Լրահոս

2022-08-19
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կալիֆոռնիայում երկու ինքնաթիռ է բախվել օդանավակայանում
    Օգոստոսի 18-ին առնվազն երկու մարդ Է զոհվել ԱՄՆ-ի Ուոթսոնվիլ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) աօդանավակայանում վայրԷջքամուտի ժամանակ երկու ոչ մեծ ինքնաթիռների բախման հետեւանով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը: Վարչության տեղեկատվությամբ՝ երկշարժիչ Cessna 340-ում գտնվել Է երկու մարդ, մինչդեռ միաշարժիչ Cessna 152-ում եղել Է միայն օդաչուն: Քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները հայտնել են մի քանի զոհվածների մասին, սակայն հայտնի չԷ, թե կան արդյոք ողջ մնացածներ: Թերթը նշում Է, որ գտնին գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    12:29
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆուտբոլի մինչև 17 տարեկանների թիմն ընկերական խաղում զիջել է Մոլդովայի հավաքականին
    Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը Մոլդովայում ընկերական հանդիպում անցկացրեց այդ երկրի մինչև 19 տարեկանների ընտրանու հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մեր երկրի հավաքականը մրցակցին զիջել է 0:2 հաշվով: Հայաստանի մինչև 17 տարեկանների թիմը հանդես է եկել հետևյալ կազմով` 1.Հայկ Ղազարյան, 4. Ալեքսանդր Պետրոսյան, 5. Պետիկ Մանուկյան, 6. Նարեկ Հովհաննիսյան, 9. Արթուր Ղարիբյան, 10. Դավիթ Ղիասյան, 13. Ստեփան Գիգոլյան, 15. Արթուր Մխիթարյան, 19. Համլետ Ալեքսանյան, 21. Վահե Շափաղաթյան, 23. Դավիթ Ղազարյան:
    12:22
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվել է երեկ Էջմիածնում կրակոցների հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը
    Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 18-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում մահացած և վիրավոր քաղաքացիների ինքնությունը։
    12:20
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    6 ժամ գազ չի լինի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 27 շենքի 1-10-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
    12:15
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
    Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքների եզրափակիչ են դուրս եկել մեր 5 մասնակիցներից 4-ը: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում հավաքելով 15,149 միավոր՝ առաջին տեղով դուրս է եկել եզրափակիչ: Օղակների վարժությունում Հայաստանի երկու ներկայացուցիչները` Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, համապատասխանաբար հավաքելով 14.666 և 14.633 միավոր` պայքարը կշարունակեն եզրափակիչում: Եվ նժույգ-թափերի վարժությունում Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը հավաքելով 14.500 միավոր` երրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ: Հայաստանի հավաքականի կազմում որակավորման փուլի արգելքը չի հաղթահարել միայն Գագիկ Խաչիկյանը:
    12:07
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ օդի ջերմաստիճանը՝ Հայաստանում
    անրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 19-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +38․․․+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում և Երևանում օգոտսոսի 19-ին սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ: Եղանակը մայրաքաղաքում Երևան քաղաքի օգոստոսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.0 0C (2005 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.9 0C (1987 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.1 0C
    12:00
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հյուսիսային Կորեան մերժել է Սեուլի «հանդուգն պլանը»
    Հյուսիսային Կորեան երբեք չի ընդունի իր տնտեսության բարելավման դիմաց ապամիջուկայնացման վերաբերյալ Հարավային Կորեայի «հանդուգն պլանը»: Ինչպես փոխանցում է Yonhap գործակալությունը, այս մասին հայտարարել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժոնը: «Ես չգիտեմ, թե ապագայում ինչ հանդուգն գաղափարներով են նրանք թակելու դուռը, բայց ես հստակ հայտարարում եմ, որ մենք երբեք նրանց հետ գործ չենք ունենա»,-ասել է նա։ Կիմ Յո Չժոնը զբաղեցնում է Աշխատանքային կուսակցության կենտկոմի քարոզչության բաժնի փոխտնօրենի պաշտոնը և զբաղվում միջկորեական հարաբերություններով:
    11:52
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շեղվել է պլանից շուրջ 205 մլրդ դրամով
    «ԼՈւՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է 2022թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպիսով՝ 2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շուրջ 205 մլրդ դրամով շեղվել է պլանից: Սրա հիմնական պատճառը բյուջեի ծախսերի թերակատարումն է: Թերակատարման չափն էականորեն մեծացել է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, որի պատճառներից է նաև այն, որ նախօրոք պլանավորվել էին անիրատեսական ցուցանիշներ: Այսպես, կապիտալ ծախսերի գծով ճշտված պլանով նախատեսված գումարը 2022-ի համար կազմում է շուրջ 365.2 մլրդ դրամ, ինչը շուրջ 148.9 մլրդ դրամով կամ 68.8%-ով գերազանցում է նախորդ տարվա փաստացի ցուցանիշը: Սակայն, առաջին կիսամյակի փաստացի ցուցանիշներից և 40․7% թերակատարման չափից ակնհայտ է, որ նման բարձր ցուցանիշներ հնարավոր չի լինի ապահովել: Ընդ որում, հիշենք, որ 2022թ. բյուջեի քննարկման և ընդունման փուլում կառավարությունը որպես հիմնական ձեռքբերում էր նշում աննախադեպ չափով կապիտալ ծախսերի պլանավորումը: Ստացվում է, որ ծախսերի իրականացման կարողությունը մնացել է նույն մակարդակում, կառավարությունն այդ ուղղությամբ որևէ քայլ չի արել, սակայն, պարզապես ներկայացնելու համար, ի սկզբանե բյուջեում արտացոլել է անիրատեսական ցուցանիշներ: 2022թ. առաջին կիսամյակում հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է խիստ զսպող՝ հիմնականում ծախսերի թերակատարման հետևանքով: Թեև ներկա իրավիճակում զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը արդարացված է, դա չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի հաշվին, քանի որ վերջինիս թերակատարումը վնասում է տնտեսության ներուժը: Ներկայումս, ներքին պահանջարկի աճի պայմաններում, կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի տնտեսության առաջարկի հատվածը խթանելու համար, որի իրականացման լավագույն գործիքներից մեկը հենց կապիտալ ծախսերն են: Ռուս-ուկրաինական հակամարտության սրման և դրանից ածանցվող գործոնների՝ ՀՀ տնտեսության վրա ունեցած ազդեցությունների մասով որևէ գործողություն չի իրականացվում: Ներկա արտաքին շոկը տնտեսության վրա ասիմետրիկ ազդեցություն է ունենում, այսինքն՝ որոշ ոլորտներում խիստ դրական զարգացումներ են արձանագրվում (օրինակ՝ ծառայություններ և առևտուր), իսկ որոշ ոլորտներում առաջանում են խնդիրներ՝ փոխարժեքի արժևորմամբ պայմանավորված (ՏՏ, շինարարություն, դեպի ԵՄ արտահանողներ): Այս պայմաններում, կառավարությունը պետք է իրականացնի միջոցառումներ դրական զարգացումներ ունեցող ոլորտներն առավել արդյունավետ հարկելու և տուժող ոլորտներին թիրախային աջակցություն տրամադրելու ուղղությամբ, որը, սակայն, չի անում:
    11:45
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաբկեն Սեդրակյանը նշանակվել է Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ
    «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյան «Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի №3009-Ա որոշման համաձայն՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակել Բաբկեն Սեդրակյանը»։
    11:38
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի 6 ներկայացուցիչներ կմասնակցեն շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը
    Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:
    11:37
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազար դոլարով՝ առանց վարկային միջոցների
    2020-ի ապրիլին, երբ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ձեռք է բերել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88,13 %-ը, վերջինս սկսել է մեծ հաջողություններ գրանցել պետական գնումների մրցույթների ճանապարհաշինության ոլորտում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի ընկերությունը՝ պետգնումների ակտիվ մասնակից Այսպես՝ եթե 2018-ին ՍՊԸ-ի հետ կնքվել էր պետգնման 3 պայմանագիր (ընդհանուր գինը՝ մոտ 12 մլն դրամ), իսկ 2019-ից մինչեւ 2020-ի ապրիլ՝ ընդամենը 1 պայմանագիր (431 հազ․ դրամ), ապա պաշտոնյա հանդիսացող Բագրատ Բադալյանի սեփականատեր դառնալուց հետո՝ 2020-ի ապրիլից, պետգնումների մրցույթներում «Ճաննախագիծ ինստիտուտը» շահել է շուրջ 40 անգամ, իսկ կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքն անցել է 1 մլրդ դրամի շեմը։ Բագրատ Բադալյանը բարձրաստիճան պաշտոնյա է դարձել 2018-ի քաղաքական փոփոխություններից հետո։ 2018-2019 թթ․ եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, 2019-2020 թթ․՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, 2020-ի փետրվար-նոյեմբեր ամիսներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, 2020-2021 թթ․՝ նույն փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, 2021-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ 2021-ի հոկտեմբերից մինչ օրս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկն է։ Գրել էինք նաեւ, որ 2021 թ․ տարեկան հայտարարագրի համաձայն՝ Բագրատ Բադալյանն ու կինը՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Ագանիսյանը, այդ տարվա մայիսին համատեղ սեփականության իրավունքով տուն են գնել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ (Marysville) քաղաքում։ Գործարքի գինը կազմել է 584.950 դոլար։ «Հետքը» որոշ մանրամասներ է պարզել այս գույքի վերաբերյալ։ Այսպես՝ Բադալյան եւ Ագանիսյան ամուսինները գույքը ձեռք են բերել Վաշինգտոն նահանգում գրանցված «Lennar Northwest Inc.»-ից, որն ամերիկյան «Lennar Corporation» հայտնի տնաշինական ընկերության ստորաբաժանումներից է։ Գործարքը կայացել է 2021-ի ապրիլի 28-ին, գրանցում ստացել՝ մայիսի 6-ին (հենց այս ամսաթիվն են Բադալյանն ու կինը նշել իրենց հայտարարագրերում)։ Ընդ որում՝ Բադալյանն իր հայտարարագրում տունը ներկայացրել է «դեռեւս իրավունքի պետական գրանցում չստացած գույքի» տողով, իսկ կինն այն նշել է որպես «անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված»։ Մեր ձեռքի տակ գտնվող ամերիկյան փաստաթղթի համաձայն՝ գույքը գտնվում է Մերիսվիլի հյուսիսարեւելյան հատվածի 39-րդ փողոցում (8428 39th St NE, Marysville), որտեղ, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները, շինաշխատանքներն սկսվել են 2019-ի հուլիսին (մինչ այդ այստեղ փոքր անտառ է եղել), իսկ արդեն 2021-ի հունիսին տեսանելի են 39-րդ փողոցի բոլոր նորակառույցները։ badalyan.gif (1.32 MB) Բագրատ Բադալյանի տան հողամասի ընդհանուր մակերեսը 607 քմ է, իսկ բուն առանձնատան մակերեսն առայժմ հանրայնացված չէ։ Նույնը վերաբերում է մյուս տվյալներին՝ սենյակների քանակ եւ տեսակ, տան հարկերի քանակ, ավտոտնակի, լողավազանի առկայություն եւ այլն։ Փաստաթղթում որեւէ տվյալ չկա այս գույքի ձեռքբերման համար վերցված վարկի մասին, ինչից կարող ենք հետեւություն անել, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ամերիկյան առանձնատունը ձեռք է բերել կանխիկ (ոչ ապառիկ) միջոցներով։ Դատելով Բադալյանի 2021 թ․ հայտարարագրում նշված դրամական միջոցների ու եկամուտների ծավալներից՝ 585 հազ․ դոլարով տուն ձեռք բերելն առանձնապես խնդիր չէ բիզնեսի սեփականատեր այս պաշտոնյայի համար։ Նկատենք, որ Խաղաղ օվկիանոսի մաս կազմող Փյուջեթ ծոցի ափին գտնվող Մերիսվիլ քաղաքը հիմնադրվել է 1872 թ․, ներկայում բնակչության թիվը 69.000 է։
    11:33
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
    Օգոստոսի 16-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Զովունի և Առինջ գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 2 գյուրզա, 2 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
    11:30
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գետիկի գյուղապետարանի մոտ՝ տրակտորի տակ, հայտնաբերվել է տղամարդու դի
    Երեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղի գյուղապետարանի մոտ՝ տրակտորի տակ, քաղաքացու դի կա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/19/1220396/
    11:24
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 9 մարզում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Աճառյան փողոց 15 շենք, թիվ 16 թույլ տեսնող երեխաների դպրոց, գիշերօթիկ դպրոց, «Մելնիցա» ռեստորանային համալիր, Աղի Հանք, Ֆինանսական տեխնիկումի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-17:00 Անդրանիկի փ. 35, 38, 46, 46/7 շենքեր, Շահումյան 16 փողոցի սեփական տների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Աթոյան անց. 8, 10, 10/4, 12 շենքեր, 11:00-17:00 Եր․ Քոչարի փ. 9, 11, 17 շենքեր, Քաջազնունի փ. 2, 4 շենքեր, Կորի փ. 12-60 սեփական տներ, Արհեստավորների փ. 10-67 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պողոտա 39, 41, 43, 45, 48, 50, 50ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մոսկովյան փ. 8, 21, 23, 25, 27 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բայրոնի փ. 2/1, 4, 6, 8, 10, 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32, 50, 52, 56, 57, 59, 62, 62ա, 65, 65ա, 71, 83 շենքերի բնակիչ բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովա պողոտա 3, 5, 7, 11, 13, 15, 15ա, 18, 21, 21ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովա երաժշտական դպրոց, Աղայան փ. 7, 9-19 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 3/2, 5/1, 17, 19, 21, 23, 25, 26, 26ա, 26բ, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կորյունի փ. 23, 23/37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 2, 2ա, 19, 21, 21/1, 21/4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 34, 36, 38, 41 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 44/1, 44/2, 44/3, 46, 46/1, 46/2, 42, 42/2, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 51փ․ 3, 53փ․ 6, Հյուսիսային Ճառագայթ 2, 17, 18, շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 49փ․ 3/1 սեփական տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզի՝ 12:00-14:00 Աշտարակ քաղաք մասնակի, Գիտավան 1, Գիտավան 2, Բագավան թաղամասեր, Նժդեհ, Միկոյան Եղբայրներ, Աբովյան, Պ. Պռոշյան, Արարատյան, Չարենց, Ն.Աշտարակեցի, Ս.Սարգիս, Երևանյան, Թորոմոնյան, Ղ.Փարպեցի փողոցներ, Օշական գյուղ մասնակի, Մուղնի թաղամաս և Կարին գյուղ, Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Արևադաշտ, Արտամետ, Տալվորիկ, Մյասնիկյան, Հացիկ և Բաղրամյան գյուղեր, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Սիսավան, Վանաշեն, Փոքր Վեդի, Տափերական գյուղեր, Նոր Կյանք գյուղը՝ մասնակի, 13:30-16:00 Մխչյան, Մրգավետ և Բյուրավան գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 14:00-16:00 Սարավան, Սարալանջ և Ուղեձոր գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, 12:30-16:00 Կարենիս համայնք, «Յուքոմ» օպերատորի կայան, «Ավետարանական Հավատքի Քրիստոնեական Եկեղեցի», «Արտուս» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզի՝ 12:00-15:00 Մեծ Մասրիկ, Կուտական, Կախակն, Տրետուք գյուղեր, «Հրանտ Կարապետյան» ՍՊԸ, «Գոգա-Սեդա» գազալցակայան, «Լուսինե Խաչատրյան» ՍՊԸ, հեռուստակայան, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Սարապատ գյուղի հյուսիսային հատված: 11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Նոր Արթիկ գյոււղ, Արթիկի տարածաշրջան` Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Արևշատ, Սպանդարյան և Գետափ գյուղեր, Տավուշի մարզի՝ 11:00-17:00 Դիլիջան քաղաք՝ Կամոյի փողոց, Սյունիքի մարզի՝ 11:00-15:00 Կարճևան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Թասիկ գյուղ, 11:00-16:00 Գորիս քաղաք՝ Մաշտոց, Անկախության, Ավանգարդ, Արշակունիներ, Ա. Բակունց, Առաքելյան, Արզումանյան, Գ. Նժդեհ, Դավիթ-Բեկ, Գալստյան, Սարգսյան, Սաթյան, Նոր Կյանք, Վ. Մամիկոնյան փողոցներ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    11:22
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԽ քարտուղարը խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը
    Արցախի ԱԽ քարտուղարը ռուսական զորակազմի հրամանատարից պահանջել է արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում ադրբեջանցի և այլ երկրների զլմների մուտքը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԽ գրասենյակը՝ նշելով, որ Արցախից պատասխանել են՝ անդրադառնալով, մասնավորապես, հանրապետության Քաշաթաղի շրջանում ադրբեջանական լրագրողների գործունեությանը վերաբերող հարցին։ Հիշեցնենք, որ ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվամիջոցի խմբագիրը ռուս սահմանպահների ուղեկցությամբ այցելել է Բերձոր, Աղավնո, ներակայցել միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուաղեպտի, այնտեղ գտնվող հայաստանցիների հետ։
    11:21
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինը և Սի Ծինպինը պլանավորում են անմիջակա մասնակցել G20-ի գագաթնաժողվին
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը պլանավորում են անմիջակա մասնակցել Բալիում Քսանի խմբի գագաթնաժողովին: Օգոստոսի 18-ին այդ մասին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտնել Է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Սի Ծինպինը կժամանի: Նախագահ Պուտինը նույնպես ինձ ասաց, որ կժամանի»,- մեջբերում Է գործակալությունը Վիդոդոյի խոսքը: Ինդոնեզիայի նախագահը նաեւ հայտարարել Է, որ խոշոր երկրների ղեկավարների միջեւ պետք Է բավականաչափ տարածություն լինի երկխոսության համար: ՉԺՀ-ի ԱԳՆ-ում չեն պատասխանել գործակալության խնդրանքին մեկնաբանելու պետության ղեկավարի ուղեւորությունների պլանները: Նշվում Է, որ Սի Ծինպինը երկրի սահմաններից դուրս չի մեկնել 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Օգոստոսի 18-ին Կրեմլի մամուլի ծառայությունց հայտնել են, որ Պուտինը հեռախոսով Վիդոդոյի հետ քննարկել Է այդ թվում Բալիում G20-ի գագաթնաժողովի նախապատրաստման հարցը: G20-ի գագաթնաժողովը պետք Է կայանա նոյեմբերի 15 – 16-ը Բալիում անմիջակա ձեւաչափով: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, միջոցառմանը Պուտինի անմիջակա կամ հեռակա ձեւաչափով մասնակցության որոշումը դեռ չի ընդունվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    11:15
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ցիցիպասը Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչում է
    Թենիսի աշխարհի 7-րդ ռակետ հույն Ստեֆանոս Ցիցիպասը Ցինցինատիի մցրաշարի 4-րդ շրջանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ցինցինատիի Մաստերս կարգի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցը Արգենտինան ներկայացնող Դիեգո Շվարցմանն էր: 1 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասն առավելության հասավ երկու սեթերից հետո`6:3, 6:3 հաշվով:
    11:07
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը սահմանեց Փաշինյանի քաղաքականության նշաձողը․ Երևանի լուռ համաձայնությունը
    7or.am-ը գրել է․ ««Սումրալու»–ում տեղի ունեցածը հետին պլան մղեց Արցախի ու Հայաստանի արտաքին անվտանգության թեման։ Մինչդեռ որքան էլ քիչ խոսվի այդ մասին, միևնույն է խնդիրներից հնարավոր չէ փախչել։ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը, հղում անելով «միջազգային ուժերին», հայտարարեց Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման անհրաժեշտության ու իր պատրաստակամության մասին։ Ըստ նրա՝ «խաղաղության դարաշրջանին» խանգարում է Ղարաբաղյան հակամարտության առկայությունը, և եթե Ադրբեջանը անվտանգության ու իրավունքների մասով երաշխիքներ տա, ապա կարելի է գնալ նաև նշաձողի իջեցման։ ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ համանախագահող երկիր չի հայտարարել նշաձողի մասին, չեն չեղարկվել Մադրիդյան սկզբունքները։ Ակնհայտ է, որ Նիկոլը «միջազգային ուժեր» ասելով նկատի ունի Թուրքիային ու Ադրբեջանին։ Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն Արցախի մասով տեղավորվում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» բանաձևի մեջ։ Ալիևն ընդունեց նրա «պասն» ու սահմանեց Արցախի նշաձողը։ Ադրբեջանի նախագահը նշեց, որ այդ նշաձողը զրոյական մակարդակի վրա է լինելու։ Պաշտոնական Երևանը որևէ կերպ չի արձագանքել Ալիևի այդ հայտարարությանը՝ իր լռությամբ համաձայնություն հայտնելով Ադրբեջանի նախագահի տեսակետներին։ Ի դեպ, Երևանը միշտ լռությամբ է պատասխանում նաև Ալիևի՝ Երևանի, Սևանի, Զանգեզուրի ադրբեջանական լինելու մասին հայտարարություններին։ Երևի «խաղաղության դարաշրջանի» գալուստն արագացնելու նպատակով։ Հ․Գ․ Երեկվանից շրջանառության մեջ է դրված հայ–ադրբեջանական սահմանին 3 նոր անցակետ ստեղծելու մասին որոշումը։ Անցակետերը լինելու են Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի մարզերում։ Նիկոլ Փաշինյանը շատ պարտաճանաչ է Ադրբեջանի պահանջները կատարելու և Ալիևին գոհացնելու հարցում»։
    11:00
    19.08.22
    Ավելին