Լրահոս
Միջազգային
15:22
26.08.22
81

Թուրքիան և ԱՄՆ-ը քննարկում են F-16-ի գնումների վերաբերյալ տեխնիկական մանրամասները

Img default alt hy

Թուրքիան և ԱՄՆ-ը քննարկում են F-16-ի գնման հարցի «տեխնիկական մանրամասները», Անկարան բանակցությունների դրական ընթացքի հույս ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Թուրքիան պլանավորում Է ԱՄՆ-ից գնել 40 հատ F-16 կործանիչներ և արդիականացնել ևս 80-ը, որոնք գտնվում են նրա սպառազինության մեջ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նշել Է, որ հույս ունի կանխապահովել Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար: Մինչդեռ ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու առարկության վերաբերյալ:

Հունաստանն ակտիվորեն խոչընդոտում Է գործարքին: Սա դարձել Է այն բանի պատճառներից մեկը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել Է շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ:

«Մեր նախագահի հանձնարարությամբ մեր պատվիրակությունը մեկնել Է ԱՄՆ և բանակցություններ անցկացրել: Այդ շփումներն ավելի դրական եղան, քան սպասվում Էր: Ուստի ներկայում մենք գնահատում ենք, որ այդ գործընթացը լինելու Է դրական, այլ ոչ թե բացասական, զինվորական պատվիրակությունների շրջանում մենք տեսնում ենք, որ գործընթացը դրական Է, մենք քննարկում ենք տեխնիկական մանրամասնությունները»,-Աքարի խոսքը մեջբերում Է A Haber հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: