Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:07
26.08.22
88

Մեծ Բրիտանիայում սկսվել է այս ամռան ամենախոշոր գործադուլը

Img default alt hy

Մեծ Բրիտանիայում սկսվել Է Royal Mail փոստային ծառայության աշխատակիցների գործադուլը. դրան մասնակցում Է 100 հազարից ավելի մարդ: Sky News-ն ակցիան համարել Է 2022 թվականի ամռան ամենախոշոր գործադուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Royal Mail-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրացրել Էին 2 տոկոսով, նրանք այդ ինդեքսացիան բավարար չեն համարել:

Գործադուլի նպատակն Է՝ հասնել աշխատավարձերի «արժանավայել» բարձրացման: Ակցիան կազմակերպել Է Communication Workers Union-ի կապի աշխատակիցների արհմիությունը: Գործադուլի օգտին քվեարկել Է արհմիության անդամների 97,6 տոկոսը:

Փոստատարները գործադուլ կանեն օգոստոսի 26-ին և 31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 8-ին և 9-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: