Լրահոս
Իրավական
16:53
27.07.22
283

Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն և «փակել տնտեսությունը»․ Դավիթ Դավթյան

Img default alt hy

«Davtyan Farms» ընկերության համասեփականատեր Դավիթ Դավթյանը գրում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ մեր ընտանիքի, մասնավորապես մեր ընկերության` «Դավթյան Ֆարմսի»- ի նկատմամբ իրականացվող անօրինության մասին:

Հուլիսի 21-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն, «փակել տնտեսությունը», կանգնեցրել տնտեսության աշխատանքները, տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ և տեխնիկայի կիրառմամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքներ:

Դեպքի առիթով անմիջապես դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Էկոնոմիկայի նախարարություն, ինչպես նաև մարզպետարան:

Մինչ այսօր չունենք հստակ պատասխաններ, ընկերությունը գտնվում է «գրավված» վիճակում, ընկերության բոլոր աշխատանքները կասեցված են:

Հաստատում և հայտարարում եմ ևս մեկ անգամ.

Մենք պատրաստ ենք փակել տնտեսությունը, ամբողջ 39.9 հա հողը ետ վերադարձնել համայնքին բացառապես օրենքով սահմանված կարգով:

Պահանջում ենք կառավարությունից ստեղծել աշխատանքային խումբ` խնդիրը ուսումնասիրելու և համապատասխան լուծում տալու համար:

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շուտով հանդես կգամ մամուլի ասուլիսով` ավելի մանրամասն ներկայացնելու իրավիճակը:

Այդ մասին նախապես կհայտարարեմ: Շնորհակալություն»։