Լրահոս
Տնտեսական
15:47
26.08.22
73

Փաշինյանն ու Միշուստինը հայ-ռուսական առևտրաշրջանառության ռեկորդային աճ են արձանագրել

«Ռուսաստանը առաջնային ուշադրություն է ցուցաբերում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ունեցած պայմանավորվածության»,- այս մասին ասել է Ռուսաստանի վարչապետը՝ Հայաստանի ղեկավարի հետ Ղրղզստանում կայացած հանդիպման ժամանակ: 

Միշուստինը և Փաշինյանը իրենց գոհունակությունն են հայտնել երկու երկրների առևտրաշրջանառության աճի կապակցությամբ, շեշտել, որ հաջորդ ամիս Հայաստանում անցկացվելիք ռուսական ընկերությունների մասնակցությամբ միջոցառումը կխթանի տնտեսական կապերը: