Լրահոս
2022-08-19
-
ԱրցախՄարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում․ Դավիթ ԲաբայանԿան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար, ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով։ Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում: Բայց, առանց այդ գործընթացների միջով անցնելու, որը մի տեսակ «քիմիաթերապիա» է, բուժումը և ապաքինումը անհնար է։ Այստեղ գլխավորը հավատի ամրապնդումն է, հայրենասիրությունը, պրոֆեսիոնալիզմը և բոլոր տեսակի տականքներից հեռու մնալը», - նշել է նա։Ավելին10:5919.08.22 -
ՍպորտԱրոնյանը երկրորդ պարտությունն է կրել FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարումՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին ադամ Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը Հնդկաստանը ներկայացնող Ռամեշբաբու Պրագնանանդհան էր: Արոնյանը 4 պարտիաների արդյունքում զիջել է 1:3 հաշվով: Սա նրա երկրորդ անընդմեջ պարտությունն է; Նախորդ տուրում հայ գրոսմայստերը պարտվել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում նահանջել է մեկ հորիզոնականով և 4-րդ տեղում է:Ավելին10:5219.08.22 -
Սպորտ«Փյունիկի» և «Շերիֆի» երևանյան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիՀայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Փյունիկը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆում հյուրընկալել էր մոլդովական «Շերիֆին»:Ավելին10:4519.08.22 -
ԵրևանՀրդեհ՝ Թումանյան փողոցի բնակարաններից մեկումՕգոստոսի 18-ին, ժամը 23։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 19-ին, ժամը 00։38-ին, մարվել՝ 01։03-ին։ Այրվել են բնակարանի խոհանոցը՝ գույքով (մոտ 10 քմ), մալուխներ (մոտ 50 գմ), ջերմահարվել՝ հյուրասենյակը, սանհանգույցը և նախասրահը։Ավելին10:3719.08.22 -
Հասարակական«Սուրմալու»-ում շարունակվում են որոնողական աշխատանքները․ որոնվում է անհետ կորած քաղաքացին«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Որոնվում է անհետ կորած մեկ քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Վերջին տվյալներով՝ կա 16 զոհ և մեկ անհետ կորած քաղաքացի, զոհերից մեկի ինքությունը դեռևս պարզված չէ։ Զոհերի թվում են հղի կին և երեխա։ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։Ավելին10:3319.08.22 -
ԱրցախԱդրբեջանցիները շտապում են՝ քանի դեռ աշխարհը խառնված է, արագ լուծեն Արցախի հարցերը«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվանից՝ օգոստոսի 4-5-ից սկսած, Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման ակտիվ աշխատանքները մեկնարկել են։ Տեղի բնակիչներից տեղեկացանք, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում երեք խումբ է աշխատում, ծանր տեխնիկա է բերվել: Աշխատում են նաև ժամանակավոր գրունտային ճանապարհի վրա։ Նշենք, որ Արցախում ադրբեջանցիների իրականացրած վերջին սադրանքի պատճառներից մեկն էլ այն էր, որ հայկական կողմը հնարավորինս ձգում էր ճանապարհի իր հատվածի կառուցման աշխատանքները, իսկ ադրբեջանցիները շտապում են՝ քանի դեռ աշխարհը խառնված է, արագ լուծեն Արցախի հարցերը: Սրանով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմն ուլտիմատում դրեց՝ մինչև օգոստոսի 25-ը Աղավնոն, Բերձորն իր վերահսկողությանն անցնելու մասին, ուստի այժմ ժամանակավոր ճանապարհ պետք է գործարկվի, իսկ հիմնական այլընտրանքային ճանապարհը կկառուցվի առնվազն 10 ամսում և կավարտվի 2023-ի գարնանը: Հիմա, փաստորեն, հայկական կողմը երկու ֆրոնտով էլ աշխատանքներ է սկսել»։Ավելին10:3019.08.22 -
ՔաղաքականՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների ղեկավարներն այսուհետ ևս պետք է ներկայացնեն հայտարարագիր«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնված հիմնադրամների ղեկավարներն այսուհետ ևս պետք է ներկայացնեն գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման փոփոխությամբ է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարությունը, և այդ նախագիծը երեկ ընդունվել է կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերի թվում։ Ունեցվածքի և շահերի հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև նրանց ընտանիքի անդամները։ Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանք հաճախ մասնակցում են տարբեր մրցույթների, և կարող է լինել շահերի բախում։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ընդլայնել փոխկապակցված անձանց շրջանակը։ Առաջարկվող կարգավորման շրջանակում այն ներառում է ոչ միայն ազգակցական կապերով կապված մարդկանց, այլև ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց, առևտրային իրավաբանական անձանց և այլն։ Նշվում է, թե նախագծերը համապատասխանեցվել են միջազգային կարգավորումների հետ։ Այս նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովի նոր նստաշրջանում»։Ավելին10:2219.08.22 -
ԻրավականԳյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է. դատախազությունը խստորեն զգուշացնում է2022թ. օգոստոսի 15֊ին, ժամը 22:26-ին, ժամը 22:42-ին և ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն զանգահարել է մի քաղաքացի և տեղեկություն փոխանցել այն մասին, որ 25 րոպեի ընթացքում պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի շենքը, կպայթեցնի ազգային տեսչությունը և հարկայինի շենքը: Բացի այդ, 2022թ. օգոստոսի 16-ին ժամը 12:06-ին և ժամը 12:08-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն նույն հեռախոսահամարից անձը կրկին տեղեկատվություն է հայտնել այն մասին, որ 5 «էկվադիտ» է տեղադրել հարկայինի մոտ և եթե 20 րոպեում իրեն չմոտենան, իրեն շենքի հետ միասին կպայթեցնի: Հիշյալ ահազանգերն ստուգելու նպատակով ոստիկանության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության աշխատակիցները տարհանվել են, ոստիկանության ու ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից կատարվել են ստուգուման միջոցառումներ, որի արդյուքնում պարզվել է, որ հայտնված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ տեղեկություններ հայտնող անձը Գյումրի քաղաքի բնակիչ Ջ.Ս.-ն է, ով նույն օրը՝ օգոստոսի 16-ին, երեկոյան, ձերբակալվել է: Հսկող դատախազի կողմից օգոստոսի 17-ին որոշում է կայացվել Ջ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում հարուցելու մասին՝ այն բանի համար, որ նա հայտնել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություն, ինչի արդյունքում ստեղծվել է սարսափի մտնոլորտ, առաջացել խուճապ, որը տևական ժամանակ կազմալուծել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Շիրակի վարչության գործունեությունը: Օգոստոսի 18-ին նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը նույն օրը բավարարվել է: Հաշվի առնելով վերջին շրջանում նմանատիպ բնույթի կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքերի աճը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ հաղորդակցության ցանկացած միջոցով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելու փորձերից, որոնք ժամանակավորապես կազմալուծում են կոնկրետ հաստատությունների բնականոն աշխատանքը, ստեղծում հասարակական միջավայրում վախի, խուճապի տրամադրություններ, խաթարում հասարակական կյանքի կենսագործունեությունը: Բոլոր նման դրսևորումները, լինելով քրեորեն պատժելի, ենթարկվելու են մանրակրկիտ քննության: Ձեռանրկվելու են բոլոր միջոցները՝ այդ թվում նաև անհրաժեշտության դեպքում կիրառելով քրեական վարույթներով իրավական փոխօգնության իրավական ընթացակարգերն ու միջազգային համագործակցության լծակները, հանցավորներին հայտնաբերելու և անխուսափելիորեն քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:Ավելին10:1619.08.22 -
ՔաղաքականԻշխանությունը Տավրոս Սափեյանի միջոցով փորձում է Թալինում ազդեցիկ դեմքերին իր դաշտ բերել«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նախընտրական թեժ աժիոտաժ է Թալինում: Տեղի ընդդիմադիրները կարծում են, որ իշխանության սրտի թեկնածու, անցած ընտրություններին պարտված, բայց զոռբայությամբ համայնքապետի աթոռը զավթած Տավրոս Սափեյանի դեմ քաղաքական նոր կոմբինացիաներ է պետք գործադրել: Մեր տեղեկություններով՝ նախկինների հետ ասոցացվող նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը չի պատրաստվում թեկնածություն առաջադրել։ Նա անցած ընտրությանը Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցության ցուցակն էր գլխավորում, սակայն մեր աղբյուրներն ասում են, թե դա չի նշանակում, որ նախկին թիմն իր թեկնածուն չի ունենալու և չի մասնակցելու։ Թեև դեռ հայտնի չէ, թե ով կլինի: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի քենակալ (բաջանաղ) Տիգրան Գրիգորյանի թեկնածության մասին են խոսում, կառաջադրվի՞ նա արդյոք ՀՅԴ ցուցակով, թե՞ այլ ուժով՝ դա էլ դեռ պարզ չէ: Քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի Թաթուլի նախկին գյուղապետ Ալբերտ Հարոյանը, ով ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանի ազգականն է: Նորայր Նորիկյանի կուսակցությունն է հետաքրքրություններ դրսևորում, «Ապրելու երկրի» ցուցակն էլ կգլխավորի անցած ընտրություններին «Հայք» կուսակցությամբ առաջադրված Դավիթ Մանուկյանը, ով ընդդիմադիր եռյակի քաղաքապետի միասնական թեկնածուն էր: Այլ անուններ էլ են շրջանառվում: Մինչ ընդդիմադիրները վերադասավորվում են, իշխանությունը Տավրոս Սափեյանի միջոցով փորձում է Թալինում ազդեցիկ դեմքերին, երբեմնի ընդդիմադիրներին իր դաշտ բերել։ Նաև շատերին աշխատանք են խոստանում: Ասում են նաև, որ Սափեյանի հույսը Թալինին վերջերս միավորված Արագածավան համայնքն է՝ Արագած, Արտենի, Գետափ, Լուսակն համայնքներով»։Ավելին10:1519.08.22 -
ՔաղաքականՏիգրան Ավինյանի՝ «Սուրմալու»-ի տարածք այցելությունը և հայտարարությունն արդեն խնդրահարույց են«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած աղետի ֆոնին իշխանական շատ գործիչներ, կարծես թե անձնական փիար են կառուցում. մեկը մաքրամաքուր կոշիկներով լուսանկար է հրապարակում, թե անդադար աշխատում են, մյուսը՝ ձեռքերը երկարացրած, ցուցումներ է տալիս ու ծխահարվում, և այլն: Բայց ամեատպավորիչը Երևանի ինքնահռչակ քաղաքապետի, ավելի ճիշտ՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հայտնությունն էր դեպքի վայրում: Նա առիթը բաց չթողեց գովազդ անելու և հայտարարեց, թե «Սուրմալու»-ի տարածքում է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու։ Այս իրողությունն ու հայտարարությունն արդեն խնդրահարույց են: Ինչու՞. բացատրենք: Նախ՝ դեռ պաշտոնապես ոչ ոք չի հայտնել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին, իսկ հերթական ընտրություններն էլ հաջորդ տարի են լինելու: Թեկնածու լինելու համար դեռ շատ ժամանակ կա: Մյուս հանգամանքը՝ Ավինյանն իրեն չի կարող հռչակել ամբողջ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՔՊ կուսակցության վարչության անդամներից նրան ընտրել է միայն կեսը և գումարած մեկ ձայն: Բայց տարօրինակն այդ իրավիճակում այն էր, որ Ավինյանին ինչ-որ բաներ էին զեկուցում ԱԻՆ պաշտոնյաները, իսկ դեպքի վայրում նրա հետ միասին գնացել էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը և երկու վարչական շրջանների աշխատակազմերի մի քանի ներկայացուցիչներ։ Ինչու էին նրանք Ավինյանի հետ այցելել «Սուրմալու»՝ առնվազն տարակուսելի է։ Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ Ավինյանի հետ այնտեղ էր նաև Վարագ Սիսեռյանը, որը երկար ժամանակ աշխատել է վերջինիս հետ, սակայն 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 16-ին, հայտարարեց ՔՊ-ից դուրս գալու մասին, ապա նաև քննադատում էր իշխանությունների վարած քաղաքականությունը։ Այնուհետև տեղափոխվեց մասնավոր ոլորտ, որը, սակայն, շարունակում էր ստանալ պետության աջակցությունը, իսկ հիմա կրկին Ավինյանի կողքին է՝ փորձելով անձնական վարկանիշը բարձրացնել աղետի ֆոնին»։Ավելին10:0719.08.22 -
ՀասարակականՄինչև այժմ ոչ ոք չի ներկայացրել «Սուրմալու»-ից գնված որևէ պայթուցիկ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Արդեն երկու օր է անցել, սակայն ՀՀ քաղաքացիները չեն հետևում Քննչական կոմիտեի հորդորին։ Մասնավորապես, երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ հորդորելով բոլոր քաղաքացիներին, որոնք «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, չօգտագործել և իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև այժմ ոչ ոք չի ներկայացրել որևէ պայթուցիկ: Սա կարող է երկու պատճառ ունենալ. կա՛մ չեն գնել, կա՛մ պետական քննչական կառույցին չեն վստահում։ Երկու դեպքում էլ իրավիճակը հետաքրքիր է, մինչդեռ քննչականից վստահեցնում են ոչ պաշտոնական խողովակով, որ այս հորդորը նպատակ է հետապնդում հասկանալ` գնված հրավառ նյութը իսկական է արդյոք, կեղծված կամ ինչ վտանգավոր այլ նյութեր է պարունակում է, որը կարող էր ուժգին պայթյունի առարկա դառնալ:Ավելին10:0019.08.22 -
ՔաղաքականՔՊ վարչության անդամների ընտրության քարոզարշավի մեկնարկը չի տրվել դեռ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ օգոստոսի 18-ին, պետք է մեկնարկեր ՔՊ վարչության անդամների ընտրության նախընտրական քարոզարշավը: Կուսակցության կանոնադրությունն ասում է, որ համագումարից մեկ ամիս առաջ վարչության անդամները ներկուսակցական տիրույթում քարոզարշավ պետք է սկսեն, ՔՊ-ում էլ ավանդույթ է ձևավորվել, առցանց հարթակ են ձևավորում, թեկնածուներն իրենց տեսլականներն են ներկայացնում, հարցեր են նրանց ուղղվում և այլն: Այդ գործընթացից հետո ռեյտինգային քվեարկություն է անցկացվում, և ամենաշատ ձայներ ստացած ՔՊ անդամները դառնում են ՔՊ ղեկավար մարմնի անդամ։ Երեկ, սակայն, քարոզարշավի մեկնարկը չի տրվել, ՔՊ մեր աղբյուրներն ասացին, որ կազմակերպչական որոշ խնդիրներ կան։ Իսկ հնարավո՞ ր է նախկին տարիների պես քարոզարշավ, որպես այդպիսին, չլինի, ով ինչպես կարողանա, իր համար ձայն հավաքի։ «Ոչինչ չի բացառվում»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, տեղեկացանք նաև, որ մի քանի տարածքում ՔՊ-ն խորհուրդներ այդպես էլ չի ընտրել, ինչը պետք է աներ սեպտեմբերի 18-ի համագումարից մեկ ամիս առաջ։ Օրինակ՝ Գորիսում, Մասիսում խորհուրդներ չեն ձևավորվել, կընտրեն ավելի ուշ, ուստի այդ խորհուրդների կազմը վարչության ընտրություններին՝ որպես ընտրիչ, չի կարող մասնակցել»։Ավելին09:5319.08.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Երևանում. կա վիրավորՕգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Ե.-ի վարած Opel Astra մակնիշի, Երևանի բնակիչ, 35-ամյա Հարություն Պ.-ի վարած Nissan Murano մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Վիտալի Ա.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:Ավելին00:0019.08.22
2022-08-18
-
ԱրցախՎերջին աղոթքը Բերձորի հայկական եկեղեցում, որն ադրբեջանցիները մտադիր են մզկիթ դարձնելԵրկու օրից Աղավնոյում կդադարեցվեն էլեկտրամատակարարումը, հեռախոսակապը, հնարավոր է նաև՝ ջրամատակարարումը:Ավելին23:5018.08.22 -
ԱրցախՇրջանառությունն արգելված թմրամիջոցների բացահայտում ԱրցախումԴեպքերի ստուգումներով զբաղվում է ՔՀ վարչությունը։Ավելին23:4018.08.22 -
ՀասարակականԱդամ Սահակյանի մայրը հրապարակել է պայթյունից զոհված հղի կնոջ նամակըԱրցախյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը, ֆեյսբուքի իր էջում գրել է․Ավելին23:3618.08.22 -
ՔաղաքականՊետք է ճիշտ հասկանալ հայտարարությունների բովանդակությունը և թյուրիմացության մեջ չգցել մեր հայրենակիցներին․ Հոխիկյան«ՌԴ պաշտոնյայի կողմից հայտարարված միտքը, թե ռուս խաղաղապահները դուրս կգան Բերձորից միայն այն դեպքում, երբ պատրաստ լինի նոր միջանցքը, հստակ է և թյուրիմացության տեղիք չի տալիս։ Բացատրեմ, թե ինչու։Ավելին23:3018.08.22 -
ՄիջազգայինԹուրքիան կօգնի Ուկրաինային պատերազմից հետո. Էրդողանը հանդիպել է ԶելենսկիինԹուրքիայի նախագահը փորձում է վերջին ամիսների ամենախոշոր ռազմական բախման դաշտում գլխավոր հաշտարարի դերը խաղալ:Ավելին23:2018.08.22 -
ՀասարակականԱԻ նախարարն անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի հարազատներին վստահեցրել է` ջանք չեն խնայի նրան հայտնաբերելու համարՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Այդ մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում:Ավելին23:1218.08.22 -
ՄիջազգայինԱդրբեջանի չորս շրջաններում անտառային հրդեհներ են մոլեգնումԱդրբեջանում անտառային հրդեհներ են մոլեգնում. Հրդեհը բռնկվել է հանրապետության միանգամից չորս շրջաններում, հայտնում է МИР 24-ը։Ավելին23:0918.08.22