Լրահոս
Արցախ
15:03
19.08.22
186

Հրդեհ՝ Ստեփանակերտում. այրվել է լավաշի արտադրամասի օդափոխության համակարգը

Img default alt hy

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:42-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Հեքիմյան 11 հասցեում գտնվող լավաշի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Ժամը 10:43-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:

Հրդեհը մարվել է ժամը 10:55-ին մարտական հաշվարկի կողմից` ձեռքի միջոցներով:

Հրդեհի հետևանքով այրվել է արտադրամասի օդափոխանակության համակարգը:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտնագության տեսչությունը: