Լրահոս

2022-08-19
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդը ներկայացել է որպես լրագրող և զինվորին օգնելու պատրվակով գումար է հափշտակել
    Ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում ենք Քննչական կոմիտեից։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ որպես լրագրող, տարբեր նախարարությունների աշխատակից, մտերիմ կամ որևէ այլ՝ մտացածին անձ ներկայանալով զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով տարբեր քաղաքացիներից, տնտեսվարող սուբյեկտներից առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Քրեական վարույթով իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ և նրանց օժանդակությամբ, ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ 2020թ. օգոստոսի 1-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տարբեր հեռախոսահամարներով կապ հաստատելով մի շարք քաղաքացիների հետ, հեռախոսազրույցի ժամանակ թաքցնելով իր իրական տվյալները, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով, խեղաթյուրելով իրականությունը` տարբեր անձանցից հափշտակել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերով շուրջ 11մլն. ՀՀ դրամ գումար: Նշված գումարը փոխանցվել է այլ անձանց անվամբ բացված տարբեր հաշվեհամարներին՝ հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասը քրեական վարույթից անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և իրավասու դատարանին հանձնելու միջնորդությամբ:
    20:09
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Գլխուղեղի աբսցես․ hիվանդության զարգացման փուլերն ու ախտահարման օջախները
    Գլխուղեղի աբսցես հիվանդությունն ամենածանր ռինոգեն բարդությունն է: Հաճախ տեղակայվում է ճակատային, ճակատաքունքային և ճակատագագաթային բլթերում: Տարբերում են աբսցեսի զարգացման 4 աստիճան՝ սկզբնական ծածկված ակնհայտ տերմինալ Սկզբնական շրջանում առկա են ընդհանուր սիմպտոմներ` գլխացավ, փսխում, արգելակված վիճակ: Այս սիմպտոմները պահպանվում են մի քանի ժամից մինչև մի քանի օր, որից հետո սկսվում է թաքնված շրջանը: Այս շրջանում առանձնակի ախտանշաններ չեն հայտնաբերվում: Վիճակը կարող է ձգվել շաբաթներ և ամիսներ: Ակնհայտ շրջանում սիմպտոմները բաժանվում են 4 խմբի՝ ցանկացած թարախային բորբոքմանը բնորոշ ընդհանուր սիմպտոմներ, ընդհանուր ուղեղային երևույթներ, օջախային սիմպտոմներ։ Ընդհանուր սիմպտոմներից է ախորժակի բացակայությունը, ջերմության բարձրացումը, ընդհանուր թուլությունը և փառակալած լեզուն: Ընդհանուր ուղեղային երևույթները պայմանավորված են ներգանգային Ճնշման բարձրացումով: Իսկ ուղեղային երևութներից են առաջային, հետին գալարների և ներքին կապսուլայի ախտահարման նշանները: Առաջանում են նաև շարժիչ խանգարումներ և մկանային տոնուսի իջեցում, միմիկայի, վերջույթների մկանների պարեզներ: Քունքային բլթի ախտահարման ժամանակ առկա են էպիլեպտանման ցնցումներ: Կարող է առաջանալ ներգանգային ճնշման բարձրացում, որի առաջին սիմպտոմը գլխացավն է: Այն պայմանավորված է ուղեղի թաղանթների գրգռման հետ: Այդ ժամանակ առաջացած իմպուլսները հասնում են թափառող, լեզվաըմպանային նյարդերին, որի արդյունքում առաջանում է ցավի զգացողություն: Թափառող նյարդի գրգռման ժամանակ առաջանում է սրտխառնոց: Իսկ ներգանգային Ճնշման բարձրացման ժամանակ, առաջանում է ակնային նյարդի կենտրոնական երակի ճմլում, երակային կանգ, տեսողական օրգանի այտուց:
    20:07
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ասում էին՝ սահմանազատում ու սահմանագծում են անում, փաստորեն նման բան չկա․ Ներքին Սուսի գյուղապետ
    168.am-ը գրում է․ «Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի հետ միասին, Աղավնո և Ներքին Սուս գյուղերն օգոստոսի 25-ից կհանձնվեն թշնամուն։ Օգոստոսի 5-ից սկսած բնակիչները սկսել են իրենց իրերը տեղափոխել Հայաստանի ու Արցախի այն վայրերը, որտեղ պատրաստվում են բնակվել: 168.am-ի հետ զրույցում Նեքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանն ասաց, որ Ներքին Սուսում այսօրվա դրությամբ մնացել է 4 ընտանիք, մնացածը դուրս են եկել՝ իրենց հետ տանելով իրերը։ «Նրանց Արցախի Կառավարության կողմից ասվել է, որ բնակարանների սերտիֆիկատները տալու են, բայց առաջնայինը՝ նրանց, ովքեր այնտեղ են ապրել, իսկ մյուսներին՝ մոտակա ժամանակներս։ Նախկինում Ներքին Սուսում բնակվում էր 48-49 ընտանիք, տարիներ առաջ ավելի շատ էին, հետո տարիների ընթացքում նվազեց բնակչության թիվը՝ գնացել ու եկել են»,- նշեց Ներքին Սուսի գյուղապետը։ Ըստ Մխիթար Ներսիսյանի, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մտածում էր, որ Սուսը մնացել է հայկական վերահսկողության տակ, բոլոր բնակիչները կվերադառնան, և գյուղը կապրի իր բնականոն կյանքով։ «Ինձ ասում էին, որ սահմանազատում ու սահմանագծում են անում, փաստորեն նման բան չկա՝ գյուղը պետք է հանձնենք։ Շատ եմ փորձել վերադառնալ ու ապրել Ներքին Սուսում, մշտապես գնացել ու եկել եմ, բայց շատ հնարավորություններ չկար։ Հետաքրքրվել ենք, թե ինչ և ինչպես ենք անելու, գիտեի, որ Ալիևի հետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կար, որ ընդհանուր Քաշաթաղը պետք է հանձնվեր։ Այսօրվա դրությամբ ժողովուրդն անտրամադիր է, երկրորդ անգամ տունը կորցնելու ցավ պատճառեցին բնակիչներին, ինչ ասեմ»,- նշեց Մխիթար Ներսիսյանը։ Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ երկու ընտանիք տեղափոխվել է Արցախ, 3-րդն էլ պատրաստվում է տեղափոխվել, կապ է հաստատել Արցախի Կառավարության հետ, որպեսզի այդ բնակչին ապահովեն տնով։ «Մյուս բնակիչները կտեղավորվեն Հայաստանի տարբեր հատվածներում»,- եզրափակեց Մխիթար Ներսիսյանը»։
    20:06
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Ռուբեն Մելիքյանի՝ դատավոր կնոջ նկատմամբ
    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ դատավոր կնոջ նկատմամբ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել՝ սեփական նախաձեռնությամբ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Հայկ Սանոյանի կողմից նախարարին ներկայացված հաղորդման հիման վրա, թե ինչ ենթադրյալ խախտման մասին է խոսքը՝ դեռևս հայտնի չէ։ Ավելին, արդեն միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, որը պետք է քննվեր երեկ՝ օգոստոսի 18-ին, սակայն միջնորդության քննություն տեղի չի ունեցել. Նիստը հետաձգվել է՝ մինչև սեպտեմբերի 15-ը։
    20:04
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գուտերիշը ժամանել Է Օդեսա, որտեղ Զելենսկիի և Էրդողանի հետ կքննարկի հացահատիկի մատակարարումների հարցը
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն օգոստոսի 19-ին ժամանել Է Օդեսա, որտեղ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ կշարունակի բանակցությունները Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի մատկարարումների շուրջ: Այդ մասին հայտնել Է ուկրաինական «Դոմ» հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ Գուտերիշը ժամանել Է Օդեսայի նավահանգիստ, որտեղ այսօր շարունակվում են Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահների հետ բանակցություններն ուկրաինական ագրոարտադրանքի արտահանման համար հացահատիկային միջանցքների հարցի շուրջը: «Դոմ» հեռուստաալիքը հրապարակում Է կարճատեւ տեսահոլովակ, որտեղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ նրան ուղեկցող անձինք Օդեսայի նավահանգստում գնում են առափնյա փողոցով: Օգոստոսի 18-ին Գուտերիշն Ուկրաինայի Լվով քաղաքում բանակցություններ Է վարել Զելենսկիի եւ Էրդողանի հետ, հաղորդել ՏԱՍՍ-ը:
    20:00
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս հասկանալ՝ ինչ է պետք մազերին՝ բալզամ, թե՞ կոնդիցիոներ
    Բալզամը և կոնդիցիոները մազերի խնամքի հիմնական միջոցներն են: Հաճախ դրանք ներառված են շամպունի մեջ։ Այնուամենայնիվ, ցանկալի է խուսափել երկուսը մեկում արտադրանքից: Նույնիսկ լավագույն շամպունը կարող է գրգռել գլխամաշկը, ուստի ավելի լավ է միջոցը երկար չթողնել մազերի վրա։ Առավել նպատակահարմար է նախ լվանալ մազերը, և միայն դրանից հետո քսել բալզամ կամ կոնդիցիոներ։ Կոնդիցիոները միջոց է, որը նախատեսված է մազերը սանրելու և չորացնելու գործընթացը հեշտացնելու համար: Այն պարուրում է մազերը բարակ անտեսանելի շերտով, պաշտպանում է դրանք ավելորդ խոնավության կորստից: Դրա շնորհիվ մազերը ձեռք են բերում փայլ, ավելի քիչ են ենթարկվում շրջակա միջավայրի ազդեցություններին: Կոնդիցիոները ծառայում է որպես հակաստատիկ միջոց, որի շնորհիվ մազերը հեշտ է սանրել։ Կոնդիցիոները տարածվում է թաց, լվացված մազերի վրա՝ խուսափելով արմատներից։ Ի վերջո, արմատների մոտ մազերը պետք է բավական կոշտ լինեն, որպեսզի սանրվածքը ծավալուն լինի: Բալզամը խնամում է ձեր մազերը, հագեցնում դրանք օգտակար նյութերով։ Շամպունով լվանալը բացում է մազերի թեփուկները, իսկ բալզամի օգտակար նյութերը՝ եթերայուղերը, սպիտակուցները, հանքանյութերը, հեշտությամբ կարող են խորը ներթափանցել մազերի կառուցվածքի մեջ և սնուցել այն։ Բալզամը կիրառվում է մազերի ողջ երկարությամբ՝ ներառյալ արմատները։ Բալզամները կարող են լինել ընդհանուր, կամ նախատեսված կոնկրետ խնդրի դեպքում: Այսօր առաջարկվող բալզամներն ունեն նաև կոնդիցիոներներ, որոնք հարստացված են օգտակար նյութերով։ Ի վերջո, բալզամն ու կոնդիցիոները նվազեցնում են ծորակ ջրի վնասակար ազդեցությունը: Քլոր, ծանր մետաղներ, միկրոօրգանիզմներ՝ այս ամենը շատ լուրջ փորձություն են մազերի համար։ Այսպիսով, նշված միջոցների ընտրությունը պետք է պայմանավորված լինի ձեր մազի և գլխամաշկի տեսակով, ալերգիկ ռեակցիաների հանդեպ օրգանիզմի հանդուրժողականությամբ և մի շարք այլ առանձնահատկություններով։
    19:53
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանի հայտնի Յանցզի գետը ցամաքել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում գտնվող աշխարհի ամենամեծ Սանսիա (Երեք կիրճ) հիդրոէլեկտրակայանը սկսել է ջուրը բաց թողնել Յանցզի գետի վերին հոսանք՝ դրա մակարդակը բարձրացնելու համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ REGNUM-ն ավելի վաղ հայտնել էր, որ Յանցզի գետի շատ հատվածներում և այլուր ջրի մակարդակը որոշ դեպքերում իջել է մինչև ռեկորդային ցածր աստիճաանի՝ ամառային շոգի պատճառով: Որոշ հատվածներում գետը ցամաքել է։
    19:45
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լռության ժամին հրավառություն՝ Գորիսում
    Լռության ժամին հրավառություն Գորիսում
    19:30
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    23-ամյա քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել կանեփանման բույսեր, նռնակներ ու պայթուցիչներ
    Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ և Երևան քաղաքի վարչությունների ու Էրեբունու բաժնի ծառայողների ձեռք բերած օպերատիվ տվյալների և ձեռնարկած միջոցառումների շրջանակում օգոստոսի 18-ին Սարմի փողոցի տներից մեկի 23-ամյա բնակիչը ոստիկաններին է ներկայացրել կանեփանման 45 բույս, 26,20 գրամ դեղնականաչավուն զանգված, «Ֆ-1» տիպի նռնակ և նռնակի պայթուցիչ, «Տռաիլ» տիպի պայթուցիչ: Ըստ երիտասարդի՝ հայտնաբերված բույսերը վայրաճ են, որոնց մի մասը չորացրել է անձնական օգտագործման համար, իսկ զենք-զինամթերքը բերել էր Արցախի Հանրապետությունից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում: 23-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:15
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուների համար տխուր ժամանակներ են. Ռիվալդո
    Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անհաջողությունների մասին։ «Մանչեսթեր Յունայթեդը» սարսափելի սկսեց մրցաշրջանը՝ պարտվելով առաջնության երկու ցածրակարգ թիմերի: «Բրենթֆորդից» կրած 0:4 հաշվով պարտությունը նվաստացուցիչ էր: «Մանչեսթեր Յունայթեդն» ունի հիանալի խաղացողներ, որոնք պարզապես չեն կարողանում լավ միջավայր ստեղծել խաղադաշտում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն մեկ ոտքով հեռու է ակումբից: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար տխուր ժամանակներ են: Եթե ​​ինձ նման բան ասեին 5-6 տարի առաջ, ես չէի հավատա։ Ավելին, հիշում եմ, որ այս ակումբը վերջերս շատ ուժեղ էր։ Ես ինքս տեսա այդ ուժը, երբ խաղացի նրանց դեմ»,- նշել է հանրահայտ բրազիլացին:
    19:00
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձեռնարկվում են գործողություններ՝ Էջմիածնի երկու բնակչի հրազենային վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Էջմիածին քաղաքի երկու բնակչի հրազենային վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վաղարշապատի բժշկական կենտրոնից 2022 թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա երկու երիտասարդ` հրազենային վնասվածքներով, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում: Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում հայտնաբերվել է մահացած երիտասարդին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան՝ բախված ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին: Կատարված զննությամբ հիշյալ ավտոմեքենայում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա առկա հրազենային վնասվածքները հետևանք են Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում արձակված կրակահերթի: Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նմուշառումներ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
    18:45
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շենկանի գյուղի բնակիչը հողամասի օգտագործման շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարվել էր անհայտ անձի կողմից
    Օգոստոսի 18-ին, ժամը 13.45-ին, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով Արագածոտնի մարզի Շենկանի գյուղից բուժօգնության է տեղափոխել 40-ամյա տղամարդու: Նա հայտնել էր, որ գյուղի ճանապարհին մետաղյա ձողերի վրա է ընկել: Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է այլ հանգամանքներում. հողամասի օգտագործման շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարվել էր անհայտ անձի կողմից: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դանակահարողի ինքնությունը: Շենկանի գյուղի 42-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    18:29
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զորամասերում հայտարարվել է ուսումնական տագնապ
    Օգոստոսի 19-ին N զորամիավորման ենթակա զորամասերում հայտարարվել է ուսումնական տագնապ, հայտնում են ՊՆ-ից։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում զինծառայողների գործողություններն ու ներդաշնակման կարողությունները։
    18:20
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուին հրավիրելու գաղափարը շատ գրավիչ է, բայց մենք դեռ կապ չենք հաստատել. Վատցկե
    Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերն իրականացնելու հնարավորության մասին: «Ես սիրում եմ Կրիշտիանու Ռոնալդուին: Նրան հրավիրելու գաղափարը շատ գրավիչ է թվում, բայց մինչև այժմ մենք այդ տրանսֆերի համար կապ չենք հաստատել»,- Վատցկեի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: Նախորդ մրցաշրջանում 37-ամյա Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
    18:10
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուն կոչ է արել՝ Պուտինին թույլ չտալ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
    Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու, ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունաքը կոչ Է արել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ չտալ մասնակցելու «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, որը նոյեմբերին անցկացվելու Ինդոնեզիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սունաքի ներկայացուցչին: «Մենք պետք Է վճռական ազդակ ուղարկենք Պուտինին, որ նրա համար տեղ չի լինելու («Մեծ քսանյակի») սեղանի շուրջ, քանի դեռ նա չի դադարեցրել իր անօրինական պատերազմն Ուկրաինայում»,-հեռուստաալիքը մեջբերում Է Սունաքի ներկայացուցչի խոսքը: Ներկայացուցչի խոսքով՝ G20-ից Մեծ Բրիտանիայի գործընկերներն ու դաշնակիցները «կոլեկտիվ պատասխանատվություն են կրում Պուտինի գործելակերպը սարսափելի համարելու համար»: «Քսանյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի Բալի կղզում, նոյեմբերին: Սկզբում Արեւմուտքի մի շարք երկրներ, առաջին հերթին ԱՄՆ-ը եւ Կանադան, առաջարկում Էին ընդհանրապես «քսանյակից» բացառել Ռուսաստանին, սակայն G20-ի մյուս պետությունները չեն համաձայնել այդպիսի հարցադրմանը: Ինդոնեզիան որպես նախագահ ամենաբարձր մակարդակով ընդգծում Է, որ ցանկանում Է միավորել «քսանյակը» եւ թույլ չտալ դրա պառակտումը. գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ուղարկվել Է Պուտինին: Ինդոնեզիան Արեւմուտքի երկրների հետ փոխզիջման կարգով «քսանյակի» հանդիպմանը որպես հյուր Է հրավիրել Ուկրաինային, որը չի մտնում G20-ի մեջ: Ավելի վաղ ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Էր, որ Պուտինը G20-ի գագաթնաժողովին մասնակցելու լավագույն ձեւաչափի մասին որոշումը կընդունի այդ օրվա մոտենալուն համեմատ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    18:00
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    81-ամյա կինը փորձել է 5 կիլոգրամ հերոին տեղափոխել
    Վարշավայի օդանավակայանում ձերբակալել են 81-ամյա մի կնոջ, ով տեղափոխում էր 5 կիլոգրամ հերոին։ Շոպենի անվան օդանավակայանի աշխատակիցները զննել են դանիացի տարեց կնոջը և պարզել, որ այնտեղ անհայտ պարունակությամբ մի քանի փաթեթներ են եղել։ Փորձաքննությամբ պարզվել է, որ դա հերոին է։ «Breaking Bad» սերիալի 81-ամյա երկրպագուին սպառնում է երեքից տասնհինգ տարվա ազատազրկում, նշում է Nexta Live-ը։ Нет описания.
    17:50
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տավուշի Բերդավան գյուղում այրվել է 35 հա խոտածածկույթ
    Օգոստոսի 19-ին, ժամը 09։57-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։54-ին, մարվել՝ 16։09-ին։ Այրվել է 35 հա խոտածածկույթ։
    17:43
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Գերմանիայի ԱԳՆ-ն ընթացիկ տարում 2,77 մլրդ եվրո կտրամադրի մարդասիրական օգնությանը
    Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել Է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընթացիկ տարում 2,77 միլիարդ եվրո կտրամադրի մարդասիրական օգնությանը: Այդ մասին նա հայտնել Է օգոստոսի 19-ին Հումանիտար օգնության համաշխարհային օրվա առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր հումանիտար օգնությունից Է կախված կրկնապատիկ ավելի մարդ, քան երեք տարի առաջ: Շատերի համար դա բառացիորեն կենաց եւ մահու հարց Է»,- նշել Է Բերբոքը: Ըստ որում նա հավելել Է, որ, «հաշվի առնելով իրադարձությունների այս զարգացումը՝ այժմ ժամանակը չԷ կրճատելու հումանիտար օգնությունը, նույնիսկ եթե գոտիները ձեգելու լինենք շատ բագավառներում»: «Նկատի առնելով դա՝ դաշնային արտաքին գործերի նախարարությունն ընթացիկ տարում 2,77 միլիարդ եվրո Է հատկացնում մարդասիրական օգնության համար»,- ընդգծել Է նա: Դա, Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարի խոսքով, «Գերմանիան դարձնում Է հումանիտար օգնության՝ մեծությամբ երկրորդ դոնորն աշխարհում, ինչպես դա եղել Է շատ տարիների ընթացքում»: «Միեւնույն ժամանակ մենք աշխատում ենք ամբողջ աշխարհում, որպեսզի մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցները չդառնան բռնության եւ հետապնդման օբյեկտներ իրենց կաեւոր աշխատանքի հետեւանքով»,- ասել Է Բերբոքը: «Մարդիկ ամբողջ աշխարհում ապավինում են մեր օգնությանն իրենց մեծագույն կարիքներում, եւ մեր՝ որպես միջազգային հանրակցության պատասխանատվությունն Է չլքել նրանց»,- եզրափակել Է նա: Ամեն տարի Հումանիար օգնության համաշխարհային օրը նվիրվում Է որոշակի թեմայի, որի շրջանակներում հումանիտար գործընկերները միավորում են ջաները ճգնաժամերի հետեւանքով տուժած մարդկանց փրկության, նրանց բարեկացության ապահովման եւ նրանց արժանապատվության հարգման համար, ինչպես նաեւ հումանիտար աշխատակիցների անվտանգության ապահովման համար: Հումանիտար օգնության համաշխարհային օրն այս տարի ընդգծում Է կոլեկտիվ ջանքերի դերը հումանիտար գործունեության ճանաչման բարձրացման համար: Ուշադրության կենտրոնում են դրվում հազարավոր կամավորներ, պրոֆեսիոնալներ, որոնք ցույց են տաիս անհետաձգելի բժշկական օգնություն, տրամադրում արյուն, սնունդ, պաշպանություն, ջուր եւ շատ այլ բաներ ճգնաժամից տուժած մարդկանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:40
    19.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Այսօր պայքարի մեջ են ներգրավվել երիտասարդները. Մարմնամարզության ԵԱ
    Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել երիտասարդ մարզիկները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը: Երիտասարդական հավաքականը մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ հանդես է գալիս թիմային պայքարում: Երեք մարմնամարզիկներն էլ մասնակցում են բազմամարտին: Հիշեցնենք՝ մեծահասակների պայքարում երեկ պայքարի դուրս եկած մեր 5 մարզիկներից 4-ը դուրս են եկել եզրափակիչ: Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Ի դեպ, Դավթյանը հենացատկի եզրափակիչ է դուրս եկել առաջին հորիզոնականով (15,149 միավոր): Նժույգթափերի եզրափակիչ է դուրս եկել նաև Հարություն Մերդինյանը՝ երրորդ հորիզոնականով (14.500 միավոր): Օղակների վրա վարժության եզրափակիչ են անցել Վահագն Դավթյանը (14.666) և Արթուր Ավետիսյանը (14.633): Առանձին վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-ին:
    17:40
    19.08.22
    Ավելին