Լրահոս
Միջազգային
14:22
19.08.22
87

Բունդեսթագում հանդես են եկել «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման օգտին

Img default alt hy

Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկին հանդես Է եկել «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարն անհապաղ գործարկելու օգտին:

«Էկոնոմիկայի երկրամասային նախարարը պետք Է ամեն բան անի, որպեսզի մենք ավելի շատ Էներգիա ունենանք: Մենք պետք Է այժմ անհապաղ բացենք «Հյուսիսային հոսք-2»-ը մեր գազապահեստարանները ձմռան համար լցնելու համար»,-Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Կուբիկին հայտարարել Է RND մեդիախմբին տված հարցազրույցում: Քաղաքական գործչի խոսքով՝ ռուսական գազի ավելի լավը կամ վատը չի դառնում կախված այն բանից, թե որ խողովակաշարից Է այն ստացվում:

«Հյուսիսային հոսք-2»-ից ստացվող գազը չի տարբերվում «Հյուսիսային հոսք-1»-ից ստացվողից գազից: Դա ընդամենը այլ խողովակ Է»,- հավելել Է նա:

«Հյուսիսային հոսք-2»-ը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր կարողությամբ գազատար Է՝ Ռուսաստանից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա: Այն իրագործել Է Nord Stream 2 AG ընկերությունը՝ միակ բաժնետիրոջ՝ «Գազպրոմ»-ի հետ:

Գազատարի կառուցումը տևել Է երեք տարի և 2021 թվականին ավարտվել Է, սակայն, ի պատասխան Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանն Ուկրաինայում, արևմտյան երկրները մի շարք պատժամիջոցներ են սահմանել, իսկ Գերմանիան, մասնավորապես, դադարեցրել Է արդեն շահագործման պատրաստ «Հյուսիսային հոսք-2»-ի հավաստագրումը: ԳԴՀ-ում հայտարարել են, որ նախագիծը փաստորեն սառեցվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: