակը չի փոխվում:
    21:35
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նոր մանրամասներ՝ Նովոսիբիրսկում 17-ամյա աղջկա դաժան սպանությունից
    Նովոսիբիրսկում դանակահարված 17-ամյա աղջկա մայրը մարդասպանի սպառնալիքների պատճառով երեք անգամ դիմել է ոստիկանություն. իրավապահները չեն արձագանքել, գրում է Readovka-ն: Ըստ ՆԳՆ-ի՝ վերջին 8 ամիսների ընթացքում (նոյեմբեր-հունիս ամիսներին) 17-ամյա Անաստասիա Ռակովայի մայրը երեք անգամ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ Տաջիկստանի քաղաքացի Խուշնուդ Խամրոևի սպառնալիքներից հետո (Ռուսաստանում նա ներկայացել է որպես Ռոման)։ Հիշեցնենք, որ աղջիկը ողբերգությունից առաջ բաժանվել էր 27-ամյա տղայից։ Ոստիկանությունն անտեսել է բոլոր հաղորդումները, սակայն տեղի դատախազությունն ընդունել է դրանք։ Այժմ Նովոսիբիրսկի մարզի ՆԳՆ-ում պաշտոնական ստուգում է սկսվել:
    21:27
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Մարմաշեն-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
    Հուլիսի 27-ին` ժամը 14։13-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խաչմերուկի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարմաշեն գյուղից դեպի Մուշ 2 թաղամաս տանող ավտոճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն․ Կ․-ն (ծնված 1971 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով: Փրկարարները վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Գ․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ն․ Կ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան։
    21:20
    27.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Իրանն Ադրբեջանը շրջանցող ճանապարհներ է փնտրում և գտնում է դրանք Հայաստանում
    Իրանը՝ ադրբեջանական դարձած Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանք է փնտրում Հայաստանում: Մեր երկրի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի, կամ, ինչպես թուրք-ադրբեջանական տանդեմն է ասում, «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության մասին հայտարարություններով չի սահմանափակվում Թեհրանը: Որպեսզի անխափան մուտք ունենա Հայաստան, այստեղից էլ տնտեսական ուղիներ հարթվեն Վրաստանի, Ռուսաստանի հետ, Իրանը մտադիր է մասնակցել Սիսիանի ճանապարհի կառուցմանը: Հյուսիս-Հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար հայտարարված մրցույթի առաջին փուլը հաղթահարել է իրանական ընկերությունը:
    21:10
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Աշխարհում մինչ օրս կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 000 դեպք է գրանցվել
    Աշխարհում մինչ օրս գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 հազար դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը: ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ դեպքերի ավելի քան 70 տոկոսը գրանցվել է Եվրոպայում, իսկ 25 տոկոսը՝ ամերիկյան աշխարհամասում: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս նպատակաուղղված պատվաստում իրականացնել այն անձանց, ովքեր շփվել են կապիկի ծաղիկով հիվանդների հետ, ինչպես նաև վարակվելու բարձր ռիսկ ունեցողներին, այդ թվում՝ բուժաշխատողներին, լաբորատորիայի որոշ աշխատողներին և բազմաթիվ սեռական զուգընկերներ ունեցողներին»,- ասել է Թեդրոս Հեբրեյեսուսը:
    21:05
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սննդամթերքի գների 17.1% աճը էապես ազդում է ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա
    «Լույս » հիմնադրամը ուսումնասիրել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-հունիս ամիսներին։ Այսպես՝ • Սննդամթերքի գների 17.1% աճը էապես ազդում է ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա Սա պայմանավորված է նրանով, որ սննդամթերքը քաղաքացիների սպառողական զամբյուղում բավական մեծ դեր ունի։ Ընդ որում, ըստ ՀՀ ԿԲ-ի հաղորդումների՝ գնաճի տեմպը առաջիկա ամիսներին դեռ կշարունակի արագանալ։ Զուգահեռաբար, թեև 2022թ. հունվար-մայիսին անվանական աշխատավարձի աճի տեմպը շարունակել է մնալ բարձր, սակայն գնաճի արագացման պայմաններում իրական աշխատավարձի աճը մնացել է ցածր մակարդակում`2022թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին մակարդակն աճել է 7.7%-ով, ինչի պայմաններում իրական աշխատավարձի աճը կազմել է ընդամենը 2.2% (հոնվար-հունիս ամիսների տվյալները դեռհրապարակված չեն): • ՀՀ դրամի էական արժևորումը բացասաբար է անդրադառնում ՀՀ արտադրանքի գնային մրցունակության վրա ՀՀ դրամի միջին փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2022թ. հունվար-հունիսին արժևորվել է շուրջ 11.5%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 22.6%-ով: Թեև այդ պայմաններում արտահանման աճը կազմել է շուրջ 36.3%, սակայն ավելի հավանական է, որ այն վերաարտահանման արդյունք է, քանի որ ներմուծումը իր հերթին աճել է 48.7%-ով: Արդյունքում փոխարժեքի արժևորված լինելու պարագայում ոչ միայն տուժում են արտահանողները, այլև ներքին շուկայի համար արտադրողները, քանի որ նրանք խնդիր են ունենում մրցակցելու ներմուծված ապրանքների մասով, որոնց դեպքում փոխարժեքի արժևորումը հանդիսանում է գնային մրցունակությունը բարձրացնող գործոն։ • Գյուղատնտեսության ոլորտը շարունակում է անկում ապրել Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության անկումը կազմել է 5.5%, ինչը 0.6 տոկոսային կետով հակազդել է ընդհանուր ՏԱՑ-ի աճին: • Ներկա բարձր տնտեսական ակտիվության աճ ապահովող գործոնները կարող են ժամանակավոր լինել Տնտեսական ակտիվության ցուցանիշն էականորեն արագացել է մայիս-հունիս ամիսներին՝ գերազանցելով 10% շեմը և դառնալով երկնիշ`11.8%: Աշխարհաքաղաքական գործոնների փոփոխություններով(ռուս-ուկրաինական հակամարտություն) պայմանավորված Հայաստան ներհոսող կապիտալը և աշխատուժը էական դրական ազդեցություններ են ունենում ՀՀ տնտեսության վրա, սակայն այդ գործոնները ևս կարող են փոխվել: Հետևաբար, ներկա դրական իրավիճակը պետք է օգտագործել տնտեսությունում արտադրական հնարավորությունները և տնտեսության ներուժը բարձրացնելու համար, որպեսզի դրական շոկի վերացումից հետո տնտեսական ճգնաժամի ռիսկեր չլինեն: Մինչդեռ ներկայումս նման միտումներ չեն նկատվում, և կառավարության կողմից առկա ռեսուրսը տնտեսական զարգացմանն ուղղելու տեսանելի քայլեր չեն իրականացվում: Էական աճ է նկատվում դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալներում: 2022թ. մայիսին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) կազմել է 265.9 մլն ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 3.4 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Հատկապես կտրուկ աճել են ՌԴ-ից փոխանցվող դրամական միջոցները, ինչն անվանական փոխարժեքի արժևորման էական գործոններից է: Հետևաբար, այստեղ նույնպես անհրաժեշտ է պետական քաղաքականության՝ հատկապես կենտրոնական բանկի գործիքակազմի կիրառումը, որպեսզի աճող տրանսֆերտները բացասական ազդեցություն չունենան ֆինանսական համակարգի վրա: Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում հետևյալ հղումով։
    20:54
    27.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խաղաղ օվկիանոսի հատակում 30 նոր կենդանիների տեսակ է հայտնաբերվել
    Բրիտանական բնական պատմության թանգարանի օվկիանոսագետները հայտնաբերել են ավելի քան 30 կենդանիների տեսակներ, որոնք նախկինում անհայտ էին գիտությանը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Բացահայտումն արվել է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում գտնվող Կլարիոն-Քլիփերթոն խորջրյա հարթավայրերից նմուշներ հավաքելիս: Նախկինում այս տարածքը կարելի էր ուսումնասիրել միայն լուսանկարներից: Գիտնականները հայտնաբերել են թաքնված էկոհամակարգեր, որոնք ներկայացված են հարյուրոտանիներով, որդերով, մեդուզաներով և մարջաններով: Հայտնաբերված օրգանիզմների թվում կան նաև շատ մեծ արարածներ. սա հերքում է այն վարկածը, որ փոքր տեսակները գերակշռում են օվկիանոսի անդունդում:
    20:45
    27.07.22
    Ավելին
  • Սպորտ
    «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» խաղերի ժամանակացույցը
    Չեմպիոնների լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի մրցակցի դաշտում, իսկ պատասխան խաղը Երևանում: Ինչպես հայտնի է այս փուլում հայկական թիմի մրցակիցն է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան»։ Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կսկսվի Հայաստանի ժամանակով 22:45-ին։ Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
    20:35
    27.07.22
    Ավելին