Լրահոս
2022-08-26
-
ՏնտեսականՎրաստանից Հայաստան մեքենաների վերաարտահանումն աճել է2022 թվականին Վրաստանից Հայաստան է վերաարտահանվել 2 034 միավոր թեթև մեքենա՝ 14,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Ինչպես տեղեկացնում է Aliq.ge-ն՝ 2021 թվականի առաջին 6 ամիսներին այս ցուցանիշը կազմել է 234 միավոր ավտոմեքենա՝ 1,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Վրաստանի ավտոներմուծողների միության ղեկավար Լաշա Դարբայսելին այս փաստը բացատրել է մի քանի պատճառներով, այդ թվում՝ ռուսական գործոնով, որտեղ Վրաստանից մեքենաները կարող են անցնել Հայաստանով։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը փաստացի ավարտվել է, համավարակը ևս, ակնհայտորեն, այս երկու գործոններով պայմանավորված՝ սպասվում էր վերաարտահանման աճ։ Թանկացման պատճառն էլ այն է, որ նոր թվականների մեքենաների կարիք ունեն։ Սա ոչ միայն Հայաստանում է, այլև Ադրբեջանում, մինչև 2005 թվականն արտադրված մեքենա չի կարելի ներկրել։ Հայաստանը նույնպես ունի որոշակի տարիքային սահմանափակում. սրանք օբյեկտիվ պատճառներ են»,- ասել է Դարբայսելին: Դարբայսելիի խոսքով, Հայաստանի շուկան ապագայում կարելի է դիտարկել որպես մրցակից։ Ըստ նրա, եթե Հայաստանը իսկապես մրցակցային շուկա դառնա, ապա Վրաստանին կզրկի տարեկան 800 մլն դոլարից:Ավելին14:4526.08.22 -
ԻրավականՎճռաբեկ դատարանի դատավորը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ԲԴԽ-իՎճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն՝ Վճռաբեկ դտարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի առարկություններն ընդունելու մասին ԲԴԽ որոշումը։ Ռուզաննա Հակոբյանը 2015թ փետրվարի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, 2018թ հոկտեմբերի 4-ին՝ նշանակվել էր նույն պակատի նախագահ՝ վեց տարի ժամկետով։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններից հետո Վճռաբեկ դատարանում քաղաքացիական և վարչական պալատներն առանձնացվել են, ավելացել է հակակոռուպցիոն պալատը։ Ըստ այդմ, ԲԴԽ-ն 2022թ. օգոստոսի 1-ին որոշել էր ՀՀ նախագահին առաջարկել Ռուզաննա Հակոբյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, սակայն, Հակոբյանին չի նշանակում պաշտոնում, փոխարենը՝ օգոստոսի 8-ին գրություն է ուղարկել ԲԴԽ՝ հայտնելով առարկությունները։ Օգոստոսի 15-ին ԲԴԽ-ն որոշում է կայացրել՝ նախագահի կողմից ներկայացված առարկություններն ընդունելու մասին և, ըստ այդմ, Հակոբյանի թեկնածությունը հանվել է։ Այժմ դատավորը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ-ի՝ պահանջելով անվավեր ճանաչել ԲԴԽ-ի որոշումը, որով ընդունվել է Հանրապետության նախագահի առարկությունը՝ Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցադիմումը։ Դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել Հանրապետության նախագահին գործով ներգրավել որպես երրորդ անձ՝ նկատի ունենալով, որ վիճարկվող որոշումն ընդունվել է Հանրապետության նախագահի առարկության հիման վրա, գործի քննությունն առնչվում է վերջինիս լիազորություններին։ Նախնական դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 7-ին։Ավելին14:4326.08.22 -
ՏարածաշրջանԱՄՆ-ի արձագանքը՝ թուրք-սիրիական հարաբերությունների հնարավոր կարգավորման վերաբերյալԱՄՆ-ում մեկնաբանել են Թուրքիայի ու Սիրիայի միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ լուրերը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական մամուլը վերջին օրերին գրում է, որ կա հավանականություն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպում ունենան: Հարցին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը: Վերջինիս խոսքերով, ԱՄՆ -ն դեմ է այլ երկրների և Սիրիայի ներկայիս կառավարության միջև հարաբերությունների կարգավորմանը: «ԱՄՆ-ը չի ձգտում ամրապնդել դիվանագիտականհարաբերությունները Ասադի ռեժիմի հետ, և մենք չենք աջակցում Սիրիայի ներկայիս կառավարության ու այլ երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։ Ըստ թուրքական աղբյուրի՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելու նպատակ չի հետապնդում: Հավելենք, որ մի քանի շաբաթ առաջ թուրքական իշխանամետ Turkiye թերթը հայտնել էր, որ Սոչիում կայացած Թուրքիայի ու ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել էր ուղիղ բանակցություններ սկսել Ասադի հետ:Ավելին14:3726.08.22 -
ԱրցախԲերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերում ավարտվել է հուշարձանների տարհանումը ԱՀ ԿԳՄՍՆ-ը գրում է․ «Առաջնորդվելով Արցախի Հանրապետության կառավարության 2019թ․ հուլիսի 6-ի թիվ 577-Ն որոշման հիման վրա ԱՀ ԿԳՄՍ նախարարի՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո համայնքներում գտնվող մշակութային արժեքների տարհանման մասին հրամանով՝ մինչև օգոստոսի 25-ը վերոնշյալ բնակավայրերից տարհանվել են տեղափոխման ենթակա նյութական մշակութային արժեքները (թանգարանային նմուշներ, գրադարանների գրքային ֆոնդ, մոնումենտալ արվեստի հուշարձաններ)։ Այս պահին հուշարձանների տարհանման գործընթացն ավարտված է։ Տեղափոխվել է, ընդհանուր թվով, մոնումենտալ արվեստի 46 հուշարձան, Բերձորի քաղաքային և Աղավնոյի դպրոցական գրադարանները։ Բերձորի քաղաքային գրադարանից 10․000-ից ավել գիրք տեղափոխվել և պահվում է Ստեփանակերտում։ Մոնումենտալ արվեստի հուշարձանները հիմնականում նույնպես տեղափոխվել են Ստեփանակերտ, բացառությամբ՝ Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցի հուշահամալիրում գտնվող մեկ խաչքարի և 4 հուշաքարի (որտեղ գրված էին Սյունիքի աշխարհազորի զոհված ազատամարտիկների անուններ, և հարազատների ցանկությամբ ու առաջարկությամբ տեղափոխվել են Եռաբլուր), սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված խաչքարի (գտնվում էր Բերձորի հուշահամալիրում, Վազգեն Սարգսյանի ընտանիքի առաջարկությամբ և ցանկությամբ տեղափոխվել է Արարատի մարզի Արարատ համայնք և տեղադրվելու է Սբ. Հակոբ եկեղեցու բակում)։ Տարհանված մյուս հուշարձանների մասով կան տարբեր առաջարկներ, մասնավորապես՝ ՀԱԵ Արցախի թեմի կողմից առաջարկություն կա խաչքարերի մի մասը տեղադրել Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու բակում։ Առաջարկ կա Ստեփանակերտ կամ Մարտակերտ քաղաքում ստեղծել պուրակ, որտեղ կտեղադրվի Ներքին Սուսի հերոսների պուրակից տարհանած հուշարձանախումբը։ Տարհանված հուշարձանների ճակատագրին վերաբերող առաջարկները կքննարկվեն լիազոր մասնագիտական շրջանակում և համապատասխան որոշումներ կընդունվեն»։ Ավելին14:3426.08.22 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանի քրոջը թուրք է անվանելOragir.news-ը գրում է. «Քիչ առաջ Կասկադում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Ականատեսները Oragir.news-ին փոխանցեցին, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորթ մորը՝ Ծովիկ Կասսաբյանին, Ալեն Սիմոնյանը թուրք է անվանել։ Կասսաբյանը Սիմոնյանին ասել է ՝ «Դեմքս լավ հիշիր, Հայաստան թուրք չպիտի լինի»։ Ալեն Սիմոնյանն էլ հարցրել է, թե ո՞ւր է թուրք։ Կասսաբյանն էլ պատասխանել է, որ արդեն թուրքերը մտել են Հայաստան։ Ալեն Սիմոնյանն էլ իրեն բնորոշ ոճով պատասխանել է՝ «թուրքը դու ես ու քո երեխան»։ Մենք զրուցեցինք Ծովիկ Կասսաբյանի հետ, մեզ հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ ինքը Ալեն Սիմոնյանին թուրք չի ասել, բայց Ալեն Սիմոնյանն իրեն ու իր երեխային է թուրք անվանել։ Նշենք, որ երեխան, որին Ալեն Սիմոնյանը թուրք է անվանել, Ռուբեն Ռուբինյանի քույրն է՝ Կարապետ Ռուբինյանի դուստրը։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ Ալեն Սիմոնյանի վրա էլի Կասկադում մեկ այլ քաղաքացի գինի էր լցրել, Ալեն Սիմոնյանն էլ թքել էր քաղաքացու վրա»։Ավելին14:3026.08.22 -
ՄիջազգայինՀյուսիսային Մակեդոնիան սեպտեմբերի 1-ից կհայտարարի ճգնաժամային իրավիճակ էներգետիկայի ոլորտումՀյուսիսային Մակեդոնիան սեպտեմբերի 1-ից երկրի կառավարության որոշմամբ հայտարարում Է Էներգետիկ ճգնաժամի իրադրություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է PTPC հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ ջերմապահովման հետ կապված ճգնաժամը վերաբերում Է երկրի մայրաքաղաք Սկոպիեին, մինչդեռ Էներգասպասարկման հետ կապված ճգնաժամը վերաբերում Էր երկրի ողջ տարածքին: «Ջերմապահովման վերաբերյալ որոշումը կապված Է ջերմային Էներգիայի անբավարարության, վառելիքի այլընտրանքային տեսակների օգտագործման հնարավորությունների եւ ջերմային Էներգիայի շուկայի իրադրության հետ: Էներգամատակարարման վերաբերյալ որոշումն ընդունվել Է՝ նկատի ունենալով Էլեկտրականության անբավարարությունը եւ ԷլեկտրաԷներգետիկական շուկայի իրադրությունը»,-հեռուստաալիքը մեջբերում Է Հյուսիսային Մակեդոնիայի կառավարության հաղորդագրությունը: «Ճգնաժամային իրադրության ռեժիմը ջերմային եւ Էլեկտրական Էներգիայի մատակարարման ոլորտում կտեւի դրա սահմանումից հետո 30 օր»,-նշվում Է Մակեդոնիայի կառավարության հաղորդագրության մեջ, տեղեկացրել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին14:2326.08.22 -
ՍպորտԿանանց ֆուտբոլի ազգային հավաքականը նախապատրաստվում է ԱԱ-2023 որակավորման փուլի խաղերինՀայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը օգոստոսի 26-30-ը, այնուհետև սեպտեմբերի 3-7-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արմինե Հարությունյան-«Փյունիկ» Յանա Հարությունյան-«Ուրարտու» Պաշտպաններ Սավաննա Թեյլոր-«Նեա Սալամիս» (Կիպրոս) Կլաուդիա Չոլակյան-«Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա) Մարիա Սախինովա-«Փյունիկ» Անի Ղուկասյան-«Փյունիկ» Անյուտա Գալստյան-«Փյունիկ» Արմինե Խաչատրյան-«Նորավանք» Լիանա Ղազարյան-«Հայասա» Կիսապաշտպաններ Մարալ Արթին-Ռայո Վալեկանո (Իսպանիա) Օլգա Օսիպյան-«Ժիլստրոյ-2» (Ուկրաինա) Մարինե Կարապետյան-«Փյունիկ» Վերոնիկա Ասատրյան-«Փյունիկ» Կարինե Եղյան-«Հայասա» Աննա Դալլաքյան-«Հայասա» Հարձակվողներ Օքսաննա Պիզլովա-«Փյունիկ» Նայիրի Տէր-Մկրտչեան-«Փյունիկ» Լուսինե Կոստանյան-«Ուրարտու» Նենսի Ավեսյան Կանանց Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ին կմեկնի Կոսովո, որտեղ ՖԻՖԱ-ի կանանց 2023թ․ Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերի 1-ին կմրցի Կոսովոյի հավաքականի հետ։ Հաջորդ հանդիպումը կանանց ազգային հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 6-ին Երևանում՝ նույն մրցաշարի շրջանակում մրցելով Բելգիայի ընտրանու հետ։Ավելին14:1526.08.22 -
ԱրցախԱրցախում սեպտեմբերի 2-ին քայլերթ և հանրահավաք կանցկացնենԱրցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին հայտարարվում է հանրային միջոցառումների կազմակերպման մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Ազգային ժողովից։ «Այդ օրը` ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցեւոյ) բոլոր քաղաքացիներին եւ մայրաքաղաքի հյուրերին հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00 -ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը: Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների արյամբ հաստատված, հազարավոր նվիրյալների համառ աշխատանքով ու քրտինքով կերտված ինքնիշխան պետականությանը: Մասնակցելով երթ-հանրահավաքին, մենք միանում ենք ազատության համար շարունակվող պայքարին՝ աշխարհին ի ցույց դնելով մեր միասնականությունը եւ մեր իրավունքներին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը: Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է»,- նշվում է ԱՀ ԱԺ-ի ֆոյսբուքյան էջում։Ավելին14:0226.08.22 -
ԻրավականՈվքեր են «Սուրմալուի» պայթյունի գործով ձերբակալվածները. մանրամասներ«ArmLur.am»-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածներից մեկը առևտրի կենտրոնի փոխտնօրենն է, մյուսը՝ պայթած տարածքի վարձակալը: «ArmLur.am»-ին հաջողվել է ճշտել նաև մյուս երկու ձերբակալվածների մասին տեղեկություններ: Մասնավորապես, այդ երկու անձինք էլ պահեստը շահագործողներն են եղել:Ավելին13:5726.08.22 -
ՄիջազգայինԲայդենը սեպտեմբերի 19-20-ին կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանինԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերին կուղեւորվի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 77-րդ նստաշրջանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Սեպտեմբերի 18-ին նախագահ Բայդենը կուղեւորվի Նյու Յորք: Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, եւ երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին, նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանին»,-ասված Է հաղորդագրության մեջ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը տեղի կունենա սեպտեմբերի 20-ից մինչեւ 26-ը: Այդ միջոցառմանը, որը բացում Է Գլխավոր ասամբլեայի նոր տարեկան նստաշրջանը, ավանդաբար մասնակցում են նախագահներ, վարչապետներ, նախարարներ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Է հաստատել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին13:4526.08.22 -
ՏնտեսականԵԱՏՄ-ն կստեղծի Եվրասիական ապահովագրական ընկերություն առևտրի աջակցման համարԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետներն ընդունել են համաձայնագիր Եվրասիական ապահովագրական ընկերություն հիմնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը: «Այժմ կհայտնվի գործարարության աջակցության եւս մեկ միջոց: Դա այն է, ինչի շուրջ մենք համաձայնության եկանք, երեկ մանրամասնորեն քննարկեցինք. խոսքը Եվրասիական ապահովագրական ընկերության մասին է: Մենք ընդունեցինք համաձայնություն ընկերություն հիմնելու մասին,- նշել Է Միշուստինը: Կազմակարպությունն ապահովագրական աջակցություն ցույց կտա փոխադարձ եւ արտաքին առեւտրին, կխթանի ներդրումային համագործակցության զարգացմանը, կապահովի արտահանական փոխառություններ եւ փոխգործակցություն վարկային գործակալությունների եւ ապահովագրողների հետ: Պլաններում են սեփական արժեթղթերի թողարկումը եւ նախագծերի ֆինանսավորումը:Ավելին13:3726.08.22 -
ԵրևանԱրաբկիրի որոշ թաղամասերի գազամատակարարումը օգոստոսի 29-ին կդադարեցվիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 29-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան, Գյուլբենկյան, Հ.Էմինի, Քեռու, Հակոբյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:Ավելին13:3026.08.22 -
ՏարածաշրջանՎրաստանում մեկ շաբաթ է՝ պայքարում են Բորջոմիում բռնկված հրդեհի դեմՎրաստանում արդեն ուղիղ մեկ շաբաթ է՝ պայքարում են Բորջոմիի անտառներում բռնկված հրդեհի դեմ։ Աղետի յոթերորդ օրը՝ 24-ժամյա ռեժիմով, դեռ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Կրակը կրկին տարածվում է երկրի հարավային հատվածում։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Տեղեկության համաձայն՝ կրակն անցել է Ախալցիխեի մունիցիպալիտետի սոճու և եղևնու փշատերև անտառ, սակայն ՆԳՆ-ի տեղեկություններով՝ կարմիր գոտուց այն կողմ չի անցնում։ Պաշտոնապես Բորջոմի-Ախալցիխե ճանապարհին այրվում է 150 հա անտառ։ Բորջոմիում բռնկված հրդեհի ստույգ պատճառը, ինչպես նաև պատճառած վնասի չափը հայտնի չէ։ Հիշեցնենք, որ երեկ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Բորջոմիի մունիցիպալիտետի հրդեհների մեծ մասն այս պահին տեղայնացված է։ Ուժեղ քամին և բարձր ջերմաստիճանը, սակայն շարունակում են խոչընդոտել հրդեհի մարման գործընթացին։Ավելին13:2326.08.22 -
Քաղաքական24 մլն դրամ վճարելով՝ չեք ազատվի հավաքներից կամ պատերազմական գործողություններին մասնակցելուց. ԱբրահամյանԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գրառումս այն մարդկանց համար է, ովքեր կարծում են, որ 24 մլն դրամ վճարելով և 4.5 ամսվա ծառայությամբ սահմանափակվելով լուծվում է արտագաղթի և քաղաքացիության փոփոխության հետ կապված հարցերը։ Իշխանության նախաձեռնությանը բացահայտ կամ թաքնված աջակցողների հիմնական փաստարկն այն է, որ հիմա էլ շատերը խուսափում են ծառայությունից ու դրա համար շատերը ընտանիքներով արտագաղթում են կամ ստիպված այլ երկրի քաղաքացիություն են ընդունում։ Ավելին՝ հեռու գնալով, որոշները նույնիսկ պնդում են, որ սա ոլորտում կոռուպցիան վերացնելու ամենահարմար տարբերակն է, որի դեպքում սև գումարները պարզաջրվում և բյուջե են գնում։ Սկսեմ նրանից, որ երկրից գնացողների կամ քաղաքացիություն փոխողների գլխավոր մտավախությունը տարբեր ժամկետներով հավաքներն են և հնարավոր մարտական գործողությունները, որի դեպքում պահեստազորի համապատասխան խմբերում, կարգերում ընդգրկվածները զորակոչվում են ու մեկնում պատերազմ։ Իշխանության նախաձեռնությամբ նախատեսված 4.5 ամիս ժամկետով ծառայությունն առաջին հերթին նրա համար է սահմանված, որպեսզի 24 մլն գումար վճարածները հետագայում հանգրվանեն պահեստազորի այնպիսի խմբերում և կարգերում, որի պարագայում նրանք չեն խուսափի մոբիլիզացիոն հավաքներից, իսկ պատերազմական գործողությունների դեպքում կզորակոչվեն։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր պատրաստ են 24 մլն դրամ վճարելուն, դա նախատեսված է միայն պարտադիր զինվորական ծառայությունը 19.5 ամսով կրճատելուն, բայց ոչ երբեք հավաքների կամ պատերազմական գործողություններին չմասնակցելուն։ Այնպես որ սա ո՛չ արտագաղթ է կանխելու, ո՛չ էլ այլ երկրի քաղաքացիություն ստանալն է կանխելու։ Արտագաղթը, քաղաքացիության փոփոխությունն այլ համալիր լուծումներ է պահանջում, որն օդի ու ջրի պես պետք է մեր երկրին, սակայն այս իշխանությունը նման խնդիր լուծելու ո՛չ կամք, ո՛չ էլ հնարավորություն ունի։ Ինչ վերաբերում է նախաձեռնության «հակակոռուպցիոն» բնույթին, ապա դրա դեմ պետք է պայքարել վերահսկողության ուժեղացման և օրենսդրական բացերը լրացնելու ճանապարհով»։Ավելին13:1526.08.22 -
Իրավական«Սուրմալուի» պայթյունի գործով ձերբակալվածներ կան««Սուրմալուի» պայթյունի գործով ձերբակալվել են «Երևանի պահածոների գործարան» ընկերության փոխտնօրենը, տարածքի վարձակալը և պահեստը շահագործող 2 մարդ»,- այս մասին «Հայլուր»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը: Ձերբակալվածներից երկուսը, ըստ Դատախազության պաշտոնական հաղորդագրության, մեղադրվում են հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու համար, ինչը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, մյուս երկուսը մեղադրվում են անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար:Ավելին13:0726.08.22 -
ՏնտեսականՍպառողական գները Հայաստանում մեկ տարում աճել են 9.3%-ովՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.1%։ 2021թ-ի հուլիս ամսվա նկատմամբ ՏԱՑ-ը կազմել է 19.4%, իսկ հուլիսի ՏԱՑ-ը հունիսի նկատմամբ՝ 8.5%: Վիճակագրության համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հուլիսին աճել է 7%-ով, իսկ 2021թ-ի հուլիսի համեմատ՝ 13.7%-ով: Շինարարության ոլորտում այս տարվա յոթ ամիսներին արձանագրվել է 13.6%-ի աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 14.9%-ի աճ։ Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.5%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 27.5%-ով: Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 8.3 %-ով, իսկ 2021 թ-ի հուլիսի համեմատ՝ 9.3%-ով։ Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում էլ այս տարվա յոթ ամիսներին նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ արձանագրվել է 47.7%-ի աճ, ընդ որում` արտահանումն ավելացել է 43.9%-ով, ներմուծումը՝ 50.1%-ով: Նշենք, որ Վիճակագրական կոմիտեն հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ այլևս տվյալներ չի հրապարակում, մինչդեռ նախորդ տարիներին ամեն ամիս մակրոտնտեսական ցուցանիշներում այդ տվյալները ներառվում էին։Ավելին13:0026.08.22 -
ՀասարակականԳազաբալոնի պայթյունից այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր․ ՊՆՕգոստոսի 25-ին գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողի վիճակը շարունակվում է մնալ ծանր։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Զինծառայողը բուժումը ստանում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով քննություն է ընթանում»,- ասաց նա:Ավելին13:0026.08.22 -
ՔաղաքականՀայ դատի Ամերիկայի հանձնախումբն Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման համար արշավ է սկսվելՎերջին շաբաթվա ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացված համայնքային մոբիլիզացիայի արդյունքում` հանձնախմբի էլեկտրոնային կայքի ընձեռնած հնարավորություններով, Ամերիկայի հայ համայնքի ավելի քան 100․000 ակտիվիստներ, ԱՄՆ ողջ տարածքից, նամակներ են ուղարկել իրենց տարածքներից ընտրված կոնգրեսականներին՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախում շարունակական էթնիկ զտումների մասին և պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ալիևի ռեժիմին։ Ուղարկված նամակների մեջ հայկական ծագումով ԱՄՆ քաղաքացիները հարց են բարձրացրել․ «Ինչու՞ եք իմ տված հարկային դոլարներն ուղարկում նավթով հարուստ ադրբեջանցի զինվորականներին, որոնք քրիստոնյա հայերի էթնիկ զտում են իրականացնում վերջիններիս բնիկ հայրենիքում՝ Արցախում»։ Հատկանշական է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի «Արագ արձագանքման ծրագրին», որի միջոցով ուղարկվում են նման գրությունները, բաժանորդագրված են նաև ԱՄՆ ոչ հայ քաղաքացիներ, կոալիցիոն գործընկեր կազմակերպությունների ակտիվիստներ, ովքեր նույնպես օժանդակում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքներին։ Շարունակելով Ադրբեջանին ամերիկյան օժանդակությունից զրկելու պայքարի աշխատանքները՝ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը և Դինա Թիթուսը նոր գործընթաց են սկսել Արցախի համար ամերիկյան օժանդակություն ապահովելու համար՝ խնդրելով օրենսդիրներին ստորագրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին ուղղված կոնգրեսական նամակը, որով վերջիններիս կոչ է արվում «անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում վտանգի տակ գտնվող հայ բնակչությանը նշանակալի օժանդակություն հատկացնելու համար»։ Կոնգրեսականներին ուղղված նամակում Փալոնն ու Թիթուսը ընդգծում են՝ մինչև օրս ԱՄՆ ՄԶԳ-ն ընդամենը 5 միլիոն դոլար է հատկացրել Արցախից տեղահանվածների օժանդակությանը, ովքեր ներկայումս գտնվում են Հայաստանում։ Կոնգրեսականները այդ գումարի չափը բավարար չեն համարել հումանիտար ճգնաժամը լուծելու համար և մտահոգություն են հայտնել, որ Արցախի բնակչությունն առհասարակ այդ օգնությունը չի ստացել: Նամակով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերին կոչ է արվում ավելացնել Արցախի ժողովրդին տրամադրվող անմիջական օգնությունը, խթանել Բայդենի վարչակազմի ջանքերն Արցախին անմիջականորեն աջակցելու ուղղությամբ, իրականացնել Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ կարիքների գնահատում։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն արդեն իսկ հայտարարել են այս նախաձեռնությանն իրենց զորակցության մասին։ Հայ դատի հանձնախումբն աշխատանքներ է տանում հնարավորինս շատ կոնգրեսականների ստորագրություն ապահովելու համար։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի «Արագ արձագանքման ծրագրի» միջոցով այս դեպքում ևս կապահովվի մեծաքանակ անհատական նամակների հղում կոնգրեսական պաշտոնյաներին։Ավելին12:5826.08.22 -
ՄիջազգայինՄԱԿ-ը կոչ է անում Տաջիկստանի իշխանություններին դադարեցնելու աֆղանցիների արտաքսումըՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԿՎ) լուրջ անհանգստություն Է հայտնել Տաջիկստանում աֆղանցի փախստականների հետ կապված իրադրության առնչությամբ, որոնցից շատերը ենթարկվում են ձերբակալությունների եւ արտաքսման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է ՄԱԿ-ի կայքը: «Տաջիկստանը պետք Է դադարեցնի փախստականների ձերբակալումն ու արտաքսումը, գործողություններ, որոնք հստակ սպառնալիքի տակ են դնում մարդկանց կյանքը»,-հայտարարել Է ՓԳԿՎ-ի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տանը: Նա հիշեցրել Է, որ փախստականների հարկադրական վերադարձը հակասում Է չվտարելու օրենքին ու սկզբունքին, որը փախստականների իրավունքների միջազգային օրենսդրության անկյունաքարն Է: Վարչությունում տեղեկացրել են վերջերս տեղի ունեցած միջադեպի մասին, որը կապված Է հինգ աֆղանցիների արտաքսման հետ: Նրանց թվում Է մայրը՝ երեք երեխաների հետ: Չնայած ՓԳԿՎ-ի միջամտությանը, նրանք բոլորը օգոստոսի 23-ին հարկադրաբար Աֆղանստան են վերադարձել Տաջիկստանի հյուսիս-արեւելքում գտնվող Պանչի Պոյոն սահմանային անցակետով: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ 2021 թվականից ՓԳԿՎ-ում գրանցվել են Տաջիկստանում փախստականների ձերբակալման, նրանց երկրից վտարման եւ այն անձանց համար մուտքի արգելքի կարգադրություններ տալու բազմաթիվ դեպքեր, ովքեր միջազգային պաշտպանության կարիք ունեն: «Մենք մշտապես կոչ ենք անում Տաջիկստանի իշխանություններին տարածք մուտքի հնարավորություն տալ նրանց, ովքեր Աֆղանստանում փրկվում են հակամարտությունից ու դրա հետեւանքներից, եւ դադարեցնել հետագա արտաքսումը»,-հավելել Է ՓԳԿՎ-ի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տանը: Նա հիշեցրել Է Աֆղանստանում կանանց ու աղջիկների իրավունքների հետ կապված իրադրության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին12:5326.08.22 -
ԱրցախՇուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալԱրցախի տեղեկատվական շտաբը գրում է․ «Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները: ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրի հավելյալ տեղեկություն»։Ավելին12:5026.08.22