Լրահոս
Սպորտ
15:07
19.08.22
74

«Սլովանը» պարտվել է «Զրինսկիին». Տիգրան Բարսեղյանը հեռացվել է դաշտից

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Սլովանը» հյուրընկալվելիս մրցել է «Զրինսկիի» հետ և նվազագույն հաշվով պարտություն է կրել։

Բոսնիա և Հերցեգովինայում կայացած խաղի միակ գոլը խփվել է 89-րդ րոպեին։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը 69-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել խաղադաշտից։ Բարսեղյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 25-ին։