Լրահոս

2022-08-19
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
    3,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Դմանիսից (Քվեմո Քարթլի) 23 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03:18-ին: Էպիկենտրոնը գտնվում Է 11 կիլոմետր խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել Է Sputnik-ը:
    16:52
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԿԺԴՀ-ն մերժել է Սեուլի «համարձակ պլանը»
    ԿԺԴՀ-ն երբեք չի ընդունի իր տնտեսության բարելավման շուրջ Սեուլի «համարձակ պլանը»՝ միջուկազերծման փոխարեն: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ռյոնհափ» գործակալությունը, հայտարարել Է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը օգոստոսի 15-ին Անկախության օրվա առթիվ արտասանած ճառում հավաստել Է Հյուսիսային Կորեայի տնտեսության փուլային բարելավման շուրջ Սեուլի «համարձակ պլանի» իրագործման նախընտրական խոստումն այն դեպքում, եթե այն քայլեր ձեռնարկի միջուկազերծման ուղղությամբ: Հարավային Կորեան հայտարարում Է ԿԺԴՀ-ի տնտեսության, Էներգետիկայի, առեւտրի, գյուղատնտեսության եւ այլ բնագավառների զարգացմանն զգալիորեն նպաստելու պատրաստակամության մասին: «Ես չգիտեմ, թե ինչպիսի անպատկառ գաղափարներով նրանք ապագայում կբախեն դուռը, բայց ես հստակ հայտարարում եմ, որ մենք երբեք նրանց հետ գործ չենք ունենա»,-գործակալությունը մեջբերում Է Կիմ Յո Չժոնի հայտարարությունը, որը հրապարակվել Է «Նոդոն Սինմուն» թերթում՝ Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) գլխավոր տպագիր մարմնում: Կիմ Յո Չժոնն զբաղեցնում Է ԿԱԿ-ի Կենտրոնական կոմիտեի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի փոխտնօրենի պաշտոնը եւ, ըստ գործակալության տվյալների, ղեկավարում Է միջկորեական հարաբերությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    16:45
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. Դիլիջանի 1-ին ոլորանում բեռնատարը կողաշրջվել է
    Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. Դիլիջանի 1-ին ոլորանում բեռնատարը կողաշրջվել է
    16:40
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարապետ Մանվելյանը հաղթեց ուկրաինացի ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. երիտասարդական ԱԱ
    Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում 55 քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Մանվելյանը 1/8 եզրափակչում 10-4 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Միկոլա Հավրիչկինի և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, արտեղ կմրցի ղազախ Իսխար Կուրբաևի հետ:
    16:37
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ալբերտ Վարդանյանը ևս մեկնարկում է հաղթանակով. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ
    Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում հաղթանակքով մեկնարկեց նաև 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը: 1/8 եզրափակչում նա ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթեց էստոնացի Էրիկ Պանկին: 1/4 եզրափակչում Վարդանյանը կմրցի իրանցի Ֆարդին Հեդայաթի հետ:
    16:30
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՊԿ-ում քննարկել են 2023 թվականի արտակարգ իրավիճակների գծով խնդիրները
    2023 թվականի արտակարգ իրավիճակների կարգավորման խնդիրներն են քննարկել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի տասներեքերորդ նիստում, այնտեղ նաեւ հաստատել են համապատասխան բնագավառում փոխգործակցության միջոցառումների պլանը: «Նիստի մասնակիցների առջեւ հանդես Է եկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նա տեղեկացրել Է 2023 թվականին արտակարգ իրավիճակների գծով խնդիրների, ինչպես նաեւ կենսաբանական անվտանգության հարցերով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մամինների համակարգող խորհրդի ստեղծման գծով կազմակարեպությունում կատարված աշխատանքի մասին»,- ասված Է հաղորդագրությունում, որն օգոստոսի 19-ին հրապարակվել Է կազմակարպության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշել են ՀԱՊԿ-ում, խորհրդակցության մասնակիցները լսել եւ հավանություն են տվել արտակարգ իրավիճակների հետեւանքների կանխման եւ վերացման ոլորտում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործացության միջոցառումների 2020 թվականի, ինչպես նաեւ հաստատել են 2023 թվականի պլանը»: «Կողմերը հաստատել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդում հաջորդ նախագահի պաշտոնում Բելառուսի Հանապետության արտակարգ իրավիճակների նախարար Վադիմ Սինյավսկու թեկնածությունը: Ընդունվել Է որոշում Բելառուսի Հանրապետությունում եւ Ղազախստանի Հանապետությունում համապատասխանաբար «Ժայռ-2023» եւ «Ժայռ-2024» շտաբային վարժանքների անցկացման մասին: Նիստը տեղի Է ունեցել Մոսկվայում Ռուսաստանի ԱԻՆ-ի ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի նախագահությամբ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Կուրենկովի հրավերով ՀԱՊԿ-ի ԱԻ համակարգող խորհրդի անդամները մասնակցել են «Համալիր անվտանգություն – 2023» միջազգային սալոնին: «Այսօր ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտակարգ իրավիճակների նախարարները կմասնակցեն գործարար ծրագրին III Միջազգային հրշեջ-փրկարարական կոնգրեսի շրջանակներում»- նշված Է տեքստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:22
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուսումնավարժանքներ Թուրքիայում՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում
    Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի` քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային արտահոսքի սցենարով։ Ինչպես հայտնում է ermenihaber-ը, հղում անելով Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը, ուսումնական վարժանքներին մասնակցել են Կարս նահանգի արտակարգ իրավիճակների վարչությունն ու այլ պետական կառույցներ։ Ուսումնավարժանքների սցենարի համաձայն՝ Մեծամորի ատոմակայանի մոտ իբր տեղի է ունեցել 7-բալանոց երկրաշարժ, որի հետևանքով արտահոսք է տեղի ունեցել։ Ըստ սցենարի` աղետի հետևանքով տուժել են Թուրքիայի սահմանային Ասլահանե, Քալաքքալե և Քյուչուք Աքյուզում գյուղերի 20 բնակիչներ:
    16:15
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
    Օգոստոսի 19-ին, ժամը 12։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 50/1 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։10-ին։ Այրվել են բալոնից արտահոսած գազը, պատշգամբի (5 քմ) գույքն ամբողջությամբ, խոհանոցի և պատշգամբի դռները, ինչպես նաև ջերմահարվել՝ խոհանոցի (10 քմ) 5 քմ հատվածում գտնվող գույքը։
    16:10
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը Զելենսկուն առաջարկել է կազմակերպել նրա հանդիպումը Պուտինի հետ
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լվովում օգոստոսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն առաջարկել է կազմակերպել նրա հանդիպումը Պուտինի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: Թուրքիայի նախագահի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման եղել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունները, որորնք շարունակվում են փետրվարից։ «Մենք պարոն Զելենսկու հետ քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Ես ևս մեկ անգամ հաստատել եմ, որ մեր համերաշխությունն ու աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը կշարունակվի։ Ինչպես ես ասել եմ պարոն Պուտինին Սոչի կատարած այցի ժամանակ, պարոն Զելենսկուն հիշեցրի, որ մենք կարող ենք կազմակերպել նրանց հանդիպումը»,- նշել է Էրդողանը: Նրա խոսքով, եռակողմ հանդիպման ընթացքում (Էրդողան, Զելենսկի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ.-խմբ) քննարկվել են քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ուկրաինական հացահատիկի արտահանումը դյուրացնելու համար։
    16:07
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Աֆղանստանը Ռուսաստանին առաջարկել է ներդրումներ անել նավթագազային ոլորտում
    Քաբուլը խնդիր չի տեսնում այն բանի համար, որպեսզի ռուսաստանյան ընկերություններն աշխատեն Աֆղանստանում, կարելի Է ներդրումներ անել նավթագազային ոլորտում, ցեմենտի արտադրության, լիթիումի արդյունահանման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է երկրի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Նուրիդդին Ազիզին: Նա հիշեցրել Է, որ ԽՍՀՄ-ը ժամանակին Աֆղանստանում իրականացրել Է ավելի քան 140 խոշոր ենթակառուցվածքային նախագծեր: Ուստի Ռուսաստանը լավ կողմնորոշվում Է Աֆղանստանի շուկայում, գիտի մեր երկիրը, հավելել Է նախարարը: «Ռուսաստանյան ընկերություններն իրենց հերթին անցկացրել են օգտակար հանածոների հետախուզում, եւ այժմ դրանց հետազոտություններն օգտագործվում են մեր հանքարդյունահանման արդյունաբերության եւ նավթի նախարարության կողմից: Այդ փաստաթղթերն ունի նաեւ ռուսական կողմը: Այլ խոսքով՝ ռուսական բիզնեսի համար խնդիր չԷ Աֆղանստանում ներդրումներ անելը, քանի որ փորձ արդեն կա, պայմաններ՝ նույնպես: Մենք խոչընդոտներ չենք տեսնում Աֆղանստանում ռուսական ընկերությունների աշխատանքի համար: Եվ ցանկանում ենք, որպեսզի այդպես շարունակվի նաեւ հետագայում»,-ասել Է Ազիզին: Նա հավելել Է, որ ռուսական ընկերությունները կարող են «ներդրումներ անել ցեմենտի ճյուղում»: «Դրա հետ կապված ոչ մի խնդիր չկա: Ընկերությունները կարող են ներդրումներ անել նաեւ ուրիշ ենթակառուցվածքային նախագծերում: Մենք նաեւ հնարավորություն ունենք, որպեսզի ռուսական ընկերությունները ներդրումներ անեն նավթի ու գազի արդյունաբերության մեջ, հանքային պաշարների ոլորտում: Մենք շատ լավ եւ որակյալ լիթիում ունենք»,-ամփոփել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    16:00
    19.08.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան կրակում է Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ՝ ծանր զենքերով
    Ուկրաինական զինուժը գիշերվանից ծանր զենքերով կրակել է Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ: Հայտնում են տեղի իշխանությունները: Երեկվանից էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացնում, որ Կիևի իշխանությունները սադրանք են նախապատրաստում ատոմակայանի ուղղությամբ, քանի դեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այնտեղ է: Այս ֆոնին Զապորոժիեի իշխանությունները ուժեղացրել են ԱԷԿ-ի պաշտպանության համակարգը:
    15:52
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոռուպցիոն սկանդալ է հասունանում. թաքցնում են գերբեռնված հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները
    «Փաստինֆո»-ն գրում է. «Հանքանյութ տեղափոխող ընկերությունները, հիմնականում, փոխադրումներն իրականացնում են գերծառնաբեռնված։ Միայն պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մեքենաների շուրջ 40 տոկոսը փոխադրումներն իրականացրել են՝ գերազանցելով թույլատրելի առավելագույն զանգվածները։ «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածները և (կամ) մեկ սրնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 20-ի 1106-Ն որոշման հավելված 2-ով։ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցներով փոխադրումների նկատմամբ իրականացված մշտադիտարկումների արդյուքնում կշռված թվով 180 տրանսպորտային միջոցներից թվով 68-ը՝ 37,8% տրանսպորտային միջոցների վարորդներ խախտել են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 20-ի 1106-Ն որոշման հավելված 2-ի պահանջները։ Արձանագրություն կազմված թվով 68 տրանսպորտային միջոցների բեռնվածքը 500 կիլոգարմից մինչև 62190 կիլոգրամով գերազանցել է թույլատրելի առավելագույն զանգվածները և (կամ) մեկ սրնու վրա ընկնող բեռնվածքը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ.Շախբազյանը,սակայն պետական այս մարմինը խուսափում է հրապարակել այն ընկերությունների տվյալները, որոնց վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Կառավարության դեռևս հուլիսի 14-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ հանքանյութ տեղափոխող մեքենաները հիմնականում գերբեռնված են լինում, ինչի հետևանքով վնասվում են ավտոճանապարհները։ ՔՏՀԱ-ից էլ բեռնատար ավտոմեքենաների գերբեռնվածությունը պայմանավորել են վարորդների կողմից կշեռքները վնասելու դեպքերով, ապա խոստացել՝ ձեռք բերված նոր կշեռքների հետ խնդիրներ չեն առաջանա։ Փաշինյանը հանձնարարական է տվել՝ ձեռք բերել համապատասխան կշեռքները և հարցը ֆունադմենտալ ձևով լուծել։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՔՏՀԱ ՏՄ՝ պարզելու, թե 2022թ առաջին կիսամյակում ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա քանի ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց է մշտադիտարկվել և որ մարզերում, քանի դեպքով է խախտում արձանագրվել և քանի տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ է կազմվել վարչական արձանագրություն, որքան է կազմել տուգանքի չափը և որ ընկերություններին պատկանող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար ավտոմեքենաների վարորդների կողմից են արձանագրվել խախտումները։ Կառույցից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5 և Հ-30 ճանապարհներին՝ Արագածոտնի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կշռվել է թվով 180 ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոց։ ՔՏՀԱ փոխանցմամբ՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցներով փոխադրումների նկատմամբ իրականացված մշտադիտարկումների արդյունքում կշռված թվով 180 տրանսպորտային միջոցներից թվով 68 տ/մ-ների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական պատասխանատվության համապատասպան արձանագրություններ, որոնք ըստ «ՎԻՎ» ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն կարող է առաջացնել 200.000-ական դրամ տուգանք։ Իսկ թե որ ընկերություններին պատկանող ավտոմեքենաների վարորդների կողմից են խախտումներ թույլ տրվել՝ կառույցից չեն մեկնաբանում՝ պատասխանատվության ամբողջ «բեռը» բարդելով վարորդների վրա։ Մասնավորապես, տեսչական մարմինը, վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածի, 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը, նշել է, որ արձանագրությունը կազմվում է վարորդների կողմից իրավախախտում կատարելու վերաբերյալ, ուստի արձանագրություն կազմելու և վարչարարություն իրականացնելու համար իրավախախտ է հանդիսանում վարորդը։ Ըստ տեսչական մարմնի՝ փաստորեն, ցանկացած վարորդ կարող է հանքանյութ տեղափոխել, այն էլ՝ գերծանրաբեռնված։ Թե՞, պարզապես, գործ ունենք տեսչական մարմնի ու հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների դավադիր համաձայնության, եթե չասենք կոռուպցիոն համաձայնության հետ, ըստ որի՝ առանձին ընկերությունների թույլատրվում է սահմանվածից ավել ծավալով հանքանյութ փոխադրել՝ գերշահույթ ստանալու համար, իսկ 200 հազար դրամ տուգանք վճարելը դրա դիմաց ջրի կաթիլ է օվկիանոսում, էլ չենք խոսում պետությանը պատճառվող վնասի մասին։ (Ի դեպ, այդ ընկերությունների վերաբերյալ տվյալներն ունենք, ու առաջիկայում կհրապարակենք-խմբ) Հետեւապես՝ զարմանալ, որ, այսպես կոչված, վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո նույնասեռ զանցանքները շարունակվում են, պետք չէ։ Ավելին, պետական մարմինը եւս առնվազն երկու դեպքում արձանագրել է կրկնակի խախտման փաստը, բայց կրկին հրաժարվել նշել, թե որ ընկերությունների վարորդների մասին խոսքը։ «Փաստինֆո»-ի ուղիղ հարցին, թե որ ընկերություններին պատկանող ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ են կազմակվել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները՝ տեսչական այդ մարմինն ուղղակի շրջանցել է։ Պետական կառավարման համակարգում կարծես թե այնքան էլ լուրջ չեն վերաբերվում Փաշինյանի հանձնարարություններին, եթե , իհարկե, բացառենք, որ Փաշինյանը թղթեր լրացնելու ու հանրությանը ներկայացնելու համար տալիս է այլ հանձնարարականներ, իսկ տեսախցիկներից այն կողմ՝ այլ։ Միայն երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ դեռեւս 2020 թվականի օգոստոսին Բեյրությում տեղի ունեցած պայթյունից հետո հանձնարարական է տվել համապատասխան գերատեսչություններին՝ հավաքել տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր: Այդ հանձնարարության մասին հիշել են միայն 2022 թվականի օգոստոսի 14-ի ողբերգությունից հետո ու Փաշինյանը ստիպված է երկու տարի անց տալ նոր հանձնարարություն՝ պարզելու, թե ինչպես է կատարվել իր նախկինում տված հանձնարարությունկը կամ ընդհանրապես կատարվել է, թե ոչ։ Նույնն այս դեպքում է՝ Փաշինյանը բողոքում է ու հանձնարարում, որհետեւողական լինեն նախատեսվածից ավելի ծանր բեռնվածությամբ բեռնափոխադրումների նկատմամբ, իսկ տեսչական մարմինն այդ ընկերություններին վերցնում է իր հովանու ներքո։
    15:45
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Խարկովը՝ հրթիռային հարվածներից հետո. ի՞նչ են պատմել The Guardian-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Բրիտանական The Guardian պարբերականը տեսանյութ է Ուկրաինայի Խարկով քաղաքում ռուսական հրթիռային հարվածների վերաբերյալ: Աղբյուրը գրում է, որ առնվազն յոթ մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են հինգշաբթի վաղ առավոտյան հրթիռային հարվածների հետևանքով։ Հրթիռները հարվածել են բնակելի թաղամասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ բազմաբնակարան շենքն ամբողջովին ավերվել է: « Մենք չենք ների, մենք վրեժխնդիր կլինենք», - ասել է Զելենսկին:
    15:45
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նարինե Ավագյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր
    ՀՀ նախագահի հուլիսի 30-ի հրամանագրով Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի օգոստոսի 18-ի որոշմամբ Նարինե Ավագյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Ավագյանը Կադաստրի կոմիտեի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի հուլիսի 22-ին։ Պաշտոնավարման 2 տարիների ընթացքում համակարգել է իրավաբանական և գրանցման վարչությունները:
    15:44
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վիգեն Նազարյանը մեկնարկեց հաղթանակով. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ
    Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր մրցում են հունահռոմեական ոճի 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային ըմբիշները: Մեր ըմբիշներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: Որակավորման փուլում նա գոտեմարտել է Ղրղզստանի ներկայացուցիչ Նարտու Աբդուրախմանովի հետ և հաղթել է ժամանակից շուտ` 9-0 հաշվով: 1/8 եզրափակչում նա կմրցի եգիպտացի ըմբիշի հետ:
    15:37
    19.08.22
    Ավելին
  • Հայաստան
    Իրավիճակը՝ «Սուրմալուում»
    Առավոտից Սուրմալուի ողբերգության վայրում շարունակում են փնտրել անհետ կորած համարվող մեկ քաղաքացուն: Երկու օր է՝ մութն ընկնելուն պես աշխատանքները դադարեցվում են։ Ըստ փոխնախարարի՝ շենքի փլուզման մեծ վտանգ կա, փրկարարների համար բարդ է մութ պայմաններում աշխատելը։
    15:31
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ասադը 5 պահանջ է ներկայացրել Էրդողանին
    Իշխանամերձ «Türkiye» թերթը, անդրադառնալով Դամասկոս-Անկարա հարաբերություններին, գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 5 պահանջ է ներկայացրել Անկարային, փոխանցում է Ermenihaber-ը: Ըստ հիշյալ աղբյուրի՝ Դամասկոսը, որը «11 տարի անց Թուրքիայի հետ ցանկանում է կրկին հարևան է լինել» Անկարային հետևյալ պահանջներն է ներկայացրել․ 1․ Իդլիբի վերադարձը Դամասկոսի վարչակազմին 2․ Քեսաբի մաքսակետի վերադարձը Ռեյհանլը-Ջիլվեգյոզու սահմանային անցակետի հետ միասին 3․ Տրանսպորտային միջանցք Ջիլվեգյոզուի և Դամասկոսի միջև 4․ Լիարժեք հսկողության սահմանում Սիրիայի արևլյան Դեր Զոր-Հասեկե քաղաքների և Հալեպ-Լաթակիա տրանսպորտային միջանցքի (M4) վրա 5․ Թուրքիայի աջակցությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի՝ Ասադի վարչակազմին աջակցող չինովնիկներին և գործարարներին։ Նշվել է, որ Թուրքիան էլ այդ ամենի դիմաց սեփական պահանջներն է ներկայացրել. 1. Ամբողջովին մաքրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հսկողության տակ գտնվող (ԺԻՋ-YPG) շրջանները»։ 2. Լիովին վերացնել ահաբեկչության վտանգը սահմանին», 3. Ընդդիմության և Դամասկոսի միջև ամբողջացնել քաղաքական և ռազմական ինտերգրացիոն գործընթացները։ 4. Ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։
    15:29
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները
    «Ավրորայի» հերոսներն ընտրել են շահույթ չհետապնդող կազմակերպություններ, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն, նպաստում խաղաղությանը, պաշտպանում մարդու իրավունքները, հասանելի դարձնում բժշկական ծառայությունները եւ օգնում խոցելի համայնքներին «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 19-ին՝ Մարդասիրության համաշխարհային օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացրել է 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները: 2022 թ. երեք հերոսներից մեկը կդառնա «Ավրորա» մրցանակի դափնեկիր, որի անունը կհայտարարվի Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 15-ին: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից, ի երախտագիտություն նրանց փրկողների, դափնեկիրը կունենա բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակի մի մասը հատկացնելով առաջադրած կազմակերպություններին: ««Ավրորայի» հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Դա նշանակում է, որ մարդիկ, որոնց օգնության ձեռք են մեկնել դժվարին պահին, կարող են լավագույնս արտահայտել իրենց երախտագիտությունը՝ նմանատիպ օգնություն առաջարկելով մեկ ուրիշի: Արժանին մատուցելով մարդասիրական համաշխարհային համայնքին եւ գնահատելով նրա ազդեցությունը՝ այս առիթով մենք ուրախ ենք աշխարհին պատմելու 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունների մասին եւ բարձրացնելու «Ավրորա» շարժման վերաբերյալ իրազեկումը»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: 2022 թ. «Ավրորայի» հերոսները որոշել են աջակցել կազմակերպությունների, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն, նպաստում խաղաղությանը, պաշտպանում մարդու իրավունքները, օգնում խոցելի եւ տեղահանված համայնքներին, ինչպես նաեւ հասանելի դարձնում բժշկական օգնությունը: Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), որը խաղաղության ակտիվիստ է եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիրը, 25 տարի պայքարել է կրթությունն Աֆղանստանի կանանց հասանելի դարձնելու համար, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝ Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության եւ ազատության (WILPF), «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպություն (NECDO): Հադի Ջումանը (Եմեն)՝ խաղաղության ակտիվիստ եւ միջնորդ-բանակցող, որը, պարբերաբար վտանգելով սեփական կյանքը, կազմակերպում է ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից դուրս բերում զոհվածների մարմինները, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝ «Օգնություն Եմենին» կազմակերպություն (Yemen Aid), «Եմենի գործընկերներ» կազմակերպություն (Partners Yemen): Մահինուր Էլ-Մասրին (Եգիպտոս)՝ փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ, որը պայքարում է երկրում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների համար՝ կազմակերպելով բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանելով քաղբանտարկյալների իրավունքները, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝ «Գործել հանուն հույսի» կազմակերպություն (Action For Hope), «Մերսալ» հիմնադրամ (Mersal Foundation): «Մարդասիրության համաշխարհային օրը հիանալի հնարավորություն է մեծարելու «Ավրորայի» հերոսների նման մարդկանց, որոնք վտանգում են սեփական անձը՝ փրկելու այլոց: Այս տարվա հերոսների առաջադրած կազմակերպությունները ու նրանց կատարած կենսական աշխատանքն արդեն փոխել են հազարավոր մարդկանց կյանքեր: Եվ մենք հույս ունենք, որ «Ավրորայի» աջակցությամբ նրանք կկարողանան էլ ավելին անել»,- նշել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Մերի Ռոբինսոնը: 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 14–16-ը: «Ավրորան» կհամախմբի մարդասիրության ոլորտի աշխարհի առաջատարներին՝ արժանին մատուցելու մերօրյա հերոսներին, փառաբանելու մարդկայնության ոգին եւ զորացնելու մարդկանց օգնության ձեռք մեկնողների հաջորդ սերնդին:
    15:22
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ազատ ոճային ըմբիշները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում
    Ազատ ոճային ըմբիշները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում 2 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 1 բրոնզե: Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է Մուշեղ Մկրտչյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Սերգեյ Սարգսյանը: Մկրտչյանը 79 կգ քաշայինների եզրափակչում 0:5 հաշվով զիջել է իրանցի Սոբան Յարիին և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով հաղթանակ է տարել Շվեյցարիայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 11:2 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2:2 հաշվով է ավարտել գոտեմարտը Ղրղզստանը ներկայացնող մարզիկի հետ: Սերգեյ Սարգսյանն էլ 92 կգ քաշայինների երրորդ տեղի համար պայքարում գոտեմարտել է ԱՄՆ ներկայացուցչի հետ և 12։2 հաշվով վստահ հաղթանակ տարել: Սարգսյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 8:3 հաշվով առավելության է հասել թուրք մարզիկի նկատմամբ, այնուհետև 10:0 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցչին: Երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում Սարգսյանը մրցել է Մեքսիկայի ներկայացուցչի հետ և 11-1 հաշվով վստահ հաղթանակ տանելով՝ դուրս է եկել կիսաեզրափակիչ: ½ եզրափակչում, սակայն, Սարգսյանը 3:4 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Անդրո Մարգիշվիլիին: Հայկ Աբրահամյանը (61 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (86 կգ) սփոփիչ գոտեմարտեր են անցկացրել, սակայն պարտվել են և զրկվել բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորությունից։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանն էլ բրոնզե մեդալի համար պայքարում 2:5 հաշվով զիջել է իրանցի ըմբիշին: Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում 10 ըմբիշ է ընդգրկված եղել՝ Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Հայկ Աբրահամյանը (61 կգ), Արթուր Սարդարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Գուրգեն Սիմոնյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում էլ մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Արման Վարդանյանը (63 կգ), Արման Խաչիկյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):
    15:15
    19.08.22
    Ավելին