Լրահոս

2022-08-26
  • Img default alt hy
    Իրավական
    Գորիսի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութ
    Գորիսի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութ
    17:47
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օրենքի նախագիծը ծանր հարված է «Ազգ-բանակ» գաղափարին. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը
    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը անվտանգային լրջագույն մարտահրավերների են դիմագրավում, երբ աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային լարվածությունն ամեն պահի լի են նոր, անկանխատեսելի սպառնալիքներով, երկրի անվտանգությունն ամրապնդելու, ՀՀ Զինված ուժերը վերակազմավորելու, համակարգային բարեփոխումներ իրականացնելու, Հայոց բանակի և հայ ժողովրդի մարտական ոգին վերականգնելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները շարունակում են հերթական նախաձեռնությամբ փոշիացնել եղած ներուժը։ Իշխանությունների կողմից հանրային քննարկման ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հեռուն գնացող ծանր հարված է երկրի անվտանգային միասնական համակարգին, հանրային համերաշխությանը, Հայրենիքի նկատմամբ համաժողովրդական նվիրվածությանն ու մեզ համար կենսական «Ազգ-բանակ» գաղափարին։ Իրականում սա մեր մեծագույն ձեռքբերումներից մեկի՝ Արցախյան Ազատամարով, հազարավոր հայ նվիրյալների կյանքի և համազգային նվիրումի գնով կյանքի կոչված՝ համաժողովրդական Բանակի գաղափարի մերժումն է, մեր պետականության հեռանկարը կասկածի դնող քայլ։ Ըստ էության, խոշոր գումարի դիմաց վերացվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտադիր զինվորական ծառայության համակարգը, է՛լ ավելի թուլացնելով 44-օրյա պատերազմին հաջորդած հանրային և պետական դիմադրողականությունը։ Մեր ազգային և պետական շահերին հակասող սույն հակասահմանադրական նախագծով իշխանությունները խորացնելու են ներազգային պառակտումն ու սոցիալական բևեռվածությունը, երկրում ձևավորելով ոչ հավասար իրավունքներով և պարտականություններով հանրային շերտեր։ Արձանարգելով, որ փաստարկված ներկայացրել ենք եւ շարունակելու են բարձրաձայնել այս նախաձեռնության վտանգավորությունը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը վերահաստատում է իր աներկբա վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավոր ՀՀ զինված ուժերի համաժողովրդական, բոլորի համար պարտադիր զինապարտությամբ համակարգի պահպանման հարցում։ Կոչ ենք անում հանրային լայն շրջանակներին, մեր ողջ հասարակությանը ընդդիմանալ երկիրը հետևողականորեն կազմաքանդման տանող այս իշխանություններին, նրանց ապազգային նախաձեռնություններին, թույլ չտալ երկիրը զրկել պաշտպանության, իսկ նրա քաղաքացիներին սեփական Հայրենիքում արժանապատիվ, անվտանգ և խաղաղ ապրելու հեռանկարից։ Միասին կարո՛ղ ենք։
    17:46
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը ներկայացնող անլվան ծպտուն չհանեց` տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին. Արմեն Աշոտյան
    ԵԱՏՄ վարչապետների այսօրվա ընդլայնված նիստին մաանակցել է նաեւ Ադրբեջանի վարչապետը։ Քանիցս նշել եմ, որ Հայաստանի դիվանագիտական դիրքերն այնքան են թուլացել, որ անգամ այն միջազգային կառույցներում, որտեղ անդամ ենք միայն մենք, Ադրբեջանը գնալով «տնավորվում» է։ Եւ Ղրղզստանում կայացած նիստը առաջինը չէր։ Ի խայտառակ մեզ բոլորիս Հայաստանը դեռեւս ներկայացնող անլվան, ինչպես եւ կռահելի էր, ոչ մի ծպտուն չհանեց իր ելույթիւմ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին: Այո, նիստի օրակարգը տնտեսական էր, բայց անգամ այդ պարագայում խելքի, ցանկության եւ իրական դուխի առկայության դեպքում կարելի էր խոսել մեր իրական խնդիրների մասին։ Օրինակ. Հայաստանը ԵԱՏՄ երկրներից միակն է, որ ունի ցամաքային սահման Իրանի հետ, եւ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը եւ ոտնձգությունները Սյունիքի նկատմամբ վտանգում են ԵԱՏՄ գործընկեր Իրանի հետ զարգացման հեռանկարները։ Նույն հիմնավորումով պետք էր շեշտել, որ Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի իրացումը նույնպես վտանգվում է Հայաստանի մասով։ Նույն հիմնավորումով պետք էր խոսել Գորիս-Կապան ճանապարհի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության բացասական ազդեցության մասին Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների համատեքստում։ Նույն հիմնավորումներով պետք էր խոսել Մեղրիի ազատ տնտեսական գոտուն սպառնացող վտանգների մասին։ Շատ բան կարելի էր անել, եթե մեզ ներկայացներ նորմալ ղեկավար, ոչ թե դրսում պուպսիկ դարձող Նիկոլը։
    17:43
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով
    Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ Հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Երևանում և մարզերում օգոստոսի 26-ի ցերեկը, օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Արցախում օգոստոսի 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    17:37
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերձորի հետ մեկտեղ դուք թշնամուն հանձնեցիք Գուրգեն Մելիքյանի 10 000 աղոթքները. Ռուբեն Մելքոնյան
    Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատերը գիտեն, որ շուրջ 30 տարի Գուրգեն Մելիքյանը՝ հայ արևելագիտության նահապետը, շնորհակալ և բացառիկ գործունեություն է ծավալել Արցախում: Իսկ Բերձորում տարիներ շարունակ ուսանողների հետ միասին տնկել է ավելի քան 10 հազար ծառ, մեծ մասը ընկուզենի: Ինքս տեսել եմ, որ ամեն ծառը տնկելիս Գուրգեն Մելիքյանը աղոթք էր ասում: Դո՛ւք՝ ժամանակավոր և անփառունակ իշխանություններ, այսօր թշնամուն հանձնեցիք նաև Գուրգեն Մելիքյանի 10 հազար ծառերն ու 10 հազար աղոթքները: Իշխանության մեջ գտնվող և Գուրգեն Մելիքյանին ճանաչողներ, նրա հետ ծառատունկի մասնակցածներ, ինչպե՞ս եք նայելու Մելիքյանի աչքերին, ի՞նչ եք ասելու, ասելու ե՞ք նախկինները տվեցին քո 10 հազար ծառերը թշնամուն. պահեք այդ մոգական «նախկին» բառը ձեր ընտրազանգվածի համար, դա նրանց վրա գործել, գործում և ցավով պետք է ասեմ, որ դեռ գործելու է: Աստծո (եթե հավատում եք), ձեր խղճի (եթե ունեք) առաջ ի՞նչ պատասխան եք տալու, ինչպե՞ս եք գնահատելու ձեր կործանարար պաշտոնավարումը: Առանց Աստված և խիղճ ինչպե՞ս եք ապրում, դուխո՞վ: Ցեղասպանությունը վերապրածների և Արևմտյան Հայաստանից գաղթածների զրույցներում հանդիպել եմ ծառերի մասին հիշատակումներ, թե մեր տնկած ծառերը մնացին Մուշում, Վանում, Կարսում. հատկապես տպավորիչ է նրանցից մեկի խոսքը՝ «մենք գաղթեցինք, ծառերը մնացին. երանի ծառերին»: 100 տարի անց այդ նույն զգացումը «պարգևեցիք» հայ ժողովրդին. հիմա էլ շատերը երանի են տալու Բերձորում, Շուշիում մնացած ծառերին: Հ.Գ. Առաջին լուսանկարում թշնամուն մնացած ԵՊՀ 100-ամյակի պուրակում Գուրգեն Մելիքյանի հետ ծառատունկից մի դրվագ է, իսկ մյուսում լուսահոգի հորս հիշատակին Բերձորում տնկված և այսօրվանից թշնամուն գերի մնացած ընկուզենին է»:
    17:27
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    «Էլբրուսյան օղակ» մրցույթին առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ թիմը
    «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Էլբրուսյան օղակ» մրցույթին 10 պետությունների զինծառայողների հետ առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մրցույթի մասնակիցները կատարել են 15 հատուկ խնդիր՝ բարդ կլիմայական և հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում հաղթահարելով լեռնային արգելքներ և սառցադաշտեր, կատարելով գետանցումներ, գործնական հրաձգության վարժություններ, երկարատև երթեր Էլբրուսյան լեռնազանգվածի շուրջ: Վերջին, ամենաբարդ առաջադրանքը եղել է Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթի՝ Էլբրուսի (5642մ) նվաճումը։
    17:17
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մեծ Բրիտանիայում սկսվել է այս ամռան ամենախոշոր գործադուլը
    Մեծ Բրիտանիայում սկսվել Է Royal Mail փոստային ծառայության աշխատակիցների գործադուլը. դրան մասնակցում Է 100 հազարից ավելի մարդ: Sky News-ն ակցիան համարել Է 2022 թվականի ամռան ամենախոշոր գործադուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Royal Mail-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրացրել Էին 2 տոկոսով, նրանք այդ ինդեքսացիան բավարար չեն համարել: Գործադուլի նպատակն Է՝ հասնել աշխատավարձերի «արժանավայել» բարձրացման: Ակցիան կազմակերպել Է Communication Workers Union-ի կապի աշխատակիցների արհմիությունը: Գործադուլի օգտին քվեարկել Է արհմիության անդամների 97,6 տոկոսը: Փոստատարները գործադուլ կանեն օգոստոսի 26-ին եւ 31-ին, ինչպես նաեւ սեպտեմբերի 8-ին եւ 9-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    17:07
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուկրաինայում ադրբեջանցի զինվոր է սպանվել
    Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև շարունակվող ռազմական գործողությունների ժամանակ ուկրաինական կողմից գործողություններին մասնակցող ադրբեջանցի զինվոր է սպանվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ուկրաինայում բնակվող ադրբեջանցի լրագրող Անար Նատիքօղլուի փոխանցմամբ՝ սպանվածը Սաիդ Հուսեյնովն է, ով որպես կամավոր միացել էր ուկրաինական բանակին: Ադրբեջանցին սպանվել է Նիկոլաևի ուղությամբ ընթացող մարտերում:
    16:57
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնն օգտակար է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը՝ պատրաստվող խմբագրությամբ
    Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն այն տեսքով, որով դա պատրաստվում Է, օգտակար կլինի: Օգոստոսի 26-ին այս կարծիքն Է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Ալժիր կատարած այցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք ամենայն ուշադրությամբ ենք մոտենում Իրանի հետ հավասարակշռված համաձայնագրի ընդունանմանը»,- ասել Է Ֆրանսիայի ղեկավարը: Նա նշել Է, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) աշխատանքն այդ համաձայնագրի շուրջ «չպետք Է ենթարկվի քաղաքական ճնշման»: «Եթե համաձայնագիրը կնքվի առաջարկվող տեսքով, ապա այն օգտակար կլինի»,- կարծում Է Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:47
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքական «Baykar Makina » ընկերությունն անհնար է համարում ՌԴ-ին «Բայրաքթար» անօդաչուների վաճառքը
    Թուրքական «Baykar Makina» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իրենց կողմից Ուկրաինային ցուցաբերված աջակցությանը, Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչուների ՌԴ դեմ գործողություններում ակտիվ կիրառվելուն և մի շարք այլ հարցերի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հարցազրույցում Բայրաքթարը հայտարարել է, որ իրենք Ռուսաստանի Դաշնությանը «Բայրաքթար» անօդաչուների վաճառքը բացառում են:
    16:37
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուրախ ենք, որ Լաչինը, Աղավնո և Սուս գյուղերն այսօր «վերադարձվել են» Ադրբեջանին. Թուրքիայի ԱԳՆ
    Անկարան հուսով է, որ Լաչինի, Աղավնո և Սուս գյուղերը Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելը կնպաստի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԱԳՆ-ն: «Մենք ուրախ ենք, որ Լաչին քաղաքն ու Աղավնո և Սուս գյուղերն այսօր վերադարձվել են Ադրբեջանի վերահսկողության տակ ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի կետերին համապատասխան շարունակվող գործընթացի շրջանակներում: Հուսով ենք, որ այս իրադարձությունը, որը կարեւոր քայլ է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման ճանապարհին, կնպաստի տարածաշրջանային կարգավորմանը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», - ասվում է հայտարարության մեջ: Գերատեսչությունն ընդգծում է, որ Թուրքիան կաջակցի եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը,«ինչպես դա արել է մինչ օրս»:
    16:27
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Կենտրոնում և Նոր Նորքում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի նորման
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը։ Օգոստոսի 23-25-ը (2022թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում օգոստոսի 23-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում երեք օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 23-ին, 24-ին, Նոր Նորքում և Շենգավիթում՝ օգոստոսի 25-ին։
    16:17
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Տապը Վրաստանում կպահպանվի մինչեւ աշնան սկիզբը
    Շոգ եղանակը Վրաստանի տարածքում կպահպանվի մինչեւ սեպտեմբերի 1-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ: Օդի ջերմաստիճանը հարթավայրում կկազմի պլյուս 31-ից մինչեւ պլյուս 36 աստիճան: Բարձր ջերմաստիճանի ֆոնին Արեւմտյան Վրաստանի առանձին շրջաններում սպասվում Է թույլ անձրեւ, իսկ երկրի արեւելյան մասում լինելու է առանց տեղումների եղանակ: Ուժեղ քամին կպահպանվի օգոստոսի 26-27-ին՝ Կոլխիդայի ցածրադիր վայրում, Զեմո Իմերեթիի տարածքում, Սեւ ծովի առափնյա շրջաններում, ինչպես նաեւ Գորի-Սուրամի հատվածում եւ երկրի առանձին լեռնային շրջաններում: Քամու ուժը կթուլանա օգոստոսի 28-ից: Թբիլիսիում օդերեւութաբանները նույնպես կանխատեսում են առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կկազմի պլյուս 34-ից մինչեւ պլյուս 36 աստիճան, հաղորդել Է Sputnik-ը:
    16:07
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Առևանգել էին կնոջն ու ամուսնուց փող պահանջել. ոստիկանների բացահայտումը
    Օգոստոսի 24-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնեց, որ Նոր Հաճնի քաղաքապետարանից իր կնոջն առևանգել են և պահանջում են հանդիպում ու 200 000 դրամ։ Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ կնոջը ժամեր առաջ առևանգել են Երևանի երեք բնակիչ՝ երկու տղամարդ և մի կին։ Պարզվեց նաև, որ առևանգած կնոջը նրանք պահում են Երևանի Թբիլիսյան խճուղում՝ մեքենայի մեջ, և միաժամանակ ամուսնու հետ զրուցում են՝ նշելով ազատ արձակելու պայմանը։ Առևանգումից ժամեր անց ոստիկանները նրանց հայտնաբերեցին Երևանի Ահարոնյան փողոցում և ձերբակալեցին։ Ըստ նախնական տվյալների՝ առևանգվածի ամուսնու և առևանգողների միջև պարտք ու պահանջի խնդիր է եղել: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն:
    16:00
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օտարերկրացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
    Օգոստոսի 25-ին` ժամը 14-ին, Սևանի թերակղզու լճափնյա գոտում օտարերկրացիների միջև ծագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել էր։ «Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները անմիջապես հասան դեպքի վայր, հայտնաբերեցին և՛ դանակահարողին, և՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։ Դանակահարված տղամարդը տեղափոխվեց բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը ձերբակալվեց։ 31-ամյա օտարերկրացին ներկայացվեց քննչական ստորաբաժանում։ Նա հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է Սևանա լիճը»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ Կատարվում է նախաքննություն։
    15:53
    26.08.22
    Ավելին
  • Տնտեսական
    Փաշինյանն ու Միշուստինը հայ-ռուսական առևտրաշրջանառության ռեկորդային աճ են արձանագրել
    «Ռուսաստանը առաջնային ուշադրություն է ցուցաբերում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ունեցած պայմանավորվածության»,- այս մասին ասել է Ռուսաստանի վարչապետը՝ Հայաստանի ղեկավարի հետ Ղրղզստանում կայացած հանդիպման ժամանակ: Միշուստինը և Փաշինյանը իրենց գոհունակությունն են հայտնել երկու երկրների առևտրաշրջանառության աճի կապակցությամբ, շեշտել, որ հաջորդ ամիս Հայաստանում անցկացվելիք ռուսական ընկերությունների մասնակցությամբ միջոցառումը կխթանի տնտեսական կապերը:
    15:47
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ռուսաստանում կորոնավիուսով վարակման 46 452 դեպք են հայտնաբերել մեկ օրում
    Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 46 452-ով՝ նախորդ օրվա 43 919-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Այսպիսով, վարակվածների թիվը դարձել Է առավելագույնը մարտի 12-ից ի վեր, երբ շտաբը հայտնել էր 48 154 վարակվածների մասին: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 311 973 դեպք: Վերջին օրն արձանագվել է 81 մահ. դա առավելագույնն Է հունիսի 4-ից ի վեր: Ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 383 910 մարդ: Ապաքինման դեպքերի քանակը մեկ օրում կազմել Է 33 709՝ նախորդ օրվա 30 775-ի դիմաց՝ մինչեւ 18 435 096, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:40
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանի Արշակունյաց պողոտայում
    Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները օգոստոսի 25-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա Լևոն Թ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ոստիկանությունից, Լևոն Թ.-ն օգոստոսի 9-ից ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
    15:29
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան և ԱՄՆ-ը քննարկում են F-16-ի գնումների վերաբերյալ տեխնիկական մանրամասները
    Թուրքիան եւ ԱՄՆ-ը քննարկում են F-16-ի գնման հարցի «տեխնիկական մանրամասները», Անկարան բանակցությունների դրական ընթացքի հույս ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Թուրքիան պլանավորում Է ԱՄՆ-ից գնել 40 հատ F-16 կործանիչներ եւ արդիականացնել եւս 80-ը, որոնք գտնվում են նրա սպառազինության մեջ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նշել Է, որ հույս ունի կանխապահովել Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար: Մինչդեռ ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու առարկության վերաբերյալ: Հունաստանն ակտիվորեն խոչընդոտում Է գործարքին: Սա դարձել Է այն բանի պատճառներից մեկը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել Է շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ: «Մեր նախագահի հանձնարարությամբ մեր պատվիրակությունը մեկնել Է ԱՄՆ եւ բանակցություններ անցկացրել: Այդ շփումներն ավելի դրական եղան, քան սպասվում Էր: Ուստի ներկայում մենք գնահատում ենք, որ այդ գործընթացը լինելու Է դրական, այլ ոչ թե բացասական, զինվորական պատվիրակությունների շրջանում մենք տեսնում ենք, որ գործընթացը դրական Է, մենք քննարկում ենք տեխնիկական մանրամասնությունները»,-Աքարի խոսքը մեջբերում Է A Haber հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:22
    26.08.22
    Ավելին