Լրահոս
Իրավական
15:29
26.08.22
67

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանի Արշակունյաց պողոտայում

Img default alt hy

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները օգոստոսի 25-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա Լևոն Թ.-ին: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, Լևոն Թ.-ն օգոստոսի 9-ից ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: