Լրահոս
Հայաստան
17:37
26.08.22
104

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Img default alt hy

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ Հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երևանում և մարզերում օգոստոսի 26-ի ցերեկը, օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:

Արցախում օգոստոսի 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։