Լրահոս
2022-08-26
-
ՍպորտՀայտնի են «Փյունիկ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլումՀայտնի են Երևանի «Փյունիկ»-ի մրցակիցները ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի խաղերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վիճակահանության արդյունքներով Երևանի «Փյունիկ»-ն ուժերը կչափի շվեյցարական «Բազել»-ի, Սլովակիան ներկայացնող «Սլովան»-ի («Սլովան»-ի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը) և Լիտվան ներկայացնող «Ժալգիրիս»-ի հետ: Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին:Ավելին19:4526.08.22 -
ԱռողջապահականԱնեմիա․ սակավարյունության առաջացումն ու բուժման մեթոդներըԱնեմիան սինդրոմների մի ամբողջ կատեգորիա է, որը բնութագրվում է հեմոգլոբինի կոնցենտրացիայի և արյան կարմիր բջիջների քանակի նվազմամբ։ Այս պայմանը ախտորոշվում է միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքներով։ Մեծահասակների մոտ անեմիայի ախտանիշները կարող են շատ տարբեր լինել: Ուստի բուժման ուղղությունը կախված է ընդհանուր առողջական վիճակից, հիվանդության առաջացման պատճառներից, տարիքից ու սեռից, համակցված հիվանդություններից: Սա կլինիկական և հեմատոլոգիական սինդրոմ է, որը կարող է առաջանալ որոշակի պաթոլոգիայի հետևանքով։ Հեմոգլոբին սպիտակուցը սինթեզվում է ոսկրածուծում երկաթի մասնակցությամբ և հանդիսանում է կարմիր արյան բջիջների անբաժանելի մասը։ Այն թթվածին է մատակարարում հյուսվածքներին և օգնում է օգտագործել ածխաթթու գազը՝ այն հասցնելով թոքեր: Նման կարևոր ֆունկցիան հեշտությամբ բացատրում է անեմիայի վտանգավոր հետևանքները։ Անեմիան հաճախ ուղեկցում է ոսկրածուծի լուրջ հիվանդություններին, ուռուցքներին և արյունաբանական ծանր հիվանդություններին։ Հեմոգլոբինի մակարդակի նվազումը կարող է հանգեցնել հետևյալ հետևանքների՝ պաշտպանիչ ուժերի թուլացում և շրջակա միջավայրի ագրեսիվ գործոնների նկատմամբ զգայունության բարձրացում, ֆիզիկական և ինտելեկտուալ տոկունության նվազում, սրտի հիվանդության զարգացման բարձր ռիսկ, թարախային պրոցեսների զարգացման բարձր ռիսկեր։ Հղի կանայք հատուկ ուշադրության են արժանի. երեխա ունենալու ժամանակահատվածում անեմիան կարող է հանգեցնել պտղի թերսնման և ներարգանդային աճի հետաձգման և հիպոքսիայի առաջացման : Ֆիզիոլոգիական արյան կորուստը ծննդաբերության ժամանակ կամ կեսարյան հատում կատարելիս առողջ կնոջ մոտ բարդություններ չի առաջացնի, սակայն անեմիա ունեցող ապագա մոր մոտ կարող է առաջանալ նաև լուրջ հետևանքներ։ Անեմիայի ախտանիշները և բուժման տարբերակները կարող են տարբեր լինել տարիքային տարբեր խմբերի, սեռի հիվանդների մոտ: Առավել բնորոշ հատկանիշները հետևյալն են՝ մաշկի գունատություն (սպիտակից մինչև դեղնավուն), մազաթափություն, փխրուն եղունգներ, եղունգների կառուցվածքի փոփոխություններ, եղունգների սպիտակ բծեր, բերանի անկյուններում ճաքեր, դաշտանային անկանոնություններ, ֆիզիկական ակտիվության նվազում, մկանային թուլություն, քնկոտություն տրամադրության փոփոխություններ, դյուրագրգռություն, գլխապտույտ, կրկնվող գլխացավեր, հազվադեպ ուշագնացություն, անսովոր գաստրոնոմիական նախասիրություններ․ ներկեր, հող, կավիճ և այլն համտեսելու ցանկություն, ցավ կրծքավանդակի հետևում՝ սովորաբար սրտի շրջանում: Ամեն դեպքում, թվարկված բոլոր ախտանիշները չեն կարող նկատվել: Երբեմն անեմիան հայտնաբերվում է պատահաբար՝ ընդհանուր առողջական ախտորոշման ժամանակ, երբ հիվանդը բժշկի է դիմել այլ պատճառով։ Այսպիսով, հաճախացած շնչառական հիվանդությունները անեմիայի սովորական հետևանք են, և այցը բժշկին թույլ է տալիս բացահայտել մշտական հիվանդությունների իրական պատճառները: Անեմիայի բուժման կլինիկական մեթոդները կախված են բազմաթիվ գործոններից՝ սեռից, տարիքից և հիվանդի վիճակից, սինդրոմի տեսակից և ծանրությունից: Կան մի քանի ընդհանուր սկզբունքներ, որոնք կիրառվում են բժշկական պրակտիկայում: Դրանք ներառում են՝ վիտամինների միջոցով B12-ի և երկաթի դեֆիցիտի ուղղում, հղի կանանց վիտամինների և միկրոտարրերի անբավարարության ժամանակին շտկում, նեղ մասնագետի պարտադիր խորհրդատվություն՝ հատուկ պատճառները բացահայտելու համար․ քրոնիկ արյունահոսություն, կանանց վերարտադրողական համակարգի գործունեության առանձնահատկություններ և այլն, Ինտեգրված մոտեցումը թույլ է տալիս հաղթահարել սինդրոմի պատճառը և չքողարկել ախտանիշը, ինչպես նաև վերացնել կամ շտկել հիվանդության հետևանքները:Ավելին19:3526.08.22 -
ԻրավականՄի խումբ հետախուզվողներ են հայտնաբերվելՈստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Ռոբերտ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: Առանց խափանման միջոցի: Օգոստոսի 25-ին, ժամը 04.30-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նաիրիի բաժին է տեղափոխվել 28-ամյա Էլիանորա Բ.-ն, որը փետրվարի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ և 324-րդ հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 25-ին բաժին է ներկայացել 36-ամյա Սարգիս Ֆ.-ն, որը մայիսի 10-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա հանձնվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին: Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները օգոստոսի 25-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա Լևոն Թ.-ին, որը օգոստոսի 9-ից ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:Ավելին19:2526.08.22 -
ԻրավականԱրթիկի տներից մեկում կանեփանման թփեր են հայտնաբերվելԱրթիկի տներից մեկում կանեփանման թփեր են հայտնաբերվելԱվելին19:1526.08.22 -
ԻրավականԵրեք մարդու կյանք խլած վթար` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ մանրամասներՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 2022թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության բնակչի կողմից վարած «MAN» և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի՝ 20-ամյա բնակչի կողմից վարած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս 17 և 15-ամյա ուղևորները, ինչպես նաև վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կետրոն» ՓԲ ընկերություն, որտեղ ուղևորները, գիտակցության չգալով, մահացել են, իսկ ժամեր անց հիվանդանոցում մահացել է նաև «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ զննվել են տրանսպորտային միջոցները, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, վերցվել են դեպքի պահին տուժողների և «MAN» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հագին եղած հագուստները: Նախաքննությունը շարունակվում է։Ավելին19:0026.08.22 -
ՄիջազգայինԻրանն իր ԱԹՍ-ներով զարմացնում է աշխարհինԱրդեն 3-րդ օրն է՝ Իրանում շարունակվում են 150 ԱԹՍ-ների մասնակցությամբ զորավարժությունները: Անարաք շրջանում գտնվող գաղտնի բազայում անօդաչուները կատարում են մարտավարական առաջադրանքներ՝ գերազանց խոցելով նշված թիրախները: «Արաշ», «Հոմա 5», «Կարրար», «Օմիդ» և «Կոդս-Մոհաջեր» իրանական արտադրության դրոնները իրենց մարտական կարողություններով առաջին զորավարժությունների առաջին օրից զարմացրել են ռազմական փորձագետներին: «Ասոշիեյթիդ Փրեսը» գրում է, որ Իրանը Ռուսաստանին հարյուրավոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է ուղարկել՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների համար:Ավելին18:5326.08.22 -
ՏարածաշրջանԷրդողանը դարձյալ սպառնում է Սիրիայի քրդերին ռազմական գործողությամբԹուրքիայի նախագահ Ջեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու ծրագրերի մասին, որոնց Անկարան ահաբեկչական է համարում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Մանազկերտի ճակատամարտի 951-րդ ամյակի տոնակատարության ժամանակ: «Եվս մեկ անգամ հայտարարում եմ ամբողջ աշխարհին, որ մեր պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ապահովել մեր հարավային սահմանները 30 կիլոմետր խորությամբ միջանցքով։ Մենք կշարունակենք մեր գործողությունները՝ ըստ մեր երկրի անվտանգության առաջնահերթություններ։ Մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ և ցանկացած տեղ կարող ենք գալ»,-ասել է Էրդողանը: Հիշեցնենք, որ արդեն երկու ամիս Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Սիրիայում գործողություն սկսելու մասին: Ավելի վաղ ԱՄՆ-ն, Ռուսաստանը դեմ էին արտահայտվել Սիրիայում ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի ծրագրերին:Ավելին18:4526.08.22 -
ՏարածաշրջանՄեկ օրում 43 անգամ ռմբակոծվել է Դոնեցկը. Ուկրաինային սպասվում է «ամենածանր ձմեռը պատմության մեջ»Մեկ օրում 43 անգամ ռմբակոծվել է Դոնեցկը: Տեղի իշխանությունները հայտնում են, որ ուկրաինացիները 333 հրթիռ են արձակել քաղաքի ուղղությամբ, 2 խաղաղ բնակիչ զոհվել է, 6-ը վիրավոր է: Զելենսկին զգուշացրել է ուկրաինացիներին, որ պատմության մեջ ամենածանր ձմեռն է սպասվում նրանց, քանի որ գազի գինը հասել է աստղաբաշխական թվերի:Ավելին18:3726.08.22 -
ԻրավականԱպարանի ոստիկանները հայտնաբերել են կանեփի 94 բույսԱպարանի ոստիկանները հայտնաբերել են կանեփի 94 բույսԱվելին18:2726.08.22 -
Հասարակական«Սուրմալուի» առևտրականները չգիտեն ինչ անել. «անորոշության մթնոլորտ է»«Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեության հնարավոր կասեցման մասին խոսակցությունները անորոշության մթնոլորտ են ստեղծել առևտրականների մոտ: Ինչպես գիտեք, Երևանի դատախազը քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին միջնորդագիր է ուղարկել, որ դադարեցվի «Սուրմալուի» գործունեությունը: Առևտրականներից մեկը, որ պայթյունից հետո սկսել է նորոգել տաղավարը, այսօր «Հայլուր»-ի թղթակցին ասել է, որ հնարավոր է՝ դադարեցնի վերանորոգումը, քանի որ չգիտի՝ ապագայում կաշխատի, թե՝ ոչ:Ավելին18:2226.08.22 -
ԻրավականԷջմիածնում 22-ամյա աղջիկը դանակահարել է 40-ամյա հարևանին․ մանրամասներՕգոստոսի 25-ին՝ ժամը 00.10-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդուն դանակահարել էր 22-ամյա հարևանուհին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա աղջիկը ներկայացել է Վաղարշապատի բաժին: Նա ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին18:1726.08.22 -
ՏարածաշրջանՈւկրաինան չի շեղի Ռուսաստանին «սիրիական գործերից»«Ռուսաստանը, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների ֆոնին, չի դադարելու զբաղվել սիրիական հակամարտության լուծմամբ», Ռուսաստանի գլխավոր դիվանագետն է հայտարարել Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի հետ հանդիպման ժամանակ: Լավրովն ասել է, թե Արևմուտքը մանիպուլացնում է մարդկանց՝ պնդելով, թե իբր Ռուսաստանը կորցրել է հետաքրքրությունը սիրիական հակամարտության կարգավորման նկատմամբ:Ավելին18:1326.08.22 -
ՄիջազգայինՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կարող Է փորձագետների մշտական ներկայության սկիզբ դնել Զապորոժիեի ԱԷԿ-ումԱտոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակության ուղեւորությունը Զապորոժիեի ատոմակայան կարող Է կայանում նրա փորձագետների մշտական ներկայության սկիզբ դնել: Այդ մասին, ինչպես օգոստոսի 26-ին տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին: «Դա բարդ առաքելություն Է: Արդեն բուն ուղեւորությունը ռազմական գործողությունների գոտիով հասարակ գործ չԷ»,- ասել Է Գրոսին Ֆրանսիայի RFI ռադիոկայանում կայացած հարցազույցում: «Ուստի անհրաժեշտ Է ապահովել անվտանգության պայմաններ: Դա պետք Է անել երկու երկրների միջեւ համակարգման միջոցով: Մենք պետք Է նաեւ ապավինենք ՄԱԿ-ի աջակցությանը»,- նշել Է նա: «Տեխնիկական տեսակետից անհրաժեշտ Է սահմանել առաքելության պարամետրերը, որոշել, թե ինչ կարող ենք անել մենք, ինչպես նաեւ, հնարավոր Է, հաստատել գործակալության մշտական ներկայությունը տեղում»,- հայտարարել Է կազմակերպության գլխավոր տնօրենը: «Մենք այս ուղեւորությունը պատրաստւմ ենք արդեն ամիսների ընթացքում: Դրա նպատակն Է փորձագետների տեսչական ստուգումն անվտանգության զանազան ասպեկտներով»,- ասել Է Գրոսին: Նա հիշեցրել Է, որ «ատոմակայանը դարձել Է գրոհների օբյեկտ»: «Եղել են նաեւ Էլեկտրամատակարարման խնդիրներ, որոնք առաջանում են մինչ օրս»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը: «Մենք պետք Է օգնենք կայունացնելու իրավիճակը»,- ասել Է նա: Օգոստոսի 25-ին Գրոսին հանդիպել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը նրան հավաստիացրել Է Զապորոժիեի ատոմակայանում առաքելությանն աջակցելու հարցում: Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում Է ռուսական զորքերի վերահսկողության ներքո: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարված են հասցրել կայանի տարածքին՝ օգտագործելով, մասնավորապես, անօդաչուներ, ծանր հրետանի եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Մեծավ մասամբ գրոհները դիմագրավում են հակաօդային պաշտպանության համակարգերը, սակայն արձանագրում են, որ արկեր են ընկնում ենթակառուցվածքի օբյեկտների եւ միջուկային թափոնների պահեստարանի շրջանում, ինչը ճառագայթման արտահոսքի սպառնալիք Է ներկայացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին18:0726.08.22 -
ՀասարակականԻնչո՞ւ է ՄԻՊ-ն ուզում, որ կրոնական կազմակերպությունների անդամներին չարգելվի լինել զինվորականՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը «Հայլուրի» խնդրանքով պարզաբանել է, թե ինչու են հիմա որոշել Սահմանադրական դատարան դիմել՝ վիճարկելով զինվորականների ու իրավապահների կրոնական կազմակերպությունների անդամակցելու արգելքը: Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը դեռ 2020 թվականի փետրվարի 18-ին է հակասահմանադրական ճանաչել ոստիկանության ծառայողի համար կրոնական կազմակերպությանն անդամակցելու արգելքը: Հետևաբար խնդիրներ չեն առաջանա նաև այս դեպքում, երբ Զինված ուժերի և ԱԱԾ աշխատակիցները կարողանան իրենց նախընտրած կրոնական կազմակերպություններին հարել, կազմակերպություններ ստեղծել:Ավելին18:0026.08.22 -
ԱրցախԱդրբեջանցիները Բերձորում են՝ զինվածԱդրբեջանցիները արդեն դրոշներ են բարձրացրել Բերձորում ու տեսանյութեր հրապարակել: Նրանց տարածած տեսանյութերում ադրբեջանցի զինվորները զինված են, հավանաբար փորձում են տպավորություն ստեղծել, թե զենքով են վերցրել Բերձորը:Ավելին17:5926.08.22 -
ՄիջազգայինՌուսաստանի տարածքը թիրախավորելու համար Գերմանիան զենք չի տա Ուկրաինային«Գերմանիան Ուկրաինային զենք չի տա Ռուսաստանի տարածքը թիրախավորելու համար, քանի որ դա կսրի հակամարտությունը»: Այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի կանցլերը: Շոլցը մեղադրել է Եվրամիության այն երկրների ղեկավարներին, որոնք մերժել են մուտքի արտոնագրեր տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին:Ավելին17:5826.08.22 -
2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների աջակցության ծրագրի շրջանակում առցանց եղանակով դիմումներն ընդունվում են2020 թ․ պատերազմի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած այն զինծառայողներն, ովքեր տվյալ միջոցառման շրջանակում սոցիալական աջակցություն չեն ստացել, ծրագրից օգտվելու համար կարող են առցանց եղանակով դիմում ներկայացնել։ ինչպես տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ անհրաժեշտ է մուտք գործել dimum.ssa.am կայքի «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» բաժին և լրացնել պահանջվող տվյալները (հղումը՝ https://bit.ly/3QQVwtW )։ Դիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։ Հիշեցնենք, որ միջոցառման շահառուներ են համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած, բժշկական հաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած այն անձինք, որոնք չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն կամ կարող են ունենալ հաշմանդամության երրորդ խումբ (որոնց մոտ ախտանիշներն ի հայտ են եկել մինչև 2021 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում)։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր շահառուին միանվագ 500,000 դրամի չափով՝ գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով․ այս նպատակով՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 408 մլն դրամ։ Շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։Ավելին17:5726.08.22 -
Հասարակական20-ամյա ծննդկանին կյանքի հետ անհամատեղելի տվյալներով են հասցրել պերինատոլոգիայի ինստիտուտ․պարզաբանումՎերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը պարզաբանում է տարածել օգոստոսի 25-ին տեղի ունեցած ցավալի դեպքի՝ ծննդկանի մահվան կապակցությամբ․ «Երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է պատահել «Վանաձոր» բժշկական կենտրոնում․ արձանագրվել է ծննդկանի՝ 20-ամյա Մերի Մացակի Գրիգորյանի պտղի մահը։ Ապա ծայրահեղ ծանր՝ հոգեվարքային (ագոնալ) վիճակում ծննդկանը շտապ օգնության մեքենայով ուղեկցվել է դեպի Երևան։ Ճանապարհին վիճակն ավելի է բարդացել՝ արձանագրվել է պերիֆերիկ անոթազարկի բացակայություն և գիտակցության կորուստ։ Կյանքի հետ անհամատեղելի տվյալներով՝ անգիտակից վիճակում, ծննդկանին հասցրել են Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք, որտեղ արձանագրվել է երիտասարդ կնոջ կենսաբանական մահը։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժշկի նկատմամբ, որի անունն առայժմ չի հրապարակվում, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։Ավելին17:5126.08.22 -
ՀասարակականԴանակահարություն՝ Սևանի թերակղզու հյուսիսային ափի լճափնյա գոտումՕգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում օտարերկրացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և կա դանակահարված քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Սևանի թերակղզու հյուսիսային ափի լճափնյա գոտում հայտնաբերել են վիրավոր օտարերկրացուն, և օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա այդ քաղաքացուն տեղափոխել «Սևան» ԲԿ։ Արդյունքում՝ Սևանի ափի տարբեր հատվածներում հայտնաբերել են նաև օտարերկրացի մի քանի քաղաքացիների, ովքեր նշված վայրից տեղափոխվեցին ոստիկանության Սևանի բաժին։ Նրանցից մի քանիսի հագուստները պատռված էր, իսկ նրանց ընկերները փորձում էին ոստիկաններին մոլորեցնել, թե ավազի վրայից իրենց ընկերը սայթաքել ու բախվել է զրուցարանի երկաթե հատվածին։ Մինչդեռ ոստիկանները նրանց «կուտը չկերան», ու արդեն կարճ ժամանակում ճշտվեց վիրավորի և դանակահարողի ինքնությունը. երկուսն էլ Իրան Իսալամական Հանրապետության քաղաքացիներ են։ Վիրավորը 31-ամյա Մաալի Եսմայիլն է, իսկ նրան դանակահարողը՝ 31-ամյա Յահի Յասինը, ով այնուհետև հանցագործության գործիք դանակը նետել է Սևանա լիճը։ Կասկածյալը ոստիկանությն Սևանի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին17:4826.08.22