Լրահոս
2022-08-26
-
ՔաղաքականԵվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին ՀայաստանումԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն առաջարկել Է նիստն անցկացնել դեկտեմբերի 1 - 2-ը: Դրան ի պատասխան, ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել Է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 20-21-ը: «Ինձ թվացել է, որ մենք դրա շուրջ համաձայնություն ունեինք»,- ասել Է Ռուսաստանի նախարարների կաբինետի ղեկավարը: Դրանից հետո վարչապետները մեկ անգամ եւս քննարկել են հաջորդ հանդիպման անցկացման ժամկետը եւ կոլեկտիվ կերպով որոշել, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերին:Ավելին12:4726.08.22 -
ՀասարակականՓրկարարները դուրս են բերել Արցախի պողոտայի ջրանցքում հայտնված երեխայինՕգոստոսի 26-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ ջրանցքում, երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Ս․ Գ․-ին (ծնված 2015 թ․) դուրս են բերել ջրանցքից։Ավելին12:4026.08.22 -
ԻրավականՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 59 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրանյութի հայտնաբերման՝ 7, խարդախության, ընտանեկան բռնության ու արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 5-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, անձի առևանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեականն կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու և 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և խարդախության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 5 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին12:2826.08.22 -
Կրթություն և գիտությունՀաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլաններըԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2022-2023 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։ Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդներին: Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Մասնագիտական առանձնահատկություններով և շենքային պայմաններով պայմանավորված՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ: Առարկաների և դասաժամերի քանակն ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` կախված դպրոցի ֆինանսական հնարավորություններից: Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները: Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է: Դպրոցի սովորողների գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով կազմակերպվող ստուգարքներով և քննություններով: Քննությունը գնահատվում է գնահատման 10 միավորային համակարգով: Դպրոցի և սովորողի ծնողի փոխադարձ համաձայնությամբ սովորողի անհատական պարապմունքների՝ անընդմեջ մինչև 16 դասաժամ հարգելի բացակայության դասաժամերը կարող են համալրվել՝ դպրոցի առաջարկած ժամանակացույցի համաձայն: Դրսեկության ձևով (էքստեռն) դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության, դպրոցի մանկավարժական խորհրդի հավանության և լիազոր մարմնի թույլտվության դեպքում: Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ: Դպրոցի ավարտական վկայականը տրվում է ավարտական ստուգարքներն ու քննությունները հանձնած և ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասաժամերի առնվազն 70% հաճախում ունեցած սովորողներին: Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական, հետդպրոցական, ինչպես նաև ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառություն: Տեսական առարկաների (սոլֆեջո, երաժշտական գրականություն, արվեստի պատմություն, երաժշտական գրագիտություն և ունկնդրում) խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում փոքր համակազմ ունեցող դպրոցում այն կարող է սկսել 3 սովորողից: Լիազոր մարմնի որոշմամբ՝ դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար եղանակով:Ավելին12:2026.08.22 -
ՏարածաշրջանԲաքվից Անթալիա թռչող ինքնաթիռը ետվայրէջք է կատարել«Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) J2 027 Բաքու-Անթալիա չվերթի անձնակազմի ղեկավարը օգոստոսի 26-ի վաղ առավոտյան թռիչքից հետո որոշել է ետ վերադառնալ Բաքվի «Հեյդար Ալիև» միջազգային օդանավակայան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Տեղեկության համաձայն՝ վերադարձի պատճառը եղել են օդանավում առաջացած տեխնիկական խնդիրները: Բաքվից Անթալիա մեկնող ուղևորները ստիպված կլինեն թռչել մեկ այլ ինքնաթիռով:Ավելին12:1226.08.22 -
ՔաղաքականԳնում է պետականության փլուզման սուր պրոցես, որի և´ վերջնարդյունքը, և´ ընթացքը վտանգավոր է այստեղ ապրող ժողովրդի համար․ ՀովհաննիսյանԳնում է պետականության փլուզման սուր պրոցես, որի և´ վերջնարդյունքը, և´ ընթացքը վտանգավոր է այստեղ ապրող ժողովրդի համարԱվելին12:1026.08.22 -
Արտաքին քաղաքականությունՂրղզստանում տեղի է ունցել ՌԴ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումըՂրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում օգոստոսի 25-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացող ընթացքին։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային ընթացիկ հարցեր։Ավելին12:0526.08.22 -
ՀայաստանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:5726.08.22 -
ՀասարակականՀանրապետական ծննդատանը մահացել է 20-ամյա ծննդկան«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հանրապետական ծննդատանը մահացել է ծննդկան՝ 20-ամյա Մերի Գ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Լոռու մարզի բնակիչ էր և Հանրապետական ծննդատուն էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին11:5426.08.22 -
ԻրավականԿալանավորում՝ օրեր առաջ Տավուշի մարզում տեղի ունեցած սպանության գործովՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Իջևան համայնքի 23-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի 1990թ. ծնված բնակիչ է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Իջևան համայնքի 32-ամյա բնակչի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում, գումարային հարցերի շուրջ, վիճաբանություն է ծագել վերջինիս և հիշյալ 23-ամյա երիտասարդի միջև, որը շարունակվել է Վազաշեն բնակավայրին հարող հանդամասում: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը մեքենայից վերցված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին՝ այդ կերպ վերջինիս ապօրինաբար զրկելով կյանքից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:5026.08.22 -
Քաղաքական24 մլն-ով բանակից ազատվելու ծրագիրը հենց Ալիևի հայտարարության դրսևորումն է․ Ալեն ՂևոնդյանՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Ամիսներ առաջ Ի. Ալիևն իր հարցազրույցներից մեկում նշեց, որ ոչ միայն Արցախում չպետք լինեն զինված ուժեր ու անվտանգության ստորաբաժանումներ, այլև Հայաստանը առհասարակ բանակ չպետք է ունենա: 24 մլն-ով բանակից ազատվելու ծրագիրը հենց դրա դրսևորումն է, որը իրականացնում է ՀՀ-ի երիտթուրքական կառավորությունը՝ որպես հրահանգ: Շատ չեմ մանրանում, թե դա ինչի է հանգեցնելու, բայց դա լինելու է զինված ուժերի ոչնչացման քայլերից մեկը: Կլինեն այլ քայլեր ևս կապված աղանդավորների ու սեռ փոքմասնությունների հետ կապված: Էս ամենի մասին հերթական հարցազրույցներիցս մեկում կանդրադառնամ, երբ «արձակուրդային» ռեժիմից դուրս գամ: Ի դեպ, լավ ուսումնասիրեք Ալեքսանդրապոլի պայմանագիրը. թուրքերն ու ադրբեջանցիները նման մի բան են նախատեսում հայկական կողմի հետ ստորագրել. կենտրոնացեք հատկապես նրա գաղտնի հավելված վրա: Salam Ermenistan ...»։Ավելին11:4626.08.22 -
ՏարածաշրջանՄենք «վերադարձանք» Լաչին . ԱլիևԼաչինն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Զաբուղ (Աղավնո) և Սուս գյուղերը մեր վերահսկողության տակ են: Շնորհավորում եմ բոլոր լաչինցիներին և ադրբեջանցի ժողովրդին այս իրադարձության կապակցությամբ», - գրել է նա: Нет описания.Ավելին11:4426.08.22 -
Կոթիում այրվել է 22,5 հա խոտածածկույթ և ցորենի հնձած արտՕգոստոսի 25-ին, ժամը 17։26-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի և Ոսկեվանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին, մարվել՝ 22:22-ին: Այրվել է մոտ 22,5 հա խոտածածկույթ և ցորենի հնձած արտ:Ավելին11:4226.08.22 -
ՀասարակականՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 27 ահազանգ է ստացվելOգոստոսի 24-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին11:3526.08.22 -
ՀասարակականՔաղաքացին դուրս է եկել Դիլիջանի տներից մեկից դեպի մոտակա ձորակը և չի վերադարձելՕգոստոսի 25-ին, ժամը 21։10-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վ․ Ղ․-ն (ծնված 1948 թ.) ժամը 18:00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկից դուրս է եկել դեպի մոտակա ձորակ և չի վերադարձել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն և ուղեկցել տուն:Ավելին11:2726.08.22 -
ՀայաստանՀրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 143,1 հա տարածքում բռնկված հրդեհներըՕգոստոսի 24-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 51 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 600 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 800 քմ, Արարատի մարզի Վարդաշեն գյուղում՝ 250 քմ․ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 3000 քմ, Գավառ քաղաքում՝ 3 հա, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 800 քմ, Ստեփանավան քաղաքում՝ 5000 քմ, Տաշիր քաղաքում՝ 5000 քմ, Վանաձոր քաղաքում՝ 2․3 հա, Սպիտակ քաղաքում՝ 2000 քմ, Բովաձոր գյուղում՝ 1 հա, Շիրակամուտ գյուղում՝ 5000 քմ, Օձուն գյուղում՝ 12 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1․4 հա, Հրազդան քաղաքում՝ 3,04 հա, Չարենցավան քաղաքում՝ 2000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 5000 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ 300 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 6000 քմ, Ամասիա գյուղում՝ 500 քմ, Փանիկ գյուղում՝ 3 հա, Ախուրյան գյուղում՝ 1400 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 200 քմ, Սիսիան քաղաքում՝ 3000 քմ, Չափնի գյուղում՝ 1000 քմ, Խոտ գյուղում՝ 2․5 հա, Շինուհայր գյուղում՝ 1 հա, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ 3500 քմ, Գնդեվազ գյուղում՝ 1500 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 4․5 հա, Բերդ քաղաքում՝ 2․9 հա, Դիլիջան քաղաքում՝ 4000 քմ, Աչաջուր գյուղում՝ 50 հա, Մովսես գյուղում՝ 15 հա, Վազաշեն գյուղում՝ 4 հա, Կոթի գյուղում՝ 22,5 հա, Չինարի գյուղում՝ 7 հա, Վերին Կարմիրաղբյուր գյուղում՝ 3 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 143,1 հա:Ավելին11:2026.08.22 -
ՍպորտԱրսեն Զաքարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զաքարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: «Ազնվականնները» պատրաստ են վճարելու Մոսկվայի «Դինամո»-ի ֆուտբոլիստի Արսեն Զաքարյանի հրաժարագինը, որը կազմում է 15 միլիոն եվրո: Արսեն Զաքարյանի ներկայիս պայմանագիրը Մոսկվայի «Դինամո»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Նա ռուսաստանյան ակումբի կազմում մասնակցել է 52 խաղի, դարձել է 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ: 2021 թվականին Զաքարյանը նորամուտն է տոնել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում և մինչ օրս անցկացրել է 4 հանդիպում:Ավելին11:1226.08.22 -
ՍպորտԲարսեղյանի «Սլովանը» հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայումՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանի ակումբը` «Սլովանը», հանդես կգա ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոնֆերնցիաների լիգայի փլեյ-օֆի պատասխան խաղում «Սլովանը», խաղի հիմնական ժամանակն ավարտվելով 10 ֆուտբոլիստով, կարողացավ հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ և այնուհետև վչռոորոշ եղան հետխաղյա 11-մետրանոց հարվածները, որտեղ դիպուկ էին հենց «Սլովանի»-ի ֆուտբոլիստները:Ավելին11:0526.08.22 -
ՀասարակականOpel-ը Նալբանդյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց և բախվել կայանված Mercedes CLՏ 500-ին․ կա վիրավորԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Նալբանդյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes CLՏ 500 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Mercedes-ն էլ բախվել է կայանված Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենային։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:Ավելին11:0226.08.22