Լրահոս
Սպորտ
13:45
19.08.22
109

Կփորձենք հաղթել պատասխան խաղում. «Շերիֆի» գլխավոր մարզիչ

Img default alt hy

Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի «Փյունիկ»-«Շերիֆ» խաղից հետո մոլդովական ակումբի գլխավոր մարզիչ Ստեփան Թոմասը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Խաղը սկսեցինք լավ, չնայած շոգ եղանակին։ Եթե գոլ խփեինք, խաղն այլ կերպ կընթանար։ Բայց 0-0 հաշիվն էլ է լավ։ Դեռ 90 րոպե ունենք խաղալու, կփորձենք հաղթել պատասխան խաղում։ Ուսումնասիրել էինք մրցակցի խաղը, այսօր ամակնկալներ չկային։ Գտնում եմ, որ Քիշնևում պետք է իրացնենք մեր պահերն ու գոլ խփենք։ «Փյունիկը» լավ թիմ է, եթե խաղար Մոլդովայի առաջնությունում, բարձր տեղերի համար կպայքարեր»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասել է «Շերիֆի» գլխավոր մարզիչը։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 25-ին, Մոլդովայում։