Լրահոս
Տարածաշրջան
16:07
26.08.22
77

Տապը Վրաստանում կպահպանվի մինչեւ աշնան սկիզբը

Img default alt hy

Շոգ եղանակը Վրաստանի տարածքում կպահպանվի մինչև սեպտեմբերի 1-ը: Այս մասին ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը հարթավայրում կկազմի պլյուս 31-ից մինչև պլյուս 36 աստիճան:

Բարձր ջերմաստիճանի ֆոնին Արևմտյան Վրաստանի առանձին շրջաններում սպասվում Է թույլ անձրև, իսկ երկրի արևելյան մասում լինելու է առանց տեղումների եղանակ:

Ուժեղ քամին կպահպանվի օգոստոսի 26-27-ին՝ Կոլխիդայի ցածրադիր վայրում, Զեմո Իմերեթիի տարածքում, Սև ծովի առափնյա շրջաններում, ինչպես նաև Գորի-Սուրամի հատվածում և երկրի առանձին լեռնային շրջաններում:

Քամու ուժը կթուլանա օգոստոսի 28-ից:

Թբիլիսիում օդերևութաբանները նույնպես կանխատեսում են առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կկազմի պլյուս 34-ից մինչև պլյուս 36 աստիճան, հաղորդել Է Sputnik-ը: