Լրահոս
2022-08-19
-
Սպորտ«Սլովանը» պարտվել է «Զրինսկիին». Տիգրան Բարսեղյանը հեռացվել է դաշտիցԿոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Սլովանը» հյուրընկալվելիս մրցել է «Զրինսկիի» հետ և նվազագույն հաշվով պարտություն է կրել։ Բոսնիա և Հերցեգովինայում կայացած խաղի միակ գոլը խփվել է 89-րդ րոպեին։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը 69-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել խաղադաշտից։ Բարսեղյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 25-ին։Ավելին15:0719.08.22 -
ԱրցախՀրդեհ՝ Ստեփանակերտում. այրվել է լավաշի արտադրամասի օդափոխության համակարգըՕգոստոսի 18-ին ժամը 10:42-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Հեքիմյան 11 հասցեում գտնվող լավաշի արտադրամասում հրդեհ է բռնկվել: Ժամը 10:43-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր: Հրդեհը մարվել է ժամը 10:55-ին մարտական հաշվարկի կողմից` ձեռքի միջոցներով: Հրդեհի հետևանքով այրվել է արտադրամասի օդափոխանակության համակարգը: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտնագության տեսչությունը:Ավելին15:0319.08.22 -
ԻրավականՔանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկանները գրպանահատների են ձերբակալելՔանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկանները գրպանահատների են ձերբակալելԱվելին15:0019.08.22 -
ՔաղաքականԻնչ կլիներ, եթե․․․ Արմեն ԱշոտյանԱյսպես պատերազմից անմիջապես հետո ԼՂ հակամարտության և Արցախի ճակատագրի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը բավականին հուսադրող էր։ Այս մասին գրում է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում։ «ԻՆՉ ԿԼԻՆԵՐ,ԵԹԵ... ՄԱՍ 2. Արցախյան բանակցություններ Վերլուծության այս մասում փորձենք ավելի մանրամասն անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակցային գործընթացում տեղի ունեցած ձախողումներին։ Այսպես պատերազմից անմիջապես հետո ԼՂ հակամարտության և Արցախի ճակատագրի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը բավականին հուսադրող էր։ Առաջին հերթին կարևոր է հասկանալ միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հիմնական ուղերձները։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց՝ 2020թ-ի դեկտեմբերի 3-ին Տիրանայում շատ կարևոր հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ԱՄՆ փոխպետքարտուղար Ստեֆան Բիգանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Լե Դրիանը։ Հայտարարությունը կարևոր էր դրանում առկա մի քանի ուշագրավ ձևակերպումներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հաստատակամ հավատարմությունը հակամարտությունների կարգավորման հարցում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը։ Նրանք վերահաստատում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ հակամարտության մնացած բովանդակային հիմնախնդիրների բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման՝ Հայաստանին և Ադրբեջանին քաջ հայտնի հիմնարար սկզբունքներին և տարրերին համապատասխան։ Համանախագահները նաև վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին։ Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից և համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարել կայուն և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Նրանք նաև տարածաշրջանից բոլոր օտարերկրյա վարձկանների լիարժեք և արագ հեռանալուկոչ են անում։ Ըստ էության, այս հայտարարությամբ համանախագահ երկրները արձանագրում էին, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և չնայած պատերազմի արդյունքներին, համապարփակ կարգավորումը պետք է հիմնված լինի հիմնարար սկզբունքների և տարրերի վրա՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքը։ Կարևոր է նաև ուժի և դրա սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համանախագահների դիրքարոշման ընդգծումը, ինչն անուղղակիորեն դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիան։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի կարևորումը վկայում է այն մասին, որ առնվազն հետպատերազմյան սկզբնական փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չէին նախատեսում փոփոխել տասնամյակներ շարունակ ձևավորված կառուցակարգերը։ Շատ կարևոր է նաև, որ համանախագահները դեռ այդ ժամանակ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները դիտարկում էին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, ինչից կարելի է ենթադրել, որ խաղաղության համաձայնագրի ներքո վերջիններս նկատի ունեին նաև ԼՂ հակամարտության համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը՝ այդ թվում ԼՂ կարգավիճակի հարցի ճշգրտումը, ինչը և բխում է ԵԱՀԿ ՄԽ մանդատից։ Ի վերջո, հայտարարության տեքստում համանախագահ երկրները արդեն միասնաբար կոչ էին անում հակամարտության գոտուց դուրս բերել օտարերկրյա վարձկաններին, ու թեև Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման խնդրին պատերազմի ընթացքում համանախագահ երկրներից յուրաքանչյուրը առանձին անդրադարձել էր, սակայն այս հարցում միասնական դիրքորոշման արտահայտումը հետագայում կարող էր կարևոր կռվան դառնալ հայկական դիվանագիտության համար։ Պատերազմից կարճ ժամանակ անց համանախագահ երկրների բավականին հավասարակշռված դիրքորոշումը պատահական չէր․ դա կարող է բացատրվել նաև վերջիններիս այն ակնկալիքով, որ Հայաստանը կարճ ժամանակում կհաղթահարի պատերազմի շոկը և կլծվի Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանը, ուստի այսպիսով միջազգային հանրությունը՝ ի դեմս համանախագահների, փորձում էր հետագա բանակցային գործընթացի համար վերականգնել առկա կառուցակարգերը և կրկին արժանանալ հայկական կողմի վստահությանը։ Այդ ժամանակ շատ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը համակերպվելու է պարտության արդյունքներին և գնալու է էլ ավելի մեծ զիջումների, ուստի ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու համար շատ կարևոր էր բանակցային գործընթացի վերականգնումն ու դրանից հայկական կողմի նվազագույն ակնկալիքների բավարարումը։ Պատահական չէ, որ պատերազմից կարճ ժամանակ անց Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ հավասարակշռված, իսկ երբեմն հայանպաստ դիրքորոշումներ արտահայտեցին նաև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ։ Մասնավորապես Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները Լեռնային Ղարաբաղի անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևեր ընդունեցին: ԵՄ մի շարք հայեցակարգային փաստաթղթերում և պաշտոնական հայտարարություններում նույնպես հիշատակվում էին հիմնարար սկզբունքներն ու Արցախի վերջնական կարգավիճակի որոշման անհրաժեշտությունը։ Արցախի կարգավիճակի հստակեցման և հիմնարար սկզբունքների մասին այդ շրջանում բազմիցս խոսել են նաև ՌԴ, ԱՄՆ ներկայացուցիչները։ Քանի դեռ Հայաստանում մեծ էր իշխանափոխության հավանականությունը, որի արդյունքում երկրի ղեկը կարող էին ստանձնել ավելի կոշտ դիրքորոշում ունեցող գործիչներ, ովքեր Ադրբեջանի նորանոր ոտնձգություններին կարող էին հակադարձել ընդհուպ ուժային մեթոդներով, միջազգային հանրությունը փորձում էր որոշակիորեն զսպել Ադրբեջանի գործողությունները և սիրաշահել հայկական կողմին։ Ուշագրավ է, որ վերջին անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածած պաշտոնական հայտարարության մեջ հիմնարար սկզբունքները հիշատակել են 2021թ-ի ապրիլի 13-ին , ինչը հաջորդել էր Հայաստանում բուռն ներքաղաքական զարգացումներին(ԳՇ հայտարարությունը, արտահերթ ընտրությունների օրակարգը և այլն)։ Այն բանից հետո, երբ ուրվագծվեցին առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ԵԱՀԿ ՄԽ-ը և միջազգային հանրությունը սպասողական կեցվածք ընդունեցին, և նույնիսկ Ադրբեջանի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք այդ իրավիճակը չփոխեց։ Միջազգային հանրության նման վարքագիծը, իհարկե, պայմանավորված էր նաև ՀՀ իշխանություններից ստացվող ազդակներով։ Եթե հետպատերազմյան առաջին փուլում տարբեր պաշտոնյաներ, այդ թվում արտգործնախարարը երբեմն խոսում էին Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի, «անջատում հանուն փրկության» սկզբունքի, Մադրիդյան սկզբունքների, ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման և պատերազմական հանցագործությունների մասին, ապա հետագա ամիսներին այս թեզերն աստիճանաբար դուրս մնացին ՀՀ պաշտոնատար անձանց խոսույթից, ինչը համոզնունք առաջացրեց, որ այդ խոսույթը բացառապես ներքին լսարանին ուղղված, հանրային դժգոհությունները մեղմելու մանիպուլյատիվ հնարք էր: Արցախ մեկնող պաշտոնյաների հեռացումը, ՀՀ պաշտոնյաների կողմից ինքնորոշման իրավունքի փոխարեն կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ անորոշ ձևակերպումներն ի վերջո իրենց արտացոլումը գտան նաև միջազգային հանրության խոսույթում։ Դրան նպաստեց նաև Ադրբեջանի հետ առանց Արցախի կարգավիճակը հստակեցնելու՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու, ճանապարհների ապաշրջափակման, ադրբեջանական կողմին որևէ պայմանագրով չնախատեսված նորանոր զիջումներ կատարելու՝ գործող իշխանությունների պատրաստակամությունը։ Ամփոփելով վերոհիշյալը, կարող ենք արձանագրել, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում պարտված իշխանության պահպանումը զգալիորեն թուլացրեց ՀՀ դիրքերը ինչպես ռազմաճակատում, այնպես էլ դիվանագիտական ճակատում։ Բաքվին հաջողվեց բանակցային օրակարգից դուրս մղել հայկական դիվանագիտության տասնամյակների աշխատանքի արդյունքում ձևավորված Մադրիդյան սկզբունքները, Ադրբեջանը խուսափեց 2020թ-ի սանձազերծած պատերազմի և ռազմական հանցագործությունների համար միջազգային պատասխանատվությունից, շարունակում էր որպես պատանդ պահել հայ գերիներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից գերևարելով նոր զինվորականների։ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցային օրակարգը լցրեց երկրորդական հարցերով, որոնք որևէ կապ չունեին Արցախի ժողովրդի իրավունքների հետ։ Հայաստանի իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանը արցախա-ադրբեջանական գործընթացից միջազգային հանրության ուշադրությունը աստիճանաբար ուղղեց դեպի հայ-ադրբեջանական պետական սահման, Արցախի և արցախցու ճակատագիրը թողնելով լուսանցքում և հող նախապատրաստելով ավելի մեծ զիջումների համար։ Ու չնայած բոլոր ձախողումներին, դեռ պահպանվում էր ստեղծված իրավիճակից քիչ թե շատ արժանապատիվ ելքեր գտնելու հնարավորությունը, սակայն դրա համար անհրաժեշտ էր ամեն կերպ կանխել պարտված իշխանության հետագա պաշտոնավարումը։ Շարունակելի...»։Ավելին14:5319.08.22 -
ԻրավականՕգոստոսի 18-ից 19-ը բացահայտվել է հանցագործության 51 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության, ընտանեկան բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 7-ական, խարդախության՝ 3, թմրանյութի հայտնաբերման՝ 2, սպանության, սպանության փորձի, ավազակային հարձակման, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին14:5219.08.22 -
ԱռողջապահականՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 37 609 դեպք են հայտնաբերել մեկ օրումՌուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 37 609-ով՝ նախորդ օրվա 35 809-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում: Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մատի 14-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 41 055 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 037 664 դեպք: Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել Է 65՝ նախորդ օրվա 62-ի դիմաց, ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 383 427 մարդ: Ապաքինման դեպքերի քանակը մեկ օրում կազմել Է 21 887՝ նախորդ օրվա 21 491-ի դիմաց՝ մինչեւ 18 238 128, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին14:4519.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 18-ինԹուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 18-ին: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ Իշխող Ժողովրդական դաշինքն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց միասնական թեկնածուն լինելու է գործող նախագահ Էրդողանը։ Ընդդիմությունը հայտնում է, որ Էրդողանը չի կարող մասնակցել, քանի որ սա նրա երրորդ ժամկետն է լինելու, ինչին ի պատասխան՝ Արդարադատության նախարարը նշում է, որ դրանք երկրորդն են լինելու Թուրքիայի՝ 2018 թվականին խորհրդարանական կառավարման ձևից նախագահականի անցնելուց հետո։ Քաղաքական 6 ուժերից կազմված ընդդիմությունը դեռևս թեկնածուի վերաբերյալ հայտարարություն չի արել:Ավելին14:3719.08.22 -
ՍպորտԻնքնագրեր բաժանելու ժամանակ Լևանդովսկուց 70 հազար եվրո արժողությամբ ժամացույց են գողացելԻնքնագրեր բաժանելու ընթացքում «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց 70 հազար եվրո արժողությամբ ժամացույց են գողացել: Միջադեպը տեղի է ունեցել կատալոնացիների մարզաբազայի տարածքում: Ֆուտբոլիստն ինքն է մեքենայով հետապնդել գողերին, մինչև գործին միջամտել են նաև ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանությունն, արդյունքում, հայտնաբերել է հանցագործներին, իսկ ժամացույցը Լևանդովսկուն է վերադարձվել:Ավելին14:3019.08.22 -
ՔաղաքականՉկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել. Քրիստինե Վարդանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել։ Վերցնելու են այնքան, որքան կարող են։ Բերձորից, Աղավնոյից, Սուսից հետո լինելու է Սյունիքը, Տավուշը, Արարատի մարզը, մինչև մեր տներն ու գերեզմանները։ Հետևաբար այս ամենը բոլորիս անձնական հարցն է, որովհետև եղածը և դեռ կատարվելիքը անվերադարձ փոխելու է մեր բոլորի անձնական կյանքը, ազդելու է բոլորիս որոշումների, ապագայի ծրագրերի վրա՝ անկախ այն հանգամանքից «զբաղվում ենք մենք քաղաքականությամբ, թե՝ ոչ»։ Ի՞նչ անել՝ չհամակերպվել և ընդվզել, որովհետև հնարավոր է փոխել իրավիճակը։ Այս համատեքստում պետք է մերժել հուսահատության մղող ցանկացած խոսույթ և միտք։ Օրինակ՝ օգոստոսի 23-ին, ժամը 17։00-ին Էդգար Ղազարյանն առաջարկում է հավաքվել Կառավարության շենքի մոտ և հենց այդ օրը լուծել հարցը։ Տարբերակ է՞, գուցե։ Ինչպե՞ս իմանալ, մասնակցելով և համոզվելով։ Իսկ ի՞նչ, եթե չստացվի։ Նորից փորձել, այնքան՝ մինչև ստացվի, որովհետև իրականությունը մեզ այլընտրանք չի էլ թողնում։ Պայքարին դեռևս չմիցած մեր հայերնակիցներին․ Սիրելի հայեր, վաղուց ժամանակն է, բայց հիմա արդեն հրամայական է մեր անձնական նախասիրությունները մի կողմ թողնելը։ Հայաստանում չկան ուժեր և անհատներ, ովքեր կարող են այս գործն առանց ձեզ գլուխ բերել։ Եթե լինեին, գործն արդեն արված կլիներ։ Մյուս կողմից էլ, բացի եղած ուժերից, ձեզ որևէ մեկը պայքարի ճանապարհ, հետևաբար փրկության հույս չի առաջարկում։ Հետևաբար՝ աղետը միասին հաղթահարելը դառնում է բոլորիս ճակատագիրը։ Պայքարին մասնակցած մեր հայրենակիցներին Թերևս այս շրջափուլի ամենաշատ տուժած մարդիկ հենց դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ։ Դուք, որ մշտապես, անկախ ամեն ինչից, եղել եք պայքարի կիզակետում, արել եք ձեզնից կախված ամեն ինչ, կրել եք բռնապետի վերածվածի ապօրինի հրամանների ողջ ծանրությունը և հիմա չեք հասկանում՝ ի՞նչ կարող եք անել ավելի և ինչպես կարող եք լուծել խնդիրը։ Այստեղ ամենաշատն ենք հանդիպում հուսահատության, զայրույթի, անզորության զգացողությանը։ Կարծում եմ, հենց այս շրջանակում է կարևոր գիտակցելը, որ թեև մեզ դեռևս չի հաջողվել հասնել մեր նպատակին, բայց բավական դժվար ճանապարհ այդ ուղղությամբ անցել ենք։ Մեր առաջադրանքը հեշտերից չէ, ինչպիսին չի եղել մեր նախորդ սերունդներից որևէ մեկինը, ինչպիսին չի եղել անգամ հիմա Հայաստանի իշխանությունները զավթածների ճանապարհը։ Բավական է միայն նայել քանի փորձ է նրանց կողմից եղել՝ հասնելու այնտեղ, որտեղ հիմա են։ Ուրեմն հուսալքությանը ոչ ասելը և անկախ ամեն ինչից՝ թեկուզ մութ ու նեղ ճանապարհով քայլել շարունակելն ու այդ ճանապարհին մեր ուղին հեշտացնող ցանկացած հնարավորություն օգտագործելը մնում է մեր միակ ելքը։ Հուսահատությունը, միմյանց նկատմամբ անվստահությունն ու պառակտումը թշնամական օրակարգ է, որը սպասարկելու շռայլություն մենք չենք կարող մեզ թույլ տալ»։Ավելին14:2519.08.22 -
ՄիջազգայինԲունդեսթագում հանդես են եկել «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման օգտինԳերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկին հանդես Է եկել «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարն անհապաղ գործարկելու օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Էկոնոմիկայի երկրամասային նախարարը պետք Է ամեն բան անի, որպեսզի մենք ավելի շատ Էներգիա ունենանք: Մենք պետք Է այժմ անհապաղ բացենք «Հյուսիսային հոսք-2»-ը մեր գազապահեստարանները ձմռան համար լցնելու համար»,-Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Կուբիկին հայտարարել Է RND մեդիախմբին տված հարցազրույցում: Քաղաքական գործչի խոսքով՝ ռուսական գազի ավելի լավը կամ վատը չի դառնում կախված այն բանից, թե որ խողովակաշարից Է այն ստացվում: «Հյուսիսային հոսք-2»-ից ստացվող գազը չի տարբերվում «Հյուսիսային հոսք-1»-ից ստացվողից գազից: Դա ընդամենը այլ խողովակ Է»,-հավելել Է նա: «Հյուսիսային հոսք-2»-ը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր կարողությամբ գազատար Է՝ Ռուսաստանից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Այն իրագործել Է Nord Stream 2 AG ընկերությունը՝ միակ բաժնետիրոջ՝ «Գազպրոմ»-ի հետ: Գազատարի կառուցումը տեւել Է երեք տարի եւ 2021 թվականին ավարտվել Է, սակայն, ի պատասխան Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանն Ուկրաինայում, արեւմտյան երկրները մի շարք պատժամիջոցներ են սահմանել, իսկ Գերմանիան, մասնավորապես, դադարեցրել Է արդեն շահագործման պատրաստ «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը: ԳԴՀ-ում հայտարարել են, որ նախագիծը փաստորեն սառեցվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին14:2219.08.22 -
ՀայաստանԼուսագյուղ-Երասխահուն հատվածում երթևեկությունը 1 գոտիով է իրականացվումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին14:1519.08.22 -
ՔաղաքականՕգոստոսի 19-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետի հանդիպումըՀայ-վրացական սահմանին օգոստոսի 19-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախատեսված է հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացումը:Ավելին14:1419.08.22 -
ՏարածաշրջանԵրկրաշարժ՝ ՎրաստանումԱյսօր՝ օգոստոսի 19-ին, Թբիլիսիի ժամանակով 03:18-ին Դմանիսի քաղաքից 23 կմ դեպի արևմուտք գտնվող Սամեբա գյուղի մոտակայքում 3.6 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Aliq.ge-ն Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։Ավելին14:0719.08.22 -
ԱռողջապահականԻնչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմացԻնչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 💳 ՊՈՍ տերմինալի միջոցով ▫️ քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը, ▫️ անհպում վճարում` համապատասխան « ))) » նշանն ունեցող վճարային քարտը կամ հեռախոսը մոտեցնել տերմինալին: 🏧 Վճարային տերմինալի միջոցով ▫️ բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալի միջոցով փոխանցել գումարը: 📲 Բջջային հավելվածի միջոցով ▫️ բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում, ▫️ QR կոդի սքանավորման միջոցով, ▫️ Էլ. դրամապանակում առկա միջոցներով: 💵 Բանկային փոխանցման միջոցով ▫️ բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը:Ավելին14:0019.08.22 -
ՍպորտԵթե գոլ խփեինք, այլ խաղ կընթանար. Եղիշե ՄելիքյանԵվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի «Փյունիկ»-«Շերիֆ» (0-0) հանդիպումից հետո, հայկական ակումբի գլխավոր մարզիչը իր կարծիքն է հայտնել խաղի մասին: «Մրցակիցն ուժեղ էր, գոհ եմ, որ կարողացանք փակել իրենց ուժեղ կողմերը, սակայն դժգոհ եմ, որ չօգտվեցինք նրանց թույլ կողմերից։ Դժգոհ եմ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստից, անունը չեմ տա։ Նա չօգնեց թիմին, ես դա կվերլուծեմ։ Երկրորդ խաղակեսում զգացվեց հոգնածություն, մեր խաղային տակտիկան շատ էներգատար է, նաև շատ շոգ էր։ Եթե գոլ խփեինք, այլ խաղ կընթանար։ Եղան չնախատեսված փոխարինումներ վնասվածքների պատճառով, դա ևս խանգարեց։ Ունենք մի քանի գծերում խնդիր։ Հրավիրել ենք ֆուտբոլիստ, որին շատ լավ եմ ճանաչում Ուկրաինայի առաջնությունից։ Հուսով եմ՝ նա կօգնի մեզ»,- ասել է Եղիշե Մելիքյանը: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 25-ին, Մոլդովայում։Ավելին13:5219.08.22 -
ՍպորտԿփորձենք հաղթել պատասխան խաղում. «Շերիֆի» գլխավոր մարզիչԵվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի «Փյունիկ»-«Շերիֆ» խաղից հետո մոլդովական ակումբի գլխավոր մարզիչ Ստեփան Թոմասը պատասխանել է լրագրողների հարցերին: «Խաղը սկսեցինք լավ, չնայած շոգ եղանակին։ Եթե գոլ խփեինք, խաղն այլ կերպ կընթանար։ Բայց 0-0 հաշիվն էլ է լավ։ Դեռ 90 րոպե ունենք խաղալու, կփորձենք հաղթել պատասխան խաղում։ Ուսումնասիրել էինք մրցակցի խաղը, այսօր ամակնկալներ չկային։ Գտնում եմ, որ Քիշնևում պետք է իրացնենք մեր պահերն ու գոլ խփենք։ «Փյունիկը» լավ թիմ է, եթե խաղար Մոլդովայի առաջնությունում, բարձր տեղերի համար կպայքարեր»,- ասել է «Շերիֆի» գլխավոր մարզիչը։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 25-ին, Մոլդովայում։Ավելին13:4519.08.22 -
ՀայաստանՀաշվարկվել է ավելի քան 6 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի օգոստոսի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 32 դեպք, որից 10 դեպքով հաշվարկվել է 6.094.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.030.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` 🌳Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 10 դեպք, որից 9-ով հաշվարկվել է 6.093.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 🐐Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 1.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ✅ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 17 դեպք, որից 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 🏞 Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրված 3 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք ։ ✅ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 639.600 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 3.762.262 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 17 հանձնարարագիր, որից` 8-ը՝ ընդերքօգտագործում, 2-ը՝ արտադրություն, 1-ը՝ ՓՀԷԿ, 1-ը՝ ձկնաբուծարան, 1-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածք, կառավարում, պահպանում, 1-ը՝ անտառտնտեսություն, 1-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղիների տրամադրման ծառայություններ, 1-ը՝ սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում, 1-ը՝ հասարակական սննդի կազմակերպում։ Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 1.200.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 342.105 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 4 հանձնարարական։Ավելին13:3719.08.22 -
ՄիջազգայինԱվստրալիայում սկսվել են զինավարժանքներ, որոնց մասնակցում են 17 երկրների ռազմաօդային ուժերԱվելի քան 2,5 հազար զինածայողներ եւ հարյուրից ավելի ինքնաթիռներ են գործի դրված օգոստոսի 19-ին սկսված Pitch Black զինավարժանքներում, որոնց միացել են տարածաշրջանի մի քանի պետություններ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի դաշինքի անդամներ եւ նրանց դաշնակիցներ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ավստրալիայի պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ճշտել են գերատեսչությունում, ռազմաօդային ուժերի եռօրյա վարժանքները տեղի կունենան մայր ցամաքի հյուսիսային եւ հյուսիս - արեւելյան տարածաշրջաններում: Դրանցում գործի կդրվեն «Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Սինգապուրի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ավելի քան 2,5 հազար զինծառայողներ եւ 100-ից ավելի ինքնաթիռներ»: «Pitch Black վարժանքներն լայնընդգրկուն օպերատիվ կոլեկտիվ վարժական միջոցառում են, որի շրջանակներում կկատարվեն օդից հարձակման հակազդման, օդային կալանման եւ բազմազգ կոալիցիայի ուժերով հարվածի հասցման մարտավարական խնդիրներ: Ինչպես ընդգծել են պաշտպանության նախարարությունում, այս տարի Pitch Black վարժանքներին «առաջին անգամ կմասնակցեն Գերմանիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ռազմաօդային ուժերը»: Կանադայի, Մալայզիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թաիլանդի եւ Ֆիլիպինների կողմից կմասնակցի միայն ցամաքային անձնակազմը: Պլանավորվում Է, որ մասնակից երկրների ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վարժական թռիչքներ կկատարեն Դարվինի, Թինդալի (Ավստրալիայի Հյուսիսային տարածք) եւ Էմբեռլիի (Քվինսլենդի նահանգ) ռազմակայանների օդանավակայաններից:Ավելին13:3019.08.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն ևս 800 միլիոն դոլար կհատկացնի ՈւկրաինայինԱՄՆ-ի վարչակազմը պատրաստվում Է շուրջ 800 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինայի անվտանգության ապահովման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների: Աղբյուրները հաղորդել են, որ նախագահ Ջո Ջայդենն օգտագործում Է իր լիազորությունները սպառազինությունների կրճատման ուղղությամբ, որոնք նրան թույլ են տալիս արտոնել ամերիկյան պահուստներից զենքի չափից ավելի հանձնումը: Սպասվում Է, որ լրացուցիչ օգնության հատկացման մասին կհայտարարվի օգոստոսի 19-ին: Տասն օր առաջ Պենտագոնը հայտարարել Էր Ուկրաինային մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին. դրա մեջ մտել են՝ Javelin-ը եւ РСЗО HIMARS-ի ու NASAMS հակաօդային պաշտպանության համար զինամթերքները: Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինային ԱՄՆ-ի օգնությունը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից ի վեր հասել Է 9,8 միլիարդի եւ 11,8 միլիարդի՝ 2014 թվականից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին13:2219.08.22 -
ԱշխարհՃապոնիայում մեքենան մխրճվել է նախադպրոցական տարիքի երեխաների խմբի մեջՃապոնիայի հարավում՝ Օկինավա պրեֆեկտուրայի Գիննովան քաղաքում ավտոմեքենան մխրճվել է նախադպրոցական տարիքի երեխաների խմբի մեջ, տուժել է 7 երեխա: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք հոպիտալացված են: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 09.20-ին (Երևանի ժամանակով ժամը 03.20-ին), հետիոտնային անցման վրա: Մեքենան, որի ղեկին եղել է մոտ 20 տարեկան աղջիկ, հարվածել է երեխաների տեղափոխման համար նախատեսված բազմատեղանոց սայլակին: Վարորդը ձերբակալվել է, դեպքի հանգամանքները պարզվում են:Ավելին13:1519.08.22