Լրահոս
17:22
27.07.22
110

Ուժի կիրառումը չի կարող հիմք ստեղծել խաղաղության համար. Հայաստանի ԱԳ նախարարը՝ Չեխիայում

Ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել խաղաղության համար, Չեխիայում հայտարարել է աշխատանքային այցով այդ երկրում գտնվող Արարատ Միրզոյանը: 

Հայաստանի արտգործնախարարը Չեխիայի Սենատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը: Նա նշել է, որ Ադրբեջանը ապօրինաբար պահում է հայ ռազմագերիներին: