Լրահոս
Տարածաշրջան
16:27
26.08.22
78

Ուրախ ենք, որ Լաչինը, Աղավնո և Սուս գյուղերն այսօր «վերադարձվել են» Ադրբեջանին. Թուրքիայի ԱԳՆ

Img default alt hy

Անկարան հուսով է, որ Լաչինի, Աղավնո և Սուս գյուղերը Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելը կնպաստի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԱԳՆ-ն:

«Մենք ուրախ ենք, որ Լաչին քաղաքն ու Աղավնո և Սուս գյուղերն այսօր վերադարձվել են Ադրբեջանի վերահսկողության տակ ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի կետերին համապատասխան շարունակվող գործընթացի շրջանակներում: Հուսով ենք, որ այս իրադարձությունը, որը կարևոր քայլ է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհին, կնպաստի տարածաշրջանային կարգավորմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», - ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչությունն ընդգծում է, որ Թուրքիան  կաջակցի եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը,«ինչպես դա արել է մինչ օրս»: