Լրահոս
Սպորտ
13:52
19.08.22
114

Եթե գոլ խփեինք, այլ խաղ կընթանար. Եղիշե Մելիքյան

Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի «Փյունիկ»-«Շերիֆ» (0-0) հանդիպումից հետո, հայկական ակումբի գլխավոր մարզիչը իր կարծիքն է հայտնել խաղի մասին:

«Մրցակիցն ուժեղ էր, գոհ եմ, որ կարողացանք փակել իրենց ուժեղ կողմերը, սակայն դժգոհ եմ, որ չօգտվեցինք նրանց թույլ կողմերից։ Դժգոհ եմ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստից, անունը չեմ տա։ Նա չօգնեց թիմին, ես դա կվերլուծեմ։ Երկրորդ խաղակեսում զգացվեց հոգնածություն, մեր խաղային տակտիկան շատ էներգատար է, նաև շատ շոգ էր։ Եթե գոլ խփեինք, այլ խաղ կընթանար։ Եղան չնախատեսված փոխարինումներ վնասվածքների պատճառով, դա ևս խանգարեց։ Ունենք մի քանի գծերում խնդիր։ Հրավիրել ենք ֆուտբոլիստ, որին շատ լավ եմ ճանաչում Ուկրաինայի առաջնությունից։ Հուսով եմ՝ նա կօգնի մեզ»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասել է Եղիշե Մելիքյանը:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 25-ին, Մոլդովայում։