Լրահոս
2022-08-29
-
ՀասարակականԵրևանի որոշ հասցեներում 5 ժամ գազ չի լինիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան, Գյուլբենկյան, Հ.Էմինի, Քեռու, Հակոբյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:Ավելին12:0029.08.22 -
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերինՕգոստոսի 27-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 3 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին11:5229.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում ավտոբուսը դուրս է թռել ժայռից. կան զոհեր և վիրավորներԹուրքիայում զբոսաշրջային ավտոբուսը Բուրսա ծովափնյա նահանգի Մուդանյա քաղաք գնալու ճանապարհին ընկել է ժայռից։ Առնվազն հինգ մարդ զոհվել է, ևս 38-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականը։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել ավտոբուսի արգելակման խափանումը։ Վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել մայրուղուց և ընկել ժայռից։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 28-ի կեսօրին: Հայտնի է, որ ավտոբուսի վարորդը և երկու ուղևոր մահացել են տեղում, ևս երկու հոգի մահացել են արդեն հիվանդանոցի ճանապարհին։ Մնացած վիրավորները հոսպիտալացվել են։ Տեղում աշխատել են թուրքական շտապ բժշկական ծառայությունները, հրշեջները, փրկարարներն ու իրավապահները։Ավելին11:4529.08.22 -
ՍպորտԱրամ Հակոբյանը երկրորդ հաղթանակն է տոնել Դուբայի միջազգային մրցաշարումՀայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Dubai Open 22-րդ միջազգային մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել, իսկ Սամվել Տեր-Սսահակյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի:Ավելին11:3729.08.22 -
ՏարածաշրջանՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը Զապորոժիեի ԱԷԿ կժամանի այս շաբաթՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ Զապորոժիեի ԱԷԿ մեկնելու համար գործակալության պատվիրակությունը կազմվել Է եւ այնտեղ կժամանի այս շաբաթ: «ՄԱԳԱՏԷ-ի աջակցության պատվիրակությունն արդեն Զապորոժիեի ԱԷԿ-ի ճանապարհին Է: Հպարտանում եմ, որ գլխավորում եմ այս պատվիրակությունը, որը Զապորոժիեի ատոմակայան կժամանի այս շաբաթ ավելի ուշ»,- օգոստոսի 29-ին գրել Է նա իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գրոսին նաեւ հավելել Է, որ «անհրաժեշտ Է պաշտպանել Ուկրաինայի եւ Եվրոպայի խոշագույն միջուկային օբյեկտի անվտանգությունը»: Twitter-ի ՄԱԳԱՏԷ-ի Էջում նշվում են մի շարք խնդիրներ, որոնք պետք Է կատարեն պատվիրակության անդամները Զապորոժիեի ԱԷԿ-ում: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է կայանին հասցված ֆիզիկական վնասի գնահատմանը, օբյեկտի անվտանգության եւ պահպանության համակարգերի աշխատունակության որոշմանը: Մասնագետները Գրոսիի ղեկավարությամբ պետք Է նաեւ գնահատեն կայանի անձնակազմի աշխատապայմանները եւ ընդունեն ատոմակայանի անվտանգության երաշխիքների ապահովման շտապ միջոցներ: Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում Է ռուսական զորքերի վերահսկողության ներքո: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարվածներ են հասցրել կայանի տարածքին՝ օգտագործելով, մասնավորապես, անօդաչուներ, ծանր հրետանի եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Մեծավ մասամբ գրոհները դիմագրավում են հակաօդային պաշտպանության համակարգերը, սակայն արձանագրում են, որ արկեր են ընկնում ենթակառուցվածքի օբյեկտների եւ միջուկային թափոնների պահեստարանի շրջանում, ինչը ճառագայթման արտահոսքի սպառնալիք Է ներկայացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին11:3029.08.22 -
ՍպորտՏիգրան Բարսեղյանի գոլը հաղթական էր «Սլովանի» համարՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է բերել ակումբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Սլովանն» արտագնա խաղում մրցել է «Ռուզոմբեռոկի» հետ և առավելության է հասել նվազագույն հաշվով: «Սլովանի»-ի միակ և հաղթական գնդակը խաղի վերջին րոպեներին խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: Այս հաղթանակից հետո «Սլովանը» մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է և հավաքել է 18 միավոր:Ավելին11:2229.08.22 -
ՀասարակականՔաղաքացին ավտոմեքենայով մոլորվել է Բուժական-Արզական ավտոճանապարհինՕգոստոսի 28-ին, ժամը 20:33-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ավտոմեքենայով մոլորվել է Բուժական-Արզական ավտոճանապարհին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն անտառտնտեսության աշխատակցի հետ համատեղ Արզականի անտառում հայտնաբերել են Հ. Ա.-ին, 2 ուղևորի և ուղեկցել դեպի մոտակա բնակավայր:Ավելին11:1529.08.22 -
ՍպորտՄարիա Գևորգյանը Եվրոպայի անհատական առաջնությունում ընթանում է երկրորդ տեղումՀայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Մարիա Գևորգյանը, Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ են տոնել: Աննա Սարգսյանը պարտիան ավարտել է պարտությամբ: Այժմ Մարիա Գևորգյանը ունի 6,5 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Առաջատարը 7 միավորով լեհուհի Մոնիկա Սոկոն է: 6-ական միավոր ունեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը: Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստուհիներ:Ավելին11:0729.08.22 -
ՀասարակականԱյրվել է մոտ 450 հա խոտածածկույթՕգոստոսի 28-ին, ժամը 14:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Շորժա գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջաղացաձոր և Ներքին Շորժա գյուղերի միջև ընկած հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել՝ 21:11-ին: Այրվել է մոտ 450 հա խոտածածկույթ:Ավելին11:0029.08.22 -
Հասարակական«Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են BMW X6 M Competiton-ն ու Toyota Camry-ինԵրեկ՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու դիմաց, բախվել են BM X6 M COMPETITION մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/29/1221024/Ավելին10:5229.08.22 -
ՀասարակականՎթար՝ Կորեայի ձորի կամրջի մոտակայքում. կա զոհ և տուժածներՕգոստոսի 28-ին, ժամը 21։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ս., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է։ Փրկակարներն անջատել են ավտոմեքենայի շարժիչը, ձորից դուրս բերել տուժած երկու ուղևորներին, վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ու դի տեղափոխող ավտոմեքենաներին։Ավելին10:4529.08.22 -
ՔաղաքականԻնչքան ապադասակարգայնացաված կա, մուտք ու ելք ունի ԱԺ. Ռոբերտ ՀայրապետյանԱզգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ։ Ինչքան խուժան կա բերել դարձրել եք ձեզ օգնական խորհրդական, ինչքան ապադասակարգայնացաված կա, մուտք ու ելք ունի ԱԺ: Այս մասին գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: «Չնայած կապիտուլյանտի ազգակործան ստորագրությունից հետո ձեզ մենակ դրա՝ սրանից-նրանից մուրացած ժամացույցն ու օծանելիքն էր հետաքրքիր, ու թերևս տրամաբանականա, որ Բերձորի ֆոնին կարևորն առյուծի արձանիկնա: Չնչին չարչիներ»։Ավելին10:3929.08.22 -
ՔաղաքականԱճը նույնքան արագ կարող է փլվել168․am-ը գրում է․ Հայաստանի տնտեսության աճի այս տարվա սպասումների վերաբերյալ մասնագիտացված կառույցների գնահատականները շատ հեռու են այն փաստացի ցուցանիշներից, որոնք մինչև հիմա արձանագրում է պաշտոնական վիճակագրությունը։ Թեև ռուս-ուկրաինական հակամարտությունից ամիսներ անց միջազգային ու տեղական որոշ ֆինանսական կառույցներ վերանայել են իրենց նախկին կանխատեսումները, այնուհանդերձ դրանք շարունակում են բավական ցածր դիրքում մնալ։ Լավագույն գնահատականն այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ տատանվում է 3,5-4 տոկոսի սահմաններում։ Այն դեպքում, երբ տարվա առաջին կեսի արդյունքներով՝ ունենք տնտեսական ակտիվության երկնիշ աճ։ Թե ինչո՞ւ են պաշտոնապես արձանագրվող այսպիսի բարձր ցուցանիշների պարագայում մասնագիտացված կառույցները շարունակում ցածր պահել Հայաստանի տնտեսության այս տարվա աճի իրենց կանխատեսումը, պետք է փնտրել տնտեսական ակտիվության ու աճի կառուցվածքում։ Այդ կառուցվածքը լուրջ ռիսկեր է պարունակում և կարող է ցանկացած պահի փլվել, երբ վերանան աճի վրա ազդող գործոնները։ Գործոններ, որոնք արհեստածին են և առաջացել են ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով։ Այս պահին դժվար է ասել, թե այդ գործոններն ինչքան կշարունակվեն։ Բայց որ ինչ-որ պահից դրանք դադարելու են, կասկած չկա։ Դա կարող է լինել՝ ինչպես մոտ ապագայում, այնպես էլ՝ 6 ամիս, 1 տարի հետո։ Ցանկացած պահի, երբ հանգուցալուծվեց Ռուսաստանի ու Արևմուտքի և Միացյալ Նահանգների միջև ուկրաինական հակամարտության հետ կապված հակասությունը, արտաքին միջավայրից Հայաստանի տնտեսության աճի վրա էական ազդեցություն թողած գործոններն աստիճանաբար թուլանալու են և դադարեն։ Այդ ժամանակ տնտեսությունը մտնելու է ռեցեսիայի կամ աճի այն դանդաղ ընթացքի մեջ, որում եղել է վերջին տարիներին։ Հիշեցնենք, որ նախորդ 4 տարիներին Հայաստանի տնտեսության միջին տարեկան աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։ Չնայած պաշտոնապես արձանագրված 11,8 տոկոս տնտեսական ակտիվության՝ Հայաստանի այս տարվա տնտեսական աճի ռիսկերը շատ բարձր են։ Դա հիմնված է 2 հիմնական գործոնի՝ ֆինանսական և մարդկային հոսքերի վրա։ Ռուսաստանի տնտեսական իրավիճակը ստիպել է, որպեսզի կապիտալի որոշակի հոսք սկսվի դեպի Հայաստան։ Մասնավոր տրանսֆերտների տեսքով պատժամիջոցներից հետո Ռուսաստանից բավական մեծ գումարներ են գալիս Հայաստան։ Տարեսկզբի 6 ամիսներին այդ երկրից ստացվել է ավելի քան 1 մլրդ 131 մլն դոլար։ Բայց հիմնական մասը եկել է հակամարտությանը հաջորդող ամիսներին։ Մարտ-ապրիլ-մայիս-հունիսին ստացվել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 8 մլն դոլար։ Ակնհայտ է, թե տարեսկզբի համեմատ ինչպիսի կտրուկ փոփոխություն են կրել ֆինանսական հոսքերը Ռուսաստանից։ Դրանք էապես գերազանցում են նաև նախորդ տարիների ցուցանիշները։ Սրանք գումարներ են, որոնք տարբեր նպատակներով են տեղափոխվում Հայաստան։ Մի մասը փախնում է Ռուսաստանի տնտեսությունից, մյուս մասը՝ ապրանքային տեսքով հետ է գնում։ Ֆինանսական անկայունության ու բարձր անորոշությունների հետևանքով՝ ռուսական կապիտալի որոշ մասը պարզապես հանգրվանում է Հայաստանի բանկային համակարգում։ Մարդիկ իրենց գումարները տեղափոխում են ու որպես ավանդ՝ դնում հայաստանյան բանկերում։ Այս մասին վերջերս կայացած միջոցառումներից մեկի ժամանակ հայտարարեց նաև Կենտրոնական բանկի նախագահը՝ «Ոչ ռեզիդենտների ցպահանջ արտարժութային ավանդները, այսինքն` այն ավանդները, որոնք ոչ ՀՀ քաղաքացիներն ունեն Հայաստանի առևտրային բանկերում ընթացիկ հաշիվների կամ ավանդների վրա, մարտ-ապրիլ-հունիս ամիսներին կտրուկ աճել են»։ Աճն անցնում է 70 տոկոսից։ Ենթադրվում է, որ այդ գումարների հիմնական մասն ունեն հենց ռուսական ծագում։ Խիստ դժվարացել է ռուսական կապիտալի շարժը որոշ ուղղություններով։ Ու դրանք տարբերակներ են փնտրում՝ ավելի ապահով տեղ գտնելու, ինչպես նաև տեղաշարժի դժվարությունները հաղթահարելու համար։ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցների պայմաններում, մեզանից անկախ, Հայաստանն ինչ-որ առումով դարձել է հարթակ՝ ռուսական կապիտալի համար։ Այս պահին դրանց մի մասը հանգրվանել է բանկային համակարգում, բայց ցանկացած պահի կարող է հեռանալ։ Ֆինանսական հոսքերից զատ՝ Հայաստանի տնտեսությունը կրում է նաև Ռուսաստանից տեղափոխված մարդկային գործոնի ազդեցությունը։ Հակամարտության սկզբնական շրջանում բավական մեծ քանակությամբ քաղաքացիներ եկան Հայաստան։ Ճիշտ է, նրանց հիմնական մասը կրկին վերադարձավ կամ գնաց մեկ այլ երկիր, բայց մի մասը շարունակում է մնալ և իր գործունեությունը ծավալել Հայաստանում։ Նրանք էլ իրենց հերթին են ֆինանսական հոսքեր ապահովում մեր տնտեսության մեջ՝ ձևավորելով լրացուցիչ բարձր պահանջարկ տնտեսության մի շարք հատվածներում։ Խոսքը, մասնավորապես, ծառայությունների ու ներքին առևտրի մասին է։ Դրա արդյունքում էլ կտրուկ ավելացել է ծառայությունների պահանջարկը։ Մի պահ ներքին շուկան որոշ ուղղություններով նույնիսկ չէր կարողանում այն ամբողջությամբ բավարարել։ Դրսից եկած պահանջարկի ավելացումը տեսնում ենք ծառայությունների ոլորտում արձանագրվող աճերի տեսքով։ Առաջին կիսամյակում այս ոլորտում աճը հասել է գրեթե 27 տոկոսի։ Այն ամբողջությամբ նստած է եղել դրսի պահանջարկի վրա։ Իսկ դրսի պահանջարկը շատ հարաբերական է, որքան կտրուկ ավելանում է, նույնքան կտրուկ կարող է դադարել, երբ վերանան դրան նպաստող գործոնները։ Այդ պարագայում հետևանքները մեր տնտեսության վրա նույնքան կտրուկ կլինեն, որքան արդյունքներն են։ Հատկապես որ, ցածր վճարունակության պատճառով, զուտ ներքին միջավայրից թելադրված պահանջարկը նույնիսկ նվազել է։ Նույնը տեղի է ունենում նաև առևտրի ոլորտում. կրկին զգացնել է տալիս արտաքին պահանջարկը, ու դա երևում է ոչ միայն մանրածախ, այլև մեծածախ առևտրի դեպքում։ Եթե հաշվի առնենք գնաճի նկատմամբ մեր քաղաքացիների հիմնական մասի եկամուտների անհամաչափ ավելացումը, ապա դժվար չէ հասկանալ, որ մանրածախ առևտրի աճը պայմանավորված է ոչ ռեզիդենտների կողմից ներկայացված պահանջարկով։ Ենթադրվում է, որ մեծածախ առևտրի դեպքում էլ այդ աճն ունի արտաքին ուղղվածություն։ Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք տարեսկզբին դարձել են խթան Հայաստանի տնտեսության ակտիվության համար։ Բայց ռիսկը մեծ է, որ այդ խթանը ցանկացած պահի կարող է դադարել ու սկսվել հակառակ պրոցեսը։ Այն ոլորտները, որոնք պետք է ապահովեն տնտեսության կայուն աճ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում են գտնվել պասիվ վիճակում։Ավելին10:3729.08.22 -
ՀասարակականՀրազդանում մեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին. կա տուժածՕգոստոսի 29-ին, ժամը 02:52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ «Էդիտա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:Ավելին10:3029.08.22 -
ԵրևանԱթոյան փողոցից Էրեբունի տանող ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 տուժածՕգոստոսի 28-ին, ժամը 21։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցից դեպի Էրեբունի փողոց տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Կ․ Մ․-ն (ծնված 1995 թ․) և Պ․ Մ․-ն (ծնված 1993 թ․) տեղի ուժերով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետև «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։06-ին, մարվել՝ 22։13-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը։Ավելին10:2229.08.22 -
ՀասարակականՇրջանառության մեջ է դրվել «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու նախագիծըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և շրջանառության մեջ է դրվել Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Նախագծով շահառուների շրջանակը հստակեցվել է, որի համաձայն՝ աջակցություն կտրամադրվի զոհերի ընտանիքներին և վիրավորում, խեղում, վնասվածք ստացած այն անձանց, ովքեր հիվանդանոցային պայմաններում բուժում են ստացել: Գործընկեր գերատեսչություններից նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալուց կնշենք նաեւ նախատեսվող աջակցության չափի ու ընթացակարգի մասին մանրամասներ»,- ասված է նախարարության տրամադրած պատասխանի մեջ:Ավելին10:1529.08.22 -
ՀայաստանՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:0729.08.22 -
ՔաղաքականՀայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում. Դավիթ ՏոնոյանՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը լրատվամիջոցներից պարբերաբար հարցեր է ստանում։ Եվ այժմ ներկայացրել է Դավիթ Տոնոյանի պատասխանները վերջին շրջանում ստացված հարցերին։ -Պարոն Տոնոյան, ինչպե՞ս եք գնահատում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 24 միլիոն դրամ վճարելու դեպքում ծառայել 4.5 ամիս`2 տարվա փոխարեն։ -Ներկայացված նախագիծը համահունչ է կառավարության և քաղաքական իշխանության «խաղաղության օրակարգին»։ Անձամբ ես և Պաշտպանության նախարարությունը մշտապես դեմ ենք արտահայտվել նմանատիպ նախաձեռնություններին: Ինձ համար նախագծով առաջարկվող կարգավորումներն անընդունելի են։ ՀՀ զինված ուժերում ծառայելը պետք է ողջունել և խրախուսել, այլ ոչ թե հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» սահմանել: Հետաքրքիր է՝ պահպանվելու է արդյո՞ք թափանցիկությունն այն անձանց անունների մասով, ովքեր կվճարեն իրենց զավակներին առնվազն 1.5 տարվա զինված ուժերում ծառայության հետ կապված «զրկանքներից» ազատելու համար: -Վերջին շրջանում Դուք և Ձեր փաստաբանները բազմիցս դժգոհություն եք հայտնել դատավորի գործողություններից, բայց, կարծես, նա այլևս չի զբաղվելու ձեր գործով։ -Նախևառաջ նշեմ, որ գործը դատարան մուտքագրվելուց հետո նշանակվել են թվով 7 դատական նիստեր, որոնցից կայացել են ընդամենը 4-ը։ Ընդհանուր առմամբ, անցած 8 ամիսների ընթացքում մոտ 8-9 ժամ դատական նիստ է տեղի ունեցել: Թևե մտահոգված չեմ այն կապակցությամբ, որ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, չեմ կարող չարձանագրել, որ դատավոր Մանվել Շահվերդյանն այդ գործը Հակահոկոռուպցիոն դատարանին ենթակա լինելու մասին տեղյակ է եղել առնվազն 2021թ․ ապրիլից, երբ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում կայացվել է համապատասխան փոփոխությունը։ Իմ խորին համոզմամբ, դատավոր Մանվել Շահվերդյանը դիտավորյալ և մտածված կերպով այս ամիսների ընթացքում արհեստականորեն ձգձգել է դատական նիստերը, որպեսզի այս գործը իր «վրայից գցի»։ Դրա հետևանքով ես և գործով անցնող մյուս անձինք ապօրինի կերպով մնացել ենք անազատության մեջ՝ առանց որևէ իրավական հիմքի։ Ավելին, գործընթացը անհիմն ձգձգելով՝ դատավորը ինձ հնարավորություն չի տվել հերքելու մեղադրող կողմի այն պնդումը, որ իբր կարող եմ ճնշում գործադրել վկաների և դատավարության այլ մասնակիցների վրա։ Եվ դա այն պարագայում, որ հենց այդ մտացածին «մտավախությունն» է ինձ շուրջ մեկ տարի անազատության մեջ պահելու միակ «հիմնավորումը»։Ավելին10:0029.08.22 -
ԱռողջապահականՑողունային բջիջներից առաջին անգամ աճեցրել են բաբախող սիրտՔեմբրիջի համալսարանի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից աճեցրել են ուղեղ, բաբախող սիրտ և այլ օրգանների հիմքեր: 10-ամյա հետազոտության արդյունքների մասին հաղորդվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում։ Փորձի ընթացքում կենսաբաններն աշխատել են երեք տեսակի ցողունային բջիջների՝ սաղմնային ցողունային բջիջների (ESC), տրոֆոբլաստների (TSCs) և iXEN բջիջների հետ: Գիտնականները կարգավորել են էմբրիոգենեզում ներգրավված գեների որոշակի խմբերի արտահայտությունը՝ հասնելով բջիջների կառուցվածքների ինքնակազմակերպման, որոնք զարգացման հաջորդական փուլերով անցել են 8,5 օրվա ընթացքում: Ձևավորվել են կծկվող սրտեր, առաջնային և միջին ուղեղ: Մարդու սաղմի հաջող զարգացումը պահանջում է ճիշտ փոխազդեցություն այն հյուսվածքների միջև, որոնք կդառնան սաղմ: Բեղմնավորումից հետո առաջին շաբաթվա ընթացքում զարգանում են երեք տեսակի ցողունային բջիջներ. մեկը ի վերջո դառնում է մարմնի սեփական հյուսվածք, իսկ մյուս երկուսը նպաստում են սաղմի զարգացմանը: Այս արտասաղմնային ցողունային բջիջների տեսակներից մեկն ընկերքն է, որը կապում է պտղին մորը և ապահովում թթվածին և սննդանյութեր. իսկ երկրորդը ձվաբջջի պարկն է, որտեղ աճում է սաղմը և որտեղից ստանում է սննդանյութեր։ Գիտնականների հիմնական ձեռքբերումը գրեթե լիարժեք սաղմնային ուղեղի ձևավորումն է, որը կարիք ունի արտասաղմնային հյուսվածքների աջակցության։ Ստացված սաղմերը հարմար հարթակ են սաղմնային գործընթացներն ուսումնասիրելու համար։ Հետազոտողները հույս ունեն, որ դրանք կօգնեն հասկանալ, թե ինչու լաբորատորիայում արտամարմնային բեղմնավորում զարգացնող որոշ սաղմեր գոյատևում են և շարունակում են վերածվել լիարժեք օրգանիզմի, իսկ մյուսները մահանում են: Քանի որ Մեծ Բրիտանիայի օրենսդրությունը ներկայումս թույլ է տալիս մարդու սաղմերը հետազոտել բեղմնավորումից ոչ ուշ, քան 14 օր հետո, գիտնականները նախատեսում են արհեստական սաղմեր աճեցնել մարդու ցողունային բջիջներից՝ զարգացման հետագա փուլերում փորձեր իրականացնելու համար: Սա կօգնի բացահայտել մարդու օրգանների զարգացման հիմնական մեխանիզմները:Ավելին00:0029.08.22
2022-08-28
-
ԱռողջապահականԴիետոլոգն անվանել է ձմերուկի չարաշահման վտանգավոր հետևանքներըՁմերուկի չափից շատ ուտելը կարող է առաջացնել միզաքարային հիվանդություն, փքվածություն և արյան շաքարի մակարդակի բարձրացում, զգուշացրել է դիետոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան։ Նա «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում անվանել է ձմերուկի չարաշահման վտանգավոր հետեւանքները։ Շաքարային դիաբետով, ինսուլինի դիմադրողականությամբ և նյութափոխանակության խանգարումներով մարդիկ ավելի լավ է խուսափեն ձմերուկի չափից ավելի օգտագործումից, զգուշացրեց նա: Կորոլեվան նաև հորդորել է աղիների հետ խնդիրներ ունեցող մարդկանց չտարվել ձմերուկով ։ Հակառակ դեպքում, նա զգուշացրել է, որ տհաճություն և փքվածություն կլինի: Բացի այդ, սննդաբանը բացատրել է, որ եթե միզուղիներում քարեր կան, ապա եթե չափից շատ ձմերուկ եք ուտում, դրանք կարող են սկսել շարժվել, և ամենայն հավանականությամբ բժշկական օգնության կարիք կլինի: Նրա խոսքով, չարժե օրական 300 գրամից ավել ձմերուկ օգտագործել։Ավելին23:4528.08.22