Լրահոս

2022-08-26
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի է որքան բաց կթողնի Կանտեն վնասվածքի պատճառով
    «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ամենաքիչը 4 շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Մենք շաբաթների մասին ենք խոսում։ Դա 4 շաբաթից ավելին է։ Նգոլոյին փոխարինելը բարդ է։ Նա բացառիկ է։ Մենք վստահում ենք մեր խաղացողներին, դրա համար էլ խաղային սխեման մնում է նույնը, ինչ որ կար»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։ «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 2-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում։ Հաղորդում է ArmSport.am-ը։
    23:52
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի քաղաքապետը և ԱԶԲ ներկայացուցիչները քննարկել են ճանապարհաշինական նախագծերի ընթացքը
    Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող ճանապարհաշինական նախագծերի ընթացքն են քննարկել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Հանդիպմանը մասնակցել են նաև բանկի տարածաշրջանային մասնագետները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերին՝ քաղաքապետն ընդգծել է դրանց կարևորությունն ու շարունակականության ապահովումը: Կողմերը խոսել են նաև ճանապարհաշինական նոր նախագծերի, մասնավորապես՝ Իսակովի և Արշակունյաց պողոտաները միացնող նոր ճանապարհը կառուցելու նպատակով վարկային հնարավոր միջոցներ ներգրավելու մասին: Ըստ աղբյուրի՝ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը, գոհունակություն հայտնելով ծրագրերի արդյունքներից, նշել է, որ քաղաքապետարանը բանկի վստահելի գործընկերներից է, պատրաստակամություն հայտնել աջակցելու համայնքին լայնածավալ նախագծեր կյանքի կոչելու գործում, որոնք ունեն ոչ միայն մայրաքաղաքային կարևորություն:
    23:37
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անդերս Բրեյվիկը նախատեսում է վերացնել իր հանդեպ կիրառվող մեկուսացումը
    Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը ցանկանում է վերջ տալ իր մեկուսացմանը։ Նա կարծում է, որ դա խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այս մասին օգոստոսի 26-ին հայտնել է նորվեգական Aftenposten թերթը։ Հրատարակության տվյալներով՝ մեկուսարանում պահվող Բրեյվիկը պատրաստվում է դիմել դատարան։ Դատապարտյալը մատնանշել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի «խոշտանգումների» կամ «անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի ու պատժի»: Ավելի վաղ՝ փետրվարի 1-ին, հաղորդվել էր, որ Նորվեգիայի Տելեմարկ նահանգի դատարանը մերժել էր Բրեյվիկին պայմանական վաղաժամկետ ազատումը։ Որոշումը եղել էր միաձայն։ Բրեյվիկը տեսականորեն կարող էր պայմանական վաղաժամկետ ազատվել, սակայն հոգեբույժը, ով ելույթ էր ունեցել դատավարության ժամանակ, եզրակացրել էր, որ նա դեռևս վտանգ է ներկայացնում հասարակության համար: Դատարանը եզրակացրել էր, որ ամբաստանյալի կողմից բռնության վտանգը նույնքան իրական է այսօր, որքան 2012 թվականի օգոստոսին ազատազրկման դատավճիռը կայացնելու ժամանակ, և Բրեյվիկի բանավոր հավաստիացումներն անարժեք են։ 2011 թվականի հուլիսին Բրեյվիկը ռումբ պայթեցրեց Օսլոյի կառավարական թաղամասում, այնուհետև գնդակահարեց Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի աշխատակիցներին ու հյուրերին Ուտոյա կղզում։ Նրա 77 զոհերի մեծ մասը դեռահասներ էին, նրանցից ամենափոքրը ընդամենը 14 տարեկան էր։
    23:22
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Երևան համայնքն ու բիզնես կառույցները կրթական զարգացման համատեղ ծրագրեր կիրականացնեն
    Երևան համայնքն ու բիզնես կառույցները կրթական ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր կիրականացնեն. Երևանի քաղաքապետարանի, «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի ու «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է եռակողմ հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, հիմնադրամի տնօրեն Դավիթ Կարապետյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Ժամկոչյանը: Ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, գործակցությունը հիմնական և միջնակարգ դպրոցների աշակերտներին նախնական և միջին մասնագիտական կրթության հնարավորություն կտա: Մասնավորապես, կրթօջախներում նախատեսվում է ձևավորել առանձնացված խմբակներ, որտեղ աշակերտները հիմնական դասաժամերից հետո կկարողանան իրենց գիտելիքներն ու հմտությունները գործնականում փորձարկել մասնագիտական նախընտրելի ուղղություններով: Ծրագրով առանձնակի են կարևորվում գործարարական հմտությունները՝ հետագայում բիզնես ոլորտում գործունեություն ծավալելու համար: «Քայլեր կձեռնարկվեն նաև կրթական հաստատությունների ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի ամրապնդման, ինչպես նաև աշխատաշուկայում կրթական հաստատությունների շրջանավարտների մրցունակության բարձրացման ու որակավորված մասնագետներով ապահովման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Կրթության ոլորտում նախաձեռնվող ցանկացած նախագիծ ու ծրագիր կարևոր դերակատարում կարող է ունենալ ապագայի համար էլ ավելի կրթված ու մրցունակ կադրեր պատրաստելու հարցում: Իր լիազորությունների շրջանակում համայնքը կանգնած է բոլոր այն նախաձեռնությունների կողքին, որոնք ուղղված են աշխատաշուկային անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներով հարուստ կադրերի պատրաստմանը»,- ընդգծել է քաղաքապետը: Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի ու «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարներն իրենց հերթին նշել են, որ համայնքի հետ համատեղ ծրագրերի իրագործումը պարտավորեցնող է: Դավիթ Կարապետյանն ու Մարինե Ժամկոչյանը նաև համոզմունք են հայտնել, որ համատեղելով ջանքերը կհասնեն ցանկալի արդյունքի:
    23:07
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    29-ամյա վարորդը բեռնատար ГАЗель-ով կողաշրջվել և մասամբ փակել է ճանապարհը
    Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Պ.-ն իր վարած GAZ 33021 մակնիշի բեռնատարով Դավիթ Բեկի 59 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարե հատվածին և կողաշրջված վիճաում հայտնվել ճանապարհի մեջտեղում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/26/1220897/
    22:52
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՆԱՏՕ-ից Կիևի հրաժարվելը բավական չէ խաղաղության հասնելու համար. Մեդվեդև
    ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններից Կիևի հրաժարվելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է խաղաղության հասնելու համար, անհրաժեշտ է մշակել Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ, ինչի մասին խոսել է երկրի նախագահը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահություն չի ներշնչում Ռուսաստանի իշխանություններին, սակայն պահպանում է զրուցակցի որակները:
    22:40
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շենգեն վիզաների ստացման հարցում Թուրքիայի քաղաքացիները բախվում են դժվարությունների
    Շենգենյան վիզաների ստացման հարցում Թուրքիայի քաղաքացիները բախվում են դժվարությունների, մերժումների թիվը մեծացել է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը: Նրա խոսքով՝ դա արվում է միտումնավոր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական արշավը բարդացնելու համար։ Չավուշօղլուի խոսքով՝ ԱՄՆ-ը և մյուս երկրները դա պատճառաբանում են համավարակի դեմ պայքարով կամ կադրերի սղությամբ։
    22:30
    26.08.22
    Ավելին
  • Միջազգային
    «Հրաշալի երաշտ»՝ Իսպանիայում. ջուր չկա, բայց եկեղեցի կա
    Հիմա էլ հումանիտար ճգնաժամ է Իսպանիայում՝ 2000 կյանք խլած անոմալ շոգերի պատճառով: Ջուր չկա: Մոտ 40 %-ով ցամաքել է Կատալոնիայի ամենամեծ ջրամբարներից մեկը՝ Սաուին: Բայց չկա չարիք՝ առանց բարիքի: Երբ ջրամբարը դատարկվել է, նորից ցամաքում է հայտնվել նախորդ դարում ջրի տակ անցած հռոմեական Սանտա Ռոմա դե Սաու եկեղեցին:
    22:21
    26.08.22
    Ավելին
  • Հասարակական
    Նվազագույնը 100 հազար դրամ՝ մեկ երեխային դպրոց ուղարկելու համար. տոնավաճառներում եռուզեռ է
    Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ տոնավաճառներում մարդկանց պակաս չկա, փողի պակաս կա՝ բոլորի գրպաններում: «Հայլուրի» թղթակիցը եղել է մայրաքաղաքի տոնավաճառներից մեկում, հարցուփորձ արել ու պարզել՝ մեկ երեխա դպրոց ուղարկելու համար ծնողները ծախսում են միջինում 100 հազար դրամ:
    22:11
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ» կդառնան Ուկրաինայի համար. Միխայիլ Պոդոլյակ
    Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ» կդառնան Ուկրաինայի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՈՒՆԻԱՆ»-ը, այս մասին «The Hill»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միանշանակ դեմ է բանակցություններին, և ուկրաինական հասարակությունը հաստատակամ է, քանի որ մենք լիովին գիտակցում ենք ռիսկերը»,- ասել է նա: Պոդոլյակի կարծիքով՝ Ռուսաստանը կօգտվի ցանկացած դադարից ՝ ուժերը վերականգնելու և ավելի մասշտաբային հարձակումներ սկսելու համար:
    22:10
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոնակոյում ավտոկայանատեղիի աշխատողը տիրոջ աչքի առաջ փշրել է 3,6 միլիոն եվրո արժեքով Ferrari-ն
    Մոնակոյում ավտոկայանատեղիի աշխատակիցը տիրոջ աչքի առաջ փշրել է թանկարժեք` 3,6 միլիոն եվրո արժողությամբ Ferrari LaFerrari սպորտային մեքենան, հայտնում է The Sun-ը: Կադրերում երևում է, թե ինչպես է կապույտ Ferrari-ն դանդաղ շարժվում փողոցով: Այնուհետև այն տեղավորվում է ճանապարհի եզրին, որտեղ նրան սպասում է տերը և կանգ է առնում կայանված մոպեդների հետևում: Կայանատեղիի աշխատողը որոշ ժամանակ մեքենայի մեջ է լինում, ենթադրաբար ձեռքի արգելակն է փնտրում։ Հետո բացում է դուռը և դուրս ցատկում Ferrari-ից: Ընդ որրում, մեքենայի շարժիչը դեռ աշխատում է։ Մի քանի վայրկյան հետո մեքենան սկսում է առաջ շարժվել։ Տղամարդը մոլեգնած փորձում է ետ ցատկել խցիկ և սեղմել արգելակները, երբ Ferrari-ն շարժվում է դեպի մոպեդները: Մեքենան մխրճվում է դրանց մեջ։ Կադրից դուրս լսվում է, թե ինչպես է մեքենայի զայրացած տերը բղավում. «Դու հիմա՞ր ես։ Հեռացի՛ր այստեղից»։ Այնուհետև տեսանյութում երևում է, թե ինչպես է Ferrari-ն միջադեպի հաջորդ օրը երթևեկում փողոցներում: Մեքենայի վրա կան բազմաթիվ վնասված հատվածներ։ Մեքենայի վերանորոգումը կարժենա առնվազն 1,2 հազար եվրո (70,8 հազար ռուբլի): LaFerrari-ն վաճառքի պահին արժեցել է 1,2 մլն եվրո: Այժմ այդ մեքենաները հազվադեպ են և գնահատվում են շատ ավելի բարձր՝ մոտ 3,6 միլիոն եվրո: Որոշ դեպքերում այս մոդելի գինը հասնում է 8,4 միլիոն եվրոյի:
    22:00
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Գեղարքունիքի մարզի զորամասեր
    Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները օգոստոսի 24-25-ը մշտադիտարկման այց են իրականացրել Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասեր և զինվորական հոսպիտալ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի հիմնական նպատակն էր բանակում կարգապահության բարձրացման և խաղաղ պայմաններում մահացության դեպքերի կանխարգելման ու պատճառների վերհանման հետ կապված հարցերի ուսումնասիրությունը: «Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինվորների և սպաների հետ, տեղում արձանագրել են առկա խնդիրները, հրամանատարական կազմի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Ուսումնասիրվել են նաև զորամասերի բուժծառայության վիճակը, զինվորների կեցության պայմանները, սննդի որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են այցերի արդյունքները, որոնցով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։
    21:50
    26.08.22
    Ավելին
  • Հասարակական
    «Հոգեորսություն»՝ բանակո՞ւմ. ՄԻՊ գրասենյակը հիմնավորում է սկանդալային դիմումը՝ ՍԴ
    Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պարզաբանել է, թե ինչու են հիմա որոշել Սահմանադրական դատարան դիմել՝ վիճարկելով զինվորականների ու իրավապահների կրոնական կազմակերպություններին անդամակցելու արգելքը: ՄԻՊ օգնականի խոսքով՝ Սահմանադրական դատարանը դեռ 2020 թվականի փետրվարին է հակասահմանադրական ճանաչել ոստիկանության ծառայողի համար կրոնական կազմակերպությանն անդամակցելու արգելքը: Նշանակում է՝ նախընտրած կրոնական կազմակերպություններին կարող են հարել նաև Զինված ուժերի և ԱԱԾ աշխատակիցները: Իրավապաշտպանները ահազանգում են՝ Քրիստիննե Գրիգորյանի նախաձեռնությունը ուղիղ ճանապարհ է դեպի հոգևորսություն:
    21:40
    26.08.22
    Ավելին
  • Արցախ
    «Հարամ». Ադրբեջանը ոչ թե զենքով, այլ մուղամով մտավ Բերձոր
    Ադրբեջանի առաջին տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը ադրբեջանցիներն իրենց դրոշներն են բարձրացրել Բերձորում, Սուսում, Աղավնոյում: Ադրբեջանի նախագահը թվիթերում գրառմամբ է շնորհավորել ադրբեջանցիներին, շնորհավորանքներ է ստացել Թուրքիայի արտգործնախարարից: Իսկ Արցախի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, թե մինչև երբ հայերի համար անվտանգ կլինի երթևեկությունը Լաչինի միջանցքով:
    21:30
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բորջոմիում հրդեհը տեղայնացվել է
    Բորջոմիի մունիցիպալիտետում ողջ գիշեր ուժեղացված ուժերով շարունակաբար իրականացվել են հրդեհի տեղայնացման և մարման աշխատանքներ. ներկայումս կրակի լիկվիդացված և տեղայնացված օջախները գերազանցում են ակտիվ օջախների թիվը, Aliq Media-ի փախանցմամբ՝ հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: ՆԳՆ տեղեկություններով՝ ակտիվորեն ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ հրդեհի տարածումը դեպի բնակավայրեր և ռազմավարական նշանակության օբյեկտներ կանխելու համար։ «Թուրքիայի Հանրապետության սահմանային ոստիկանության ուղղաթիռներն ու երեք մասնագիտացված հրշեջ ինքնաթիռները վերսկսել են իրենց աշխատանքն առավոտից։ Հովտում պարբերաբար ուժգին քամիներ են գրանցվում, ինչը խոչընդոտում է հրդեհի մարման գործընթացը, սակայն հրշեջները տարբեր նախարարությունների աշխատակիցների օգնությամբ ամեն ինչ անում են հրդեհի տարածումը կանխելու և տեղայնացնելու համար»,- հայտնել են ՆԳՆ-ից։ Տվյալների համաձայն, դժվար, անանցանելի տեղանքում, որտեղ կենդանի ուժի միջոցով հնարավոր չէ տեղայնացման և մարման աշխատանքներ իրականացնել, հրդեհաշիջման աշխատանքներն ակտիվորեն իրականացնում են սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները և Թուրքիայի Հանրապետության երեք մասնագիտացված հրշեջ ինքնաթիռները։ «Չնայած տեղայնացման դժվարին աշխատանքներին, հրդեհի մարմանը մասնակցող գերատեսչությունների ոչ մի ներկայացուցիչ չի տուժել»,- հայտնել են ՆԳՆ-ից։
    21:20
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ և ՌԴ ԳՇ պետերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
    Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 26-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «Վալերի Գերասիմովը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ Արցախում արձանագրված զարգացումները և այս պահին տիրող իրադրությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:
    21:10
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում վիճակախաղում 1,33 միլիարդ դոլար շահած անձը 30 օր հետո չի պահանջել մրցանակը
    ԱՄՆ-ում 1,33 միլիարդ դոլար արժողությամբ «Mega Millions» ջեքփոթի հաղթողը դեռևս 30 օր հետո չի վերցրել մրցանակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Daily Mail թերթը: «Վիճակախաղի հաղթողը 30 օր հետո չի պահանջել մրցանակը», - գրում է թերթը։ Նշվում է, որ վիճակախաղի կազմակերպիչները կոչ են արել տոմսեր գնողներին ուշադիր ստուգել իրենց համարները: Խաղացողները վիճակախաղից հետո մեկ տարի ունեն մրցանակը ստանալու համար։
    21:00
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 3500 դոլարը
    Եվրոպայում գազի ֆյուչերսների գները մարտի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցում են հազար խորանարդ մետրի դիմաց 3500 դոլարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին վկայում են ICE լոնդոնյան բորսայի տվյալները: Առաջիկա ֆյուչերսային գործարքները (եվրոպական խոշորագույն TTF կենտրոնի ինդեքսով) բացվել են հազար խորանարդ մետրի դիմաց 3213,2 դոլարի մակարդակում (-2,3 տոկոս): Սակայն, Մոսկվայի ժամանակով 17.39-ի դրությամբ, գներն արդեն աճում են 6,6 տոկոսով ՝ կազմելով 3507,7 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Գնանշումների դինամիկան բերվում է նախորդ օրվա հաշվարկային գնից ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 3290,2 դոլար, որը ռեկորդային է դարձել Եվրոպայում գազային կենտրոնների գործունեության ամբողջ ընթացքում ՝ 1996 թվականից ի վեր:
    20:50
    26.08.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ալիևն ուզում է Պուտինի տեղը գրավել արևմտյան շուկայում. Բաքուն «Զանգեզուրի» միջանցքով Եվրոպա կհասնի՞
    «1 մեգավատ հոսանքի դիմաց նախկինում 130, հիմա՝ 700 դոլար վճարող Եվրոպային վերակենդանացնել կարող է միայն Բաքուն»: Ալիևն է ոսկյա սարեր խոստանում եվրոպացիներին՝ էժան էլեկտրաէներգիա՝ ռուսական թանկ հոսանքի փոխարեն: Փորձագետները վստահեցնում են՝ Ալիևի առաջարկները ֆանտաստիկայի ժանրից են: Բայց Եվրոպան համաձայն է օգտագործել Բաքվին և ցույց տալ Մոսկվային, թե ռուսական էներգակիրները անփոխարինելի չեն, ու իրենք ցանկացած պահի կարող են այլընտրանք գտնել թե՛ ռուսական հոսանքին, թե՛ կապույտ վառելիքին:
    20:41
    26.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը 35 ինքնաթիռ և 8 ռազմանավ է ուղարկել Թայվան
    Թայվանի զինված ուժերը կղզու մոտ Չինաստանի 35 ինքնաթիռ եւ 8 ռազմանավ են նկատել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է Թայվանի պաշտպանական գերատեսչության ամենօրյա ամփոփագրում: «Օգոստոսի 26-ի ժամը 17: 00-ի դրությամբ Թայվանի զինված ուժերը գրանցել են Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի 35 ինքնաթիռ եւ 8 ռազմանավ՝Թայվանի մերձակա ծովային և օդային տարածքում», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ 18 ինքնաթիռ հատել են Թայվանի նեղուցի այսպես կոչված «միջին գիծը», որոնց թվում է՝ 8 Սու-30 կործանիչ, 3՝ «J-11», 4՝ J-16 և 3՝ J-10: Գերատեսչությունը հայտնել է, որ Թայվանը օդային ուժեր է ուղարկել իրավիճակին հետևելու համար, ռադիոնախազգուշացումներ է տվել, ինչպես նաեւ զենիթահրթիռային համալիրներ է տեղակայել:
    20:40
    26.08.22
    Ավելին