Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:22
19.08.22
104

ԱՄՆ-ն ևս 800 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային

Img default alt hy

ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստվում Է շուրջ 800 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինայի անվտանգության ապահովման համար: Այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:

Աղբյուրները հաղորդել են, որ նախագահ Ջո Ջայդենն օգտագործում Է իր լիազորությունները սպառազինությունների կրճատման ուղղությամբ, որոնք նրան թույլ են տալիս արտոնել ամերիկյան պահուստներից զենքի չափից ավելի հանձնումը:

Սպասվում Է, որ լրացուցիչ օգնության հատկացման մասին կհայտարարվի օգոստոսի 19-ին: Տասն օր առաջ Պենտագոնը հայտարարել Էր Ուկրաինային մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին. դրա մեջ մտել են՝ Javelin-ը և РСЗО HIMARS-ի ու NASAMS հակաօդային պաշտպանության համար զինամթերքները:

Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինային ԱՄՆ-ի օգնությունը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից ի վեր հասել Է 9,8 միլիարդի և 11,8 միլիարդի՝ 2014 թվականից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: